Աշխարհին ուղղված՝ ԱՄՆ-ի կենսաբանական սպառնալիքները (5)
https://parstoday.ir/hy/radio/world-i154542-Աշխարհին_ուղղված_ԱՄՆ_ի_կենսաբանական_սպառնալիքները_(5)
Ներկայացնում ենք «Աշխարհին ուղղված՝ ԱՄՆ-ի կենսաբանական սպառնալիքները » հաղորդաշարի հերթական թողարկումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 31, 2021 11:13 Asia/Tehran

Ներկայացնում ենք «Աշխարհին ուղղված՝ ԱՄՆ-ի կենսաբանական սպառնալիքները » հաղորդաշարի հերթական թողարկումը։

Պատմության ընթացքում, ԱՄՆ-ն իր մրցակիցների դեմ մշտապես օգտագործել է կենսաբանական սպառնալիքը: Այս կապակցությամբ, Երկրորդ աշխարհամարտի տարիներին ծավալվեց մի քանի երկրների, այդ թվում՝ Ճապոնիայի հետ մրցակցություն:

Միացյալ նահանգները մշտապես փորձել է կենսաբանական  զենքը ռազմական նպատակներով կիրառելը դարձնել իր մենաշնորհը: Վիետնամի և Կուբայի պատերազմներում, ԱՄՆ-ն կիրառել է կենսաբանական զենք: Ինչպես ասվեց նախորդ հաղորդման ժամանակ, ԱՄՆ-ն կենսաբանական զենքի շուրջ հետազոտություններն իրականացնում է իր սահմաններից դուրս գործող գաղտնի լաբորատորիաներում: Վաշինգտոնը բազմիցս մեղադրվել է տարբեր վիրուսների տարածման մեջ, որոնք կարող են սպառնալ ողջ մարդկության առողջությանը:   

---

Միջազգային օրենքների համաձայն, առողջ կենսոլորտը և առողջ կյանքը մարդու ամենակարևոր իրավունքներից են: Ուստի ԱՄՆ-ն և այն երկրները, որոնք համագործակցում են Վաշինգտոնի հետ կենսաբանական զենքի մշակման  ոլորտում, ոտնահարում են մարդու իրավունքները, այլ խոսքով՝ իրականացնում հանցագործություն: Միջազգային կազմակերպությունները պարտավոր են կանխել ԱՄՆ-ի այս գործունեությունը և այդ երկրին ստիպել հարգել մարդու իրավունքները: ԱՄՆ-ի կողմից կենսաբանական զենքի ստեղծմանն ուղղված հետազոտությունները խախտում են մարդու իրավունքները:  

ՄԱԿ-ի կոնվենցիայի 55-րդ կետն ասում է, որ պետությունները պարտավոր են ելքեր գտնել՝ առողջապահական հարցերը լուծելու համար: Կառավարությունները պետք է ոչ միայն առողջ ապրելակերպի համար հնարավորություններ ստեղծեն իրենց քաղաքացիների համար, այլ պայքարեն այն պատճառների դեմ, որոնք սպառնում են այդ նպատակին: Սա ԱՀԿ-ի  սկզբունքներից է: Իսկ խտրությունը կանխարգելող միջազգային կոնվենցիան պետություններին պարտավորեցնում է հնարավորություն ստեղծել հասարակության առջողության համար: Կոնվենցիայի չորրորդ կետի համաձայն, բոլոր մարդիկ իրավունք ունեն օգտվել առողջապահական համակարգից և հնարավորություններից: Ժնևյան կոնվենցիան արգելում է կենսաբանական զենքի կիրառումը: ՄԱԿ-ը, համաշխարհային անվտանգությունն ապահովելու համար, պետք է կանխի կենսաբանական սպառնալիքները: ՄԱԿ-ի ԱԽ-ն, կոնվենցիայի յոթերորդ կետի համաձայն, նման սպառնալիքներ նկատելու դեպքում պետք է միջամտի և ապահովի համաշխարհային անվտանգությունը: Իսկ կենսաբանական զենքի ստեղծմանն ուղղված գործողությունները խաթարում են մարդու ապագան  և համաշխարհային անվտանգությունը: Սակայն ԱԽ-ի քաղաքական ոճը և վետոյի իրավունքը թույլ չեն տալիս կանխել այդ գործողությունները:

---

Ինչպես նշվեց, Միացյալ Նահանգները շարունակում է գաղտնի աշխատանքներ տանել աշխարհի տարբեր երկրներում տեղակայված լաբորատորիաներում: Միաջզգային իրավունքի համաձայն, ԱՄՆ-ն պետք է պատասխանատվության ենթարկվի այդ գործողությունների համար, քանի որ դրանք մարդու իրավունքների համաշխարհային կոնվենցիայի համաձայն, համարվում են անթույլատրելի  և բոլոր երկրները պետք է իրականացնեն վերոնշյալ կոնվենցիաները:

Քանի որ ՄԱԿ-ի ԱԽ-ն չի կարողանում զսպել ՄԱՆ-ին ու թույլ չտալ այդ երկրին ու մյուս երկրներին զբաղվել կենսաբանական գործունեությամբ, այստեղ պետք է քայլեր ձեռնարկի Հաագայի միջազգային դատարանը: Այս կապակցությամբ, միջազգային իրավունքի մասնագետ Ահմադ Քազեմին նշում է. «Հաագայի դատարանի կանոնների համաձայն, այս կառույցը կարող է միջամտել միայն այն ժամանակ, երբ հանացագործությունը տեղի է ունեցել մի երկրում, որը ընդունում է Հաագայի հեղինակությունը, կամ մի երկրի քաղաքացիների կողմից, որոնց երկիրը  Հաագայի անդամ է: Չնայած ԱՄՆ-ն Հաագայի անդամ չէ, սակայն այն երկրները, որտեղ գործում են  ԱՄՆ-ի ռազմական-կենսաբանական լաբորատորներ, այդ կառույցի անդամ են: Ուստի Հաագան կարող է այս դեպքում միջամտել: Սակայն քանի որ վերոնշյալ երկրները խուսափում են տեղեկություններ տրամադրել Հաագային, ուստի դատարանի դատախազը պետք է անձամբ քննարկի այս հարցը»:

Ռազմական նպատակներով կենսաբանական հետազոտությունները սպառնում են  մարդկանց ապրելու անվտանգությանը: Իսկ քանի որ ԱԽ-ն այս ուղղությամբ որևէ քայլ չի կատարում, ԳԱ-ն պետք է այս հարցին ավելի լուրջ վերաբերվի: 2001թ․ ստորագրված պետությունների պարտավորոթյունների մասին կոնվենցիայի համաձայն, որևէ  երկրի կողմից մեկ այլ երկրի տրամադրված կենտրոններում խախտումներ արձանագրվելու դեպքում, դրանց աշխատանքը պետք է դադարեցվի: Այսպիսով, կարելի է ասել, որ բոլոր երկրները, որոնց տարածքում գործում են ամերիկյան ռազմական կենսաբանական լաբորատորիաներ, պետք է պատասխանատվություն կրեն:

---

Թանկագին բարեկամներ, շարունակելով հաղորդումը, կներկայացնենք Չինաստանի, Իրանի և Ռուսաստանի դիրքորոշումն ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների գործունեության վերաբերյալ:

Քանի որ Չինաստանն իր սահմանմերձ շրջաններում մշտապես զգում է ԱՄՆ-ի լաբորատորիաների վտանգը,   փորձում է պատասխան քայլեր ձեռնարկել: Ներկայումս, Չինաստանը, որպես ԱՄՆ-ի մրցակից, նույնպես անցկացնում է կենսաբանական հետազոտություններ, քանի որ Պեկինին անհանգստացնում է կենսաբանական պատերազմի հավանականությունը:

Կենսաբանական հարձակումների դեմ պայքարին ուղղված երկրների միջոցառումները

 

Ռուսաստանը նույնպես մշտապես մտահգություն է հայտնել իր սահմանների մոտ ԱՄՆ-ի կենսաբանական գործողությունների վերաբերյալ և համոզված է, որ հատկապես Վրաստանում և Ուկրաինայում Վաշինգտոնի կենսաբանական գործողությունների նպատակը Ռուսաստանի ռազմական ուժին սպառնալն է: Դրան գումարած այն փաստը, որ ԱՄՆ-ի ու  Ռուսաստանի միջև կան որոշակի խնդիրներ, այդ թվում՝ 2021թ․ «Նոր Ստարտ» պայմանագրի հետ կապված խնդիրները:

ԱՄՆ կենսաբանական զենքի լաբորատորիա Վրաստանում

2020թ․ Ուկրաինայում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաներից վիրուսի արտահոսքի պատճառով, Ուկրաինայի և այլ երկրների առողջապահության նախարարությունները խստացրել են ամերիկյան լաբորատորիաների գործունեության պայմանները: Այդուհանդերձ, այդ աշխատանքները չդադարեցվեցին  և շարունակվում են: Այս սահամանափակությունները կիրառվեցին այն ժամանակ, երբ Ուկրաինայում տեղի էին ունենում համաժողովրդական  ցույցեր՝ Առողջապահության նախարարության աշխատանքի դեմ:

ԱՄՆ-ն մինչ օրս թույլ չի տվել որևէ վերահսկողություն սահմանել այդ լաբորատորիաներում: Գերմանիայի, Իտալիայի, Նորվերգիայի, Հունաստանի և Ռուսաստանի խորհրդարանները բազմիցս հայտարարել են այդ կապակցությամբ իրենց մտահոգությունը, պահանջելով հանրայնացնել ԱՄՆ-ի կենսաբանական լաբորատորիաների վերաբերյալ տեղեկությունները:

Իրանը նույնպես ունի այդ մտահոգությունը, քանի որ ԱՄՆ-ի  կենսաբանական լաբորատորիաներից մի քանիսը գտնվում են Իրանի հարևանությամբ: Դրանից բացի, կենսաբանական զենքի արտադրության հարցում Վաշինգտոնի ամենակարևոր թիրախն Իրանն է:  Ուստի, կիրառելով բոլոր պաշտպանական միջոցները, Իրանը նաև ջանքեր է գործադրում՝ որպեսզի միջազգային կազմակերպություններն ավելի լուրջ քայլեր ձեռնարկեն ԱՄՆ-ի գաղտնի լաբորատոր գործունեության կապակցությամբ: