Գրքի հմայքը(17)
https://parstoday.ir/hy/radio/world-i152472-Գրքի_հմայքը(17)
Քաղաքակրթությունը՝ որպես սոցիալական երևույթ, դրա հիմքում ընկած մտքերի արգասիքն է: Քաղաքակրթություն կերտելու համար քաղաքակրթություն կառուցող մտքի առկայությունն անհրաժեշտ է և անխուսափելի: Իսլամական քաղաքակրթությունը ձևավորվել և պահպանվել է ՝ հիմնվելով աստվածային այս կրոնի արժեքների և մուսուլմանների ջանքերի և, իհարկե, գիտնականների, արվեստագետների և գրողների գիտելիքների, արվեստի և գրերի հիման վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 06, 2021 08:28 Asia/Tehran

Քաղաքակրթությունը՝ որպես սոցիալական երևույթ, դրա հիմքում ընկած մտքերի արգասիքն է: Քաղաքակրթություն կերտելու համար քաղաքակրթություն կառուցող մտքի առկայությունն անհրաժեշտ է և անխուսափելի: Իսլամական քաղաքակրթությունը ձևավորվել և պահպանվել է ՝ հիմնվելով աստվածային այս կրոնի արժեքների և մուսուլմանների ջանքերի և, իհարկե, գիտնականների, արվեստագետների և գրողների գիտելիքների, արվեստի և գրերի հիման վրա:

Նախորդ հաղորդման ժամանակ նշեցինք , որ մեզ են հասել Ղուրանից արժեքավոր ձեռագրեր, որոնք համարվում են գեղարվեստական ​​գանձեր և ապացուցում են  արվեստագետների ուշադրությունը այս աստվածային գրքի նկատմամբ:Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք մուսուլմանների  և նրանց քաղաքակրթության վրա այս սուրբ գրքի հոգևոր ազդեցություններին:

Մարդկության համար Իսլամի հավերժական պարգևը   մարդկային ու հզոր մշակույթն ու քաղաքակրթությունն է:Իսլամական քաղաքակրթության ամենակարևոր և առաջին առանձնահատկությունը իսլամական մշակույթի ինքնատիպությունն ու հարստությունն է:Այս քաղաքակրթության մեջ Սուրբ Ղուրանը դարձավ գրավոր  գրականության կենտրոնը և գիտության և ուսուցման հիմնական կորիզը:Ղուրանից հետո, այլ փուլում Մոհամմեդ Մարգարեի խոսքերն և ուսմունքներն են , որոնք մեկնաբանվում են որպես ավանդույթ, իսկ հաջորդ փուլում` իմամների և կրոնական առաջնորդների ուսմունքներն են:

Ղուրանի հարգանքը գիտության ու  գրչության նկատմամբ և  իսլամի մարգարեի ու կրոնական դեմքերի  շեշտադրումը  գիտություններ ուսուցանելու առումով,զարմանալի կերպով   վաղ շրջանի մուսուլմաններին մղեցին  սովորել գիտություն ,գրչություն և գիտությունների հավաքագրում:Այս մասին դոկտ.Հոսեյն Զարինքուբը գրում է. «Գիտություն սովորելու  և տարածելու  մուսուլմանների  պատրաստակամությունը և  Մոհամմաեդ  մարգարեի  այն խոսքերը,որոնք քաջալերում են գիտությամբ զբաղվելը , ի լրումն այլ միջոցների և հանգամանքների  առկայության, իսլամի տիրույթում առաջացրեցին գիտական ​​շարժում»: 

Գիրքը իսլամական քաղաքակրթության  հիմքն է 

Իսլամական քաղաքակրթության հիմքը «գիրքն» է, և ահա թե ինչու  Մոհամմեդ մարգարեն ասել է.«Գիտությունը ,գրի առնելով պահպանեք »: Գիտությունը առանց գրի առնելու ,անօգուտ փորձ է ,որի փոխանցումը հաջորդ սերունդներին դառնում է  դժվար ու սահմանափակ  :Սակայն երբ այն պահպանվում  է ,դառնում է կայուն և հետագա գիտությունները կցվում են դրան: 

Հիշյալ երկու աղբյուրներից բացի ,թարգմանությունը ևս համարվում է մուսուլմանների մտային թռիչքի հիմքերից մեկը,և նրանք շարունակ այլ լեզուներից արաբերենի են թարգմանել տարբեր գործեր: 

Այս գործընթացի արդյունքում ծաղկեց ու բեղմնավորվեց Իսլամական քաղաքակրթությունը ,հիջրեթի չորրորդ դարում և հինգերորդ դարի առաջին կեսին :Այս ժամանակահատվածում, մտավոր և պատմողական գիտությունների յուրաքանչյուր ճյուղում հայտնվեցին իսլամական ամենամեծ գիտնականները:

Նման ֆոնի վրա ,իսլամական աշխարհում գիտության ձեռքբերումն ու զարգացումը դարձավ անփոխարինելի առաքինություն, և գիտության նկատմամբ նման մղումի արգասիքը իհայտ եկավ դարերի ընթացքում: Մուսուլման  գիտնականներն ու մտավորականները ծավալուն  աշխատանքներ են ստեղծել գիտության տարբեր ոլորտներում:Բնականաբար, այս աշխատանքների հրատարակումը անհրաժեշտ էր հրատարակչական ոլորտը ամրապնդելու համար, և գրախանութներն ու գրքերի պատճենահանման կենտրոնները ծաղկեցին:Վիլ Դորանթն իր «Քաղաքակրթության պատմության»գրքում գրում է.«Բաղդադում գործում էին հարյուրից ավելի գրախանութներ, որտեղ, բացի գրքեր վաճառելուց, նրանք պատճենագրում  էին գրքերը և գեղագրությամբ զբաղվում:Եղել են նաև գրական շրջանակներ :Շատ գիտնականներ իրենց ապրուստը վաստակում էին ՝ վերարտադրելով գրքեր վաճառողների համար»: Այսպիսով,Վիլ Դուրանտի պատմությունը ցույց է տալիս, թե՝ մուսուլմանների ջանքը գիտությունը տարածելու գործում ,ինչպես է հրատարակչությունը դարձնում շահավետ արդյունաբերություն Իսլամ աշխարհում:

Հիջրեթի  երրորդ և չորրորդ դարերում, որն իսլամական քաղաքակրթության զարգացման ու վեհության  գագաթնակետն է համարվում,գիրքը  մուսուլմանների  կյանքում դարձել էր  անհրաժեշտ իրերից մեկը:Մզկիթներից  շատերը ունեին գրադարաններ, իսկ շատ քաղաքներում գոյություն ուներ  հանրային գրադարաններ ՝ մեծ թվով գրքերով, որոնց դռները բաց էին ցանկացողների  համար:  950 թվականին  Մոսուլում կար հանրային գրադարան, որը հիմնել էր բարերարներից մեկը, և ընթերցողները, գրքերից բացի, այնտեղ գտնում էին  նաև իրենց անհրաժեշտ թուղթը:

Պատմությունը վկայում է ,որ իսլամական երկրներում բարեսիրական նպատակներով կտակված կարողությունների մեծ մասը  հատկացվում էին գրքին ու ընթերցանությանը :Նման կտակներ չէին սահմանափակվում միայն գրադարան կառուցելու և գիրք ապահովելու համար ,այնպես որ Բասրայի գրադարանում ,նրանք ովքեր մասնագիտորեն զբաղված էին ուսումնասիրությամբ ու ընթերցանությամբ ,վարձատրվում էին: Ֆինանսական նման հովանավորություններ  հիմքը դրեցին գիտական ու գիտահետազոտական արժեքավոր ստեղծագործությունների : Ինչպես օրինակ, «Եաղութ Հեմավին»իր «Մոըջեմ ոլ բոլդան» արժեքավոր գիրքը գրելու նպատակով իր կյանքի երեք տարին անց է կացրել Մարվ և Խարազմ քաղաքների գրադարաններում և օգտագործել այս կենտրոնների ֆինանսական աջակցությունը:

Գրեթե իսլամական քաղաքակրթության ողջ տարածքում  գրադարաններին գրքեր նվիրելը դարձել էր ժողովրդական ընդունված ու հարգելի  ավանդույթ:Հարուստ մուսուլմանները  նաեւ մասնավոր գրադարան ունենալը համարում էին մեծություն ու պատիվ ,և Իսլամ  աշխարհի գիտնականների ու մտավորականների հարստությունը ոչ այլ ինչ էր ,եթե ոչ գիրք: 

Իհարկե ,նման  առաջընթաց ու նորամուծությունը հնարավոր դարձավ միայն իսլամական ուսմունքների շնորհիվ:Ըստ հանգուցյալ դոկտոր Աբդոլ Հոսեյն Զառին Քուբի .«Այն, ինչ այս քաղաքակրթությունը համաշխարհային բնույթի է վերածել, իրականում այն անձանց  ոգևորությունն ու  կամքի ուժն է, ովքեր  անկախ իրենց ազգային պատկանելիությունից , ամեն դեպքում եղել են իսլամի և նրա ուսմունքների քարոզիչները»:

Այսպիսով Իսլամական քաղաքակրթությունը կարելի է ինչ որ տեսանկյունից համարել գրքի քաղաքակրթություն: Հիմնականում այն ​​պատճառով, որ այն, մարդկային բազմաթիվ փորձառությունները բանավորից վերածել է գրավորի:Մի քայլ ,որը հույժ կարևոր է մի քաղաքակրթության մեջ: Իհարկե, դա արվել է  անցյալի որոշ  քաղաքակրթություններում, օրինակ ՝ հունական քաղաքակրթության մեջ, բայց այն այնքան է տարածվել իսլամական քաղաքակրթության մեջ, որը պետք է կոչվի գրքի քաղաքակրթություն:

Հայելին, որով կարող ենք ցույց տալ գրքի քաղաքակրթության բնութագիրը, Իբն Նադիմի «Ալ-Ֆեհրեստ» գիրքն է, որը գրվել է հիջրեթի  չորրորդ դարի կեսերին:Նա ով ձեռագրերի պատճենող էր և միաժամանակ գրավաճառ և գիտնական ,առաջին անգամը  լինելով ընդարձակ ձևով  կազմել է իսլամական քաղաքակրթության նշանավոր գրքերի ցուցակը ՝ դրանք լինեն հեղինակային ,կամ թարգմանություն: Իհարկե Իբն Նադիմի նշած ավելի քան վեց հազար գրքերից ու գրվածքներից մեծ մասը ոչնչացել են և 200-ից 300 օրինակն է միայն պահպանվել : 

Իսլամական քաղաքակրթությունը գրքի դիտանկյունից մեծ քայլեր է իրականացրել ,որոնք սակայն կիրառվել են աստիճանաբար: Մուսուլմանները գրքի նկատմամբ միանգամից պարզ հեռանկար չեն արձանագրել: Նախ գրառումներ էին կատարում :Ապա նոտագրություններ և հետո գիրք: Այս իրադարձությունը տևեց ավելի քան մեկ դար: Այդ ժամանակամիջոցում գիրք հասկացությունը բազմիցս էր օգտագործվում և Ղուրանը ժողովրդից պահանջեց, որ իրենց ֆինանսական առևտրի հարցով օգտվեն  գրավոր փաստաթղթերից:

Այնուհետ  և հիջրեթի երրորդ թվականին իր գագաթնակետին հասավ գրելը: Տարբեր ոլորտներում ի հայտ եկան բազմահատոր գրքեր և հանրագիտարանային աշխատություններ:Այն ժամանակ գիտությունների բազմազանությունը և դրանց բաժանումը շատ կարևոր էր և Իբն Նադիմի նման մարդիկ ուշադրություն էին դարձնում դրան:Նա միայն այբբենական կարգով ցանկ չի ներկայացրել , այլև բաժանել է գիտությունները և յուրաքանչյուր գլխի  տակ ներկայացրել համապատասխան գրքերը:

Իսլամ աշխարհի առաջին գրադարանները  հիմք են դրվել մզկիթներում: Մուսուլմաններն ըստ իսլամական ուսուցումների ,խիստ արժևորում էին գիտությունը  և քանի որ գիտությունը տարածելու լավագույն միջոցը՝հրատարակությունն ու գրավոր ժառանգության պահպանումն էր,Իսլամ աշխարհում ծավալվեց գրքերի հրատարակումն ու գրադարանների կառուցումը և կարճ ժամանակ անց  ,հանրային մշակույթի մեջ այն դարձավ  ընթացիկ ավանդույթ: Աստիճանաբար գրադարանները դարձան հանրային: Բոլոր մզկիթներում,Ղուրանից բացի պահպանվում էին մարգարեի և իմամների կյանքի դրվագները, մեկնաբանություններ ,կրոնագիտական գրքեր և կրոնական վարք ու բարքին ու խոսքին  առնչվող գրքեր, որոնց էին դիմում ցանկացողները: Դա պատճառ հանդիսացավ ,որ գիրք նվիրելը  տարածվի հասարակության մեջ, որպես ցանկալի ավանդույթ և համահունչ Իսլամ  կրոնի ուսուցումներին: 

Մտավորական Մոհամադռեզա Հաքիմին ,իր «մուսուլմանների գիտությունը»արժեքավոր գրքում գրում է.«Իսլամում, գրադարանի կարևորության ու վեհության  և  մշակութային ու գաղափարական այս հսկայական կառույցի հիմնադրման մասին շատ քննարկումների կարիք չունենք:Քանզի այդ խնդիրը այսօր բացահայտված է: Իսլամում գիտության ազատությունը և գաղափարական ստեղծագործությունների տարածումն ու պահպանումը ,ինքնին կարևոր գործոն էր ,որպեսզի յուրաքանչյուր անհատ կարևորեր գիրքը և կրոնական ու մտային գրավոր ստեղծագործությունները: Երբ դեռ համայն Եվրոպայում ավելի քիչ քան 12 հոգի էին կարողանում գրել ու կարդալ ,Նեյշաբուրում 12 հազար ադամանդակուռ  գրչատուփերից գրիչներ էին դուրս բերվում գրի առնելու Մոհամմեդ մարգարեի զավակի մի խոսքը»: 

Մուսուլմանների ջանքը գրքի հրատարակումը և ընթերցանությունը զարգացնելու համար չդադարեց նույնիսկ մոնղոլական արշավանքով: Չնայած մոնղոլական արշավանքով ,ավերվեցին Իսլամ աշխարհի շատ  գրադարաններ ու հրո ճարակ դարձան  գրքերը,սակայն բարձրաստիճան գիտնականների հնարամտությամբ,ինչպիսիք են՝ Խաջե ՆաիրԷդդին Թուսին, և Ղիաս Էդդին Ջամշիդ Քաշանին ,մուսուլմանների գրավոր ժառանգության կարևոր բաժինը  զերծ մնաց մոնղոլների ավերածությունից և գրադարան կառուցելու և  ընթերցանության բարեբաստիկ ավանդույթը  վերականգնվեց մի շարք մեծությունների,ինչպես Խոջա Ռաշիդ էդդին Ֆազլոլլահ Համադանիի ջանքերով: 

«Ռաբ-է Ռաշիդի »գրադարանը  և «Մարաղեի աստղադիտարանը» գրքերի պահպանման և հրատարակման կարևորագույն կենտրոններն են հանդիսացել ,հետայնու երբ մոնղոլները տիրացան Իսլամ աշխարհի և այդ թվում Իրանի կարևոր տարածքներին : Խոջա նասիր էդդինը գրել է,որ  ,«Ռաբ-է Ռաշիդի»գրադարանը  ժամանակին  ունեցել է 60 հազար անուն գիրք: Իսլամ աշխարհի գրավոր ժառանգությունը պահպանելու համար մուսուլման գիտնականների ջանքերը ,պատճառ հանդիսացան, որ Թիմուրների ժամանակաշրջանում ,կրկին ծաղկի  արվեստի ու գրչագրության վաղեմի կապը և Իրանում ու Իսլամ աշխարհի այլ վայրերում հեղինակային կամ պատճենգրված գրքերը ,լավորակ և գեղեցիկ ձեռագրերով  տրամադրվեն ցանկացողներին: Համենայն դեպս հաջորդ շրջաններում, մուսուլմանների գրավոր ժառանգությունների կարևոր բաժինը եվրոպացիների ձեռքն անցավ և նրանք Իսլամ աշխարհի գիտնականների նվաճումներից շատերը իրենց անունով հրապարակեցին: