Կորոնավիրուսը և մենք (4)
(last modified Mon, 30 Aug 2021 08:44:12 GMT )
Օգոստոս 30, 2021 13:14 Asia/Tehran

Զբոսաշրջության ոլորտը, որ շատ կարևոր է երկրների տնտեսության մեջ, դադարել է գործել: Թանգարաններն ու մշակութային կենտրոնները նույն վիճակում են և բազմաթիվ մշակութային ծրագրեր մնացել են առանց այցելուների: Սակայն այստեղ կարևոր դեր է կատարում վիրտուալ աշխարհը:

Զբոսաշրջությունը համաշխարհային պատերազմներից հետո կարևոր նշանակություն է ունեցել համաշխարհային տնտեսության զարգացման գործում: Զբոսաշրջությունը երկրորդ տեղն է  զբաղեցնում ծառայությունների ոլորտում: Վերջին ամիսներին, կորոնավիրուսի համավարակի հետևանքով, այս արդյունաբերությունը վնասվել է: Այսօր բազմաթիվ ծառայություններ՝ սկսած հյուրանոցներից, ռեստորաններից ու տրասնպորտային ծառայություններից, դադարել են աշխատել: Կորոնավիրուսի հետևանքով կիրառված սահմանափակությունների պատճառով, ամբողջ աշխարհում վտանգված է ավելի քան 75 միլիոն աշխատատեղ: Կորոնավիրուսն ավելի քան 2.1 տրիլիոն դոլարի վնաս է հասցրել զբոսաշրջության ոլորտին: Զարգացման և առևտրի միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ այս թիվը կարող է հասնել 2.2 տրիլիոն դոլարի: Այն երկրներն ինչպես՝ Մեքսիկան, Իսպանիան, Իտալիան, Ավստրալիան, որոնց ՀՆԱ-ն մեծապես կապված է այս ոլորտին, մեծ վնասներ են կրել:

 

Իսկ Գերմանիան, Ֆրանսիան, Բրազիլիան, Բրիտանիան, Ճապոնիան, Հնդկաստանը, Կանադան, ՌԴ-ն և Հարավային Կորեան, որոնց տնտեսությունները նույնպես որոշակիորեն կախված են զբոսաշրջային ոլորտից, որոշակիորեն տուժել են պանդեմիայի հետևանքով:

Ներկայումս, երբ սկսվել է պատվաստման գործընթացը, որոշ երկրներ, փորձում են զբոսաշրջությանը նոր շունչ հաղորդել: Բրիտանիան, նոր Զելանդիան, Ավստրալիան, Էստոնիան և Լիտվան որոշակիորեն վերացրել են սահմանափակությունները և մի շարք երկրներից զբոսաշրջիկներ են ընդունում:  Այդուհաներձ, շատ մարդիկ, կորոնավիրուսի պատճառով չեն ցանկանում ճամփորդել և վտանգել իրենց առողջությունը:

 

Իսկ ի՞նչ են անում երկրները նման իրավիճակում: Օրինակ Ուզբեկստանը փորձում է զբոսաշրջիկներին վստահեցնել, որ եթե նրանք իր տարածքում վարակվեն կորոնավիրուսով,   կստանան 3 հազար դոլար՝ բուժման  համար: Այդ գումարը ծախսվելու է բուժման և հիվանդին իր երկիր  վերադարձնելու համար: Իտալիայի հարավում գտնվող Սիցիլիա կղզին հայտարարել է, որ պատրաստ է վճարել Իտալիա ճամփորդող ուղևորների ծախսի կեսը: Կղզին նաև առաջարկել է անվճար այցելություններ թանգարաններ:

Ճապոնիան սկսել  է «Ճամփորդիր» անունով շարժում՝ խրախուսելու ներքին զբոսաշրջությունը: Ճապոնիայի կառավարությունը հայտարարել է, որ կվճարի ճամփորդության համար նախատեսված գումարի կեսը:

Կիպրոսը հայտարարել է, որ կվճարի ճամփորդների կեցության, ուտելիքի և բժշկական ծախսերը, սակայն զբոսաշրջիկները նախքան Կիպրոս մուտք գործելը պետք է թեստավորվեն: Կիպրոսը զբոսաշրջիկների համար նախատեսել է 100 հոգանոց հիվանդանոց, եթե զբոսաշրջիկները վարակվեն կորոնավիրուսով: Բուժումը լինելու է անվճար:

Իրանում սահմանափակությունները շարունակվում են, իսկ զբոսաշրջության արդյունաբերությունը սպասում է կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի որոշմանը: Հաղորդումները վկայում են, որ Իրանում զբոսաշրջության արդյունաբերությունը կրել է մի քանի միլիարդ դոլարի վնաս, և այլևս չի կարող դրանից ավելի շատ տուժել: Ոլորտի պատասխանատուները փորձում են իրավիճակից դուրս գալու համար նոր ծրագրեր մշակել: Պետք է նշել, որ նման իրավիճակում, ուղևորները կփորձեն ընտրել ավելի կարճ ու էժան ճանապարհներ  և չճամփորդել փոքր խմբերով: Հնարավոր է նաև, որ շատերը նախընտրեն ճամփորդել անձնական մեքենաներով ու սնվել ավելի պարզ, իսկ երբեմն ինքնուրույն պատրաստել սնունդը:  

Այն անձինք, ովքեր կարևորում են ճամփորդությունը, փորձում են ավելի ճիշտ պատկերացում կազմել երկրի մասին, որն այցելելու են, հասկանալ, թե ինչպիսին է այնտեղ կորոնավիրուսային իրավիճակը և ինչ ծառայություններ են մատուցվում այդ ուղղությամբ:

Ոլորտի փորձագետները կանխատեսում են, որ ներկայումս զբոսաշրջիկներն ավելի շատ նախընտրում են ներքին ուղղությունները, հատկապես բնությունը և ագրոտուրիզմը: Շատերի կարծիքով, գյուղական միջավայրն ավելի ապահով է կորոնավիրուսային իրավիճակում:

Կորոնավիրուսի համավարակի պայմաններում փորձ է արվոմ հարմարվել տիրող պայմաններին: Որոշ կենտրոններ, առողջապահական արձանագրւթյունների ստացմամբ, փորձում են շարունակել աշխատանքը: Մեծ տարածում է գտել նաև վիրուտալ միջավայրում թանգարաններ  այցելությունը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է, որ ստեղծված իրավիճակի արդյունքում, թանգարանները կանգնել են մեծ թվով խնդիրների առջև, ինչի պատճառով, դրանց տասը տոկոսը գուցե երբեք չվերաբացվեն: Աշխարհի 107 երկրների 1600 թանգարաններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում, որը կատարել է աշխարհի թանգարանների միջազգային խորհուրդը, որը գործում է  ՅՈՒՆԵՍԿՕ-ի ենթակայությամբ, պարզվել է, որ համարյա բոլոր թանգարանները չեն աշխատում: Զեկույցում ասվում է, որ մասնավոր թանգարաններին մտահոգում է սնանկության հավանականությունը: Թանգարանների ¼-ը նշել է, որ փակ կմնա մինչև կյանքի բնականոն հուն վերադառնալը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Օթոն Ռամիրեսը հայտարարել է, որ աշխարհի կարևոր թանգարանները, ինչպես Մադրիդի Պրադո թանգարանը, իրենց եկամտի ավելի քան 70 տոկոսը ստանում են զբոսաշրջիկներից և դրանց վիճակը ներկայումս անմխիթար է: Նրա ասելով. «Երկար ժամանակ է պետք, որպեսզի այս վիճակը վերականգնվի, իսկ որոշ երկրներում, ինչպես՝ Ֆիլիպիններում, Ինդոնեզիայում, Մոնտենեգրոյում, Իրաքում, մի շարք թանգրանների կառուցման նախագծերը հետաձգվել են»:  

 

Համաշխարհային թանգարանների միջազգային խորհուրդը հայտարարել է, որ ներկայումս կարևորվում է վիրտուալ աշխարհում թանգարանային ցուցադրությունների  կազմակերպումը: Շատ մասնագետներ ներկայումս հեռավար են աշխատում: Իսկ մի մասը կորցրել է աշխատանքը կամ կանգնած է այդ վտանգի առջև: Խորհրդի իրականացրած հարցման տվյալներով, հարցվողների 16.1  տոկոսը նշել է, որ աշխատանքից ժամանակավորապես ազատվել է: 22.6 տոկոսը նշել է, որ իրենց պայմանագրերը չեն երկարաձգվել: Թանգարանների տնօրենների կեսը նշել է, որ ստեղծված ճգնաժամի պատճառով չեն կարողանում վճարել աշխատավարձերը: ICOM-ը կառավարություններին կոչ է արել ավելի շատը աջակցել թանգարաններին ու դրանց մասնագետներին, որպեսզի նրանք կարողանան դուրս գալ ստեղծված վիճակից և շարունակել աշխատանքը:

Զեկույցի վերջում ասվում է, որ կորոնավիրուսից հետո կյանքի բնականոն հունին անցնելը տևելու է երկար, իսկ թանգարանները, որպես երկրների մշակույթի ու քաղաքակրթության ներկայացուցիչներ, կարևոր դեր են կատարելու  տնտեսության վերականգնման հարցում, հատկապես կորոնավիորսւից հետո:  

Ամենակարևոր  հարցը կայանում է նրանում, թե այս ժամանակաշրջանում թանգարանների գործողություններն ազդելո՞ւ են նրանց հետագա աշխատանքի վրա և արդյոք թանգարանները անցյալի նման շարունակելո՞ւ են գրավել մարդկանց, թե՝ ոչ: Ժամանակը կտա այս հարցերի պատասխանները, իսկ մեզ մնում է սպասել: