Նորություններ(13)
https://parstoday.ir/hy/radio/world-i153390-Նորություններ(13)
Հարգելի ունկնդիրներ, «Նորություններ» հաղորդաշարի շրջանակներում ամեն շաբաթ ներկայացվում են Իրանում գրանցված գիտական, մշակութային, տնտեսական ու ռազմական նորագույն ձեռքբերումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 18, 2021 06:46 Asia/Tehran

Հարգելի ունկնդիրներ, «Նորություններ» հաղորդաշարի շրջանակներում ամեն շաբաթ ներկայացվում են Իրանում գրանցված գիտական, մշակութային, տնտեսական ու ռազմական նորագույն ձեռքբերումները:

Այս հաղորդման սկզբում նախ ներկայացնենք բժշկական ոլորտում գրանցված մի ձեռքբերում:

Իրանի Ամիր Քյաբիր համալսարանի դոկտորական աստիճան ունեցող ուսանող Ֆաեզե Էսկյանդարիին հաջողվել է ներկայացնել մի մոդել, որը կարող է ներկայացնել ուղեղի վնասների մեխանիզմը: Վերջին տարիներին իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այնպիսի  հիվանդություններն ինչպես՝ ատերոսկլեռոզը, MS-ը կամ Ալցհեյմերի հիվանդությունը, ազդում են ուղեղի մեխանիկական առանձնահատկությունների վրա: Ուսումնասիրությունը ցույց է տալիս ուղեղի  հյուսվածքի մեխանիկական առանձնահատկությունների փոփոխությունը, հատկապես վնասվածքների ժամանակ, ներկայացնում է այն բջիջների վարքագիծը, որոնք կարևոր դեր ունեն ուղեղի բջիջների վնասվելու հարցում: Այդ բջիջները կոչվում են «դելիա»:

Այս ուսումնասիրությունն ուղեղի մեխանիկական վնասվածքների հայտնաբերման ոլորտում մեծ նշանակություն ունի և կարող է կիրառվել համակարգչային մոդելների բարելավման հարցում: Ուսումնասիորւթյունն առանձնահատուկ է նրանով, որ այն ուղեղի մեխանիկական վարքագիծը  տարբերում է  օրգանիզմի փափուկ հյուսվածքներից: Ուսումնասիրությունը նոր հարաբերություն է նախանշում վնասվելու ժամանակ ուղեղի հյուսվածքի մեխանիկական  առանձնահատկությունների և ուղեղի բջիջների վարքագծի միջև: Հետազոտողն ասում է , որ աշխարհում դեռևս նման փորձ չկա և այս հետազոտությամբ ներկայացվում է  ուղեղային վնասվածքների բիոմեխանիկայի ոլորտում բոլորովին նոր գործընթաց: Իսկ ուղեղի վերաբերյալ բիոմեխանիկական ուսումնասիրությունները նպաստում են ախտորոշման մեթոդների զարգացմանը և վիրահատության  համակարգերի բարելավմանը: Հեղինակն ասում է, որ ուղեղի հյուսվածքների  մոդելավորման համար անհրաժեշտ է ճշգրիտ երկրաչափություն և մեխանիկական առանձնահատկությունների ճշգրիտ ճանաչում, որպեսզի հնարավոր լինի կանխատեսել ուղեղի հյուսվածքների վարքագիծը տարբեր պայմաններում:

Իրանի Ամիր Քյաբիր համալսարանի հետազոտողին հաջողվել է ներկայացնել մի մոդել, որը կարող է ներկայացնել ուղեղի վնասների մեխանիզմը

 

Բժշկական սկանավորման ոլորտում վերջին ձեռքբերումների արդյունքում, հնարվոր է դարձել ուղեղի ճշգրիտ երկրաչափությունը: Սակայն ուղեղի մեխանիկական առանձնահգատկությունները լավ ճանաչված չեն: Եվ այս հետազոտությունը փորձում է ճիշտ պատկերացում տալ այս ոլորտում համակարգչային մոդելավորման բարելավման համար:

Ուսումնասիրությունը հինգ հոդվածներով հրատարակվել է հեղինակավոր պարբերականներում և ներակայացվել հինգ արտասահմանյան ու ներքին կոնֆերանսներում:

Իրանի Ազատ համալսարանի գիտական ուսումնասիրությունների բաժնի հետազոտողները, Ռոյան հետազոտական կենտրոնը, Թեհրանի բժշկական համալսարանը, համատեղ ուսումնասիրության արդյունքում եզրակացրել են, որ մարդկային  մեզենխիմալ ցողունային բջիջների օգտագործումը, որոնք կարելի է ստանալ ճարպային հյուսվածքից և ոսկրածուծից, կարող է նպաստավոր լինել օրգանական պատվաստումից հետո օրգանիզմի իմունային համակարգի բարձրացման համար: Այս բջիջներից շատերն օգտագործվում են հատկապես իմունային համակարգի ոլորտում: Բժիշկներն ասում են, որ այս բջիջներից կարելի է օգտվել հատկապես պատավստումից  հետո գրանցվող ցնցումների ժամանակ:  

Մարդկային  մեզենխիմալ ցողունային բջիջների օգտագործումը, որոնք կարելի է ստանալ ճարպային հյուսվածքից և ոսկրածուծից, կարող է նպաստավոր լինել օրգանական պատվաստումից հետո օրգանիզմի իմունային համակարգի բարձրացման համար

 

Գեղարվեստի ոլորտից առանձնացրել ենք հետևյալը.

Իրանցի ռեժիսոր Յասեր Թալեբիի «Մենակ չեմ մնալու» կարճամետրաժ վավերագրական ֆիլմը, մրցանակ է ստացել  Պյառնուի  վավերագրական ֆիլմերի 28-րդ փառատոնում: Էթնիկ թեմայով Ֆիլմն արժանացել է լավագույն վավերագրական ֆիլմ կոչմանը: Այս փառատոնը ներկայացնում է ֆիլմեր, որոնք վերաբերվում են մարդկության պատմությանը, հասարակությանը և ազգագրությանը: Փառատոնի 28-րդ շրջանն անցկացվել է Էստոնիայում:

«Մինիմալիստ» լուսանկարչական միջազգային երրորդ մրցանակաբաշխության ժամանակ, իրանցի լուսանկարիչ Ամիր Հոսեյն Յուսեֆին արժանացել է Պատվո դիպլոմի՝ «Վերև նայիր»  շարքի համար: Փառատոնն ունի տարբեր բաժիններ՝ օդային, իմաստային, պորտրետ, գեղեցիկ արվեստներ, գիշերային լուսանկար: «Վերև նայիր» շարքի խորագիրն է՝ «Մենք մշտապես կարևող ենք ցուցաբերել վարքագիծ, որի արդյունքում կարող ենք վտանգել, մեր, ուրիշների և երկրագնդի կյանքը»:

«Մենակ չեմ մնալու» կարճամետրաժ վավերագրական ֆիլմը, մրցանակ է ստացել  Պյառնուի  վավերագրական ֆիլմերի 28-րդ փառատոնում

 

«Մինիմալիստ» մրցանակաբաշխությանն աշխարհի 39 երկրից մասնակցել է 3700 լուսանկար: Այս փառատոնը կազմակերպում է համանուն պարբերականը: Փառատոնի նպատակն բացահայտել է մինիմալիստական ոճի լուսանկարչության ոլորտի նոր տաղանդներին: Իրանցի լուսանկարիչ Ամիր Հոսեյն Յուսեֆին ավելի վաղ նույնպես արժանացել է մի շարք մրցանակների: Որպես օրինակ՝ ԱՄՆ-ի լուսանկարիչների միության ոսկե մեդալը, ՌԴ Մաքսիմ Դմիտրիևի փառատոնի մրցանակը, Բանգլադեշի միջազգային փառատոնի մրցանակը, Ղրղզստանի միջազգային փառատոնի մրցանակը և այլն: Նա մասնակցել է նաև Սերբիայում անցկացված լուսնկարչական փառատոնին:

«Մինիմալիստ» լուսանկարչական միջազգային երրորդ մրցանակաբաշխության ժամանակ, իրանցի լուսանկարիչն արժանացել է Պատվո դիպլոմի՝ «Վերև նայիր»  շարքի համար:

 

Իրանցի լուսանկարիչը նվաճել է Դանուբ փառատոնի մրցանակը: Փառատոնն անցկացվում է Բելառուսի, Սերբիայի, Բուլղարիայի  և Ռուսաստանի համատեղ ջանքերով: Այս  փառատոնում, Մեհդի Քազեմիի «Սպիտակ Մորուքով ծրունին» լուսնակարն արաժանացել է արծաթե մեդալին: Իսկ Մեհդի Փարսիանի «Լույսի գագաթը» և «Ծաղկման եղանակը» լուսանկարներն արժանացել են բարձր գնահատականի:

«Սպիտակ Մորուքով ծրունին» լուսնակարը

Փառատոնն ունի չորս բաժին՝ գունավոր ազատ լուսանկարներ, միագույն ազատ լուսանկարներ, բնություն և ջուր:

Հատկանշական է, որ FIAP միջազգային ֆեդերացիան, որ ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, հիմնվել է 1946թ.՝ ողջ աշխարհում լուսանկարիչների միջև հարաբերություններն ակտիվացնելու նպատակով: Ֆեդերացիան համագործակցում է ամբողջ աշխարհի 90 լուսանկարչական կենտրոնների հետ: FIAP-ը յուրաքանչյուր երկրում, այդ թվում նաև Իրանում,  ունի ներկայացուցչություն:

Մեհդի Փարսիանի «Լույսի գագաթը» լուսանկարը