Գրքի հմայքը (14)
Կրոնների սուրբ գրքերը պարունակում են տվյալ կրոնի հիմնական ուսմունքները: Ուսմունքներ, որոնք արտահայտում են ցանկացած կրոնի հոգևոր ճշմարտությունը և հանդիսանում աստվածային էության հետ հաղորդակցության հիմք, ամրապնդում են հավաքական ինքնությունը, արտացոլում միստիկական փորձառությունները և լուսաբանում այդ կրոնի հոգևոր արարքները: Այս հաղորդման ընթացքում հակիրճ կանդրադառնանք այս գանձերին:
Աշխարհի գրեթե մտքի և հավատքի բոլոր դպրոցներն ունեն տեքստեր, իրենց հետևորդներին առաջնորդելու համար: Այս գրքերը կամ սուրբ տեքստերը պարունակում են յուրաքանչյուր կրոնի հիմնական ուսմունքները: Այս թողարկման ընթացքում համառոտ կներկայացնենք Սուրբ Ղուրանում նշված երեք կրոնական գրքերը:
Ղուրանում հիշատակվում է․
Զաբուրը Սուրբ Գիրք է, որն ուղարկվել է Դավիթ մարգարեին։
Իսլամում Զաբուրը համարվում է Աստծո կողմից ուղարկված Թորայից հետո երկրորդ Սուրբ Գիրքը։
Ի տարբերություն Թորայի և Ղուրանի, Զաբուրը չի պարունակում նոր կրոնական պատվիրաններ։
Շատ իսլամական աստվածաբաններ Զաբուրը համարում են Սաղմոսագիրք։
Արաբերեն zabūr բառը նշանակում է «գիրք» «մակագրություն» կամ «գրվածք»։
Որոշ հետազոտողների կարծիքով, Զաբուրի իմաստի ծագումն այն է, որ դա եբրայերեն զիմրահին (եբր.՝ זִמְרָה) է, որը նշանակում է «երգ, երաժշտություն» կամ սիփուր (եբր.՝ סִפּוּר), այսինքն՝ «պատմություն»։
Ղուրանի Նեսա, Անբիա և Ասրա սուրահներում անդրադարձ է կատարվել Զաբուր սուրբ գրքին։ Չնայած Ղուրանում նշված է, որ Դավթին տվեցինք Սաղմոսագիրքը, սուննի որոշ մեկնաբաններ այն բացարձակապես մեկնաբանել են որպես մարգարեների գրություններ: Նասեր Մաքարեմ Շիրազիի և մի խումբ հեղինակների կողմից գրված մեկնաբանության համաձայն՝ Զաբուրը չի պարունակում նոր կրոնական պատվիրաններ։ Մեկնաբանության մեջ Զաբուրը համարվում է Դավթի գերազանցության պատճառը մյուս մարգարեների նկատմամբ և նշվում է, որ Սաղմոսագրքի հատվածները զերծ են աղավաղումներից:
Մի ավանդապատումի համաձայն՝ Մոհամմադ մարգարեի աջակիցներից Աբուզար Ղաֆարին ասել է, որ Զաբուրն այն 104 գրքերից մեկն է, որն ուղարկվել է աշխարհի ժողովուրդներին։ Որոշ հետազոտողներ «Զաբուրը» Հին Կտակարանի «Սաղմոսների» իսլամական տարբերակն են համարում։ սաղմոսները ավելի հայտնի են որպես Աղոթքի գիրք. Ե՛վ սաղմոսները, և՛ Զաբուրը վերագրվում են Դավիթ մարգարեին։
Երկնային գրքերը բաժանվում են երկու մասի։ Մի մասն ունի հատուկ շարիաթական օրենք և խոսում է նոր կանոնների մասին: Մյուսը մասը գրքեր են, որոնք չեն պարունակում նոր պատվիրաններ։ Դրանք ավելի շատ կենտրոնանում են էթիկական հարցերի վրա: Զաբուրը դասվում է երկրորդ խմբում և վկայում է այն ճշմարտության մասին, որ սաղմոսները ներառված են Հին Կտակարանում, ուղարկվել են Թորայից հետո և անկախ չեն:
Ասրա սուրահի 55-րդ այայում ասված է․ «Քո Տերն ամենից ավելի լավ գիտի, թե ինչ կա երկինքներում ու երկրի վրա: Մենք մարգարեներին մեկը մյուսից ավելի վեր բարձրացրինք: Դավթին տվեցինք Սաղմոսագիրքը»:
Սաղմոսները սկզբից մինչև վերջ բանաստեղծության տեսքով են, որոնց մեծ մասը նվիրված է աղոթքին և երկրպագությանը: Սաղմոսները չեն կարող համարվել աստվածաբանական ուսմունքների հավաքածու: Սաղմոսների աստվածաբանությունը հիմնված է գովեստի, այլ ոչ թե տրամաբանության վրա: Հետևաբար, հնարավոր չէ ամփոփելով այն իրական պատկերացում կազմել այս աստվածաբանության մասին։
---
Թորա են անվանում Մովսեսի Հնգամատյանը։ Հնգամատյանի եբրայերեն անվանումը՝ Tora է,որը նշանակում է օրենք։ Հնգամատյանը ընդգրկում է Ծննդոց, Ելից, Ղևտացվոց, Թվոց, Երկրորդ օրինաց գրքերը։ Ղուրանի բազմաթիվ այաներում խոսվել է Թորայի մասին և նշվել, որ այս գիրքն ուղարվել է Մովսես մարգարեին։ Թորան կամ Հնգամատյանը Հին Կտակարանի առաջին հինգ գրքերն են։ Ամենալայն իմաստով Թորա են անվանում հրեական ավանդական օրենքների ամբողջությունը։ Հրեաները համարում են, որ այս գիրքը Սինա լեռան վրա հայտնվել է Մովսես մարգարեին։
Ղուրանի այաներում Թորան մի գիրք է, որը հայտնվել է՝ արտահայտելու աստվածային պատվիրանները, և նրանց, ովքեր հետևում են այս գրքին, դրախտ է խոստացվել: Մյուս կողմից, նրանք, ովքեր այս գիրքը պահում են իրենց ձեռքում և չեն կատարում պատվիրանները, նկարագրվում են որպես չորքոտանի կենդանիներ, որոնք կրում են գիրքը: Ղուրանում ասված է, որ Թորայում խոսվել է Մովսես Մարգարեից հետո «Ումմայի մարգարեի» գալստյան մասին։
Ղուրանը հրեաների Սուրբ գիրքը երկու կերպ է ներկայացնում։ Որոշ այաներում անդրադառնում է Աստծու կողմից Մովսես մարգարեին հայտնված տախտակներին, իսկ որոշ այաներում Թորա եզրույթն է գործածել սուրբ գրքին անդրադառնալու համար։ Տախտակների վրա գրված են տասը բարոյական պատվիրաններ, և այն, ինչ նշված է Թորայի գրքում, կանոնների և էթիկայի հավաքածու է: Թորան եբրայերեն բառ է, որն արաբերեն նշանակում է օրենք:
---
Աստվածաշունչ նշանակում է Աստծուց ներշնչված, Աստծու ներշնչանքով գրված «Սուրբ գիրք»։ Քրիստոնեական իմաստով Սուրբ Գիրքը սրբազան մատյանների՝ գրքերի այն ժողովածուն է, որն եկեղեցիների կողմից ընդունվում է որպես աստվածային հայտնության արձանագրություն և իր մեջ պարունակում է Աստծո խոսքը, պատգամներն ու թելադրանքները, ինչպես նաև աղբյուր է ծառայում հավատքի, դավանական սկզբունքների, կրոնաբարոյական կյանքի ու հոգևոր սննդի համար։
Քրիստոնյաների Սուրբ գիրքն Աստվածաշունչն է, որը բաղկացած է Հին և Նոր կտակարաններից (Հին Կտակարանը համարվում է նաև հրեաների Սուրբ Գիրքը)։
Սուրբ Գրքի առանցքն ու կենտրոնը Հիսուն Քրիստոսն է։ Ըստ այսմ Աստվածաշնչյան գրքերը, որոնք գրված են նախքան Քրիստոսի աշխարհ գալը մտան Հին Կտակարանի կազմի մեջ, իսկ նրանք, որ կազմվեցին Փրկչի աշխարհ գալուց հետո ու նվիրվեցին Նրա քարոզչական առաքելությանն ու նրա առաքյալների կողմից հիմնված եկեղեցու սկզբունքների շարադրմանը, ընդգրկվեցին Նոր Կտակարանի մեջ։ Ինչպես Ուխտ, այնպես էլ դրա հետ կապված Հին և Նոր բառերը փոխառված են Սուրբ Գրքից։
Հին Կտակարանի գրքերի կանոնը քրիստոնեական Եկեղեցին ընդունեց հրեական Սուրբ Գրքից (Հին Կտակարանը բաժանվում է երեք մասի՝ Թորա (Օրենք կամ Հնգամատյան), Նեբիիմ (Մարգարեություն), Քեթուբիմ (Գրություններ)։
Մյուս գրքերը, որոնք իրականում պատմաբանների գրվածքներն են և գրվել են Մովսես մարգարեի ժամանակաշրջանում, վերաբերում են մարգարեների, թագավորների և ցեղերի կենսագրություններին, որոնք գոյացել են Մովսես մարգարեից հետո: Իհարկե, կան պատմություններ, որ նույնիսկ նշված են, որ Ծննդոց, Ելից, Ղևտացվոց, Թվոց, Երկրորդ օրինաց գրքերը երկնային գրքեր չեն, այլ պատմական գրքեր են, որոնք գրված են Մովսես մարգարեից հետո, քանի որ նկարագրում են Մովսեսի մահը և ինչպես է նա թաղվել, և նրա մահից հետո տեղի ունեցած որոշ իրադարձություններ:
Նոր Կտակարանը 27 գրքերի ժողովածու է, որ համարվում է քրիստոնյաների Սուրբ Գիրքը և Աստվածաշունչ մատյանի մաս է կազմում։ Տարբեր ժամանակներում և տարբեր ծավալով գրված այս գրքերը ներկայացնում են քրիստոնեական եկեղեցին իր հիմնադրի՝ Հիսուս Քրիստոսի ծնունդից սկսած մինչև եկեղեցու տարածումը, ինչպես նաև հավատացյալների կյանքը տարբեր երկրներում։ Այս գրքերն իրենց դասավորումով ներկայացնում են հետևյալ խմբերը.
1․Ավետարան ըստ Մատթեոսի, Ավետարան ըստ Մարկոսի, Ավետարան ըստ Ղուկասի և Ավետարան ըստ Հովհաննեսի, որոնք պատմում են Հիսուսի կյանքն ու նրա քարոզչությունը։
2․Առաքյալների գործերը, որ առաջին դարի եկեղեցու կյանքն է։
3․Նամակներ, որոնք բաժանվում են երկու խմբի.
ա. Պողոս առաքյալի կողմից գրված նամակներ. ընդամենը 14 նամակ՝ ուղղված տարբեր ցեղերի ու աձանց:
բ․ Ընդհանրական նամակներ. ընդամենը յոթ նամակ՝ գրված Հակոբոսի, Պետրոս առաքյալի, Հովհաննես առաքյալի և Հուդայի կողմից։
4․Հայտնություն Հովհաննեսի, որը հայտնութենական տեսիլքով նկարագրում է բարու վերջնական հաղթանակը չարի դեմ և Քրիստոսի երկրորդ գալուստը։
Հին Կտակարանը քրիստոնյա աստվածաշնչային կանոնի առաջին մասն է։ Այն բաղկացած է 39 գրքերից, իսկ Նոր Կտակարանը` 27 գրքից: Ոմանք Հին Կտակարանի Թորայի յուրաքանչյուր հատվածը համարում են ճանապարհորդություն, իսկ ոմանք Հին Կտակարանի գրքերը համարում են մարգարեների, առածների և Դավիթի և Սողոմոնի սաղմոսները: Նոր Կտակարանը ընդգրկում է նաև չորս ավետարանները, առաքյալների նամակները և Հայտնության գիրքը:
Հրեաները միայն Հին Կտակարանն են ընդունում որպես երկնային գիրք, բայց քրիստոնյաների մեծ մասն ամբողջ գիրքը ընդունում է որպես երկնային գիրք: Որոշ աղանդներ, որոնք իրենց անվանում են քրիստոնյաներ, չեն ընդունում Հին Կտակարանը որպես երկնային գիրք և այն համարում են աղավաղված:
Ավետարանները թվով չորսն են՝ գրված Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես առաքյալների կողմից։ Ավետարաններն ունեն ակնհայտ նմանություններ և որոշ տարբերություններ։
Ղուրանի Բաղարա սուրահի 41-րդ այայում ասված է․ «Հավատացեք նրան (Ղուրանին), որ ուղարկել ենք ձեզ, ինչը հաստատում է այն ամենը, ինչ գոյություն ունի ձեզ մոտ (Թորա և Ավետարան): Եվ առաջին ժխտողը մի եղեք նրա նկատմամբ և Իմ այաները էժան մի վաճառեք: Վախեցեք միայն Ինձանից»:
Իսկ Բաղարա սուրահի 285-րդ այայում ասված է․«Մարգարեն հավատում է այն ամենին, ինչ Արարչի կողմից իրեն ներշնչվեց: Եվ բոլոր հավատացյալները նույնպես հավատում են Աստծուն, նրա հրեշտակներին, ու բոլոր երկնային գրքերին: Եվ ասում են. «Նրա մարգարեների միջև տարբերություն չենք դնելու և բոլորին հավատում ենք: Լսեցինք արդարության ձայնը և հնազանդվեցինք: Ո՛վ Արարիչ, քո ողորմածությունն ենք ուզում, քանզի մեր վերադարձը դեպի Քեզ է»:
Սուրբ Ղուրանը այս բոլոր հաստատումներով հանդերձ հստակեցնում է, որ առկա գրքերը լի են խեղաթյուրումներով, և շեղված կրոնագետները վնաս են հասցրել ու թունավորել են այդ գրքերի ուսուցումները։ Այդ խնդրին է անդրադարձել Բաղարա Սուրահի 79-րդ այան,որում ասված է․«Ուրեմն վա՛յ նրանց, ովքեր գիրքը գրում են իրենց ձեռքով, ապա ասում.«Սա Աստծո կողմից է», որպեսզի դա վաճառեն չնչին գնով: Վա՛յ նրանց, որ չգիտես ինչեր են գրում իրենց ձեռքով, և վա՛յ նրանց, որ այս ճանապարհով ինչեր են ձեռք բերում»: