Լույս, որը երբեք չի մարելու(Նվիրված՝ Իսլամի մարգարեի մահվան տարելիցին)
https://parstoday.ir/hy/radio/world-i152336-Լույս_որը_երբեք_չի_մարելու(Նվիրված_Իսլամի_մարգարեի_մահվան_տարելիցին)
Աստծու մարգարեի մահվան տարելիցն է: Պատմության եզակի անձնավորություն, որը հիմնովին փոխեց մարդկության կյանքի ընթացքը և նոր ուսմունք նվիրեց մարդուն, որը երջանկություն է պարգևում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 04, 2021 11:11 Asia/Tehran

Աստծու մարգարեի մահվան տարելիցն է: Պատմության եզակի անձնավորություն, որը հիմնովին փոխեց մարդկության կյանքի ընթացքը և նոր ուսմունք նվիրեց մարդուն, որը երջանկություն է պարգևում:

Իմամ Ալին, «Նահջոլբալաղե» գրքում ներառված իր 197-րդ քարոզում, իսլամի մարգարեի կյանքի վերջին  օրերն այսպես է բնութագրում. «Երբ իսլամի մարգարեի գլուխն իմ կրծքին էր, նա իր վերջին շունչը փչեց: Նրա շունչը տարածվեց ձեռքիս մեջ: Ես այն շփեցի երեսիս: Ես նրա լվացումն էի կատարում և հրեշտակներն ինձ աջակցում էին: Տան դուռը, պատերն ու բակը սգում էին նրա մահը: Հրեշտակներից մի խումբ իջավ երկիր, մյուս մասը մնաց երկնքում: Իմ ականջը լցվեց նրանց ձայնով, որ աղոթք էին կարդում մարգարեի  համար: Դա տևեց մինչև այն ժամանակ, երբ նրան հողին հանձնեցինք»:

Իսլամի մարգարեի մահվան տարելիցի կապակցությամբ ցավակցություն ենք հայտնում աշխարհի բոլոր մուսուլմաններին:

 

Աստվածային մարգարեները սրտերի արքաներն են: Նրանք մարդկային հսկա քարավաններն ուղղորդում են դեպի նպատակ: Պատմությունը վկայում է, որ երբ մի ժողովուրդ մոլորվում է, կամ դադարում առաջ գնալ, մարգարեներից  մեկը նրան ընդառաջ է գալիս ու ցույց տալիս նոր ճանապարհ: Մոհամմադը մարգարեների շղթայի վերջին օղակն էր, որի եզակի և մաքուր ինքնությունը մշտապես  փայլում է մարդկանց կյանքում: Այսօր արդեն մի քանի հարյուր տարի է, որ Մոհամմադի աշխարհիկ կյանքն ավարտվել է: Սակայն նրա ազդեցությունը 63 տարուց ավելին էր: Որովհետև նրա առաքելությունը պարուրում է ողջ պատմությունը և մարդկությունը: Նա ուրվագծում է մարդու ապագայի ընթացքը: Մոհամմադը եզակի առաջնորդ է: Նրա ուսմունքներն ամեն առավոտ ճառագում են նոր լույսով ու ոգևորում մարդկանց: Իսլամի մարգարեն մահից մեկ ամիս առաջ ասել է. «Հասել է հրաժեշտի ժամը և ժամանակն է գնալ դեպի Աստված: Մոտենում է ժամը, որ Աստված ինձ կանչի: Ես ընդունում եմ հրավերը: Ձեզ թողնում եմ երկու թանկ բան՝ Աստծու գիրքը և իմ ժառանգությունը: Իմաստուն Աստված ինձ ասաց, որ այս երկուսը չպետք է  իրարից բաժանվեն, քանի դեռ չեն հայտնվել Քոսարի ջրավազանի մոտ: Ուրեմն լավ մտածեք, թե ինչպես եք վարվելու դրանց հետ»:  Սա մարգարեի հետ վերջին հանդիպումն էր: Այդ օրը մարգարեն գոհ էր որ ուրվագծել է իր ժողովրդի ապագան: Նա իրեն շրջապատող մարդկանց ասաց. «Ով մարդիկ, իմացեք, որ ինձանից հետո ուրիշ մարգարե չի գալու և իմ ավանդույթից բացի ուրիշը չի լինելու:  Յուրաքանչյուր ոք, ով իրեն մարգարե հայտարարեց, դա ինքնակամ հայտարարություն է  լինելու և նրա տեղը լինելու է դժոխքը: Ով մարդիկ, ճշմարտությունն իրագործեք, մի մասնատվեք, մնացեք մուսուլման, որ բարի մնաք»:  

---

Աստվածային մարգարեների ճշմարտությունը ճանաչելու համար, նախ պետք է ծանոթանալ նրանց առանձնահատկություններին: Իսլամի մարգարեի ամենակարևոր առանձնահատկությունը բարյացակամությունն  էր ու բարի խոսքը, որոնք համարվում են իսլամի զարգացման կարևոր գործոններից: Մարգարեն Ղուրանում բազմիցս բարձր է գնահատվել  և ուշադրություն է դարձվել նրա առանձնահատկություններին: Աստված նրան այսպես է բնութագրում. «Յուրահատուկ բնավորությամբ, բարի, գթառատ ու բարության խորհրդանիշ»:

 

Սովորաբար, մարգարեի մասին խոսելիս, հիշում են Ալ Իմրան սուրահի 159-րդ այան, որում ասվում է. «Աստվածային գթության լույսից նրանց առջև մեղմ ու բարի եղար: Եվ եթե բիրտ ու քարասիրտ լինեիր, մարդիկ կհեռանային քեզանից: Ուրեմն ներիր նրանց ու ողորմություն խնդրիր  նրանց համար»:

Այս այայից հասկանում ենք, որ բարությունն աստվածային կարևոր բարիքներից է: Իսկ նրանք, ովքեր բիրտ են, ու դաժան, չեն կարող մարդկանց իրենց կողմը հրավիրել: Բարությունը և մարդկանց նկատմամբ զիջող լինելը շատ կարևոր են կառավարման գործում: Մարգարեի 23 տարվա ազնիվ առաքելությունը մարդկային կյանքում տարածեց բարոյականությունը, մարդկայնությունն ու արդարությունը: Արաբները, ովքեր մինչև մարգարեի հայտնվելը  վայրենաբարո կյանք էին վարում և հեռու էին գիտելիքից, իսլամի ի հայտ գալուց հետո ի մի բերեցին իրենց ուժերը: Իսկ մարգարեն դաստիարակեց այնպիսի աջակիցներ, ովքեր ապրեցին նոր սկզբունքներով, իրենց սրտերում պահելով սերը միակ Աստծու նկատմամբ և մյուս կողմից ատելությունն ու ոխն իրենց տեղը զիջեցին եղբայրությանն ու բարությանը: Այն դասը, որ մուսուլմանները սովորեցին մարգարեի դպրոցում, հետևյալն էր՝ լինել բարի, արդարատենչ և իմաստուն: Մարգարեն դաստիարակեց այնպիսի մարդկանց, ինչպես՝ Սալմանը, Աբուզարը, Ամար Յասերը և ուրիշներ:  

 

Աստվածային մարգարեի առանձնահատկություններից էր նաև այն, որ նրանք ամբողջ կյանքում պայքարեցին կռապաշտության, սնոիտաիպաշտության ու բռնության դեմ: Երբ Մոհամմադը հռչակվեց մարգարե, Արաբիայում տարածված էր տգիտությունը: Մոհամմադ մարգարեն, տարածելով աստվածապաշտության գաղափարները, մեծ փոփոխություն մտցրեց հասարակության մեջ: Նա կարողացավ իր ուսմունքներով ցույց տալ, թե ինչպես կարելի է ճիշտ ապրել: Ղուրանը քնած մարդուն արթնացրեց: Պառակտումը վերացավ և մարդիկ եղբայրացան միմյանց հետ: Իսկ իսլամի մարգարեն, իսլամական պետություն ստեղծելով, նպատակ չուներ պաշտոն ձեռք բերել: Նա ցանկանում էր ստեղծել արդար պետություն, որտեղ մարդիկ պաշտում են Աստծուն և ոչ մուսուլմաններն ու մուսուլմաններն ապրում են կողք կողքի՝ Աստծու և մարգարեի հովանու ներքո, ունենալով որոշակի պարտավորություններ:

Պետք է ասել, որ մարգարեից հետո, մարդու ամենակարևոր պարտականությունը նրա ճանապարհը շարունակելն է: Նեսա սուրահի 164-րդ այայում, Ղուրանն ասում է. «Մենք բոլոր մարգարեներին Աստծու հրամանով ուղարկեցինք, որպեսզի նրան հետևեն»: Աստծու մարգարեն կանխեց մարդու կործանումն ու նրան ուղղորդեց դեպի կատարելություն, տգետ ժողովրդին դարձրեց քաղաքակիրթ ժողովուրդ: Այս ուսմունքները որոշակի  ժամանակով չեն սահմանափակվում և մարգարեին պետք է հետևել մշտապես: Քանի որ նա եղել է մարդու լավագույն օրինակը: Գործունյա անձ, բոլոր, այդ թվում՝ քաղաքական, հասարակական, կրոնական ասպարեզներում: նա հեռու էր եսասիրությունից: Նրա համար կարևոր էր միայն Աստծու գոհունակությունը: Նա հեռու էր մոլորությունից և մարդկանց նկատմամբ ավելի սրտացավ էր, քան մարդիկ իրենք իրենց նկատմամբ: Նա լավագույն վարքի խորհրդանիշն էր և Աստծու փառքի դրսևորումը: Նրան հետևելը մարդուն երջանկացնում է: Ղուրանը մարդկանց կոչ է անում իրենց խոսքով, գործով, վարքով առաջ չանցնել մարգարեից: Իսկ նրա ուսմունքներն այսօրվա ճգնաժամային վիճակում թերևս մարդուն կօգնեն ճանաչելով Աստծու մարգարեի ուսմունքները, գնալ նրա ճանապարհով: Աստծու մարգարեն կենսունակ և գրավիչ ուսմունքներ նվիրեց մարդկությանը, որոնք ներդաշնակ են մարդու բնությանն ու էությանը և որոնք բավարարում են  նրա   կարիքները բոլոր ժամանակներում: Ազատությունը, բարությունը և մարդու իրավունքները,  տարածվեցին մարգարեի ջանքերով ու իմաստավորվեցին: Նրա պատգամը մարդկանց միջև եղբայրությունը, բարությունն ու արդարությունն էին: Ուսմունքներ, որ հավերժական են: Այսպիսով, մարգարեն բոլոր այն մարդկանց օրինակն է, որ ցանկանում են երջանիկ լինել: Աստծու մարգարեի ուսմունքներն այնպիսին են, որ երբ նա մահավացավ, նրա լույսը չմարեց, իսկ ճշմարտությունը փնտրողները սնվեցին նրա լույսով: Հատկապես այսօր, երբ աշխարհի գերտերությունները,ազատության ու մարդու իրավունքների վերաբերյալ խաբուսիկ կոչերով, մոլորեցնում են մարդկանց: Արդյունքում կարելի է  ասել, որ Մոհամմադի ուսմունքներին հետևելն այսօր առավել քան անհրաժեշտ է: Իսլամի մարգարեն իր մեծ հոգով տառապեց մարդկությանը փրկելու համար և 63 տարեկան հասակում դեպի Աստված գնաց: Սակայն լույսը, որ նա տարածեց աշխարհում, գնալով ավելի փայլուն ու վեհ է դառնում:  

Աշխարհի բոլոր  մարդկանց,հատկապես մուսուլմաններին ցավակցություն ենք  հայտնում Մոհամմադ մարգարեի  մահվան տարելիցի կապակցությամբ: