Սեպտեմբեր 15, 2021 12:47 Asia/Tehran

Հարգելի ունկնդիրներ, ներկայացնում ենք «Նորություններ» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում կանդրադառնանք Իրանի գիտական, մշակութային, ռազմական ու տնտեսական վերջին ձեռքբերումներին:

 

Այսօր կխոսենք կինոյի մասին:

Իրանում տեղի ունեցավ կարճամետրաժ ֆիլմերի կինոփառատոնը: Այն հաստատվել է նաև  «Օսկար կինոփառատոնի կողմից, որը համարվում է աշխարհի ամենակարևոր կինոփառատոնը:

Կարճամետրաժ ֆիլմը մշտապես ազդեցիկ ու գրավիչ է եղել: Իրանցի շատ կինոռեժիսորներ, որոնք հնարավորություն չեն ունեցել նկարահանել ավելի երկար ֆիլմեր, իրենց առաջին քայլերն արել են այս ոլորտում, մասնակցելով Թեհրանի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնին: Արդյունքում ստեղծվել են մեծ թվով հետաքրքիր ֆիլմեր:

Իրանցի ռեժիսոր Ռասուլ Սադրամելի ասելով. «Կինոյի նոր դեմքերը հայտնվել են այս ոլորտից: Արդյունքում ստեղծվել է նաև կարճաետրաժ ֆիլմերի փառատոնը, որի աշխատանքը դադարեցվել էր կորոնավիրուսի պատճառով և դժվարացրել նոր ընդունակությունների հայտնաբերումը»:

 

Կինոռեժիսորը հավելում է, որ այսուհետ կարճամետրաժ ֆիլմերի արտադրողներն ավելի շատ ջանք կգործադրեն՝ Թեհրանի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնին մասնակցելու համար: Սա հուսալի ու շատ կարևոր լուր է, քանի որ այդպիսով, այս ոլորտի կինոգործիչները ճանաչվում են նաև համաշխարհային մասշտաբով:

Թեհրանի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնը 2020թ հունիսի 30-ին միացավ Օսկար կիոնակադեմիայի կողմից հաստատված 127 փառատոներին: Այսպիսով, մեծացավ նաև այն կինոգորիչների թիվը, որոնք ցանկանում են մասնակցել փառատոնին: Ուստի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվեց ևս երկու շաբաթով:

 

Գիտական ոլորտի մասին պետք է ասել, որ մի խումբ ֆրանսիացի հետազոտողներ, իրանցի գիտնական Լեյլա Ռադիի ղեկավարությամբ, Ֆրանսիայում իրականացրել են լաբորատոր հետազոտություն էպիլեպսիայով տառապող  հիվանդների շրջանում: Մասնագետները փորձարկման ժամանակ մարդու ուղեղում հայտնաբերել են բջիջներ, որոնք պատասխանատու են հիշողության մեջ իրադարձությունների հաջորդականության կանոնակարգման համար: Դրանք մարդուն թույլ են տալիս հուշերը վերարտադրելիս հիշել նաև իրադարձությունների ճիշտ ժամկետը: Այս բջիջները կոչվել են «ժամանակի բջիջ» և ըստ երևույթին պարունակում են ժամանակին վերաբերող ինֆորմացիա: Դրանք նեյրոններ են, որոնք ուղեղի հիփոկամպի շրջանում կառավարում են հիշողությունը: Մասնագետներն անցկացրել են նաև բժշկական թեստեր, որպեսզի միկրոէլեկտրոդների միջոցով հասկանան թե ինչպես է գործում էպիլեպսիայով հիվանդ մարդկանց ուղեղը:  

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ամեն տարի իր զեկույցում ներկայացնում է երկրների գիտական ու տեխնոլոգիական զարգացումները։ Վերջին զեկույցում կազմակերպությունը ներկայացրել է գիտության ու տեխնոլոգիայի ոլորտում Իրանի առաջընթացը, կարևորելով հատկապես գիտելիքահենք ընկերությունների զարգացումը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցի համաձայն, 2021թ Իրանում աճել է նորարական ընկերությունների թիվը: Զեկույցում ներկայացվել են նաև գիտելիքահենք ընկերությունների ու ստարտափերի խնդիրները: Կազմակերպությունը նշել է, որ Իրանում նման ընկերությունների համար գոյություն ունեն բարենպաստ պայմաններ:

Հարկ է նշել, որ ԱՄՆ-ի կողմից կիրառված վերջին հակաիրանական պատժամիջոցներից հետո, Իրանի կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում գիտելիքահենք ընկերություններին և աջակցում դրանց, ինչի արդյունքում, այս ոլորտն Իրանում մեծ թափ է ստացել:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցի համաձայն, 2021թ․ Իրանը վերջին հինգ տարիների համեմատ, այդ ոլորտում մեծ առաջընթաց է արձանագրել: Աճել են ներդրումների ծավալները: Իսկ տեխնոպարկերի համագործակցությամբ, ստեղծվել է 113 նորարական կենտրոն; Այս կենտորնները կարևոր են հատկապես երիտասարդների համար նոր աշխատատեղերի բացման առումով: Զեկույցում ասվում է, որ Իրանի նախագահի գրասենյակի գիտատեխնիկական հարցերով վարչությունը 3 տարի առաջվանից սկսել է հրատարակել գրքեր՝ այս ոլորտում համաշխարհային փորձի վերաբերյալ: Գրքերը վերաբերում են 20 ոլորտների և նորարական ընկերություններին թույլ են տալիս օգտվել համաշխարհային փորձից: Այդ ոլորտներից են՝ գյուղատնտեսությունը, ջուրը, օդի աղտոտվածությունը, սպորտը, թվային առողջությունը, հասարակական նորարարությունը, էներգիան, զբոսաշրջությունը, ապահովագրությունը և այլն:

Որոշ մասնավոր ընկերություններ ավելի են բազմացրել իրենց ներդրումային զամբյուղը և մոտավորապես 6 տարի առաջվանից սկսած, կյանքի են կոչել 20 ստարտափեր՝ ռազմավարական այնպիսի ոլորտներում, ինչպես՝ թվային տնտեսություն, էներգիա, լազեր, ճանաչողական գիտություններ, ավիացիա, տիեզերք, գյուղատնտեսություն, տրանսպորտ և այլն:

Զեկույցում ասվում է, որ նանոտեխնոլոգիան և կենսոլորտային տեխնոլոգիան Իրանում այս ոլորտում ուշադրության արժանացող ամենակարևոր բաժիններն են: Երեք տարի առաջ, այդ ընկերությունների թիվը կազմում էր 524: Երեք տարում Իրանի նանոարդյունաբերությունը աճել է 12 անգամ:

 

Scopus մոնիտորինգի կենտրոնը հայտարարել է, որ ընդամենը 6 տարվա ընթացքում՝ 2012-2019թթ., առողջապահության ոլորտում Իրանի գիտական հոդվածների թիվն աճել է 64 տոկոսով: Իսկ այս ընթացքում, Իրանում դեղորայքի արտադրությունն արագ տեմպերով աճել է: Սրանից երեք տարի առաջ, Իրանի ներքին շուկան մոտավորապես գնահատվում էր 4.5 միլիարդ դոլար, որի 70 տոկոսը բաժին էր ընկնում ներքին ընկերություններին:

Երկու տարի առաջ, Իրանին հաջողվեց արտադրել երկրին անհրաժեշտ դեղորայքի 95 տոկոսը, իսկ դրանից հետո, հնարավորություն ստեղծվեց նաև արտահանել դեղորայք: Այսօր Իրանը դեղորայք է արտահանում 170 երկրներ: ԵՄ անդամ երկրներն այս լորտում առաջին տեղն են զբաղեցնում: Զեկույցում գնահատվում են  նաև կորոնավիրուսի դեմ պայքարում Իրանի հնարավորությունները և այն, որ գիտելիքահենք ընկերություններն այժմ ունեն զարգացման ավելի մեծ հնարավորություններ:

 

Պիտակ