Հատուկ հաղորդում ՝ Հոսեյնական Արբաինի առիթով
Արբաինը ոգեկոչում է Աշուրայի օրը, շիաների երրորդ առաջնորդ՝ իմամ Հոսեյն իբն Ալիի եւ նրա հավատարիմ զինակիցների նահատակության հիշատակի օրը:
«Արբաին» արաբերեն նշանակում է քառասուն:Մարդու մահվանից քառասուն օր անց ,մուսուլմանները հանգուցյալի համար հիշատակի ոգեկոչման արարողություն են կազմակերպում, որը կոչվում է քառասունք կամ «Արբաին» :Անշուշտ, շիա դավանանքում Արբաին է կոչվում Սաֆար ամսվա քսաներորդ օրը, այսինքն ՝ Աշուրայի իրադարձությունից և Իմամ Հոսեյնի և նրա զինակիցների նահատակությունից 40 օր անց: Այդ օրը հիշատակվում է,որպես Քարբալայի նահատակների և նրանց հետ ուխտի վերանորոգման օր:
Արբաինը ոգեկոչում է Աշուրայի օրը, շիաների երրորդ առաջնորդ՝ իմամ Հոսեյն իբն Ալիի եւ նրա հավատարիմ զինակիցների նահատակության հիշատակի օրը: Նրանք ,ովքեր իրենց կյանքի հիմքը դարձրին արդարությունն ու իրավատենչությունը և Իսլամի ու Ղուրանի հրահանգի գոյատևման ու պահպանման համար,նվիրաբերեցին իրենց ամենաթանկը: Սակայն այս մեծ շարժման գոյատևման համար ,հազրաթ Զեյնաբը կարևոր ու յուրահատուկ դեր ստանձնեց : Այն դերը, որը շարունակվեց Աշուրան կենդանի պահելու և պահպանելու համար և իր գագաթնակետին հասավ Արբաինում:Զեյնաբը ,իմամ Ալիի և հազրաթ Ֆաթիմայի դուստրն է: Նա Մոհամմադ մարգարեի թոռնուհին է: Նա օժտված է իր մեծ տատի հազրաթ Խադիջեի բարեմասնություններով :
Իմամ Հոսեյնը Քարբալա հասնելուց առաջ, Մեդինայում գտնվող իր գերդաստանին ուղղված նամակում այսպես է գրել.«Լավ իմացեք , ձեզանից յուրաքանչյուրը ՝ Բանի Հաշեմից , ով միանա ինձ այս ճանապարհորդությանը, նահատակվելու է, և ձեզանից յուրաքանչյուրը, ով հրաժարվի ինձ ուղեկցել, չի հաղթելու»:Եվ հենց այդպես եղավ: Աշուրայի օրը իմամ Հոսեյնը և իր հավատարիմ զինակիցները մեկ առ մեկ նահատակվեցին,որը հաղթանակով պսակված նահատակություն էր: Սակայն նրանք ովքեր չուղեկցեցին իրենց իմամին , հատկապես նրանք ովքեր ընդդիմացան նրան, պարտվեցին ու հաղթանակ չարձանագրեցին:Քանի որ հազրաթ Զեյնաբը Աշուրայից մինչև Արբաին, իր աննախընթաց խիզախությամբ ու բանականությամբ ,օմավիների այսպես ասած հաղթանակը վերածեց պատմության ամենա դառը պարտություններից մեկի:Նա այնպիսի քայլ կատարեց ,որ հենց այդ օրերին «Յազիդ»-ը «Հավատացյալների էմիր»կոչումից իջավ «Մեղավոր»-ի կոչմանը: Իմամ Հոսեյնը,ով Կուֆայի Դար օլ-էմարա պալատ գերիների մուտք գործելու ժամանակ , «Ստախոս, ստախոսի որդի» կոչումով հանդգնաբար անարգանքի էր ենթարկվում ,մեծարվում էր Մարգարեի դստեր որդու անունով , և այդ փոփոխությունը շատ կարևոր ու խորիմաստ էր :
Ողջույն՝ Հուեյնի սիրահարներին ՝ յուրաքանչյուր ազգությունից , կրոնից, լեզվից և ցեղից:Գուցե կար ժամանակ,երբ բոլորս մտածում էինք, որ իմամ Հոսեյնը պատկանում է շիաներին, բայց նա ապացուցեց ,որ իսկապես աշխարհի ազատատենչների ռահվիրան է: Նրա համար նշանակություն չունի, թե այդ ազատատենչները որ երկրից են , ինչ լեզվով են խոսում կամ ինչ կրոնի են պատկանում,կարևորն այն է, որ նրանք բոլորը մտածում են մեկ բանի մասին և ունեն մեկ նպատակ, և դա վերջ դնել բոլոր ճնշումներին և խտրականություններին, որոնք անարժան մարդիկ կիրառում են ուրիշների նկատմամբ:

Սա ներկա դարաշրջանում ապրող շատ մարդկանց ցանկությունն ու փափագն է ,մի դարաշրջան , որտեղ կյանքի հնարավորությունները կարծես ավելի պատրաստ են մարդու համար, քան նախկինում,բայց կան խմբեր ու կառավարություններ, որոնք աշխարհում վարել են բազմաթիվ տաք և սառը պատերազմներ , սպանել են բազմաթիվ անմեղների ՝ իրենց առավել ցանկությունների և իշխանության հասնելու տենչանքի համար, որպեսզի ավելի շատ ռեսուրսներ գրավեն և ընդլայնեն իրենց գերիշխանությունն աշխարհում:
Բազմաթիվ են այն երեխաները ,որոնք սովից մահացել են ,կամ մնացել են փլատակների տակ և կամ Հոսեյնի վեց ամսական զավակի պես անողոքաբար մորթվել են: Բազմաթիվ են այն կանայք ,ովքեր մի խումբ մարդատիպ գազանների ցանկություններին հագուրդ տալու համար են գերվել և բազմաթիվ են այն տղամարդիկ ,ովքեր իրենց կյանքը պատերազմների մեջ են անցկացրել ,կամ էլ իրենց շղթայված ձեռքերով, իրենց սիրելիների խոշտանգման ականատեսը եղել և քիչ չեն այն արարքները, որոնց մասին խոսելը անգամ ամոթաբեր է և նույնիսկ չենք կարող այդ մասին մտածել:


Աշխարհի չորս կողմը լեցուն է անարդարությամբ ու անապահովությամբ ,սակայն հենց այս անապահովության ընթացքում, որտեղ աշխարհի աչքերը հառել էին նրան, և հանցագործների հանցանքների թիվն օրեցօր ավելանում էր, ճիշտ այդ ժամանակ, երբ բոլորը հուսահատության մեջ էին, իմամ Հոսեյնը կրկին բարձրացրեց իր դրոշը և հիմքը դրվեց Արբաինի միլիոնանոց երթի:

Հոսեյնի առիթը,դա լինի Աշուրան ,թե՝ Արբաինը ,դա լինի հիջրեթի 61-րդ տարին թե՝ դարեր անց ,չի տարբերում : Այդ առիթի շուրջ համախմբվում են բոլորը, և չի տարբերվում թե՝ինչ մշակույթի , ազգի,կամ կրոնի են պատկանում: Սա այն է, ինչ պատմությունը ականատես է եղել հիջրեթի 61 թվականի Աշուրային :Այդ ժամանակ իմամ Հոսեյնի զինակիցները ամենատարբեր խավերից էին, չնայած նրանց թիվը քիչ էր:Այդ օրվանից մուսուլմանների, քրիստոնյաների, շիաների, սուննիների,սպիտակամորթների ու սեւամորթների արյունը միախառնվեց:Վահբ Նասրանին իր ծնողների և կնոջ հետ, ինչպես նաև հին մուսուլմաններ , ինչպիսիք են՝ Հաբիբ Իբն Մազահիրը, սև ստրուկները ՝Բանի Հաշեմի երիտասարդների և Իսլամի սուրբ մարգարեի սերունդների հետ միասին պայքարեցին մինչև վերջին շունչը ՝ մարդկությունը վերակենդանացնելու համար,և եթե նրանք հազար անգամ հարություն առնեին, չէին դադարելու իրենց իմամին և ազատատենչ առաջնորդին օգնել և հենց նույն քայլին կդիմեին:
Բոլոր կրոններում կան արարողություններ, որոնցում այդ կրոնի հետևորդները տարին մեկ կամ մի քանի տարին մեկ մասնակցում են մեծ հավաքների: Օրինակ, հինդուիստները ամեն տարի , Կումբե Միլա կոչվող արարողության ժամանակ լողանում են Գանգես գետում ՝ մեղքերի թողության համար:Երկու ամիս տևող այս արարողության ընթացքում մասնակցում է գրեթե 100 միլիոն մարդ:
Ճապոնիայի Սան Սուջի բուդդայական տաճարը տարեկան ընդունում է մոտ 20 միլիոն ուխտավորի և քրիստոնյաները ևս ամեն տարի այն օրը երբ համընկնում է Հիսուս Քրիստոսի Խաչելության օրվան,սգում են Վատիկանում: Ամեն ուրբաթ հրեաները աղոթում են Ալ Աղսա մզկիթում գտնվող մի պատի կողքին, որը կոչվում է Նոդբեհի պատ և ըստ նրանց համոզմունքի դա Սողոմոնի տաճարի մնացորդներից է :Մուսուլմանները ամեն տարի հավաքվում են Հաջի ծեսերը կատարելու համար, և այս հավաքը ունի հատուկ շքեղություն և վեհություն:Բոլոր կրոններն ու դավանանքները նման արարողություններ ունեն իրենց ծեսերում , սակայն այս արարողություններից ոչ մեկն այնքան փառահեղ չէ, որքան Հոսեյնի նահատակության քառասունօրյակը՝ Արբաինը:

Հոսեյնի Արբաինը առանձնահատուկ է դառնում, բոլոր խավերի և ազգությունների ներկայությամբ , աջակցությամբ ու միասնականությամբ:Մեր նշած բոլոր ծեսերում ներկա են միայն որոշակի ծեսերի հետևորդները, բայց Արբաինը պատկանում է բոլորին:Արբաինի ուխտավորները,Հոսեյնի Արբաինի երթը, վերջին տարիներին համախմբել է աշխարհի յոթանասունմեկ երկրի ժողովուրդներին:Այնպիսի երկրներ, ինչպիսիք են՝ ԱՄՆ-ը , Կանադան, Բրիտանիան , Գերմանիան, Արգենտինան, Սենեգալը, Մալայզիան, Փղոսկրի Ափը, Եգիպտոսը, Նիգերիան, Լիբիան, Պաղեստինը, Ավստրալիան, Եմենը, Լիբանանը, Սաուդյան Արաբիան, Հնդկաստանը, Պակիստանը, Բահրեյնը, Ֆիլիպինները, Աֆղանստանը, Իրաքը և Իրանը:Սա մեծ զանգվածի մի մասնիկն է :Ոչ մի արարողության ընթացքում և ոչ մի տաճարում, այդքան շատ ուխտավորներ չեն հավաքվում նման աշխարհագրական, ռասայական և լեզվական ծավալով:Անկասկած, այս միջադեպի և իրադարձության թիկունքում թաքնված է ուժեղ միտք, ճիշտ տրամաբանություն և դինամիկ մտածողություն: Այս ճանապարհը,սիրո ճանապարհն է , առանց սահմանների մի ժողովրդի սերը հանդեպ իր նահատակ առաջնորդ՝ իմամ Հոսեյնին:Այս սերը նման է Աստծո հանդեպ սրբերի սիրույն, Ինչպես՝ Աբրահամի, Մովսեսի, Հիսուսի և Մոհամմադի սիրուն ,հանդեպ աշխարհի արարչին,սեր,որը միաձուլված է՝ բանականությամբ և իմաստությամբ:

Հոսեյնի Արբաինի երթին մասնակցողների թվում են՝ քրիստոնյաները:Շատ քրիստոնյաներ են անցել այս ճանապարհով: Նրանցից է հոգևորական ՝ Մալխաս Սոնգիո Լաշֆիլին,ով իր գավազանով և հատուկ զգեստով մուսուլմանների հետ միասին քայլում էր Նաջաֆից դեպի Քարբալա տանող ճանապարհով:
Նրա քայլերը բազմաթիվ պատգամներ էին փոխանցում բոլորին: Քրիստոնեության և իսլամի ընդհանրությունների պատգամներ: Նա մեծ ուշադրություն գրավեց Իմամ Հոսեյնի մասին իր խոսքերով:Ըստ հայր Մալխասի , Աստվածաշնչի Եփրատի զոհաբերությունը նույնն է, ինչ Իմամ Հոսեյնըինը , իսկ Արբաինի երթը ,խորհրդանիշն է ՝անվտանգության, խաղաղության, միասնության և սիրո :Նրա պատգամը նրանց, ովքեր երբեք չեն փորձել այս մեծ ծեսը, հետևյալն է . «եկեք », պարզ ու կարճ բառ:Չկա ոչ մի բառ ,որը կարողանա արտահայտել այն սերը,որ զգում ենք այս երթի ժամանակ: Այս սերը միայն պետք է փորձել: Նույնիսկ Իրաքում տեղակայված չինական ընկերության աշխատակիցները, ովքեր Բուդդայի հետևորդներն են, ամեն տարի հյուրընկալում են Հոսեյնի ուխտավորներին:Նրանք պատրաստում են ջուր, սնունդ և թեյ և ուխտավորներին դիմավորում են բարությամբ և սիրով:

Այո, Արբաինի երթը կարելի է համարել համաշխարհային համերաշխության խորհրդանիշ:Խորհրդանիշ, որում անհամար մարդիկ հավաքվում են առանց ամենափոքր լարվածության և մարտահրավերի `նշելու վեհ իդեալը:Այս մարդիկ միգուցե համակարծիք չլինեն կամ նույն ճաշակը չունենան , կամ տարբեր համոզմունքների տեր լինեն , բայց բոլոր տարբերություններով հանդերձ, երբ ոտք են դնում այս երկնային ճանապարհին և կտրում են Նաջաֆից մինչև Քարբալա ութսուն կիլոմետր ճանապարհը, ունեն մեկ ընդհանուր նպատակ, որը՝ իրավատենչություն,արդարատենչություն և խաղաղությունն է:Աշխարհը այս ճանապարհին մասնակցելով, հայտարարում է իր զզվանքը՝ պատերազմի, արյունահեղության և հանցագործությունների նկատմամբ և բացականչում է ապահով և խաղաղ վաղվա օրվա երազանքը:
