Գրքի հմայքը (16)
https://parstoday.ir/hy/radio/world-i152254-Գրքի_հմայքը_(16)
Ձեռագիրը բաղկացած է թերթերից, որոնց վրա նյութը գրիչով կամ թանաքով գրված է ձեռքով, և այդ թերթերը ամրացված, կարված կամ այլ եղանակով միացված են ավելի ամուր, ոչ այնքան ճկուն պաշտպանիչ շերտի ճկուն կռնակին։ Գրքի վերարտադրումը եղել է տպագրական արդյունաբերության ասպարեզ մտնելուց առաջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 03, 2021 09:19 Asia/Tehran

Ձեռագիրը բաղկացած է թերթերից, որոնց վրա նյութը գրիչով կամ թանաքով գրված է ձեռքով, և այդ թերթերը ամրացված, կարված կամ այլ եղանակով միացված են ավելի ամուր, ոչ այնքան ճկուն պաշտպանիչ շերտի ճկուն կռնակին։ Գրքի վերարտադրումը եղել է տպագրական արդյունաբերության ասպարեզ մտնելուց առաջ:

Ձեռագրերը գրքեր և գրություններ են, որոնք  գրված են գրիչով և ձեռքով: Արեւելքում, հատկապես Իրանում ձեռագրերը շատ հին պատմություն ունեն: Հին ժամանակներում կառավարիչները սովորաբար դպրատուն էին ստեղծում իրենց պալատում, որը թույլ էր տալիս գրողներին գրել կամ արտագրել ձեռագրերը: Ձեռագրի նշանակությունը եվրոպական լեզուների մեծ մասում արտահայտվում է լատիներեն manuscript ձեռագիր բառով, որը բաղկացած է երկու manu (ձեռքի) և script (գրություն) բառերից:

Ղուրանի անգիր և փոխանցման, ինչպես նաև արաբական գրերի էվոլյուցիայի պատմության ուսումնասիրության կարևոր աղբյուրներից են Ղուրանի հնագույն տարբերակները: Ղուրանի պահպանված ամենահին ձեռագիրը պատկանում է հիջրեթի առաջին դարին:

Ղուրանի ձեռագրերի գոյատևումը փոխկապակցված է վակֆի պատմության հետ, քանի որ հայտնաբերված ամենահին ձեռագրերը իսլամական առաջնորդների դատարաններին, սրբավայրերին և դամբարաններին նվիրված ձեռագրեր են:

 Ղուրանի հին ձեռագիր Բիրմինգհեմում, Անգլիա


Ղուրանի բազմաթիվ այաներից և դրանց ճիշտ մեկնաբանություններից պարզ է դառնում, որ Իսլամի մարգարեն ծանոթ չէր կարդալուն և գրելուն: Այնուամենայնիվ, այդ իրավիճակն այն ժամանակ գերակշռում էր Արաբական թերակղզում, և հայտնության ժամանակ իսլամի մարգարեն անխուսափելիորեն կամ ինքն անձամբ էր անգիր անում Ղուրանի այաները կամ օգտագործում էր իր մերձավորներին Ղուրանը անգիր անելու համար և այն քիչ մահմեդականներին, ովքեր կարողանում էին կարդալ և գրել, օգտագործում էր որպեսզի  գրեն Ղուրանը: Այս կերպ առավելագույն հոգատարություն  և  ուշադրություն էր դարձվում աստվածային խոսքերի պահպանմանը:

Ղուրանի պատմության և Ղուրանի գիտությունների պատմության մեջ նշվել են դպիրների անուններ, որոնցից ամենահայտնին՝ Ալին և Զեյդ իբն Սաբիտն են,  ովքեր ավելի շատ կապված են եղել Աստծո Մարգարեի հետ: Իմամ Ալին և Զեյդն ամբողջությամբ անգիր գիտեին Ղուրանը (Ով ամբողջությամբ անգիր է անում Ղուրանը, կոչվում է հաֆեզ )։

Մոհամմեդ մարգարեի մահից և տարբեր երկրներում իսլամի տարածումից և Ղուրանի հասկացություններն ու մշակույթը հրապարակելու և տարածելու անհրաժեշտությունից հետո անհրաժեշտ էր, որ Ղուրանը գրավոր տարածվեր: Հենց այն ժամանակ, Իմամ Ալիի հրամանով, Աբու Ասվադ Դուելին սկսեց մշակել և կետադրել Ղուրանի այաների լեզուն, որպեսզի պաշտպանի այս աստվածային խոսքը տարբեր գրվածքների և ընթերցումների խեղաթյուրումից և վնասներից, նույնիսկ ոչ արաբների շրջանում:

Իմամ Ալիի ձեռագրիով Ղուրանը, որը պահվում է Մաշհադի Աստան Ղոդս Ռազավի թանգարանում:

Բոլոր ձեռագրերից  Ղուրանի ձեռագրերն ամենակարևորն են: Դա պայմանավորված է ոչ միայն Ղուրանի սրբությամբ, այլև ձեռագրերի գեղարվեստական ​​արժեքներով: Արվեստի փորձագետների կարծիքով, տարբեր ժամանակաշրջաններում իսլամական արվեստների մեծ մասն օգտագործվել է Ղուրանի ձեռագրերում, և այդ աշխատանքները կարող են համարվել որպես առաջնակարգ այլ ձեռագրերի համեմատությամբ: Մյուս կողմից, ձեռագիր Ղուրաները հիմնականում գրվել են թագավորների և իշխանների հրամանով և, բացի գեղարվեստական ​​կատարյալ լինելուց, նաև պատմականորեն արժեքավոր են: Ղուրանի հազարավոր ձեռագրեր սփռված են աշխարհով մեկ, իսկ որոշները պահվում են թանգարաններում:

Այնուամենայնիվ, Իրանում և Մաշհադ քաղաքում գտնվող Աստան Ղոդս Ռազավիի կենրտոնական թանգարանը, Ղուրանի ավելի քան 20,000 ձեռագրերով, իսլամական աշխարհում այդ ռեսուրսների պահպանման կարևորագույն կենտրոններից մեկն է: Այս կենտրոնում պահվում են իմամների ձեռագրին վերագրվող Ղուրանները, որոնք ըստ փորձագետների Իրանի ամենահին Ղուրաններից են:

Ղուրանի գանձը և Աստան Ղոդ Ռազավիի կենտրոնական թանգարանի գանձերը աշխարհում առաջին և ամենահարուստ Ղուրանի թանգարանն է: Այնուամենայնիվ, այս կենտրոնի կարևորությունը ոչ միայն Ղուրանի պատճենների քանակի պահպանման մեջ է, այլև իմամների ժամանակներից ի վեր այս կենտրոնում պահվող Ղուրանի հնությամբ:

Ղուրանի այս օրինակները նվիրվել են Աստան Ղոդս Ռազավիին, որից 100 -ը լուսնային հիջրեթի առաջինից մինչև երրորդ դարերին պատկանող Ղուրաններ են, որոնք գրվել են եղջերուի մաշկի վրա և վերագրվում են ութ իմամների օրհնված ձեռագրին: Իմամ Ալիին, Իմամ Հասանին, Իմամ Հոսեյնին, Իմամ Սաջադին, Իմամ Սադեղին, Իմամ Ռեզային վերագրվող Ղուրանները, ինչպես նաև այլ իմամներին վերագրվող Ղուրանի գրքույկների չորս այլ օրինակներ այս կենտրոնի ամենահայտնի Ղուրաններից են:Սեֆյանների օրոք,  այս Ղուրաններից շատերը Շեյխ Բահայիի կողմից նվիրաբերվել են Աստան Ղոդս Ռազավիին :

Իմամ Հոսեյնին վերագրվող Ղուրան, որը նվիրել է Աստան Ղոդս Ռազավին Շեյխ Բահայիի կողմից:

Թերևս, ինչպես Ղուրանի ասմունքն ու անգիր անելը  ծնել են հռետորական գիտությունները և խոսքի գեղագիտական ​​մեթոդները, այնպես էլ Ղուրանի գրելը սկիզբ է դրել մահմեդականների գեղագիտական և գեղագրության արվեստներին:Վաղ դարերից ի վեր, իսլամական շատ երկրներում, հատկապես Իրանում, տարածվել են այնպիսի արվեստներ, ինչպիսիք են ոսկեզոծումը, ընդօրինակելը, նկարելը և շրջանակելը և  հատկապես գեղագրության արվեստը:

Հանգուցյալ Սեյեդ Մոհամմեդ Բաղեր Նաջաֆի Շուշթարին մեկն էր այն մարդկանցից, ովքեր, գիտակցելով Ղուրանը գրելու այս պատմության և յուրահատուկ արժեքի մասին, քսանհինգ տարվա հետազոտությունների ընթացքում հավաքագրեց ու  կազմակերպեց այդ արվեստների հիանալի հավաքածու: Այս ջանքերի շնորհիվ տպագրվել է «Իրանի Մոսհաֆ» խորագրով արժեքավոր գիրքը:

«Իրանի «Մոսհաֆ» գիրքը սուրբ Ղուրանի հարյուր ութսուն ձեռագրերի հավաքածու է, որոնք գրվել են իրանցի արվեստագետների և գեղագրիչների կողմից հազար տարվա ընթացքում: Այաների հերթականության առումով ժողովածուն ամբողջական Ղուրան է, իսկ ձեռագիրն ընտրելու կարգն այնպիսին է, որ Ղուրանի սկիզբը չորրորդ դարի դպիրների ձեռագրով է, իսկ վերջը ժամանակակից գեղագիրների ձեռագրով է պատրաստվել: Այս հավաքածուի ուշագրավ կետերից մեկն այն է, որ սովորաբար Ղուրանի բոլոր օրինակներում Ֆաթիհա ալ-Քիթաբ սուրահի ոսկեզոծումն ու պատկերազրդումը կատարվում է հատուկ և այլ էջերից տարբերվող ոճով։ Այս Ղուրանը կազմելիս օգտագործվել է Ֆաթիհա ալ-Քիթաբ սուրահի  բոլոր ձեռագրերը: Այնպես, որ որտեղ ավարտվում է մեկ սուրահին վերաբերող հատվածը, հաջորդ սուրահի կամ այայի շարունակությունը գալիս է մյուս տարբերակից։ Դրա սկզբում Ֆաթիհա ալ Քեթաբ է և որոշ դեպքերում նշվում են նաև Ալ-Բաղարա սուրահի առաջին այաները: Այլ կերպ ասած, օգտագործված դպիրների և ձեռագրերի թվի համեմատ «Ֆաթիհա ալ-Քիթաբ» է բերվել, որը, բացի ստեղծագործության այլ ակնառու հատկություններից,  այս հատկությունն ինքնին այն վերածել է հանրագիտարանի և Ղուրանի թանգարանի:

Այս ժողովածուն կազմելիս փորձ է արվել ցուցադրել տարբեր գեղարվեստական ​​ոճեր`ոսկեզոծման, գեղագրության, զարգացումների և փոփոխությունների լուսաբանման ոլորտներում: Նաև փորձ է արվել էջերի մեջ ցույց տալ Ղուրանի գրելու օրինակներ, որոնց մեծ մասը զարդարված են ծաղիկներով, թռչուններով և ոսկե երկրաչափական նախշերով: Հետևաբար այս հավաքածուն կարող են ներկայացվել, որպես մուսուլմանական էջագրության արվեստի ցուցադրում նրանց համար, ովքեր հետաքրքրված են իսլամական արվեստի գործերով: Յուրաքանչյուր ձեռագրի սկզբում մի կարճ նկարագրությամբ ինչպես պարսկերեն, այնպես էլ արաբերեն նշում է պատմական առանձնահատկությունները, սուրահի անունը և համարների թիվը:Որպեսզի ուսումնասիրողները միևնույն ժամանակ, ծանոթանան ձեռագրերից յուրաքանչյուրին պատմական և գեղարվեստական տեսակետից:

Հաշվի առնելով, որ բառերի բոլոր որոշիչ նշանները, ինչպիսիք են կետադրական նշանները  և ձայնագրման նշանները, հորինվել են հիջրեթի առաջին դարում այս հավաքածուում պահպանվել է բառերի ձայնագրման և  տառերի զարգացման և այանեների բոլոր նշանների պատմական ընթացքը:

Հազարամյակի պատմական ընթացքին համահունչ սուրահների և այաների հերթականության հիման վրա Ղուրանի ձեռագրերը մանրամասն ճանաչելու համար «Իրանի Մոսհաֆ» գրքում  այաներին կցվել են անհրաժեշտ բացատրություններն ու բնութագրերը, ինչպես նաև հետազոտողների կողմից պահանջվող այլ տեղեկություններ: Այս տեղեկատվությունը ներառում է. պատճենի համարը և բնօրինակի պատճենը, թերթերի քանակը և բնօրինակի պատճենը, գրագրի անունը և գրման ամսաթիվը:

Ղուրանական արժեքից բացի «Իրանի Մոսհաֆ»-ը կարող է համարվել որպես աստվածային գրության պատմական և գեղարվեստական ​​հավաքածու և կարող է օգտագործվել, որպես կարևոր գեղարվեստական և մշակութային աղբյուր իրանական արվեստի և իսլամական մշակույթի ոլորտում:

Որպես Ղուրանի ձեռագրերի արժեքավոր հավաքածու, որոնք երբեք չեն տպվի, այն գրավել է արվեստասերների և հավաքողների ուշադրությունը:

Այս ժողովածուն 2 հատորով ՝ ոսկեզոծված 1600 էջով և ամբողջական գունավոր և ոսկեգույն ապակիով  հրատարակվել է Գերմանիայի Քյոլն քաղաքի «Մանուսկա» հրատարակչական ինստիտուտի կողմից: