ԱՄՆ-ի կենսաբանական սպառնալիքներն ուղղված աշխարհին (1)
https://parstoday.ir/hy/radio/world-i151332-ԱՄՆ_ի_կենսաբանական_սպառնալիքներն_ուղղված_աշխարհին_(1)
Ողջույն Ձեզ հարգելի ունկնդիրներ: «ԱՄՆ-ի կենսաբանական սպառնալիքներն ուղղված աշխարհին» նոր հաղորդաշարը բաղկացած է հինգ մասից, որի ընթացքում անդրադառնալու ենք աշխարհում ԱՄՆ-ի կենսաբանական լաբորատորիաների գործունեությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 22, 2021 08:46 Asia/Tehran

Ողջույն Ձեզ հարգելի ունկնդիրներ: «ԱՄՆ-ի կենսաբանական սպառնալիքներն ուղղված աշխարհին» նոր հաղորդաշարը բաղկացած է հինգ մասից, որի ընթացքում անդրադառնալու ենք աշխարհում ԱՄՆ-ի կենսաբանական լաբորատորիաների գործունեությանը:

Ձեզ ենք ներկայացնում այս հաղորդաշարի առաջին թողարկումը: Կենսաբանական ճգնաժամերը վաղուց լուրջ սպառնալիք են հանդիսանում մարդու առողջության համար և միշտ մտահոգություններ են առաջացրել կառավարությունների, միջազգային կազմակերպությունների և ժողովրդի համար: Որոշ երկրներ, ԱՄՆ-ի գլխավորությամբ, իրենց գերիշխող մոտեցման բերումով, օգտագործել են բոլոր միջոցները մրցակիցներին և թշնամիներին սանձելու, վերահսկելու և վերացնելու համար: Այս հաղորդաշարի շրջանակում փորձելու ենք քննարկել աշխարհին ուղղված ԱՄՆ-ի կենսաբանական սպառնալիքները:

Այս հաղորդաշարի առաջին թողարկման ընթացքում կքննարկենք կենսաբանական կորածանարար զենքեր արտադրելու և կիրառելու ԱՄՆ-ի անցյալը: Ընկերակցեք մեզ:

Կլիմայական փոփոխությունը և մրցակիցներին վնասելու համար շրջակա միջավայրի քայքայման կարողությունների օգտագործման հնարավորությունը՝ կենսաբանական զենքերի և տոքսինների օգտագործման տեսքով,  մոլորակի ապագային ուղղված ամենալուրջ սպառնալիքներից են համարվում:

Կարելի է կանխատեսել, որ ներկա իրավիճակը չփոխվելու դեպքում, ապագա պատերազմները տեղի կունենան այս առանցքի շուրջ: Մարդկանց և զինվորականների վրա վիրուսների և վարակիչ հիվանդությունների պոտենցիալ ազդեցությունները հայտնի են շատ վաղ ժամանակներից (մեր թվարկությունից 600 տարի առաջ): Ժանտախտից զոհերի օգտագործումը միջնադարյան պատերազմներում, ծաղկախտի տարածումը բնիկ ամերիկացիների դեմ, կենսաբանական զենքի մշակումն Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի և Սառը պատերազմի ընթացքում և դրանից հետո, բոլորը վկայում են պատմության համատեքստում կենսաբանական զենքերի զարգացման մասին:

ԱՄՆ-ում կենսաբանական լաբորատորիաների ընդլայնում

Կենսաբանական զենք պատրաստելու և կործանարար բնապահպանական վիրուսներով թշնամիների վրա հարձակվելու պատմությունը երկար անցյալ ունի, սակայն այս զենքի նոր կիրառումը սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից և այս կործանարար տեխնոլոգիայի զարգացման համար մեծ տերությունների մրցակցությունից հետո: Միացյալ Նահանգներն իր թշնամիների դեմ թույներ օգտագործելու ծրագիր է ունեցել 1918 թվականից իվեր: 1942 թվականին Միացյալ Նահանգները սկսեց իր կենսաբանական զենքի մշակման և ընդլայնման նոր ծրագիրը: Իրանում ԱՄՆ -ի խնդիրների փորձագետ դոկտոր Սեյեդ Ռեզա Միրթահերն ասում է.« ԱՄՆ-ի բանակը նախքան Երկրորդ համաշխարհային պատերազմը, սկսել է կենսաբանական զենքի մասին հետազոտումը և մշակումը: 1943 թվականին ԱՄՆ-ի բանակի բժշկական հրամանատարությունը Մերիլենդ նահանգում գտնվող Ֆորտ Դիտրիկ ռազմակայանն ընդլայնելով, շահագործման հանձնեց կենսաբանական զենքի լաբորատորիաները ՝ ավելի քան 1 միլիոն դոլար բյուջեով: Այս ծրագրի նպատակն էր հասնել պաշտպանական մեխանիզմների՝ կենսաբանական հարձակումներից պաշտպանվելու և նույն տիպի հակագրոհներ իրականացնելու համար»:

Մերիլենդի կենսաբանական հետազոտությունների կենտրոնի գործարկմամբ, ԱՄՆ-ն Յուտայում փորձարկեց վերջին կենսաբանական զենքը և սկսեց սիբիրախտի և բոտուլիզմի տոքսինների զանգվածային արտադրություն: Ֆրանկլին Ռուզվելտի հրամանով 1943 թ. ԱՄՆ -ի կենսաբանական զենքի ծրագիրը հիմնված էր ռազմական գործունեության վրա և հատկապես Մերիլենդի Ֆորտ Դիտրիկ ճամբարում զարգացվեց կենսաբանական կործանարար նյութերի արտադրությունը: Մերիլենդի ճամբարը ղեկավարում է ԱՄՆ-ի բանակի քիմիական ուժերի հետազոտական ​​և ինժեներական ստորաբաժանումը: Եղել են բազմաթիվ զեկույցներ այլ երկրների, այդ թվում ՝ 1952 թվականին Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ -ի կողմից արտադրված կենսաբանական զենքի և թունավոր նյութերի կիրառման մասին:

Կենսաբանական զենքեր ստեղծելու համար ընդլայնվել է գերտերությունների գործունեությունը

1952 թ. հունվարի 28 -ին չինացի զինվորականները տեղեկություն ստացան Ինչեոնում ծաղկախտի բռնկման մասին: Շուտով հիվանդությունը տարածվեց մի քանի քաղաքներում, իսկ ժանտախտը և խոլերան տարածվեցին չինացի և կորեացի զինվորների շրջանում: 44 զինծառայողի դիակների զննությամբ պարզվել է, որ նրանց մարմնում նույնպես ակտիվ էր մենինգիտի վիրուսը: Վիրուսի ծագումը անհայտ էր մինչև 1952 թվականի փետրվարի 22-ը, երբ Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարը պաշտոնապես հայտարարեց, որ վիրուսով վարակված միջատները ԱՄՆ-ի օդանավերով տեղափոխվել են Հյուսիսային Կորեա: 1952 թվականի սեպտեմբերի 15 -ին Խորհրդային Միությանը կից Խաղաղության համաշխարհային խորհուրդը հաստատեց նաև ԱՄՆ-ի կենսաբանական փորձարկումները Հյուսիսային Կորեայի տարածքում: Նույն թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն առաջարկեց ստեղծել Կարմիր խաչի մի խումբ այդ հավակնությունն  ուսումնասիրելու համար, սակայն ԱՄՆ-ն վետո դնելով բանաձևի վրա և օգտագործելով իր ազդեցությունը Կարմիր Խաչի վրա` կանխեց փաստահավաք հանձնաժողովի ստեղծումը: Սակայն 1953 թվականի փետրվարին Չինաստանի և Կորեայի բանակները ձերբակալեցին երկու ամերիկացի օդաչուների, որոնք խոստովանելով հաստատեցին ԱՄՆ-ի կողմից կորեացի ժողովրդի դեմ կենսաբանական տոքսինների օգտագործումը:

Կուբան այն երկրներից է, որը բազմիցս բախվել է ԱՄՆ-ի կործանարար կենսաբանական հարձակումներին: 1962 թվականին ԿՀՎ-ի գործակալները շաքարները պահելու ընթացքում աղտոտեցին դրանք: Միացյալ Նահանգները նաև Կուբայի հնդկահավերին վարակել է Նյուքասլի հիվանդությամբ: 1971 թ.-ին, արևմտյան Կուբայում խոզերի աֆրիկյան ժանտախտի բռնկումից հետո, այդ երկրի պաշտոնյաները ԱՄՆ-ին մեղադրեցին երկրի վրա կենսաբանական հարձակում իրականացնելու մեջ:

Կենսաբանական պատերազմները՝ պատերազմի նոր ձև

1960-1968 թվականներին, Վիետնամի պատերազմի ժամանակ, ցուցադրվեց Միացյալ Նահանգների կողմից կենսաբանական զենքի կիրառման ամենասարսափելի կողմերից մեկը: Թոքաբորբը  մեկն է այն կենսաբանական զենքերից, որն ԱՄՆ -ն օգտագործել է խաղաղ բնակչության դեմ այս պատերազմում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ՝ Վիետնամի դեմ լայնածավալ կենսաբանական պատերազմ է տեղի ունեցել: Ըստ կազմակերպության ներկայացրած զեկույցի, Վիետնամը տուժել է կենսաբանական զենքի կիրառման հետևանքով և ոչ մի կերպ պատերազմական շրջանում առողջապահական աղետ չի եղել: Վիետնամի հարավային 24  նահանգներում ժանտախտի տարածումը և աղիքային հիվանդությունների կրկնապատկումը նույնպես մեղադրանքների տեղիք տվեցին, որ Միացյալ Նահանգները կենսաբանական զենք է օգտագործել բուսականության դեմ, որը Վիետնամի ժողովրդի սննդի աղբյուրն էր: Մեղադրանքներ, որոնք շատ դժվար էր ապացուցել` կիրառված հատուկ տեխնոլոգիայի պատճառով:

ԱՄՆ-ի կողմից Չինաստանում, Հյուսիսային Կորեայում, Կուբայում և Վիետնամում կենսաբանական զենքի լայն կիրառումից հետո, ամերիկյան հետազոտական ​​կենտրոնները, մասնավորապես՝ Հարվարդի հետազոտական ​​կենտրոնը, 1969 թվականին պարզեցին, որ ԱՄՆ-ի կենսաբանական զենքերի արտադրման ծրագիրը ազգային անվտանգության դեմ է ուղղված: Հարվարդի համալսարանի հետազոտությունների համաձայն, կենսաբանական զենքի արտադրությունն անսահմանափակ մրցակցություն է առաջացնում մեծ տերությունների միջև այս տեսակի զենքերի տեխնոլոգիայն զարգացնելու հարցում և խրախուսում է նաև այլ երկրներին մտնել այս ասպարեզ:

Հարվարդի համալսարանի տվյալներով, այդ լաբորատոր կենտրոնների կործանարար ձեռքբերումները կարող են մոդել լինել այլ տերությունների համար եւ կյանքի կոչվել ԱՄՆ -ի դեմ: Այս զեկույցի հրապարակումից հետո հասարակական կարծիքի ճնշումն աճեց Միացյալ Նահանգների քայքայիչ կենսաբանական գործունեության դեմ, և վերջապես, այդ ճնշումների ազդեցության տակ, ԱՄՆ-ի ժամանակի նախագահ՝ Ռիչարդ Նիքսոնը, իբր, հրամայեց դադարեցնել կենսաբանական զենքերի արտադրումը: Հասարակական կարծիքի ճնշման ներքո, այս ծրագրի դադարեցումը շշուկներ առաջացրեց, որ դադարեցումը կատարելապես չի եղել, և ծրագիրը հատուկ կամ կիսագաղտնի լաբորատոր կենտրոններից փոխադրվել է ավելի մասնագիտացված և ամբողջովին գաղտնի կենտրոններ:

Հաշվի առնելով ԱՄՆ -ի բացասական անցյալը միջազգային համակարգում, կենսաբանական զենքերի ծրագրի դադարեցման մասին այդ երկրի հայտարարությունը երբեք չի ընդունվել այլ երկրների և փորձագետների կողմից:

Իլինոյսի համալսարանի իրավագիտության պրոֆեսոր Ֆրենսիս Բոյլը հայտարարել է, որ Մերիլենդի Ֆորտ Դիտրիկ ռազմաբազայում պաթոգենների կամ գենետիկորեն մշակված հարուցիչների հավաքման, բուծման, փոփոխման, պահպանման, փաթեթավորման և տարածման աշխատանքներ են կատարվում: Ըստ Բոյլի, այս գործողությունները, ինչպես նաև զենքի մեջ օգտագործվող պաթոգենների հետազոտման աշխատանքներն ԱՄՆ-ի կենսաբանական զենքի կիրառման ծրագրի գոյության անհերքելի նշաններ են:

ԱՄՆ -ն միակ երկիրն է, որն օգտագործել է միջուկային զենք:Մյուս երկրների համեմատությամբ, ԱՄՆ-ը քիմիական և կենսաբանական զենքի օգտագործման ավելի երկար անցյալ ունի: Փաստերը վկայում են, որ Միացյալ Նահանգները հետևում է կենսաբանական կործանարար ծրագրին, և այն քողարկելու համար, իր ապակառուցողական գործողություններն իրականացնում է իր երկրի սահմաններից դուրս ՝ այլ երկրների գաղտնի կամ կիսագաղտնի լաբորատորիաներում:

Բարեկամներ հաջորդ հաղորդման ընթացքում կներկայացնենք ԱՄՆ-ի կենսաբանական կենտրոններն այդ երկրի սահմաններից դուրս: