Իրանում մարդու իրավունքների վիճակը՝ ԱՄՆ-ի Պետքարտուղարության տեսանկյունից(2)
https://parstoday.ir/hy/radio/world-i15094-Իրանում_մարդու_իրավունքների_վիճակը_ԱՄՆ_ի_Պետքարտուղարության_տեսանկյունից(2)
Ամեն տարի ԱՄՆ-ի կառավարությունը ներկայացնում է մարդու իրավունքների վերաբերյալ ամենամյա զեկույց: Դա այն դեպքում, երբ այդ երկրում բազմաթիվ են մարդու իրավունքների խախտման դեպքերը: Միացյալ Նահանգներում մեծ թիվ են կազմում հանցագործությունները, բռնությունները և փոքրամասնությունների իրավունքների խախտման դեպքերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 03, 2016 12:21 Asia/Tehran

Ամեն տարի ԱՄՆ-ի կառավարությունը ներկայացնում է մարդու իրավունքների վերաբերյալ ամենամյա զեկույց: Դա այն դեպքում, երբ այդ երկրում բազմաթիվ են մարդու իրավունքների խախտման դեպքերը: Միացյալ Նահանգներում մեծ թիվ են կազմում հանցագործությունները, բռնությունները և փոքրամասնությունների իրավունքների խախտման դեպքերը:

Անցած 6 տասնամյակների ընթացքում, Մարդու իրավունքների համաշխարհային կոնվենցիայի հաստատումից հետո, Միացյալ Նահանգները ոչ մի քայլ չի արել աշխարհում մարդու իրավունքների արժեքների զարգացման ուղղությամբ: Ընդհակառակը, այդ երկիրն ինքն է բազմիցս խախտել այս իրավունքները:Այդ խախտումների թվում են՝ ԱՄՆ-ի սահմաններից դուրս կալանավայրերի հիմնումը, որտեղ իրականացվում են խոշտանգումներ, մուսուլմանների ու ազգային և կրոնական փոքրամասնությունների ինչպես նաև էմիգրանտների իրավունքների ոտնահարումների դեպքերը, հատկապես սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո, միջամտություն այլ երկրների ներքին հարցերին, Ալ Ղաիդա և Թալիբան խմբավորումներին ցուցաբերվող հովանավորությունը , դրանց օգտագործելով որպես գործիք` այլ երկրների մարդկանց իրավունքները խախտելու համար: Ահա բոլոր այն փաստերը, որոնք ապացուցում են, թե ինչպես է ԱՄՆ-ն խախտում մարդու իրավունքները: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք ամերիկյան կալանավայրերում մարդու իրավունքների ոտնահարման հարցին: Կալանավայրեր, որոնք խայտառակում են Միացյալ Նահանգներին, երբ խոսքը վերաբերում է մարդու իրավունքներին: ԱՄՆ-ի հանցագործությունների վերաբերյալ ցենզուրան թույլ չի տալիս լիովին անդրադառնալ այդ կալանավայրերի վիճակին: Սակայն փաստացի զեկույցները ցույց են տալիս, որ Միացյալ Նահանգներում և այդ երկրից դուրս տեղակայված ամերիկյան կալանավայրերը կալանավորների նկատմամբ խոշտանգումների ու համակարդկային վերաբերմունքի տեսանկյունից գտնվում են միջնադարյան վիճակում: Բագրամ կալանավայրը, որը հռչակված է նաև որպես Աֆղանստանի Գուանտանամո, այն սարսափելի վայրերից է որտեղ արձանագրվել են մարդու իրավունքների խախտման բազմաթիվ դեպքեր: Մարդու իրավունքների մոնիտորինգի խմբի հետազոտություններն այս կապակցությամբ ցույց են տալիս, որ նվազագույնը 600 զինվորական և ոչ-զինվորական ամերիկացիներ մասնակցել են կալանավորներին խոշտանգելու գործողություններին: Միջազգային լրատվամիջոցների զեկույցների համաձայն, անցած տարիների ընթացքում, Աֆղանստանում տեղակայված ամերիկյան կալանավայրում, աֆղան կալանավորներից խոստովանություն կորզելու նպատակով, նրանց նկատմամբ կիրառվել են խոշտանգումներ: Զեկույցներում նշվում է նաև, որ կալանավորներից շատերը մահացել են` չդիմանալով ֆիզիկական և հոգեբանական ճնշմանը: Իսկ նրանց մի մասը ինքնասպան են եղել: Մարդիկ, ովքեր դարձել են ԱՄՆ-ի ահաբեկչության դեմ պայքարի դոկտրինայի զոհերը: Բագրամի կալանավայրում պահվող աֆղան կալանավորները երբեք իրավունք չեն ունեցել դիմել Աֆղանստանի դատական մարմիններին` որպեսզի իրենց գործը քննվի արդար դատավարության ընթացքում: «Նյու Յոք Թայմզ» օրաթերթը գրում է, որ 2002թ. այս կալանավայրում երկու կալանավոր ինքնասպան են եղել կախվելու միջոցով: Թերթը գրում է, որ կալանավայրում խոշտանգման դեպքերն այնքան շատ են եղել, որ Աֆղանստանի կառավարությունն ամերիկյան զորայիններից պահանջել է կալանավայրը հանձնել այդ երկրի կառավարությանը: Աֆղանստանի կալանավայրում ամերիկացի զորայինների կողմից կալանավորների նկատմամբ կիրառվող խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը այդ արարքները գործող ամերիկացիների համար պարզապես զվարճալի հուշերի են վերածվել: ԶԼՄ-ներն անդրադառնալով այս հարցին գրել են, որ մի շարք բառակապակցություններ, ինչպես`«Ընկերս լավ օր ունենաս»արտահայտությունը, վերաբերում են այդ խոշտանգումներին: Արտահայտությունը տարածվել է այն բանից հետո, երբ Աֆղանստանում Միացյալ Նահանգների հրացանակիրների երրորդ գնդի զինվորները, միզելով զոհերի դիակների վրա ու սրբապղծելով դրանք, այնուհետև այդ տեսանյութը տեղադրել են համացանցում: Տեսանյութում զինվորները անընդհատ կրկնում են այս արտահայտությունը , բավականություն ստանալով իրենց արարքից: Այլ խոսքով, ամերիկացի զինվորները, սրբապղծելով աֆղանստանցիների դիակները, ըստ երևույթին այդ երկրում անցկացրել են հաճելի օրեր: Իսկ այս քայլերը հակասում են մարդկային իրավունքներին ու միջազգային բոլոր նորմերին: ԱՄՆ-ի հանցագործությունների մասին խոսելիս պետք է անդրադառնալ նաև Քեմերոն Գիբսի խոստովանություններին, ով ամերիկացի սերժանտ է: Նա խոստովանել է, որ սպանել է երեք աֆղան խաղաղ բնակչի և կտրել նրանց մատները: Մի խումբ ամերիկացի զինվորներ էլ խոստովանել են, թե ինչպես են սպանել աֆղանստանցի երեխաներին, հատկապես Կանդահար քաղաքում, օգտվելով նռնակից: Որոշ զեկույցների համաձայն, ամերիկացի մի խումբ զինվորներ մրցույթ են կազմակերպել մի անչափահաս աֆղան տղայի սպանելու համար: Նրանք երեխային մոտ են կանչել, ու մինչև իրենց հասնելը նրա վրա նռնակ են նետել: Զինվորներից մեկը 6 անգամ կրակել է երեխայի վրա: Մրցույթում հաղթել է նա, ում կրակոցներից երեխան սպանվել է: ԱՄՆ-ն անցած հոկտեմբերին Կունդուզ քաղաքում ռմբակոծեց «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությանը պատկանող հիվանդանոցը: Ռմբակոծության հետևանքով սպանվեց 42 մարդ: Տարվա ավարտին Պենտագոնը հայտարարեց, որ միջադեպը եղել է պարզապես մարդկային սխալ:«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը սակայն հայտարարեց, որ դա եղել է ոչ միայն մարդկային սխալի, այլ անուշադրության և ռազմական օրենքների խախտման արդյունք: Կազմակերպությունը պահանջեց մանրամասն հետաքննություն անցկացնել` դեպքի պատճառները պարզելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Սակայն ԱՄՆ-ն հայտարարեց, որ դեպքի մեղավորները միայն կզգուշացվեն և նրանց նկատմամբ որևէ պատիժ չի կիրառվի: Նման դեպքերը բազմաթիվ են եղել Իրաքում, Աֆղանստանում, Պակիստանում և իրականացվել են ահաբեկչության դեմ պայքարի անվան ներքո: Սա միայն այսօրվա խնդիր չէ և վերաբերում է նաև անցյալին: Եվ եթե նման դեպքերի մեղավորներն այսօր չպատժվեն, ամերիկացի զինվորները նման կերպ կվարվեն նաև ապագայում: Աբու Ղորայբի կալանավայրը , որում ևս տեղի են ունեցել սարսափելի դեպքեր, նույնպես պատկանում է ԱՄՆ-ին: Այդ դեպքերին անդրադարձել են համաշխարհային ԶԼՄ-ներն ու հեղինակավոր պարբերականները: Հրապարակումներից մեկում ներկայացվել է մի լուսանկար, որում ամերիկացի զինվորականն Իրաքում տեղակայված կալանավայրում, դիակների վրա կանգնած ծխում է: Մեկ այլ նկարում, իրաքցի մերկ կինը սպասում է խոշտանգման: Սակայն խնդիրը նրանում է , որ եղել են այնպիսի սարսափելի խոշտանգումներ, որոնք չեն կարող տեղավորվել մարդկային ուղեղում: Որպես օրինակ, կալանավորներին ստիպել են մերկ պառկել գետնին, իսկ զինվորներն իրենց կոշտ կոշիկներով ցատկոտել են նրանց վրա: Մեկ այլ դեպքում կալանավորներին մերկացրել են ու նկարել, նրանց ստիպել են պառկել իրար վրա, ստեղծելով մարդկային բլուր, նրանց վզերին կապել են շների համար նախատեսված շղթաներ և ստիպել հաչել շան նման: Ահա այն ամենն ինչ տեղի է ունեցել Իրաքում տեղակայված ամերիկյան կալանավայրում: 2014թ. նոյեմբերի 28-ին այս կապակցությամբ ներկայացվեց ևս մեկ խայտառակ զեկույց: Զեկույցում, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հակախոշտանգման խորհուրդը, խոսելով այն բազմաթիվ դեպքերի մասին, որոնց ժամանակ խախտվել են մարդու իրավունքները, խստորեն քննադատեց ԱՄՆ-ին, մտահոգություն հայտնելով այդ դեպքերի կապակցությամբ: Զեկույցոմ քննադատության ենթարկվեցին Միացյալ Նահանգների հակաահաբեկչական քայլերը, այդ երկրի սահմաններից դուրս ամերիկացի զորայինների գործողությունները, ամերիկյան կալանավայրերի վիճակը, CIA-ի և FBA-ի աշխատակիցների կողմից կիրառվող հարցաքննման մեթոդները, ոստիկանների կողմից կիրառվող բռնությունները, սեռական բռնությունները և այլ արարքներ:

Սակայն խոշտանգումների դեպքերը չեն սահամանափակվում միայն կալանավորներով: Բազմաթիվ են եղել նաև խոշտանգումները քաղաքացիական անձանց նկատմամբ, ինչի մասին կխոսենք հաջորդ հաղորդումներում: