Ճշմարտություն և վիրտուալ աշխարհ(18)
https://parstoday.ir/hy/radio/world-i154416-Ճշմարտություն_և_վիրտուալ_աշխարհ(18)
Ծնողները պետք է իմանան, թե վարքագծային որ մոդելին են հետևում, որպեսզի ճիշտ ճանապարհն ընտրեն իրենց երեխաներին դաստիարակելու գործում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 30, 2021 06:53 Asia/Tehran

Ծնողները պետք է իմանան, թե վարքագծային որ մոդելին են հետևում, որպեսզի ճիշտ ճանապարհն ընտրեն իրենց երեխաներին դաստիարակելու գործում:

Առաջին հաղորդավար

Հանուն երկնքի ու երկրի Աստծու: Ձեզ ենք ներկայացնում «Ճշմարտություն և վիրտուալ աշխարհ» հաղորդաշարի  հերթական թողարկումը։

Երկրորդ հաղորդավար

Ես նույնպես բարևում և լավ օր եմ մաղթում ձեզ։

Առաջին հաղորդավար

Մեզ շնորհված աստվածային ամենամեծ բարիքները մեր երեխաներն են և մենք պետք է ճիշտ դաստիարակենք նրանց:

 

Երկրորդ հաղորդավար

Իրանցի մեծ պոետ Սաադին ասում է, որ Աստծուն պետք է երախտապարտ լինել, քանի որ մեր յուրաքանչյուր շնչելով ու արտաշնչելով շարունակվում է մեր կյանքը: Ուստի նույնիսկ մեր շնչելու մեջ կարելի է երկու բարիք տեսնել ու պետք է երախտապարտ լինել դրա համար:

 

Առաջին հաղորդավար

Անցած երեք հաղորդումների ընթացքում նշեցինք այն հոգեբանական խնդիրները, որոնց բախվում են մեր երեխաները  տարիքային տարբեր շրջաններում և ինչ քայլերի պետք է դիմեն ծնողները: Այստեղ շատ կարևոր է հատկապես մեդիա դաստիարակությունը: Սակայն այսօր խոսելու ենք ծնողների և այն մասին, թե ինչ մոդելով նրանք պետք է դաստիարակեն իրենց երեխաներին և հասկանան թե ո՞րն է ճիշտ ու ո՞րը սխալ՝  դաստիարակության հարցում:

 

Երկրորդ հաղորդավար

Արդյոք ծնողները պե՞տք է լինեն բռնատեր, անուշադիր, թե՝ ուժեղ ու տրամաբանող: Ընդհանրապես այն ծնողները, որ երեխաների նկատմամբ զիջող են և նրանց նկատմամբ  չափից դուրս բարի են, նրանցից սպասելիք քիչ են ունենում: Նրանք չափազանց զգայուն են երեխաների նկատմամբ, սակայն դաստիարակության հարցում մեծ ջանքեր չեն գործադրում: Նման ծնողների երեխաները չունեն ուտելու կամ քնելու ծրագիր և  համացանցում իրենց ժամանակն անցկացնելու հստակ ծրագիր: Նման ծնողներն  իրենց երեխաներին կարգապահություն չեն սովորեցնում: Կա նաև հակառակը: Բռնատեր ծնողներ, որոնք շատ խիստ են երեխաների նկատմամբ և կարող են խստորեն պատժել նրանց: Նման ծնողներն իրենց  խստության համար որևէ արդարացում չեն ներկայացնում: Նրանք մեծ պահանջներ ունեն իրենց երեխաներից, սակայն երեխաների  ցանկությունների նկատմամբ անտարբեր են: Դժբախտաբար, նման ընտանիքներում մեծացող երեխաներն ունեն սթրես և անինքնավստահ են: Նրանք իրենց դժվարությունների մասին պատմում են ոչ թե ծնողներին, այլ ուրիշներին: Նրանք սթրեսից ազատվելու համար սկսում են ավելի հաճախ մուտք գործել վիրտուալ աշխարհ:

Առաջին հաղորդավար

Երրորդ օրինակն անուշադիր ծնողներն են: Նման ծնողներն ունեն բազմաթիվ հոգեբանական ու տնտեսական դժվարություններ և չունեն ժամանակ՝ երեխաներին հատկացնելու համար: Նրանց թվում է, որ երեխաներին պետք է ապահովել միայն նյութապես: Նման ծնողների երեխաները սկսում են ավելի շատ կապվել դրսի աշխարհին և առաջինը՝ սոցիալական ցանցերին: Վերոնշյալ բոլոր մոդելներում պարզ է, որ երեխաներն անպաշտպան են վիրտուալ աշխարհի վտանգներից: Վերոնշյալ ծնողները ոչ միայն երեխաներին չեն տալիս կյանքի հմտություններ, այլ նաև չեն կարողանում կանխել այն վնասները որ  գալիս են վիրտուալ աշխարհից: Նման պայմաններում, բոլոր հնարավորությունները, որ կարղ են նպաստել երեխաների զարգացմանը, վերածվում են այդ  ճանապարհին հայտնված մեծ արգելքի:  

Երկրորդ հաղորդավար

Երեխաների դաստիարակության հարցում լավագույն ծնողները, որոնք նաև ընկերներ են իրենց երեխաների համար, ուժեղ, կանխատեսելի ու տրամաբանող ծնողներն են: Նրանք ուշադրությամբ և սրտցավորեն պատասխանում են երեխաների կարիքներին և հաստատում այնպիսի օրենքներ, որպեսզի դրանց շրջանակներում երեխան կարողանա զարգացնել իր ունակությունները: Նման ընտանիքներում կարևոր է համարվում ծնողների անկախությունը, միևնույն ժամանակ, ծնողները վերահսկում են երեխաներին: Այս ծնողները երբեք իրենց երեխաներին չեն զրկում սիրուց և միևնույն ժամանակ նրանց հետ վերաբերվում են ըստ տրամաբանության: Այս ծնողները տեղյակ են իրենց իրավունքների և  իրենց երեխաների ցանկությունների ու առանձնահատկությունների մասին: Նման մոդելն երեխաներին օգնում է ավելի արագ սոցիալիզացվել:

Առաջին հաղորդավար

Վերջին երեք հաղորդումներում մեր քննարկած թեմաների նպատակն էր ծնողներին օգնել ավելի մոտենալ վերջին մոդելին: Իհարկե, ներկա աշխարհում կարող են ծագել շատ ուրիշ հարցեր, որոնք գիտակից ծնողն աշխատում է լուծել ընթերցելով տարբեր նյութեր: Այստեղ մենք փորձել ենք ներկայացնել կարևոր հարցերը: Սակայն ձեր հաջողությունը պայմանավորված է այն հմտություններով, որ ձեռք եք բերում սովորելով և հատկապես ապահով աղբյուրներից ստացված ինֆորմացիայով, որպեսզի կարողանանք շատ լավ ուղեկից լինել ձեր երեխաների համար:

 

Աստված ձեզ պահապան: