ԱՄՆ-ի կենսաբանական սպառնալիքներն ուղղված աշխարհին (2)
Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք աշխարհին ուղղված ԱՄՆ-ի կենսաբանական սպառնալիքները: Այս և հաջորդ հաղորդումներում կանդրադառնանք այս ոլորտում ԱՄՆ-ի գործունեույթանն իր սահմաններից դուրս:
Բարև Ձեզ, թանկագին բարեկամներ: Կենսաբանական ճգնաժամերը հնուց ի վեր լուրջ սպառնալիք են եղել ուղղված մարդկության դեմ և մտահոգել են կառավրություններին: Միջազգային կազմակերպությունները և աշխարհի ժողովուրդներն իրենց մյտահոգությունն են հայտնել այս կապակցությամբ: Սակայն պետք է ասել, որ որոշ երկրներ օգտվում են բոլոր միջոցներից, որպեսզի իրենց մրցակիցներին վերացնեն: Միացյալ Նահանգներն այդ երկրներից է: Տարբեր հիվանդությունների արհեստական տարածումը, հատկապես այն երկրներում, որտեղ գործում են ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող կենսաբանական լաբորատորիաներ, վկայում են, որ այս երկիրը նպատակ ունի իրականացնել քայքայիչ ծրագրեր և կենսաբանական մրցակցություն սկսել աշխարհում: Կենսաբանական մրցակցությունը, որը ենթահող է ստեղծում ապագա պատերազմների համար, լրջորեն խաթարում է համաշխարհային հանրության կյանքը: ԱՄՆ-ն որ ունի տասնյակ կենսաբանական լաբորատորիաներ, երկրորդ աշխարհամարտից հետո, նման լաբորատորիաներ է հիմնել նաև իր սահմաններից դուրս: Այդ լաբորատորիաների թիվն աշխարհում հասնում է ավելի քան 200-ի: ԱՄՆ-ում կենսաբանական հնարավոր սպառնալիքները կանխելու նպատակով, Վաշինգտոնը փորձում է այդ լաբորատորիաները գաղտնի կերպով տեղափոխել երկրից դուրս:
ԱՄՆ-ի կենսաբանական լաբորատորիաներից ամենակարևորները, որոնք ունեն վիրուս արտադրելու հնարավորություն, չորրորդ կարգի լաբորատորիաներն են:
ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի ասելով, ԱՄՆ-ն փորձում է կենսաբանական լաբորատորիաներ հիմնել աշխարհի տարբեր երկրներում՝ կենսաբանական զենք արտադրելու նպատակով:
Իրանցի զինվորական Ղոլամռեզա Ջալալիի ասելով, Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի սահմանների մոտակայքում գոյություն ունի չորրորդ մակարդակի 25 ամերիկլյան կենսաբանական լաբորատորիա, որոնք աշխատում են գաղտնի: Այդ լաբորատորիաները կարող են վիրուսը վերածել կենսաբանական զենքի:
2020թ. իրանցի մի խումբ բժիշկներ, նամակ հղելով տարածաշրջանի տարբեր երկրների ղեկավարներին, նրանց կոչ արեցին որոշակի քայլեր ձեռնարկել՝ կենսաբանական լաբորատորիաների ոչնչացման ուղղությամբ: Բացի Եվրոպայից ու Աֆրիկայի որոշ շրջաններից, ԱՄՆ-ն կենսաբանական լաբորատորիաներ ունի Ուկրաինայում, Վրաստանում, Ուզբեկստանում, Ադրբեջանում և Ղազախստանում: Որոշ տեղեկությունների համաձայն, Միայն Ուկրաինայում գործում է 15 ամերիկյան լաբորատորիա: Ուկրաինայի ընդդիմադիրներից Վիկտոր Մեդվեդչուկի ասելով, այս լաբորատորիաներն աշխատում են որպես ԱՄՆ-ի բանակի մի ստորաբաժանում և դրանց կառուցումից հետո, վտանգավոր հիվանդությունների տարածման ռիսկ աճել է: Նա, մի քանի այլ ուկրաինացի պատգամավորների հետ միասին, հայտարարել են, որ վերոնշյալ լաբորատորիաների աշխատանքը լրջորեն խաթարում է քաղաքացիների կյանքը: Այս լաբորատորիաներից է STCU-ն, որը պաշտոնապես գործում է որպես գիտատեխնիկական կենտրոն, սակայն իր գործունեությունը ծավալում է միջուկային կենսաբանական և քիմիական տեխնոլոգիաների ոլորտում: Կենտրոնը ֆինանսավորվում է ԱՄՆ-ի ու Կանադայի կողմից: Կենտրոնի բացվելուց հետո, Ուկրաինայում ինֆեկցիոն հիվանդությունների աճ է գրանցվել: Ընդդիմադիրները հայտարարել են, որ լաբորատորիաների գաղտնի աշխատանքն իրականացվում է վիրուսներ արտադրելու և այդ երկրի քաղաքացիների վրա փորձարկելու ուղղությամբ:
Միացյալ Նահանգների դերը կենսաբանական զենքի ստեղծման գործում
Ուկրաինացի ընդդիմադիրները համոզված են, որ Կիևի կառավարությունն այս կապակցությամբ թափանցիկ զեկույց չի ներկայացրել: 2009թ, այդ աշխատանքների արդյունքում, թոքաբորբի վիրուսը խլեց 450 ուկրաինացու կյանք: 2016թ․ 20 զինվորական մահացավ գրիպանման անհայտ վիրուսից: Հեպատիտը և խոզի գրիպը նույնպես Ուկրաինայի հարավային Նիկոլաև նահանգում տարածվել են այս լաբորատորիաների աշխատանքի արդյունքում:
Ուկրաինայի սոցցանցերից մեկը վերջերս հայտարարել է, որ ԱՄՆ –ն այդ երկրում ստեղծել է 8 լաբորատորիա, որտեղ պահպանվում են վտանգավոր վիրուսներ: Ցանցը հաղորդել է, որ ԱՄՆ-ի պաշտպանական ոլորտի սպառնալիքների կրճատման գործակալությունը, որն աշխատում է Պաշտպանության նախարարությանը կից, 2005-2014թթ. զարգացրել է Կիևի լաբորատորիաները, որպեսզի վիրուսներ պահելու ավելի մեծ հնարավորություն ունենա և աշխատանքներ տարվեն որոշ վտանգավոր վիրուսների, այդ թվում՝ պաթոգենների վրա:
Ղազախստանում նույնպես գործում են նման լաբորատրիաներ: Նախքան ԽՍՀՄ փլուզումը, Ղազախստանը միության ամենակարևոր կենսաբանական կենտրոններից էր և այս երկրում արտադրվում էր կենսաբանական զենք: ԽՍՀՄ փլուզումից հետո, կենսաբանական պատերազմը կանխելու նպատակով, ԱՄՆ-ն փորձել է իր վերահսկողության տակ առնել այդ լաբորատորիաները:
Ապագա պատերազմներ, կենսաբանական պատերազմներ
Պենտագոնն Ալմաթիի լաբորատորիայի վերակառուցմանը հատկացրել է ավելի քան 102 միլիոն դոլար: Ընդդիմադիրների կարծիքով, այս լաբորատորիան լրջորեն վտանգում է այդ երկրի քաղաքացիների կյանքը: Դրանից բացի, Ղազախստանը գտնվում է սեյսմիկ ակտիվությամբ գոտում, ինչն ավելի վտանգավոր է դարձնում նման լաբորատորիաների առկայությունն այդ երկրում: Ռուսները համոզված են, որ վերոնշյալ լաբորատորիան հետազոտություններ է իրականացնում կենսաբանական զենքերի ոլորտում և այդ զենքն այնտեղ պահվում է առանց որևէ վերահսկողության:
ՌԴ առողջապահության վերաքննիչ կենտրոնի նախագահը պաշտոնապես հայտարարել է որ Մոսկվան ԱՄՆ-ի այդ քայլը համարում է ագրեսիվ քայլ: Սակայն ԱՄՆ-ն ժխտում է այս կապակցությամբ բոլոր հայտարարությունները: Սակայն ինչպես արդեն նշվեց, լաբորատորիայի բյուջեն ապահովվում է Պենտագոնի կողմից: Ղազախստանի առողջապահության նախարարության տվյալներով, 2020թ առաջին կիսամյակում, շուրջ 98 հազար մարդ վարակվել է թոքաբորբի վտանգավոր տեսակով, և մեկ ամսում մահացել է ավելի քան 600 մարդ: Քանի որ Ղազախստանը չունի ծով, շատերի մոտ կասկած առաջացավ և հայացքներն ուղղվեցին այդ երկրում գործող ամերիկյան լաբորատորիայի կողմը:
ՌԴ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն այս հարցում ուղղակիորեն մեղադրում է ԱՄՆ-ին, նշելով, որ Ղազախստանում այդ վիրուսը տարածել է Վաշինգտոնը: Նկատի առնելով, որ ԱՄՆ-ն երկրորդ աշխարհամարտի ժամանակ կիրառել է միջուկային զենք, ամերիկյան ռազմական լաբորատորիաների կենսաբանական սպառնալիքի նկատմամբ մտահոգություններն այդ թվում Ուկրաինայում և Ղազախստանում, աճում են: Այդ լաբորատորիաների նկատմամբ որևէ վերահսկողություն գոյություն չունի, իսկ ԱՄՆ-ն բազմիցս ապացուցել է , որ հավատարիմ չէ միջազգային ու մարդասիրական իրավունքի սկզբունքներին: