Հատուկ թողարկում ՝Իսլամական Նոբելյան մրցանակ`Ալ-Մուստաֆայի մասին
https://parstoday.ir/hy/radio/world-i154814-Հատուկ_թողարկում_Իսլամական_Նոբելյան_մրցանակ_Ալ_Մուստաֆայի_մասին
Մի քանի տարի է ինչ Մուստաֆայի մրցանակը երկու տարին մեկ շնորհվում է իսլամական աշխարհի առաջատար գիտնականներին և հետազոտողներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 03, 2021 09:34 Asia/Tehran

Մի քանի տարի է ինչ Մուստաֆայի մրցանակը երկու տարին մեկ շնորհվում է իսլամական աշխարհի առաջատար գիտնականներին և հետազոտողներին:

Մի քանի տարի  է ինչ  «Ալ-Մուստաֆա»-ի անվան  մրցանակը, երկու տարին մեկ շնորհվում է իսլամական աշխարհի առաջատար գիտնականներին և հետազոտողներին:«Ալ-Մուստաֆա» մրցանակը գիտության և տեխնիկայի բարձրագույն մրցանակն  է, որը կրելով Իսլամի սուրբ մարգարեի անունը,իսլամական աշխարհի նշանավոր գիտնականներին մեծարելու նպատակով  և որպես աշխարհում գիտական ​​արժանի  և գերակա դիրք զբաղեցնող խորհրդանիշներից մեկը,իրանական 1391 թվականին հաստատվեց  Իրանի Իսլամական Հանրապետության Մշակութային հեղափոխության Գերագույն խորհրդի կողմից:

2021 թվականին ,այս մրցանակաբաշխության չորրորդ փուլը տեղի ունեցավ հոկտեմբերի 20-ին՝ Միասնության շաբաթվա ընթացքում, Թեհրանի Վահդաթ դահլիճում: «Ալ-Մուստաֆա» մրցանակը շնորհվում է գիտելիքի ասպարեզում  նորարարական ստեղծագործությանը, որը ներկայացրել են գիտության և տեխնիկայի ոլորտների առաջատար դեմքերը,և  ճանապարհ է հարթում մարդկային կյանքի բարելավման համար:Իսլամական աշխարհում, գիտության և տեխնիկայի ոսկե դարաշրջանի վերածնունդը և մուսուլման համայնքների համար գիտելիքի վրա հիմնված կայուն տնտեսության ձեռքբերումը ներկայացվել է ,որպես «Ալ-Մուստաֆա »մրցանակի տեսլական:Այս հիմնադրամը գիտության և տեխնիկայի ոլորտում գործող հասարակական կազմակերպություն է, որը փորձում է մի տեսակ համագործակցություն և ցանց ստեղծել աշխարհի մուսուլման գիտնականների միջև՝ ներկայացնելով ականավոր գիտնականներին և շնորհելով այս հեղինակավոր մրցանակը։Իրանի գիտության և տեխնոլոգիայի գծով փոխնախագահությունը կարողացավ հիմնադրել այս հեղինակավոր գիտական ​​միջոցառումը և ամրապնդել իսլամական աշխարհի առաջատար գիտնականների և էլիտաների  հոգեկան  և գիտական ​​կապը Իրանի և երկրի գիտական ​​ու նորարարական էկոհամակարգի հետ:Ուստի «Ալ-Մուստաֆա»-ի մրցանակը շատ դրական արձագանք է ստացել իսլամական աշխարհի գիտնականների շրջանում:«Ալ-Մուստաֆա»-ի մրցանակաբաշխման  չորրորդ շրջանի գիտական ​​քարտուղար Հասան Զոհուրն այս շրջանի հանդիսության ընթացքում ասել է .«Ալ-Մուստաֆա» մրցանակի  գիտական ​​աշխատանքային խմբի համար պարծանք  է, որ հիմք է ստեղծել իսլամական աշխարհի գիտական ​​և մշակութային պատմության վերակենդանացման համար՝ ներկայացնելով գիտության և տեխնիկայի պատվավոր և հաջողակ գործիչներին:Հատկապես ,որ «Ալ-Մուստաֆա» մրցանակի չորրորդ փուլը ընդառաջվել է մոտ 3300 ականավոր գիտնականների և 850 գիտական ​​կենտրոնների կողմից»։

«Ալ-Մուստաֆա»-ի մրցանակը շահելու համար թեկնածուի առաջադրումը հիմնված է տեսական կամ գործնական նշանավոր աշխատանքի կամ ձեռքբերումների վրա, և գիտա-տեխնոլոգիական ոլորտներում յուրաքանչյուր անհատի  գիտական ​​գործունեությունը կամ  ընդհանուր ստեղծագործությունը հաջորդ քայլում է իրավարարների ուշադրությանը հանձնվելու: Անունը ինքնուրույն գրանցել հնարավոր չէ, և գիտական ​​աշխատանքները մրցանակի քարտուղարություն են  ներկայացվում  առաջադրող հաստատությունների կամ համաշխարհային գիտնականների ու գիտական ​​անձանց կողմից։ «Ալ-Մուստաֆա»-ի արվեստի թանգարանի հիմնադրման գործում արվեստագետների հովանավորությունը, աշխարհի տարբեր երկրներում ,մրցանակի ներկայացուցիչների  և դեսպանների ուղեկցությունը  , աշխարհի ավելի քան 200 երկրներում մրցանակի գործընկերների գործունեությունը և Խադեմ -ալ-Մուստաֆա հավաքականության  անդամների ֆինանսական աղբյուրների հատկացումը ,մրցանակի ֆինանսավորումը ապահովող  ֆոնդի տեսքով, ամրապնդել է այս գիտամշակութային շարժման հիմքերը։

«Մուսթաֆա» մրցանակի քաղաքականությունը մշակող խորհրդի քարտուղար Մեհդի Սաֆարինիան իր ելույթում ասել է.«Այս կարևոր խնդրի իրականացման հարցով ,փորձ է արվել ծրագրավորել մի հավաքականություն, որը համախմբվել  է Իսլամ  աշխարհի  գիտության և տեխնիկայի գերազանցիկներին , լուծելու համար  իսլամական երկրների խնդիրները,այս նպատակը իրականացվել է Իրանում գիտա-տեխնոլոգիական 14 կենտրոնների  , գիտական ու տեխնոլոգիական փորձառությունների փոխանակման ծրագիր(Ստեպ)-ի  եւ գիտական  հանրահռչակ ծրագրերի,ինչպես՝գիտական կաֆեների նիստերի համագործակցությամբ ,որպեսզի հրավիրյալները  որոշ այցերի շրջագծերում էլ ավելի ծանոթանան գիտա-տեխնիկական կարողականություններին»:

Մուստաֆայի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը ,«Ստեպ» ծրագրի շրջանակներում գիտատեխնոլոգիական համագործակցության զարգացման համար՝հիմք է դրել մի ցանցի ,ներգրավելով  50 երկրներից մոտ 6500 գիտնականների և տեխնոլոգիայի գծով առաջատարների  և համագործակցել 910 հեղինակավոր միջազգային կենտրոնների հետ:Մի ծրագիր ,որը ուսուցողական արվեստանոցներին և դասընթացներին  զուգընթաց ,միջազգային ականավոր գիտնականների ու դասախոսների համար,կիրառական ուղղվածությամբ  հետազոտական հնարավորություններ  է ստեղծել և մինչ այժմ իսլամական չորս երկրներում կազմակերպվել են գիտական ու տեխնոլոգիական  13 նիստեր:

«Ալ-Մուստաֆ» միջազգային չորրորդ մրցանակը

 

  Այս տարի նանոտեխնոլոգիայի և կենսատեխնոլոգիայի բնագավառում Մուստաֆայի մրցանակը իսլամական երկրների գիտնականներից որևէ առաջատար չի ունեցել : Սակայն  բժշկության և օրգանական քիմիայի ոլորտում որպես նոր բաժին ներկայացվել են 5 լավագույններ : Լավագույններն են՝Իրանում ծնված ,Հարվարդ համալսարանի ֆիզիկայի դասախոս ,պրոֆեսոր Քամրան Վաֆան ,ով ստեղծել է F տեսությունը:

Բանգալադեշում ծնված ,Փրինսթոնի համալսարանի ֆիզիկայի դասախոս,պրոֆեսոր Զահեդ Հասանը,ով ստեղծել է Ֆերմիոնվիլի կիսամետաղները և  արժանացել է Քվանտային ֆիզիկայի Մուստաֆայի մրցանակին:

Լիբանանից ,Բեյրութի ամերիկյան համալսարանի բժշկության ու իմունոլոգիայի դասախոս ,պրոֆեսոր Մուհամմադ Սաեղը։ Նա  աշխատել է երիկամների ու սրտի  ալոգրաֆի արդյունքները բարելավելու համար արդի բուժումների բնագավառում :Նա մրցանակ է շահել բժշկության ոլորտում :

Մարոկկոյում ծնված ,Մուհամմադ Ալխամես համալսարանի Ֆիզիկայի դասախոս պրոֆեսոր Յահիա Թիլաթին: Հիշյալ ընտրյալը ,ակտիվորեն դիտարկել է լույսի ցրումը լույսով և փնտրել մագնիսական մոնոպոլներ։

Պակիստանում ծնված Կարաչի համալսարանի ICCBS կենտրոնի նախագահ ,պրոֆեսոր Մուհամադ Էղբալ Չուդրին Թերապևտիկ կիրառմամբ ներգրավվող մոլեկուլների հայտնաբերմամբ, արժանացել է  այս շրջանի կենսաքիմիայի մրցանակին։

Պրոֆեսոր Քամրան Վաֆան 2021-ին, F տեսության՝ լարերի տեսության գյուտարարն է և Հելիս ամբիոնի ղեկավարը , որը բացատրում է լարերի տեսության հեռանկարի մեկ այլ ասպեկտ ,որը  մեծ նշանակություն ունի տեսական ֆիզիկայի աշխարհում:Վաֆան առաջատար ֆիզիկոս է, որը հայտնի է ամբողջ աշխարհում լարերի տեսության հարցով  իր ձեռքբերումներով,նա, ինչպես Էյնշտեյնը, ձգտում էր իրականացնել այս երազանքը և համոզված է , որ լարերի տեսությունը «աշխարհի ամենահիմնական տեսությունն է»,սակայն դեռ պարզ չէ որ արդյո՞ք այդ տեսությունը վերջնական է ,թե արդյոք ընդհանրապես կա վերջնական տեսություն:

Իրանցի այս գիտնականն իր դրամական մրցանակը՝ 500 հազար դոլար, շնորհել է Իրանի հիմնարար գիտություններին, և ասում է.«Գիտության նկատմամբ իմ հետաքրքրության մեջ շատ տարբեր գործոններ եմ տեսնում, որոնց մի կարևոր մասը կապված է Իրանում իմ 17 տարվա կյանքի հետ։Իմ այցը Իրան, հիշեցում էր այն ժամանակվա լավ հիշողությունների ու ջանքերի մասին։Ընտանեկան ջերմ մթնոլորտը  և իրանական մշակույթի խորը ազդեցությունը մեծ ազդեցություն ունեցան իմ հաջողության վրա:Պատանի  տարիքում իմ ուսման զարգացման համար պարտական ​​եմ Ալբորզ դպրոցին և նրա անձնազոհ տեսուչ,դոկտոր Մոջթահեդին, ով  կարևոր դեր խաղաց ինձ դեպի գիտություն առաջնորդելու գործում:Դրանից հետո ,գիտական նպաստավոր միջավայրեր հաճախելու հնարավորությունը, ինչպիսիք են՝ MIT-ն և Քրիստոն համալսարանները, ինձ ծանոթացրեցին  ժամանակակից մաթեմատիկայի և ֆիզիկայի հետ և իվերջո ավելի քան 35 տարի է ինչ գիտահետազոտական աշխատանքներ եմ իրականացնում Հարվարդի համալսարանում: Բարեբախտաբար, այս ընթացքում ես կարողացել եմ աշխատել համաշխարհային մակարդակի գիտնականների հետ և իմ առաջընթացը պարտական ​​եմ այս մարդկանց։

Պրոֆեսոր Վաֆան ավելացրել է.«Գիտության զարգացումը շատ նման է ծաղիկների աճին։Հենց այնպես ,որ բույսերի աճի համար միայն անհրաժեշտ է բարենպաստ ու հարմար միջավայր,ինչպես՝ հող,ջուր և բավարար լույս և մնացած աճը հիմնված է բույսի պոտենցիալ և զարմանալի աճի վրա,գիտության  զարգացման  և բարգավաճման համար պետք է հարմար միջավայր ստեղծել տաղանդների զարգացման  համար։Գիտության զարգացման բնագավառում ամենահիմնական քայլը ՝նպաստավոր միջավայրն է և գիտական աշխատանքների գնահատումը , գիտությանը հետամուտ լինելու հարցով երիտասարդ ուժի համար առիթ ընձեռնելը՝որպես մի մասնագիտություն և նրա կյանքում հարմարություններ ստեղծելը,համարվում են  նպաստավոր քայլերից : 

2021 թվականի Մուստաֆայի մրցանակի ընտրյալը ասել է.«Մրցանակի բոլոր նյութական հնարավորությունները նվիրում եմ Հիմնարար գիտությունների աջակցության հիմնադրամին, որը ստեղծվում է Իրանում իմ գործընկերների կողմից,որը կդառնա  սկզբնական կապիտալ և սկիզբ ՝ ռեսուրսներ ներգրավելու  Իրանում և հարևան երկրներում հիմնարար գիտությունների զարգացման  համար»։

«Ալ-Մուստաֆա»միջազգային չորրորդ մրցանակաբաշխշան լավագույնները

Պրոֆեսոր Քամրան Վաֆան Թեհրանում «Մուստաֆա» մրցանակաբաշխության  չորրորդ շրջանում  ,որը հայտնի է, որպես Իսլամական Նոբելյան մրցանակ ,լրագրողների հավաքում ասել է.«Աշխարհի բնակչության մեկ չորորդը  մուսուլմաններ են  բայց, ցավոք, գիտության մեկ չորրորդը  մուսուլմաններին չի պատկանում:Մինչդեռ գիտությունը անծանոթ չէ մուսուլմաններին և ոչ շատ հեռու անցյալում ,իսլամական երկրները թևակոխել են գիտության ոսկեդարը,այն օրերին Իրանում ականավոր գիտնականներ ունեինք ,որը ապացուցում է,որ գիտությունը կարող է շատ մոտ լինել մեր հասարակությանը ,հուսամ այն գիտնականների ջանքերով ,որոնք ապրում են իսլամական երկրներում ,փոխարինվի այս բացը և մուսուլմանները գիտական առումով հասնեն աշխարհի մակարդակին»:

Հաջորդ ընտրյալը ,Փրինստոն համալսարանում Յուջին Հիգինզ բարեսիրական հիմնադրամի ֆիզիկայի ամբիոնի ռեկտոր ,պրոֆեսոր Մուհամմադ Զահեդ Հասանը համոզված է .«Մենք  ֆիզիկայում , տոպոլոգիկ հեղափոխության ընթացքում ենք գտնվում» : Նա գիտության նկատմամբ իր  հետաքրքրության պատճառի և սկզբնավորման մասին խոսելով ասել է.«Հայրս ինձ նվիրեց կորալային խութի մի կտոր, և ես ապշեցի դրա գեղեցկությամբ և թե ինչպես կարող է նման բան գոյություն ունենալ օվկիանոսի խորքերում։Մեկ այլ իրադարձություն, որն ինձ ավելի զարմացրեց և ոգևորեց, մեր ճանապարհորդությունն էր Բենգալիայի ափ, որի ընթացքում ես ուզում էի տեսնել ավելի ընդարձակ տարածք ու օվկիանոս:Ես գնացի Հնդկական օվկիանոս և տեսա ալիքների և ջրի ավելի ծավալուն տարածք: Հաջորդ իրադարձությունը մայրիկիս կողմից ինձ համար կողմնացույց գնելն էր։Ես տեսա, որ սլաքը  միշտ դեպի մի կողմ  է թեքված և  հասկացա, որ աշխարհում կան թաքնված ուժեր և էություններ, որոնց մենք չենք տեսնում:Բայց նրանք առաջնորդում և ազդում են մեր աշխարհի վրա»:

Փրինսթոն համալսարանի դասախոսը այսպես շարունակեց.«Ինձ համար հետաքրքիր էր հասկանալ, որ կա ավելի մեծ աշխարհ, և որ գիտնականներն ուսումնասիրում են այս ավելի մեծ, անհայտ աշխարհը, ինչպիսին օվկիանոսն է կամ կորալային խութը:Այն տարբերություններով, որոնք ես տեսա կորալային խութի և կողմնացույցի երկու երևույթներում, ես հասկացա, որ այս երկուսը տարբերվում են միմյանցից,:Մեկը տեսանելի չէ, բայց մյուսը տեսանելի է:Հետաքրքրված լինելով գեղեցիկ վերացական գիտական ​​հասկացություններով, ես որոշեցի դրանք ապացուցել ըստ օրենքների: Իմ կարծիքով գիտելիքը աշխարհի թաքնված առեղծվածները հասկանալու համար է, կան այլ մոտեցումներ ևս: Ես գիտնական եմ դարձել աշխարհը հասկանալու համար»:

Մուստաֆայի մրցանակաբաշխության չորրորդ փուլն ավարտվեց գիտության և տեխնիկայի փոխնախարար «Սորենա Սաթարիի», գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար «Զոլֆի Գոլ»-ի ,գիտության ակադեմիայի անդամ «Ալի Աքբար Սալեհիի» և մի խումբ ականավոր գիտնականների ներկայությամբ , Վահդաթ դահլիճում :