Նորություններ (11)
https://parstoday.ir/hy/radio/world-i151688-Նորություններ_(11)
Հարգելի ունկնդիրներ, այս հաղորդաշարի շրջանակում ամեն շաբաթ ներկայացնում ենք մշակույթի, արվեստի, տնտեսության և ռազմական ոլորտներում Իրանի գրանցած ձեռքբերումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 26, 2021 11:38 Asia/Tehran

Հարգելի ունկնդիրներ, այս հաղորդաշարի շրջանակում ամեն շաբաթ ներկայացնում ենք մշակույթի, արվեստի, տնտեսության և ռազմական ոլորտներում Իրանի գրանցած ձեռքբերումները:

Նախ խոսենք  մշակույթի ոլորտում գրանցված մի ձեռքբերման  մասին:

 

Անցած շաբաթ կայացած Ֆրանսիայի Նորմանդ լուսանկարչական միջազգային փառատոնի մրցանակը նվաճեց իրանցի լուսանկարիչ Ահմադ Խաթիրին: 44-րդ փառատոնի »Աղջիկը որ նամազի ժամանակ թռչում է» լուսանկարն արժանացավ Լուսանկարչության համաշխարհային ֆեդերացիայի ոսկե մեդալին և նույն ֆեդերացիայի Կապույտ ժապավենին: Լուսանկարն  ստացավ նաև ֆեդերացիայի Պատվո սպիտակ ժապավենը: Իսկ «Մենություն7 լուսանկարն արժանացավ լուսանկարչության միջազգային ասոցիացիայի (GPU) պատվո սպիտակ ժապավենին, Կապույտ ժապավենին, ընդհանուր առմամբ, լուսանկարչին բերելով միջոցառման 4 գլխավոր մրցանակները:  Փառատոնն ունի չորս նոմինացիա, որոնցից ամենակարևորը ֆոտոլրագրությունն է:  Միջոցառումը համատեղ կազմակերպում են Լուսանկարչության միջազգային ֆեդերացիան, Լուսանկարչության համաշխարհային միությունը, ԱՄՆ-ի լուսանկարչության ֆեդերացիան  և Ֆրանսիայի լուսանկարիչների միությունը: Պետք է ասել, որ այս կարևոր միջոցառման եզրափակիչ փուլ էր անցել   50 լուսանկարիչ ամբողջ աշխարհից:

 

Իրանցի լուսանկարիչ Ահմադ Խաթիրին Իրանի լուսանկարիչների միության  և Լուսանկարչության համաշխարհային ֆեդերացիայի անդամ է: Նա նաև Իրանի մշակույթի նախարարության արվեստների միության պաշտոնական անդամ է: Նա ստացել է ավելի քան 30 ներքին և միջազգային մրցանակներ: 2021թ․ ավելի վաղ, լուսանկարիչը շահել է Բանգլադեշում անցկացված մրցույթի ոսկե մեդալը, Միջմայրցամաքային մրցության ոսկե մեդալը:  2017թ․ արաժանացել է Սերբիայում անցկացված  ֆոտոլրագրության մրցույթի  ոսկե մեդալին: Նա նաև արժանացել է Ռումինիայում, Կիպրոսում, Նյու Ջերսիում, Բուլղարիայում անցկացված մրցույթների ոսկե ու բրոնզե մեդալներին:

 

2020թ․ իրանցի լուսանկարիչը մասնակցել է Իտալիայի լուսանկարչական փառատոնին և արժանացել ժյուրիի հատուկ գնահատականին:

Մշակութային լուրերից նաև ասենք, որ իրանցի ռեժիսոր Զիբա Արժանգի՝ «Երկնքի արևը և սալիկի արևը» ստեղծագործությունը լավագույն անիմացիոն ֆիլմ է ճանաչվել Իտալիայի Հռոմ քաղաքում հունիսին կայացած Tracce cinematografiche film փառատոնում:

 

Անիմացիան պատմում է մարդկանց մասին, ովքեր ապրում են մի սալիկի վրա և բախվել են անցանկալի պատերազմի հետ: Պայթյունի հետևանքով նրանք կորցրել են արևն ու նրանց կյանքը մթագնել է: Նրանք ցանկանում են մի նոր արև ստեղծել իրենց քաղաքի վերևում և հասնել իմաստնության:  «Երկնքի արևը և սալիկի արևը» անիմացիայում չկան  երկխոսություններ: Ռեժիսորը ֆիլմում օգտվել է իրանական սալիկագործության արվեստի նմուշներից: Անիմացիան նկարահանվել է թվային տեխնիկայի միջոցով:

 

Իրանի երեխաների ու պատանիների մտավոր զարգացման կենտրոնի հինգ արվեստագետ երեխաներ,  Վաշինգտոն քաղաքի մանկական Արվեստի միջազգային հիմնադրամի կազմակերպած օլիմպիադայում արժանացել են 6 մրցանակի:  Օլիմպիադան անց է կացվել 2020թ՝ «Արվեստ և սպորտ» խորագրով: Իրանի վերոնշյալ սաներից 15-ն անցել են մրցությային բաժին:

 

Անցած շաբաթ, Թեհրանի Ամիր Քյաբիր համալսարանի հետազոտողներին հաջողվել է բիոմեխանիկական մեթոդով որոշել թե որքանով է վտանագավոր և որքան է մեծ ոսկրի կոտրվելու հավանականությունը՝ ոսկրային թումորի հեռացման վիրահատության ժամանակ: Հետազոտությունը հնարավորություն կտա նվազեցնել ռիսկերը: Նախագծի հեղինակն ասում է, որ վիրահատությունից հետո հատկապես ոսկրային ուռուցքների ժամանակ, կոտրվածքները տարածված երևույթ են: Սակայն հնարավոր չէ պարզել կոտրվելու հավանականությունը,քանի որ ներկայումս կիրառվող մեթոդները ճշգրիտ չեն: Հետազոտության ղեկավարը նշել է որ իրենց նպատակն է եղել ձեռք բերել քանակական ու բիոմեխանիկական չափանիշ, որպեսզի նախքան հիվանդին վիրահատելը, հնարվոր լինի ձեռնարկել կանխարգելիչ միջոցներ: Նա հավելում է, որ քանի որ մարդու ոսկորի նմուշների  լաբորատոր թեստերի հանրավորությունը սահմանափակ էր, առաջանում էին դժվարություններ, իսկ մյուս կողմից, պատժամիջոցները թույլ չէին տալիս ձեռք  բերել անհրաժեշտ տեխնոլոգիան: Իսկ այս հետազոտության շնորհիվ, խնդիրը լուծվել է: