Պաղեստինյան հիմնախնդրի լուծման Իրանի տարբերակը(9)
Հանուն բարձրյալի ,ողջույն հարգարժան բարեկամներ,Ձեզ ենք ներկայացնում «Պաղեստինյան հիմնախնդրի լուծման Իրանի տարբերակը» հաղորդաշարի հերթական համարը:Նախորդ թողարկման ընթացքում անդրադարձանք Պաղեստինում ազգային հանրաքվեի նախագծի նկատմամբ զիջումների գնացող արաբական հոսանքի ցուցաբերած անուշադրության պատճառներին: Այսօր կանդրադառնանք այս նախագծի խեղաթյուրման համար գերիշխող ճակատի ԶԼՄ-ների ջանքերին:Ընկերակցեք մեզ:
Ինչպես բազմիցս ենք շեշտել այս հաղորդաշարի ընթացքում, Պաղեստինում ազգային հանրաքվեի նախագիծը ընդգծում է Ջիհադի և Դիմադրության փոխլրացուցիչ լինելը:Այս նախագիծը Դիմադրության մյուս կողմն է: Այլ կերպ ասած, Պաղեստինյան տարածքներում շարունակվում է դիմադրության ռազմավարությունը, և Իրանի Իսլամական Հանրապետությունը, այլ երկրներին հայտարարելու համար, որ ինքը նույնպես աջակցում է խաղաղ միջոցները, ներկայացրել է հանրաքվեի նախագիծը ,որպեսզի Պաղեստինի հարցով վերջնագիր ներկայացնի մարդու իրավունքների հավակնորդ այլ երկրների համար:
Հետևաբար, ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդի բոլոր բանաձևերում օկուպանտ ճանաչված սիոնիստական ռեժիմը կամ պետք է ինքը հանրաքվեի ենթարկվի Պաղեստինում և դրա սահմաններից դուրս Պաղեստինի բոլոր հիմնական բնակիչների միջոցով , կամ տարիներ ապրի վախով ու սարսափով ,սպասելով օկուպացված տարածքներից վռնդման: Ծրագրի հիմնական սկզբունքները մեկնաբանել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին, և իրականում հանրաքվեի ցուցանիշը համահունչ է մեծարգո առաջնորդի կողմից դիմադրության հայեցակարգին առնչվող ցուցանիշներին:Օրինակ, այս ծրագրում պայմաններ են դրվել հանրաքվեի անցկացման համար, որոնցից մեկը բոլոր պաղեստինցիների վերադարձն է Պաղեստին, ինչը դիմադրության նպատակներից մեկն է:
---
Դիմադրությունը ծավալուն դիսկուրս է ,որից ճյուղվորվել են բազմաթիվ ենթադիսկուրսեր,դիմադրության տնտեսություն, գերիշխանության դեմ պայքար և զինյալ դիմադրություն, որոնք երեք հասկացություններ են ՝ քաղաքական, տնտեսական և ռազմական երեք ոլորտներում :Հետեւաբար, հանրաքվեի հարցը կարելի է դիտարկել , քաղաքական դաշտում,որպես դիմադրության ենթադիսկուրսերից մեկը, որը չի հակասում դիմադրության դիսկուրսին :Գերիշխող ճակատի լրատվամիջոցները վերջին տարիներին չեն խնայում իրենց ջանքը `խեղաթյուրելու Իրանի ծրագիրը:«Պաղեստինում ազգային հանրաքվեի նախագիծ» կոչվող Իրանի ծրագրի խեղաթյուրումը և դա որպես «հրեաներին բնաջնջելու և նրանց ծովը նետելու Իրանի փորձ» ներկայացնելը, և «Իրանի նախագիծը նմանացնել երկրորդ աշխարհամարտի տարիներին նացիների գործունեությանը», համարվում է արևմուտքի ԶԼՄ-ների զավեշտալի ու նենգ ջանքերից: Պաղեստինի ժողովրդի իրավունքների նկատմամբ Իրանի քաղաքականությունը ներկայացնել` « հակահրեական ատելություն և հակաիսրայելական ատելություն », համարվում է հեգեմոն ԶԼՄ-ների քաղաքականություններից ,հիշյալ նախագիծը խեղաթյուրելու համար:
Ինչպես օրինակ 2020 թվականին Ղոդսի օրվա սեմին, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի գրասենյակը մի պաստառ նախագծելով անդրադարձավ Պաղեստինի վերջնական ճակատագրին ,որը բնութագրվել էր «Վերջնական ելքը՝Դիմադրություն մինչև հաղթանակ» կարգախոսով: Իսրայելական ԶԼՄ-ները անմիջապես խեղաթյուրեցին այս կարգախոսը և դա ներկայացրին Իսլամական Հանրապետության կողմից հրեաների դեմ նոր հոլոկոստի իմաստով: Նույնիսկ ,սիոնիստական ռեժիմի ժամանակի վարչապետ Նեթանյահուն արձագանքեց այս հարցին:أՆա սուտ հավակնություններով նշում էր ,որ այս նախագծում «վերջնական լուծման»տերմինի օգտագործումը հիշեցնում է հրեաներին ոչնչացնելու համար Նացիների և Հիտլերի «վերջնական լուծման նախագիծը»:ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն ևս այդ մասին ասել է,որ ԱՄՆ-ը Իսրաելի ու Գերմանիայի կողքին է և թույլ չի տալու կրկին իրականանա ռասայական մաքրագործումը: Իրականության մեջ նա խեղաթյուրելով Իրանի դեմոկրատական նախագիծը ,դա բնութագրել էր ռասայական մաքրագործման տարբերակ:ԱՄՆ-ի ժամանակի պետքարտուղարը ,2020թվականի մայիսի 23-ին իր Տվիտերի գրառման ընթացքում հավակնել էր.«Զարմանալի է ,որ Ջավադ Զարիֆը և Իրանի առաջնորդը արտացոլում են ռասայական մաքրագործման մասին Հիտլերի կոչը»:
Սիոնիստական «Ջերուզալեմ Փոստ»օրաթերթը ,պաստառը համարելով «հակա հրեական» և իրականությունը խեղաթյուրելով ու սին հայտարարություններով հավակնել է,որ Իրանի առաջնորդը օգտագործել է այն նախադասությունը ,որը օգտագործել են նացի գերմանացիները Եւրոպայի հրեաներին ոչնչացնելու համար:Պաղեստինի հարցի կարգավորման համար Իրանի ժողովրդավարական նախագծի նկատմամբ հասարակական կարծիքը շեղելու նպատակով ,արևմուտքի ԶԼՄ-ները ,պաստառի մեջ տեղադրված հիշյալ նախադասությունը բնութագրել են «պատմության ամենա գռեհիկ»բառը,որը ապացուցում է իսլամական Հանրապետության քաղաքականությունը: Հիշյալ ԶԼՄ-ները ,որոնց համար ստելը դարձել է բնական երևույթ ,փորձել են նմանություններ ստեղծել նացիական Գերմանիայի հակահրեական քաղաքականությունների ու Իրանի հակասիոնիստական քաղաքականությունների միջև:Նրանք Իրանի կառավարությանը մեղադրել են ,որ հանրաքվեի նախագծի շրջագծում փորձում է առիթ ընձեռնել հրեաների ոչնչացման համար: Սակայն իրականությունը հետևյալն է,որ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի գրասենյակի կողմից շեշտադրված երկու կետերը ,փոխառնված են նրա արտահայտություններից.«Նախ՝Դիմադրություն և Դիմակայություն,իսկ երկրորդ՝հանրաքվե»: Այսինքն ,անտարակույս օրակարգում պետք է լինի զինյալ դիմադրությունը,որպեսզի իրականացվի հանրաքվեն և սիոնիստ թշնամուն ու նրա պետական հովանավորներին պարտադրել իրականացնեն հանրաքվեն և հարգեն Պաղեստինի ժողովրդի պահանջը : Քանի որ, թշնամին միայն ուժի լեզուն է հասկանում: Հիշյալ երկու կետերը և Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային դիրքորոշման թափանցիկության համար ջանքերը ,արտացոլված էր ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի Տվիտերի գրառման մեջ: Նա 2020թվականի մայիսի 21-ին մի լուսանկար հրապարակելով գրել է.«Գարշելի է,որ նրանք ,որոնց քաղաքակրթությունը «վերջնական լուծման տարբերակը»ձևավորվել էր գազի սենյակներում ,հարձակվում է նրանց վրա ,ովքեր ընտրությունների և հանրաքվեի միջոցով են փորձում գտնել իրական լուծման տարբերակը: «Ի՞նչու են ԱՄՆ-ը և արևմուտքը այսքան վախենում ժողովրդավարությունից : Պաղեստինցիները չպետք է հատուցեն ձեր ոճրագործությունների կամ մեղքի զգացմունքի համար»:
Իհարկե, Իրանի դեմոկրատական նախագծի և դրա խեղաթյուրման դեմ լրատվամիջոցների հարձակման նախագծում չպետք է անտեսել հեգեմոն համակարգին առնչվող պարսկալեզու լրատվամիջոցներին:Պարսկերով BBC -ն, ռադիօ Farda- ն, Iran International- ը այն այլախոհ լրատվամիջոցներից են, որոնք փորձում են մի կողմ մղել Իրանի ժողովրդավարական ծրագիրը և խռշոռացույցի տակ առնել հրեաների սպանության հարցը:Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին վերագրվող թվիթերյան էջը ՝ ի պատասխան Նեթանյահուի , արևմտյան լրատվամիջոցների և պարսկալեզու հարակից լրատվամիջոցների խեղաթյուրումներին,հրապարակեց այաթոլլահ Խամենեիի հայտարարությունների մի բաժինը ,համակարգի պաշտոնյաների, Իսլամական միասնության խորհրդաժողովին մասնակցող հյուրերի, իսլամական երկրների դեսպանների և ժողովրդի զանազան խավերի հետ հանդիպման ընթացքում , որը կատարվել է 1398 թվականի աբան ամսի 24-ին ( 2019 թվականի նոյեմբերի 15-ին.) :Հանդիպման ընթացքում , հեղափոխության գերագույն առաջնորդը ասել էր.«Իսրայելի կառավրության ոչնչացումը ,չի նշանակում հրեաների ոչնչացում: Մենք հրեա ժողովրդի հետ գործ չունենք: Իսրայելի ոչնչացումը ,այսինքն՝ Պաղեստինի մուսուլման, քրիստոնյա, և հրեա ժողովուրդը ինքը ընտրի իր կառավարությունը և վտարի օտարներին ու Նեթանիահույի նման թափթփուկներին»:
Այս հարցը, հերթական անգամ, հիշեցրեց Իրանի սկզբունքային քաղաքականությունը :Փաստորեն, գերիշխանությանը կապված ԶԼՄ-ները , Իրանի առաջարկած «հանրաքվե» եզրույթը շեշտելու փոխարեն,մանևրել են «նացիստական Հիտլերի վերջնական լուծումը» բառի շուրջ,որպեսզի հասարակական կարծիքը շեղեն Իրանի ժողովրդավարական ծրագրից դեպի նացիստական Գերմանիայի հակահրեա քաղաքականություն և հիմք ապահովել Իրանի ծրագիրը խեղաթյուրելու և պիտակավորելու համար:
Իրանում ,Պաղեստինի հարցով փորձագետ Հոսեյն Քանանյանը համոզված է.«Այս նախագծի դիմաց ծառացած լուրջ մարտահրավերներից են՝ ԱՄՆ-ի պես երկրների ու նրա տարածաշրջանային դաշնակիցների ,իշարս սիոնիստական ռեժիմի հակառակությունը ,նկատի առնելով նրանց ֆինանսական,քաղաքական ու մեդիա կարողությունը,նաև ԱՄՆ-ի,Անգլիայի ու Ֆրանսիայի ներկայությունը որպես Անվտանգության խորհրդի մշտական անդամներ: Մեկ այլ մարտահրավեր ՝ գործնականում այս նախագծի իրականացման բարդությունն է, որը հետևանքն է պաղեստինցիների դեմ իրականացվող բռնության և խնդրի խիստ բարդության :Իրանի Իսլամական Հանրապետությունը, միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում, շեշտում է, հանրաքվեի իրականացումը ,որի հիմնական պայմանը հետևյալն է, որ երկրի հիմնական տերերը վերադառնան Պաղեստին և որոշում ընդունեն դրա մասին:Այս պայմանի կարևոր կետը իմիգրանտների հարցն է,թե՝նրանք ովքեր գտնվում են Հորդանանում ,Սիրիայում և Լիբանանում և թե՝նրանք, որոնք այլ երկրներում են:
Հակառակ այս մարտահրավերներին և հեգեմոն համակարգի ԶԼՄ-ների շանտաժին ,աշխարհի հասարակական կարծիքն ավելի ու ավելի է ընդունում Պաղեստինի հարցի լուծման համար, Իրանի ժողովրդավարական ծրագիրը: