Ճշմարտություն և վիրտուալ աշխարհ(14)
Երեխա դաստիարակելը այն ժամանակաշրջանում, որում ապրում ենք մենք,այսինքն մեդիայի և տեղեկատվության ժամանակաշրջանում, շատ դժվար է մեզ նման ծնողների համար, որ նման պայմաններում չենք մեծացել։
Առաջին հաղորդավար
Հանուն բարեգութ Աստծո; Բարև , ինչպե՞ս եք զգում ձեզ; Հուսամ լավ եք ու առողջ և փայլուն ապագա կերտելու համար՝ ապավինելով Աստծուն, շարունակում եք Ձեր ջանադիր աշխատանքը։
Երկրորդ հաղորդավար
Ես ևս ողջունում եմ Ձեզ «Ճշմարտություն և վիրտուալ աշխարհ» հաղորդաշարի հարգարժան ունկնդիրներ : Հուսով ենք, որ մինչ այժմ կարողացել ենք օգնել ձեզ, ձեր մեդիա գիտելիքների մակարդակը բարձրացնելու հարցում։ Եթե մինչ այժմ չեք ունկնդրել այս հաղորդաշարը կարող եք հետևյալ հասցեով ունկնդրել բոլոր հաղորդումները՝parstoday.com/hy:Դե՝ սա էլ վիրտուալ միջավայրի առավելություններից է ,որը հատում է ժամանակն ու տարածությունը:

Առաջին հաղորդավար
Միառժամանակ առաջ ,որոշեցի գնել լվացքի նոր մեքենա, երկար փնտրտուքից հետո,վերջապես ընտրեցի հայտնի ապրանքանիշի մոդել և պատվիրեցի այն:Ես մեքենան ստացել եմ անցած շաբաթ, բայց ինձ ասացին, որ այն տեղադրելու համար պետք է կապվեմ դիլերի հետ, նրանք նույնիսկ թույլ չտվեցին բացել տուփը:
Զանգահարեցի, տեղադրողը վերջապես եկավ և լվացքի մեքենան տեղադրելով սկսեց ընդհանուր բացատրություններ ներկայացնել օգտագործման եղանակի մասին:Վերջում ինձ հանձնեց լվացքի մեքենայի օգտագործման գրքույկը և շեշտեց ,քանի որ նոր մեքենայի մեջ օգտագործվել է արդիական տեխնոլոգիա ,ուստի օգտագործելուց առաջ անպայման ընթերցեմ այն:
Հաջորդ օրը որդիս խնդրեց, որ թույլ տամ գնա իր ընկերների երեկույթին:Չընդունեցի և ասացի.«Կորոնավիրուսային համաճարակի պայմաններում դա վտանգավոր է, և դու չես կարող գնալ»:Բայց նա պնդում էր, որ ուզում է գնալ: Նա երկար ժամանակ էր ,որ չէր տեսել իր ընկերներին մոտիկից, նրանց հարաբերությունները սահմանափակվում էին առցանց շփումներով, էլ փոստով և չաթերով:Մի խոսքով ,նա պնդում էր ու ես մերժում էի: Ի վերջո, ես ստիպված նրան պարտադրեցի , սրտնեղված ու վրդովված գնալ իր սենյակը ,բայց իդեպ սա առաջին անգամը չէր, որ ես հակառակում էի որդուս:Նա ամեն օր ,նոր պահանջներ է ներկայացնում:Օրեր առաջ նա խնդրեց ինձ անձնական սմարթֆոն գնել իր համար, գրեթե ամեն օր մենք վիճում ենք, թե քանի ժամ նա իրավունք ունի ժամանակ հատկացնել համակարգչային խաղերին:Մտածեցի որ երանի երեխաներն էլ լվացքի մեքենայի նման ուղեցույց գրքույկ ունենային: Մի գրքույկ որը ծնողներին կսովորեցներ թե ի՞նչպես վերաբերվեն երեխաների զանազան ցանկություններին և ի՞նչպես առաջնորդեն նրանց ճիշտ որոշում ընդունելու:

Երկրորդ հաղորդավար
Երեխա դաստիարակելն այս դարաշրջանում ,այսինքն մեդիադարաշրջանում ,շատ դժվար է մեզ պես ծողների համար ,որոնք նման պայմաններում չեն մեծացել: Մեր զավակները մեծանում են այնպիսի հասարակության մեջ ,որը տեխնոլոգիապես շատ է տարբերվում մեզ պես ծնողների մանկական տարիքի հետ: Վստահաբար եղել են պահեր ,երբ դուք զգացել եք ,որ ձեր զավակներից ավելի քիչ եք տեղեկացված ԶԼՄ-ների,վիրտուալ տարածքի և նույնիսկ ձեր սմարտֆոների մասին: Հաճախ դժվարության դիմաց ենք կանգնում նոր տեխնոլոգիաների օգտագործման առումով ,մինչդեռ մեր զավակները հեշտությամբ կարողանում են լուծել խնդիրը :Մեր զավակները մեծանում են տեխնոլոգիայով և փաստորեն ամեն օր նոր տեխնոլոգիաների մասին նոր տեղկություններ են ստանում ,սակայն թվում է, որ մեզանից ոմանք հետ ենք մնացել մեր զավակներից:
Երբ մենք երեխաներ էինք ,եթե ինչ որ սարքի օգտագործման մասին հարցերի դիմաց էինք կանգնում ,մեր ծնողները սպառիչ պատասխաններով բավարարում էին մեզ ,բայց արդյո՞ք մենք գիտենք վիրտուալ տարածքի և արդի տեխնոլոգիայի մասին մեր զավակների հարցերի պատասխանները։
Մեր ժամանակներում ծնողների և երեխաների միջև տեղեկությունների բուրգը ձևափոխվել է,այսինքն երեխաների տեղեկությունները ծնողներից ավելի շատ է,որը երեխաների ճիշտ դաստիարակման ճամփին լուրջ դժվարություններ է համարվում: Այսօր այլևս հնարավոր չէ անցյալի ձևերով դաստիարակել մեր զավակներին : Մեր մանկության տարիներին,ծնողները իրենց երեխաներին խորհուրդ էին տալիս չվստահել անծանոթներին , ուտելիք չստանալ նրանցից ,և նրանց հետ որևէ տեղ չգնալ ,սակայն այսօր երեխաները իրենց սմարտֆոները շոշափելով,անծանոթներին տեղափոխում են այս ու այն կողմ , կամ վիրտուալ աշխարհում հեշտությամբ կապ հաստատում անծանոթների հետ: Անցյալում շատ հարցեր յուրահատուկ էին մեծահասակներին և երեխաների համար համարվում էին չասվող գաղտնիքներ,բայց այսօր այս գաղտնիքները դարձել են կիբերտարածության և համակարգչային խաղերի կոնֆետը,և դա հեշտությամբ հասանելի է երեխաներին մեկ կոճակի սեղմումով:

Առաջին հաղորավար
ԱՄՆ-ի սոցիալական հարցերի քննադատ և Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Նիլ Փոստմանը հրապարակել է գիրք՝ երեխաների սոցիալական զարգացման վրա ԶԼՄ -ների ազդեցության մասին, որը կոչվում է «Մանկության անկում»։ Այս գրքում նա գրում է ,որ երեխաների թեման այն թեմաներից է, որը ներկայացվել է տպագրական արդյունաբերության գյուտից հետո ,արևմուտքում Վերածննդի դարաշրջանում,որը հետագա դարերում հատուկ տեղ է զբաղեցրել մարդկային հասարակությունների մեջ,բայց միայն մի քանի դար անց և հեռուստատեսության գյուտով,երեխաների ու մեծահասակների միջև սահմանները օրըստօրե փոքրացան և նման գործընթացով ,ոչ շատ հեռու ապագայում ,մարդկային հասարակություններում անիմաստ է լինելու և ոչ անհրաժեշտ է համարվելու մանկական շրջան հասկացությունը:
Երկրորդ հաղորավար
Իհարկե, այն փաստը, որ Փոստմանը Միացյալ Նահանգների Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր էր, չի նշանակում, որ նրա բոլոր հայտարարությունները բացարձակապես ճշմարիտ են:Օրինակ, նա մանկություն կոչվող ժամանակաշրջանի գաղափարը համարում է սոցիալական կառուցվածք և վերածննդի դարաշրջանի ամենամեծ գյուտերից մեկը՝ արևմուտքում:Ըստ նրա,մինչ Գուտենբերգի միջոցով տպագրական մեքենայի գյուտը , երեխաները հասունացված էին համարվում յոթ տարեկան հասակում ,երբ սովորելու և խոսելու ունակություն էին ստանում և միանգամից մանկական տարիքից հասունանում էին :Այսինքն նրանք ոչնչով չէին տարբերվում մեծերից, բացի մարմնի փոքր կազմվածքից:Նրանք աշխատում էին իրենց ծնողների նման, և եթե նրանք սխալ էին թույլ տալիս, պատժվում էին նույն պատիժներով, ինչ մեծահասակները:Որպես դրա ապացույց ՝ Փոստմանը նշում է միջնադարում «տարրական կրթության» դասընթացի բացակայությունը:
Նրա կարծիքով ՝ տպագրական արդյունաբերության գյուտով և ընթերցանության տարածմամբ ,մանկությունից հասուն տարիքի անցնելու համար անհրաժեշտ էր, որ փոքր երեխաները սովորեին ոչ միայն խոսելու, այլև կարդալու և գրելու հմտություններ,այսպիսով, դպրոցական աշխատանքները սկսվելով , մանկություն կոչվող ժամանակաշրջանը նույնպես ձևավորվեց:
Առաջին հաղորդավար
Կոնկրետ այս դեպքում իրականությունը հետևյալն է ,որ Հիսուս Քրիստոսի ծնունդից երեք հազար տարի առաջ ,շումերները ստեղծեցին սեպագիրը և մերօրյա դպրոցների նման դպրոցներում դասվանդում էին իրենց զավակներին: Իհարկե բնականաբար բոլոր երեխաները չէին վայելում այս բարիքը ,սակայն պալատականների ու ազնվականների երեխաները պարտավոր էին սովորել գրել-կարդալը ,որի համար օգտագործում էին կավե սալիկներ ,հետաքրքիր է, որ Միջագետքում հայտնաբերված կավե սալիկների մեջ կա մի ձեռագիր `« Կրթության օրերը »վերնագրով,ինչը բազմաթիվ մանրամասներ է հաղորդել հետազոտողներին այն մասին, թե՝ ինչպե՞ս են գործել շումերական դպրոցները,ինչպես օրինակ՝ երեխաները առավոտից երեկո դպրոցում էին, այնտեղ ճաշում էին, իսկ ուսման տարիքը , հաճախ՝ հինգից յոթ տարեկան էր:

Այսպիսով, մենք չենք կարող ընդունել Փոստմանի փաստարկները մանկության ժամանակաշրջանի գյուտի կամ տասնյոթերորդ դարում տարրական դպրոցների առաջացման վերաբերյալ:Հաշվի առնելով, որ կավե սալիկները հայտնաբերվել և թարգմանվել են Փոստմանի ծնվելուց քսան տարի առաջ, կարելի է ասել, որ այդ սխալներն ինքնին ԶԼՄ-ների սխալ մոդելավորման կամ մեդիայի կողմից պատմության որոշ հատվածների բացթողման արդյունքն են եղել:
Երկրորդ հաղորդավար
Այնուամենայնիվ, կրոնական առաջնորդները հետևյալ խորհուրդն են տալիս.«Ականջալուր եղեք խոսքին , այլ ոչ թե խոսողի անհատականությանը»:
Փոստմանը միգուցե ունենա սխալներ, բայց ճիշտ է թվում նրա այս խոսքը , որ նոր մեդիան և տեխնոլոգիաները կարող են ջրհեղեղի պես խլել մեր երեխաների մանկությունը:Առնվազն դա կարող ենք նախազգուշացում համարել:
Մարդկանց միջև հարաբերությունները ժամանակին մեծ փոփոխությունների ենթարկվեցին գրերի գյուտի հետ, և այս փոփոխությունն իր գագաթնակետին հասավ տպագրական արդյունաբերության գյուտով,սակայն այսօր, ԶԼՄ-ների, կիբերտարածության և սոցիալական ցանցերի ի հայտ գալու հետ մեկտեղ, մարդկային հարաբերությունը կրկին հիմնական փոփոխությունների է ենթարկվել:
Լրատվամիջոցներում, այդ թվում ՝ կիբերտարածքում և սոցիալական ցանցերում տեղեկությունների մեծ մասը ներկայացված է պատկերների տեսքով:Այս պատկերները դիտելը հատուկ ուսուցում կամ կրթություն չի պահանջում: Երեխաները դիտում և արձագանքում են հեռուստատեսությանը շատ փոքր տարիքում, նույնիսկ մինչև մեկ տարին լրանալը:

Առաջին հաղորդավար
Ի տարբերություն գրքերի, որոնք ներառում են յուրահատուկ տարիք,սեռ կամ մշակույթ, ժամանակակից ԶԼՄ-ները ներկայացնում են տեղեկություններ ,որոնք հասանելիության առումով չեն տարբերվում: Յուրաքանչյուրին հասանելի է ցանկացած ծրագիր:Ահա թե ինչու այսօր երեխաներն ու մեծահասակները հակված են դիտելու նույն հաղորդումները:ԶԼՄ-ները երկու ձև են ոչնչացնում մանկության և հասունության սահմանը՝ առաջին հերթին, այն դիտելը չի պահանջում որեւէ ծրագիր կամ հմտություն,և երկրորդ ՝ նրանք իրենք չեն ընտրում իրենց լսարանը:ԶԼՄ-ները հաճախ տեղեկատվություն են տրամադրում բոլորին միաժամանակ ՝ անկախ տարիքից, սեռից, կրթության մակարդակից կամ նրանց կարիքներից:

Երկրորդ հաղորդավար
Այս պայմաններում մենք ՝ ծնողներս, պետք է առավել քան երբևէ հոգանք մեր երեխաների մանկության մասին,քանզի հակառակ Փոստմանի տեսակետին, մանկությունը գյուտ չէ կամ չի ստեղծվել մարդկային հասարակության կողմից:Յուրաքանչյուր մարդ բնականաբար կարիք ունի անցկացնելու իր մանկությունը `իր ֆիզիկական, մտավոր և հոգեկան առողջությունը պահպանելու համար:Քաղցր ժամանակաշրջան ,որը հեռու է մեծահասակների սթրեսներից ու դժվարություններից: Հասուն տարիքում հաջողակ լինելու համար յուրաքանչյուր երեխա պետք է մանկական տարիքում զգա ինքնավստահություն և սովորի կյանքի հմտությունները:Եկեք ավելի ու ավելի շատ բան իմանանք ՝ մեր երեխաներին ավելի լավ կրթելու և նրանց երջանիկ մանկությունը ապահովելու համար:
Այս մասին ավելի շատ կանդրադառնանք առաջիկա հաղորդումներում: Աստված Ձեզ պահապան։