Նոյեմբերի 10-ը՝ Հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օրն է
https://parstoday.ir/hy/radio/world-i155414-Նոյեմբերի_10_ը_Հանուն_խաղաղության_և_զարգացման_գիտության_համաշխարհային_օրն_է
ՅՈՒՆԵՍԿՕ-ն ,որպես աշխարհի ամենահեղինակավոր կրթական և մշակութային կազմակերպություն,որը աշխատում է գիտության, մշակույթի և կրթության ոլորտներում,առաջին անգամ 1999 թվականին, Հունգարիայի Բուդապեշտում կայացած հանդիպման ժամանակ ,նոյեմբերի 10-ը հռչակեց գիտության համաշխարհային օր՝ հանուն խաղաղության և զարգացման:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 09, 2021 09:24 Asia/Tehran

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ,որպես աշխարհի ամենահեղինակավոր կրթական և մշակութային կազմակերպություն,որը աշխատում է գիտության, մշակույթի և կրթության ոլորտներում,առաջին անգամ 1999 թվականին, Հունգարիայի Բուդապեշտում կայացած հանդիպման ժամանակ ,նոյեմբերի 10-ը հռչակեց գիտության համաշխարհային օր՝ հանուն խաղաղության և զարգացման:

Թեև նման անվանակոչություն նշանակում է արժևորել գիտությունը,գիտական տեխնոլոգիան և գիտության  ռահվիրաններին, միևնույն ժամանակ, դա փորձ է գիտական տեխնոլոգիաների միջև կապ հաստատելու, բարելավելու հանրային կյանքի որակը և նվազեցնել ու  զսպել արտադրական և տեխնոլոգիական նորարարություններից  բխող կլիմայական սպառնալիքները:Գիտության օր հռչակելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամենակարևոր նպատակներից մեկը հետևյալն է,որ հասարակությունը վայելի գիտության , տեխնոլոգիայի և նորարարության արգասիքները,մարդկանց առօրյա կյանքում,խաղաղության ու զարգացման հարցով ՝ գիտության, տեխնոլոգիաների և նորարարության ազդեցության վերաբերյալ համապատասխան մթնոլորտ և ենթահող ստեղծել  և ներկայացնել մի շարք նոր պայմաններ ,որոնք կխթանեն մարդու կյանքի ընդհանուր որակի բարելավումը: 

Այսօր շատ երկրներ ողջունել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից նոյեմբերի 10-ը հանուն խաղաղության և զարգացման գիտության  համաշխարհային օր հռչակելու նախաձեռնությունը և այն գրանցել են իրենց պաշտոնական օրացույցում։ Ներկայացնում ենք օրվա   առիթով մեր պատրաստած հատուկ թողարկումը։

Գիտությունը համարվում է այն հիմնավորումների  ընդհանրությունը , որը գիտնականները հավաքագրում  են գիտական ​​հետազոտությունների ընթացքում,մի  թեմայի շուրջ, կամ մի  նպատակի հասնելու համար:Բայց այն, ինչ այսօր ընդգծվում է, հետևյալն է, որ գիտությունը լինի խաղաղության և կայուն զարգացման ուղղությամբ:ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկատի առած  համաշխարհային խաղաղությունը , այն խաղաղությունն է , որը կառուցված է մարդու մտքում,որովհետև պատերազմը մարդկանց գիտակցության մեջ ձևավորվում է նախքան դրա իրականացումը: Գիտության ոլորտում, խաղաղության իրագործումը պահանջում է նաև գիտնականներ, ովքեր իրենք են մտածում խաղաղության մասին:Այսպիսով,կարելի է ասել ,որ  ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր հեռանկարում խաղաղությունը չի նշանակում միայն պետությունների միջև պատերազմի բացակայություն,այլ կարող է  նշանակել՝ կառուցողական ազգային տնօրինում, տարաձայնությունների կարգավորում և հարաբերությունների համակարգում ՝հասարակության տարբեր ինստիտուցիոնալ բաժինների միջև:

Կայուն զարգացումը նաև ուշադրություն է դարձնում մոլորակի կենսաֆիզիկական սահմանափակումներին և այն գործընթացն է , որը ձևավորում է մարդկանց ապագան՝ պահպանելով չվերականգնվող ռեսուրսները:Այլ կերպ ասած, եթե ապահովվի կայուն զարգացումը,կստեղծվի այնպիսի պայմաններ, ըստ որի ռեսուրսների օգտագործումը և կարիքների բավարարումը չեն  խախտվելու  կենսական համակարգերի ամբողջականությունը, գեղեցկությունը և կայունությունը,և  ապագա սերունդների համար հնարավոր կդարձնի այս մոլորակի վրա ապրելը:Անհիմն չէ, որ այսօր ժողովուրդները օգտագործում են   գիտությունն ու գիտական ​​կապիտալը բնապահպանական նպատակներին հասնելու համար։

Այսօր մեր մոլորակը  բազմաթիվ մարտահրավերների դիմաց է կանգնած, այդ թվում՝ կլիմայի փոփոխության ճգնաժամը և դրա հետևանքները,ճգնաժամ ,որը մինչև 2050 թվականը կարող է աշխարհի 31 երկրներում աշխարհի ժողովրդի հսկա զանգվածի տեղափոխման պատճառը դառնալ:Ջրի սակավությունը, պարենային անապահովությունը, երաշտը, ջրհեղեղները, տորնադոները, ջերմաստիճանի և ծովի մակարդակի բարձրացումն այն ճգնաժամերն են, որոնց Երկիր մոլորակի  բնակիչներն ամենաշատը կբախվեն առաջիկա տասնամյակների ընթացքում:2021 թվականի Կլիմայական վիճակի զեկույցը, որը վերջերս հրապարակվել է ՄԱԿ-ի կողմից, նկարագրում է մի աշխարհ, որը «փոխվում է մեր աչքի առաջ»,2002 թվականից ի վեր առաջին անգամ Երկիր մոլորակի  20 ամյա միջին  ջերմաստիճանը բարձրացել է ավելի քան 1 աստիճան Ցելսիուսով, քան նախաարդյունաբերական ժամանակաշրջանը :Փորձագետները նշում են, որ ծովի մակարդակը վերջին երկու հազարամյակում բարձրացել է ավելի քան երբևէ:Նրանց կարծիքով, եթե ներկայի ընթացքը  շարունակվի, ապա մինչև 2100 թվականն աշխարհում ավելի քան 630 միլիոն մարդ ստիպված կլինի վերաբնակեցվել, և դրա հետևանքները աներևակայելի կլինեն։Զեկույցի համաձայն՝ 2021 թվականը, հավանաբար, կլինի վեցերորդ կամ յոթերորդ  անընդմեջ տարին, երբ մոլորակը աննախադեպ բարձր ջերմաստիճան է ապրել:Գլոբալ տաքացումը կարող է նաև առաջին անգամ գերազանցել Ցելսիուսի մեկ աստիճանի ռեկորդը։

Անապատացումը, ջրի սակավությունը, անտառահատումները, քաղաքաշինությունը և դրանք բոլորը վկայում  են այն պատերազմի մասին , որ մենք՝ մարդիկ, սկսել ենք բնության հետ,և այստեղ է, որ գիտության դերը խաղաղության և կայուն զարգացման, մտահոգությունների ու ճգնաժամերի նվազեցման և բնապահպանական հետևանքների դեմ պայքարում պետք է ավելի ընդգծված դառնա:Հատկապես, որ այս հարցերը գլոբալ բնույթի են  և պահանջում են գլոբալ արձագանք, մի արձագանք,որը ներառում է բոլոր մարդկանց, աշխարհի բոլոր հասարակություններում:

Նկատի առնելով այս տարվա՝ 2021թվականի նոյեմբերին  , Քափ 26 համաժողովի անցկացումը,  «գիտություն,հանուն   զարգացման և խաղաղության»միջազգային օրը,այս տարի , այլ երանգ է ստացել և ըստ  այդմ, այս օրվա համար ընտրվել է «Կլիմայի համար ստեղծել  պատրաստ համայնքներ»  կարգախոսը,որպեսզի միջազգային գիտական ​​և տեխնոլոգիական համագործակցությունների  և բարեգործական աջակցությունների  միջոցով հնարավոր լինի նվազեցնել այս ճգնաժամերի հետևանքները ,որովհետև գիտությունը պետք է կարողանա նվազեցնել մարդկային տառապանքը:Այժմ գիտական զարգացումն ավելի կարևոր է, քան երբևէ։Հասարակության հետ գիտության սերտ կապի պայմաններում ,քաղաքացիները տեղեկացվում են գիտության առաջընթացի մասին,և հասկանալով մեր մոլորակի փխրուն դիրքը՝ նրանք ավելի լավ են գիտակցում գիտնականների դերը ավելի կայուն հասարակություններ ստեղծելու գործում։

Գիտությունը, սակայն, երկսայրի սուր է , որը կարող է խաղալ և՛ դրական, և՛ բացասական դերեր,և գիտության օգտագործման եղանակն է, որ կարող է ծառայել կամ չծառայել  խաղաղությանը:Մի կողմից՝ օգտագործելով գիտությունը,մարդը դուրս է եկել քարանձավային կյանքից և կարողացել է նվաճել այլ մոլորակներ։Մյուս կողմից, ոմանք ամեն գնով ,նույնիսկ գիտությամբ ու տեխնոլոգիայով ձգտում են հեգեմոնիայի և մենաշնորհի :Օրինակ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին ,ԱՄՆ-ի  կողմից դրված հիմնաքարը ,ստեղծեց այն ընդհանուր կառուցվածքը, որն այսօր առաջնորդում է Միացյալ նահանգների  գիտությունը:ԱՄՆ-ն առաջին անգամ միջուկային զենքով թիրախ դարձրեց Ճապոնիայի  Հիրոսիմա և Նագասակի քաղաքները և այս սարսափելի ոճրագործությամբ,  նորամուծություն ստեղծեց  երկրների հզորացման գործում գիտության և տեխնոլոգիաների կիրառման առումով: 

Հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին իր ելույթներից մեկում անդրադարձել է այս խնդրին և ասել.««Գիտությունը մի  երկրի վեհության  ու հզորության ամենաակնառու միջոցն է։ Գիտության մյուս երեսը  կարողականությունն է: Արևմտյան աշխարհը իր գիտության շնորհիվ էր ,որ կարողացավ իր համար ապահովել 200-ամյա  հարստություն ,ազդեցություն և հզորություն և չնայած բարոյական ու դավանաբանական հիմքերի աղքատությանը, գիտության քարավանից հետ մնացած հասարակություններին պարտադրելով արևմտյան կենսակերպը, տեր կանգնել նրանց քաղաքականությանն ու տնտեսությանը»։Նա շարունակելով  իր խոսքը՝ ընդգծելով գիտության տարածման եւ գիտական ​​ձեռքբերումներից օգուտ քաղելու անհրաժեշտությունը ասել է.«Յուրաքանչյուր ժողովուրդ , որը հետ է մնում նոր գիտելիքներից և հարակից տեխնոլոգիաներից,նրա  ճակատագիրն է լինելու՝ հետամնացությունը, նվաստացումն ու տերությունների կողմից գաղութացումը:Ուստի երկրի գիտական ընթացքը չպետք է նվազի կամ դադարեցվի,այլև այդ ընթացքը երկար տարիներ և մինչև գիտության գագաթնակետի նվաճումը ,պետք է պահպանվի ու հզորացվի»: 

Շատ պարզ է, որ այն հասարակությունները, որոնք աջակցում են համաշխարհային խաղաղությանը և օգուտներ քաղում գիտական ​​մեթոդից, կարող են ունենալ ընդհանուր մոտեցում գլոբալ մարտահրավերներին դիմակայելու հարցում և փորձեն  տարբերություններ գտնելու փոխարեն կենտրոնանալ ընդհանրությունների վրա, որպեսզի խաղաղությունը ծլարձակի:Մյուս կողմից  խաղաղությունը,  պահանջում է գիտնականներ, ովքեր մտածում են խաղաղության մասին,և  ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղարի համոզմամբ  ,դա հնարավոր չէ,միթե այն որ  գիտնականները   էթիկան և բանականությունը մեկտեղեն  իրենց գիտելիքների հետ:Թեև  որոշ գիտնականներ,  պետական ​​կառույցներում իրենց աշխատանքի պատճառով ,տեխնոլոգիան, գերուժերի գերին են դարձրել, սակայն իվերջո գիտությունն է ,որը  կարող է ազատ և նպատակաուղղված աշխատել համաշխարհային խաղաղության և հանդարտության  համար և պայքարել  անարդարությունների ու քաղաքական անհամատեղելիությունների դեմ։Հանուն խաղաղության և զարգացման՝ գիտության համաշխարհային օրը, ժամանակն է՝ անդրադառնալու աշխարհի մարդկանց այս ցանկությանը: