Ճշմարտություն և վիրտուալ աշխարհ(20)
Հանուն գթած և ողորմած Աստծու: Ներկայացնում ենք «Ճշմարտություն և վիրտուալ աշխարհ» հաղորդաշարի վերջին՝ 20-րդ թողարկումը:
Առաջին հաղորդավար
Հանուն գթած և ողորմած Աստծու: Ներկայացնում ենք «Ճշմարտություն և վիրտուալ աշխարհ» հաղորդաշարի վերջին թողարկումը:

Երկրորդ հաղորդավար
Բարև Ձեզ, հարգելի ունկնդիրներ: Չնայած սա մեր վերջին հաղորդումն է, սակայն դուք կարող եք մեզ հետ կապվել armenianradio@ ws.irib.ir էլեկտրոնային հասցեով, իսկ մեր կայքի հասցեն է parstoday.com/hy:
Առաջին հաղորդավար
Այն հաղորդագրությունները, որ մենք գիշեր-ցերեկ լսում ենք համացանցում՝ երաժշտության, նկարների և տեսանյութերի միջոցով, բառեր են, որոնցով սնվում են մեր հոգիները: Քանի դեռ բառերը չեն ընթերցվել, նման են անկենդան էակների, որոնք ազդեցություն չեն ունենում շրջապատի վրա: Սակայն հենց որ դրանք ընթերցվում են, շունչ են առնում: Իսկ երբ այդ բառերը հասնում են մեր ուղեղին, հրաշք կերպվով կենդանանում են ու ապրում մեր մտավոր աշխարհում:

Երկրորդ հաղորդավար
Հրաշք ասելով, հիշեցի Հիսուսի առակներից մեկը, որը տարիներ առաջ կարդացել եմ Մոլավիի «Մասնավի Մաանավի» գրքում: Մոլավին գրքում ասում է. «Մի օր, մի տղամարդ Հիսուսի հետ անցնում էր մի հորի կողքով և տեսավ ոսկորներ, որոնք ընկած էին հորի մեջ: Տղամարդը Հիսուսին խնդրեց կենդանացնել ոսկորները: Աստծու մարգարեն հրաժարվեց դա անել: Սակայն տղամարդը պնդեց իր խնդրանքը և Հիսուսն ի վերջո Աստծու կամքով կենդանացրեց ոսկորները: Ու հանկարծ մի գազազած առյուծ դուրս եկավ հորից ու հոշոտեց անխելք տղամարդուն»:
Մինչ այսօր մտածե՞լ եք, որ սա թերևս մեզ պետք է ստիպի մտածել, թե ինչ են լինում բառերը, որ շունչ են առնում: Արդյոք դրանք դառնո՞ւմ են գազազած առյուծ, թե՝ հանգիստ ու խաղաղ ձի: Արդյուք այդ բառերը վատ ընկերնե՞ր են, թե՝ բարի ընկերներ: Ուրեմն շատ կարևոր է, որ մենք իմանանք, թե ինչ բառերի ենք շունչ տալիս մեր ուղեղում:

Առաջին հաղորդավար
Մենք կարող ենք կենդանություն տալ յուրաքանչյուր բառի: Սակայն չենք կարող դրանք ջնջել մեր ուղեղից: Շատ հաղորդագրություններ, մեր ուղեղ մտնելուց հետո, կարող են տարիներ շարունակ մնալ այնտեղ ու աշխատել: Վատ բառը վատ հարևանի նման է, որից հնարավոր չէ ազատվել: Եվ նույնիսկ այդ վատ բառը կարող է վատ հարևանի նման մեզ ստիպել լքել մեր բնակարանը: Եթե բառերն ուժեղ լինեն, ոչ միայն հնարավոր չի լինի դրանք ջնջել ուղեղից, կամ կառավարել, այլ դրանք նույնիսկ կարող են իրենք մեզ վերահսկել: Մենք չունենք հնարավորություն հեշտությամբ վերահսկել յուրաքանչյուր հաղորդագրություն կամ խոսք: Շատ հաղորդագրությունների ուժը մեր ուժերից վեր է: Դրանք կարող են մեր մտքում աճել կախարդական լոբու նման ու հասնել մինչև երկինք: Մեր պատերացմամբ, երբ մի պատկեր մուտք է գործում մեր միտք, մեզ թվում է, թե տեղի է ունենում սովորական փոխանցում: Սակայն դա այդպես չէ: Երկու գիրք, որ գրվել են իրար դեմ, քանի դեռ գրադարանում են, հանգսիտ են: Սակայն հենց որ մուտք են գործում մեր միտք, դառնում են թշնամիներ ու պատերազմում իրար դեմ:
Երկրորդ հաղորդավար
Այո, բառերը մեր մտքում չեն ամբարվում, այլ ապրում են այնտեղ: Դրանք կարող են մեր մտքում աճել ու մեծանալ: Բառը կամ հաղորդագրությունը կարող է այլ միտքն իր նման դարձնել, կամ ոչնչացնել ու թուլացնել այն բառերը, որ իր նման չեն: Երբ բառերը մեր մտքում են, կարող են բոլոր կենդանի էակների նման տարածվել ու ստեղծել իրենց նման մտքեր և գտնելով նույնանման հաղորդագրություններ, պայքարել իրենց հակառակ մտքերի դեմ:

Աբրահամ սուրահի 24 և 27-րդ այաներում Ղուրանն անդրադառնում է այն փաստին, որ բառերն ապրում են, դրանք նմանեցնելով մի ծառի, որ աճում է ու բերք տալիս: Ղուրանն ասում է, որ բառը նման է մաքուր ծառի, որն ունի խորը արմատ և որի ճյուղերը հասնում են երկինք ու Աստծու կամքով բերք տալիս: Այս ծառի արմատները մեր սրտերին ու հոգուն խաղաղություն են պարգևում: Սակայն ոչ մաքուր բառերն այն ծառերն են, որոնց արմատները փտած են: Այսպիսի բառերը գուցե արտաքուստ հմայիչ լինեն, սակայն մեր մեջ կարող են տագնապ առաջացնել: Մութ հաղորդագրությունները մթագնում են մեր միտքը: Մեր բացասական զգացողությունների հիմքում ընկած են հենց այսպիսի հաղորդագրություններ:

Առաջին հաղորդավար
Բառերն այնքան կարևոր են, որ նույնիսկ հրաշքը չի կարող փոխել դրանց դերը: Մուսուլմանները Ղեսաս սուրահում կարդացել են Մովսեսի պատմությունը: Այս սուրահն ասում է, որ Աստված Մովսեսին տալիս է հրաշք գործելու հնարավորություն: Իսկ ի՞նչ է խնդրում Մովսեսն Աստծուց: Ղուրանն ասում է. «Մովսեսը Եգիպտոսի ճանապարհին էր, երբ Թուր լեռան կողմից կրակ է տեսնում: Երբ նա մոտենում է կրակին, Աստված դիմում է նրան ու հրամայում գետին գցել իր ձեռքի ցուպը: Ցուպը վերածվում է օձի: Այս հրաշքի պատճառով կախարդները նրան հավատացին: Երկրորդ հրաշքը, որ Աստված ցույց տվեց Թուր լեռան մոտ, փայլուն ձեռքերն էին, որոնք սրտին մոտենալիս, վախն ու տագնապը հեռացնում էին Մովսեսի սրտից: Աստված Մովսեսին հրամայեց այս երկու հրաշքներով գնալ փարավոնի ու նրա մերձավորների մոտ ու առառաջնորդել նրանց: Սակայն Մովսեսը զգում էր, որ ունի այլ բանի կարիք: Դա հստակ խոսքն էր: Ուստի նա Աստծուն խնդրում է իր եղբայր Ահարոնին, որն ուներ այդ տաղանդը, իրեն ուղեկից դարձնել:
Երկրորդ հաղորդավար
ԶԼՄ-ներն այսօր հասարակությունների հստակ լեզուն են: Այս լեզվում բառն ավելին է, քան մենք պատկերացնում ենք:
ԶԼՄ-ները օգտվում են ֆիլմերից, նկարներից ու երաժշտությունից՝ իրենց ցանկությունները ներկայացնելու համար: Այդուհանդերձ, այդ բառերը, կենդանություն ստնալու համար, պետք է մուտք գործեն մեր միտք: Ուստի մենք պետք է առավել քան երբևէ ամրացնենք մեր մտքի դարպասները: Անցյալում բառերը միայն գրքերում ու թերթերում էին, իսկ դրանց հեղինակները հասարակության ընտրյալներն էին: Սակայն այսօր ամեն մեկը կարող է վիրտուալ աշխարհում բառ ու հաղորդագորւթյուն ստեղծել, ինչը դժվարացրել է մեր գործը: Ուստի պետք է հմուտ դարպասապահի նման ուշադիր լինենք դեպի մեզ եկող գնդակների նկատմամբ ու թույլ չտանք, որպեսզի դրանք մտնեն դարպաս և մենք պարտվենք:
Աստված ձեզ պահապան: