Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում (46)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Ռամազան ռազմական գործողության ձեռքբերումների մասին:
Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք Իրանի սահմաններից դուրս առաջին ռազմական գործողության մասին: Խոռամշահրի ազատագրումը հօգուտ ԻԻՀ-ի փոփոխության ենթարկեց ռազմական ու քաղաքական բոլոր հավասարումները և այն ներկայացվեց որպես մի հնարավորություն, որ կարող էր վերջ դնել պարտադրյալ պատերազմին: Նախորդ հաղորդման ընթացքում մանրամասնորեն խոսեցինք այն մասին, որ ոչ Սադամի ռեժիմը և ոչ էլ նրա դաշնակիցները արդար խաղաղության հասնելու և ագրեսորին պատժելու մտադրություն չունեին: Խոռամշահրի ազատագրումը փաստորեն արևմուտքին կանգնեցրեց Իսլամական հեղափոխության աճող հաղթանակների առջև և այդ պատճառով էր, որ լրատվական գործակալությունները այն ներկայացնում էին պարտադրյալ պատերազմի ընթացքում Իրանի տարած ամենամեծ հաղթանակներից մեկը և դրանից հետո նույնիսկ ԱՄՆ-ի կողմից այսպես մեկնաբանվեց, որ «Իրանի վճռական հաղթանակները Թեհրանին հնարավորություն են տալու անկայունություն առաջացնել Պարսից Ծոցի ափամերձ չափավորական երկրների միջև»:
Այս կարգի մեկնաբանություններն ու վերլուծությունները լավապես նշում են, որ պատերազմի դաշտում Իրանի հաղթանակներն ու դրանց ծավալուն ազդեցությունները արևմուտքին կանգնեցրեց այնպիսի իրականությունների առջև, որ ոչ մի տեղ չունեն արևմտյան ու արևելյան երկու բլոկներում Սադդամի աջակիցների կանխատեսումներում: Հետևաբար Արևմուտքը նոր ելքեր գտնելու և առաջացած խնդիրները լուծելու համար, որդեգրեց Սադդամին պաշտպանելու ռազմավարությունը: Արևմուտքի նոր ռազմավարության մեջ, որ հիմնականում որդեգրվել են Իրանի աճող հաղթանակների ու տարածաշրջանի կախյալ համակարգերի փլուզման վախի հիմամբ, արևմուտքի ծրագրում առաջին տեղը գտավ Իրանի վրա քաղաքական ու քարոզչական ճնշումների գործադրումը և ամենաարդիական զենքերով Իրաքի սպառազինումը: Այլ խոսքով, նոր իրավիճակում արևմուտքի ցանկալի նպատակն է Իրանին հետ պահել իր ծավալուն հարձակումներից, և իհարկե, իրանական ուժերին կանգնեցնել Իրաքի պաշտպանական պատերի հետևում: Այսպիսով, ըստ վերոնշյալ ռազմավարության, Իրաքը դիմեց համընդհանուր նահանջի, որպեսզի գուցե այս քայլով ապահովվի անհրաժեշտ միջոցներ՝ պատերազմի դաշտում բացարձակ պաշտպանության մեթոդի կիրառման և խաղաղատենչության ու բռնահարվածության քողի տակ քաղաքական ու քարոզչական դաշտում գրոհելու համար:
Ռազմաճակատներում իրանցի մարտիկների ծավալուն ու նաև սահմանափակ հարձակումներին դիմակայելու հարցում Իրաքի ռազմական անկարողությունը այս երկրին ստիպեց որդեգրել պաշտպանական ռազմավարություն: Իրաքն այս քայլով, փաստորեն, փորձեց ծածկել իր թույլ կողմերը: Միջազգային սահմաններից անցնելն ու թշնամու տարածք մտնելը, այն էլ ագրեսիան հետ մղելուց հետո, այնպիսի խնդիր էր, որ համոզումների տեսանկյունից իր մեջ անորոշություններ չէր պարունակում, քանի որ կրած ծանր պարտություններից հետո թշնամու համընդհանուր նահանջը իրանական զորքերին ոչ պատերազմ-ոչ խաղաղություն իրավիճակում պահելու և պատերազմում մաշողական իրավիճակ առաջացնելու նպատակով էր արվում: Նախաձեռնողի դերը պահպանելու և ընդլայնելու անհրաժեշտությունը և ԻԻՀ-ի իրավունքները վերականգնելու համար հարձակողական ոգի ունենալը այն պայմաններն էին, որ հնարավոր էին դարձնում շարունակել պատերազմն ու մտնել Իրաքի տարածք: Ռամազանի գործողությունը նախագծվել է այն հիմքի վրա, որ Տիգրիս և Արվանդ գետերի հետևում իրանական ռազմական ուժերի ներկայությամբ և Բասրայի շրջակա ճանապարհներին իրանական ուժերի վերահսկողությամբ՝ Ֆաթհ Ալ-Մոբին ռազմական գործողությունից և Խոռամշահրի ազատագրման գործողություններից հետո գործնականում քաղաքական-ռազմական նպաստավոր դիրք ստեղծվի ԻԻՀ-ի համար, այնպես որ արևմուտքում Սադդամի աջակիցներն քաղաքական փոփոխություններ իրականացնեն Իրաքում, հակռակ դեպքում ապագայում պատերազմը շարունակվի ավելի ուժեղ դիրքերից։
Թեև Ռամազան գործողության ընթացքում ԻԻՀ-ի ոչ բոլոր նպատակներն իրագործվեցին, սակայն այս գործողությունն ունեցավ նաեւ կարեւոր ձեռքբերումներ։ Այն, ինչ նշանակալից է Ռամազան գործողության մեջ և նշանավոր գծեր է գծում պատերազմի և իսլամական հեղափոխության պատմության մեջ, բացի թշնամու լայնածավալ ոչնչացումից, Իրաքի տարածք ներխուժման ոգին է: Սա, ըստ էության, նշանակում էր հակադարձել Սադամի կողմնակիցների բոլոր քաղաքական-քարոզչական ճնշումներին արեւմտյան եւ արեւելյան բլոկներում։ Բացի այդ, Ռամազան գործողությունը Արևմուտքին փոխանցեց այն ուղերձը, որ Իսլամական Հանրապետությունը, թիկունքում թողնելով ագրեսորին օկուպացված տարածքներից վտարելու փուլը, վճռական է մինչև իր օրինական պահանջների իրականացումը շարունակել պատերազմը:
Ռամազան գործողությունը ռազմական առումով դուրս էր Իսլամական Հանրապետության հնարավորություններից և առհասարակ պետք է ընկալվի որպես պատերազմի նոր փուլը սկսելու փորձ: Այլ խոսքով, Ռամազան գործողությունը խոսում է այն մասին, որ մարտադաշտը փոխվելով և թշնամու կողմից բացարձակ պաշտպանական ռազմավարություն որդեգրվելով՝ պատերազմի շարունակության համար անհրաժեշտ են նոր պայմաններ, առանց որոնց ցանկալի արդյունքներ ձեռք չեն բերվի։ Ռամազան գործողության ընթացքում հակառակորդը իր նոր և բազմաֆունկցիոնալ պաշտպանական գծերով ցույց տվեց, որ ծանոթ լինելով իրանական ուժերի մարտավարությանը, համապատասխան միջոցներ է մշակել և դրանից ելնելով մեծացրել է իրանցի զինվորականներին դիմակայելու կարողությունը։ Այսպիսով, պարզ դարձավ, որ առանց բաասական թշնամու դեմ նոր մարտավարության և նախաձեռնության կիրառման, ինչպես նաև առանց համապարփակ պլանավորման, երկար և միջնաժամկետ հեռանկարում պատերազմի շարունակությունը կբախվի բազմաթիվ խնդիրների և խոչընդոտների։ Բացի այդ, Ռամազան օպերացիայից ձեռք բերվեցին այլ փորձեր, առանց որոնց և իհարկե համապատասխան միջոցների ձեռնարկման պատերազմը չէր կարող շարունակվել: Թշնամին, ի թիվս այլ բաների, փորձել է զրահատեխնիկայի և ծանր հրետանու կրակի կիրառմամբ վերահսկել և ոչնչացնել բաց հարթավայրում ցանկացած մեծ կամ սահմանափակ գործողություն։ Ռամազան գործողության մեկ այլ փորձն այն էր, որ այլեւս հնարավոր չէր պատերազմը շարունակել՝ հենվելով Ֆաթհ Ալ-Մոբին և Բեյթ ալ-Մողադաս գործողությունների մարտավարության վրա: Անհրաժեշտ էր նոր մարտավարություն որդեգրել, քանի որ փոխվել էին ցամաքային պայմաններն ու հակառակորդի պաշտպանվելու եղանակը, նրա փոխկապակցված խորություններն ու ամրությունները։ Ռամազանի գործողության այս փորձի հիման վրա Իսլամական Հանրապետությունը պետք է զգալիոորեն պատրաստված և ի վիճակի լիներ շարունակելու պատերազմը: Մարտական կարողությունների ընդլայնման և պատերազմը շարունակելու համար նախապատրաստություն ձեռք բերելու անհրաժեշտությունը մինչև Իսլամական Հանրապետության վերջնական արդյունքների հասնելը պահանջում էր համապատասխան ժամանակ և հնարավորություն: Մյուս կողմից, ցանկացած տիպի լճացում, ճակատներում կանգ առնելը և ժամանակը չօգտագործելը համարվում էր հանձնվել հակառակորդի ճնշումներին։ Հետևաբար ընդունվեցին սահմանափակ գործողությունների ռազմավարություն, որպեսզի մարտադաշտերը որոշակի ժամանակահատվածում ունենան անհրաժեշտ ակտիվություն։ Նպատակն էր ստորաբաժանումներին տրամադրել բավարար հնարավորություն՝ սահմանափակ մակարդակով գործողությունները շարունակելու հետ միաժամանակ, ստորաբաժանումները վերակառուցել և հագեցնել զինատեսակներով, ռազմական ուժերով, պատրաստված և ուժեղ անձնակազմով: