Հատուկ թողարկում՝ «Յալդայի գիշերվա» տոնի առիթով
https://parstoday.ir/hy/radio/world-i102259-Հատուկ_թողարկում_Յալդայի_գիշերվա_տոնի_առիթով
«Յալդայի գիշերվա»(Շաբ-ե Յալդա)»-ի տոնը համարվում է իրանցիների հնագույն տոներից մեկը : Այն մինչ այսօր գոյատևել է շնորհիվ իր մարդասիրական ծեսերի: «Յալդայի գիշերն» մարդիկ հրաժեշտ են տալիս աշնանը ու դիմավորում ձմեռնամուտը: Եթերում է այս առիթով հատուկ թողարկումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 21, 2018 11:19 Asia/Tehran

«Յալդայի գիշերվա»(Շաբ-ե Յալդա)»-ի տոնը համարվում է իրանցիների հնագույն տոներից մեկը : Այն մինչ այսօր գոյատևել է շնորհիվ իր մարդասիրական ծեսերի: «Յալդայի գիշերն» մարդիկ հրաժեշտ են տալիս աշնանը ու դիմավորում ձմեռնամուտը: Եթերում է այս առիթով հատուկ թողարկումը:

 

Յալդայի գիշերը՝ իրանական ազգային տոն

 

Պապիկս քրոջս խնդրեց Շահնամեն իրեն տա: Քույրս վերցնելով կաշվե կազմով հին Շահնամեն, այն պապիկին փոխանցեց: Գրքի գեղեցիկ պատումները միաձուլվել էին մանկությանս գեղեցիկ հուշերին: Դա ինձ հուշում է իմ մանկության տարիների ձմեռնամուտը: Հիշում եմ Յալդայի գիշերվա երազանքները: Այն տարիների երկար գիշերները , երբ բոլորս հավաքվում էինք հայրական օջախի շուրջ: Ինչպիսի յուրահատուկ համ ունեին լազուրագույն ամանում լցված նռան հատիկները: Դրսում ձյուն էր տեղում: Ցրտաշունչ ձմռանը, մեր տանը սակայն ջերմության պակաս չկար : Երբ հարազատներով հավաքվում էինք ջերմությամբ էր լցվում մեր օրերը: Այսօր արդեն տարիներ է ,ինչ զավակներիս հետ միասին, հավաքվում ենք ձմեռնամուտի սեղանի շուրջը : Գիտեմ, որ մեկ այլ ձմեռնամուտ է գալու զավակներիս համար: Այն լինելու է ամռան պես ոսկեգույն, լույսով ու ջերմությամբ ողողված: Գիտեմ, որ ձմեռնամուտի ջերմությունը, քաղցրությունն ու շուքը հարատև է:

Իրանցիները նշում են «Յալդայի գիշերվա» տոնը

 

Վաղուց ի վեր, իրանցիներն աշնան վերջին ՝ ձմռան առաջին երեկոն նշում էին տարվա ամենաերկար գիշերը: Դա կոչվում է Յալդա: Բառը նշանակում է ծնունդ: Արեգակի ծնունդը, որը հիշատակվել է հին իրանցիների կողմից և շարունակվում է առ այսօր: Յալդան համարվում է նաև պատմական ընտանեկան համախմբվածություն : Այդ երեկոյան իրանցիները հարազատներով հավաքվում են գերդաստանի ավագի տանը և ձմռան ցրտին, մինչև ուշ երեկոյան օգտվում են տարբեր ուտելիքներով ու չարազեղենով լի սեղանից և կարդում են Հաֆեզի բանաստեղծությունները: Ձմեռնամուտը նշվում է աշնան վերջին մայրամուտից մինչև ձմռան առաջին օրվա արևածագը : Այդ երեկո հյուսիսային  կիսագնդում տեղի է  ունենում ձմեռային արևադարձ,որն այն պահը, երբ Հյուսիսային կիսագնդում Երկրի առանցքի պտտման թեքությունը Արևի ուղղությամբ ամենամեծ նշանակությունն է ձեռք բերում: Ձմեռային արևադարձի ժամանակ, երբ Հյուսիսային կիսագնդում նկատվում է ամենաերկար գիշերը և ամենակարճ ցերեկը, Արևը հակառակ ուղղություն է վերցնում: Սկսվում է մի շրջան, որի ընթացքում Երկրի Հյուսիսային կիսագնդում աստիճանաբար ավելանում է ցերեկվա տևողությունը: Արևադարձից հետո առաջին օրերին արևը նույնիսկ փոքր-ինչ ուշ է ծագում: Հին իրանցիները հավատացած էին, որ Յալդայի հաջորդ օրը ՝ արևածագին, Արևն ավելի է ջերմացնում երկիրը: Ուստի տարվա տասներորդ ամիսը կոչում են Դեյ ՝ Արարիչ իմաստով:

 

Հին ժամանակներում մարդկանց կենցաղի հիմքը եղել է գյուղատնտեսությունը և տարվա ընթացքում եռամսյակներն անցնելով, մարդիկ, որոնք արդեն ընտելացել էին բնության հակասություններին, փորձով վարժվեցին իրենց աշխատանքը համապատասխանեցնել երկիր մոլորակի պտույտին , ցերեկվա ու գիշերվա տևողությանը և աստղերի դասավորությանը: Նրանք նկատում էին, որ տարվա որոշ ամիսներին , ցերեկները երկարում են: Ուստի նրանք կարող էին ավելի երկար օգտվել արեգակի լույսից ու ջերմությունից: Ապա ձևավորվեց հավատք, որ Արեգակի լույսը խորհրդանշում է բարությունը , որն ավերջանալի պայքարի մեջ է գիշերվա խավարի ու ցրտի հետ:

 

Յալդան այն տոնն է , որը յոթհազար տարուց ի վեր, նշվել է իրանցիների կողմից ՝ գեղեցիկ ավանդույթներով ու սովորություններով: Յալդայի տոնական սեղանը կոչվում էր Միզադ: Տոնական սեղանին դրվում էին մրգեր ու չարազեղեն: Այդ երեկո իրանցիները մեծ ու ճոխ սեղան էին պատրաստում, որն ի դեպ նմանում է նովրուզյան տողանան սեղան ՝ Հաֆթսինին: Սեղանի դրվում  է հայելի: Յալդայի սեղանին դրվում են նուռ, ձմերուկ, չոր մրգեր , որոնք բոլորը խորհրդանշում են առողջություն, շենություն ու  առատություն: Ձմեռնամուտին իրանցիները նաև սիրում են ապագայի մասին գուշակություններ անել: Եթե ընկույզը լինում է լեցուն , ապա տարին լինելու է առատ: Ձմերուկն Արևն է խորհրդանշում: Իրանցիները հավատացած են, որ եթե այդ երեկո ձմերուկ ուտեն, ապա սպասվող ձմռան մեծ ու փոքր քառասնօրյակներին, իրենք առողջ են մնալու: Այդ երեկո իրանցիները լույս ու բարիք են հայցում առ Աստված, որպեսզի առաջիկա ձմռանը լինեն ողջ ու առողջ: Սեղանի վրա դրվող թարմ ու չոր մրգերը խորհրդանշում են բերքառատ գարունն ու ամառը: Ողջ երեկոյան իրանցիներն անց էին կացնում լույսով, որպեսզի նրանցից հեռու մնան խավարն ու չարիքը:

 

Այս տոնը անվանում են նաև չելլե,որը թարգմանաբար նշանակում է քառասնօրյակ : Դա խորհրդանշում է որոշակի ժամանակահատված՝ քառասուն օր : Ձմեռային քառասնօրյակը ցրտաշունչ ձմեռն է : Ժամանակացուցային երկու քառասնօրյակներն են ամառնամուտն ու ձմեռնամուտը, որոնցից մեծը տևում է քառասուն, իսկ փոքրը ՝ քսան օր:  Ձմեռային մեծ քառասնօրյակը սկսում է տարվա 10-րդ ամիս ՝ դեյին, իսկ փոքր չելլեն ՝ 11-րդ ամիս ՝ բահմանի տասից մինչև ամսավերջն է և տևում է քսան օր: Չելլե բառն առնչվում է նաև ծնունդ բառին: Իրականում ձմեռնամուտի գիշերն ավարտվում է արեգակի սպասումով:

Հին իրանցիները ձմեռնամուտի հաջորդ օրը թարգմանաբար արեգակի օր ՝ Խորռուզ կամ Դեյգան են անվանում: Քանի որ ուրախությունն իրանական մշակույթի անբաժան մասնիկն է համարվում, այդ օրն իրանցիներն իրենց տները լուսավորում էին: Նրանք ամբողջ գիշեր արթուն նստած, հարազատների հետ միասին սպասում էին լուսաբացին , որպեսզի սեփական աչքերով տեսնեն արևածագը: Հին իրանցիները հավատացած էին, որ հույսը վերջինն է մեռնում, ուրեմն ամեն խավարի հաջորդում է լուսավորությունը:

 

Յալդայի կամ ձմեռնամուտի գիշերն իրանցիները Շահնամե էին ընթերցում , Հաֆեզի բանաստեղծություններով գուշակություններ էին անում: Իսկ ապագան գուշակելու  համար ընթերցվում են Հաֆեզի բանաստեղծություններն այն պատճառով, որ իրանցի մեծ պոետը հիմնականում Ղուրանից է մեջբերել իր բանաստեղծական տողերում: Ընտանեկան հավաքները սովարաբար կազմակերպվում էին գերդաստանի ավագի տանը: Պապիկներն ու տատիկները սովարաբար այդ գիշեր զավակներին ու թոռներին պատմում են հուշեր ու հեքիաթներ, որոնք էլ Յալդան դարձնում են հիշարժան ու ընտանեկան ջերմ համախմբվածություն: Սակայն այս բոլոր ավանդույթները միջոց են, որոնք գալիս են օգնելու տարվա ամենաերակարատև գիշերը հաճելի և անմոռաց դարձնելու:

Յալդան համարվում է իրանցիների ամենաասիրված ու մնայուն ավանդույթը: Դա շնորհիվ այն բանի, որ Յալդան ջերմության, հարազատների նկատմամբ ուշադրության, ուրախության և փոխայցելությունների երեկոն է: Իրանցիների համոզմամբ,  Յալդան  առիթ է մեկ անգամ ևս համբուրելու ծնողների ձեռքերը , ուրախ դեմքերով նրանց առողջություն ու երկարակեցություն մաղթելու: Յալդայի գիշերը մարդիկ միմյանց հույս են ներշնչում ՝ձմռան երեք ամիսների ցուրտը ջերմությամբ հաղթահարելու համար: 2008 թվականին մշակութային ժառանգության կազմակերպությունն իրանական այս մեծ տոնը ՝ որպես Իրանի ազգային տոնակատարություն, գրանցել է իրանական օրացույցում:

Շնորհավոր ձմեռնամուտը