Գրքի հմայքը (22)
Իրանցի գրողները պատերազմի մասին իրենց ստեղծագործություններում փորձում են ներկայացնել իրենց տեսակետը պատերազմի մասին: Ուրիշները պետք է իմանան, որ մեր մեկնաբանությունը պատերազմից ոչ թե սպանելն է այլ նրանց մասին է, ովքեր դիմակայեցին:
Որոշ երկրներ պատերազմում ֆինանսական շահեր ու առավելապաշտական նկրտումներ են հետապնդում: Իսկ մենք պատերազմեցինք, որ որևէ բան չկորցնենք: Մենք պաշտպանեցինք և դա մարդկային պաշտպանություն էր:
Պետք է ասել, որ իսլամական հեղափոխությունը և պարտադրված ու ներքին պատերազմների ընթացքում Իրանի ժողովրդի երկարատև պաշտպանությունը, հիմք դրեցին Իրանի գրականության մեջ նոր ոճի համար: Սրբազան պաշտպանությունն Իրանի պատմության կարևոր էջերից է և դրսևորվել է որպես հաղթանակած պաշտպանական պատերազմ: Պատերազմ, որի ժամանակ գրանցվեցին բազմաթիվ հերոսություններ և արդյունքում հայտնվեցին բազմաթիվ գրքեր:
Հաբիբ Ահմադզադեն «Շախմատ՝ դատաստանի մեքենայով» գրքով, հայտնի գրող է դարձել Իրանում, հատկապես Սրբազան պաշտպանության ոլորտում: Ավելի վաղ, նա գրել է «Պատերազմային քաղաքի պատմությունները» գիրքը: Նա գործունեություն է ծավալել նաև Սրբազան պաշտպանության թեմայով նկարահանվող գեղարվեստական ֆիլմերի ոլորտում:
«Գիշերային ավտովբուս» ֆիլմի սցենարը, որի ռեժիսորն է Քիումարս Փուրահմադը, կինոյի ոլորտում Ահմադզադեի աշխատանքներից է: Նա Իրան-Իրաք պատերազմի վերաբերյալ իր գրքերի մասին գրել է. «Պատերազմի մասին գրելիս ներկայացնում եմ մարդկային պատմություններ, որոնք տեղի են ունեցել այդ պատերազմի ժամանակ: Յուրաքանչյուր մարդ, ով տեսել է առաջին, երկրորդ կամ ցանկացած պատերազմ, մուտք է գործել պատերազմի գրականության ոլորտ: Սակայն յուրաքանչյուր մարդ այս աշխարհում ունի պատերազմի մասին իր մեկնաբանությունը: Նա, ով Աֆղանստանում, Բալկաններում կամ Կովկասում է ապրում, յուրովի պատկերացում ունի պատերազմի մասին: Սակայն նրանք բոլորը ունեն մեկ ընդհանուր միտք,որ պատերազմն ավերիչ է և ունի նենգ էություն: Իրանի պատերազմն այդպես չի կարելի բնութագրել: Այն տարբերվում էր մյուս պատերազմներից: Մեր երկիրը ենթարկվել էր հարձակման: Իրանի պատերազմը մյուսներից տարբերվում էր նաև մարդկային առումով: Մենք պետք է այս մեկնաբանությունը ներկայացնենք համաշխարհային հանրությանը, որպեսզի մեր մասին սխալ ըմբռնում չլինի: Ուրիշները պետք է իմանան, մեր մեկնաբանությունը պատերազմից ոչ թե սպանելն է այլ նրանց մասին է, ովքեր դիմակայեցին»:
«Շախմատ դատատսանի մեքենայով» գրքի հեղինակը նշում է, որ Սրբազան պաշտպանության գրականությունը հիմնված է հերոսապատումների վրա: Սակայն այդ հերոսությունները տարբերվում են «Շահնամե»-ի հերոսապատումից: Դրանք շատ նման են Աշուրայի հերոսապատմանը, որտեղ կա նաև բռնության ենթարկված մարդկանց հերոսապատում: Պատերազմի վերաբերյալ գրվել են մեծ թվով ստեղծագործություններ: Ստորև մենք կներկայացնենք մի քանի գիրք: Դրանցից երկուսը հուշագրություն են, մյուս երկուսը՝ վեպ:
«Դա» գիրքը Սեյյեդե Զահրա Հոսեյնիի հուշերն են Իրան-Իրաք պատերազմից, հատկապես Խոռամշահր քաղաքի հերոսապատումից:
Գիրքը վերահրատարակվել է 160 անգամ: Գրքի հեղինակը, որ այն հրատարակելու ժամանակ եղել է 17 տարեկան, ներկայացրել է իր հուշերը պատերազմից, հատկապես Խոռամշահրի գրավման ու ազատագրման մասին: Գրքում հեղինակը մանրամասնորեն ներկայացնում է այդ ժամանակաշրջանի իրադարձությունները: Գիրքը հիմնված է իրական պատմությունների վրա և այնտեղ ներկայացված են Զահրա Հոսեյնիի հուշերը: Այս գիրքը պատերազմի թեմայով ամենաշատ վաճառված գրքերից է: Հեղինակը գիրքը նվիրել է իր մորը: Հենց այդ պատճառով գիրքը կոչվում է «Դա», ինչը քրդերենով նշանակում է մայր: Գրքում կան նաև լուսանկարներ, որոնք ավելի հետաքրքիր են դարձնում կարդալու ընթացքը: Հեղինակը ներկայացնում է Խոռամշահր ու Բասրե քաղաքների իրադարձությունները: Գրքի առանցքում խոռամշահրի պաշարումն է: Գիրքը բաղկացած է երեք մասից: Առաջին մասը վերաբերում է հեղինակի կյանքին Իրաքում, երբ նա իր ընտանիքի հետ միասին, Իրաքի իշխանությունների ճնշման հետևանքով գաղթում է երկրից: Երկրորդ մասը վերաբերում է Իրան-Իրաք պատերազմի ժամանակ գրողի գործունեությանը: Երրորդ մասը ներկայացնում է գրողի անձնական կյանքը և ամուսնության պատմությունը: Փոլ Սփարքմենը գիրքը թարգմանել է անգլերենի: Այն թարգմանվել է նաև թուրքերեն, օրդու լեզվով, իսպաներեն և արաբերեն:
«Ճամփորդություն՝ 270 աստիճան ուղղությամբ» վեպի հեղինակն է Ահմադ Դեհղանը: Շատերի կարծիքով, սա պատերազմի վերաբերյալ լավագույն վեպերից է: Գիրքն իր հատուկ ոճի շնորհիվ, մեծ վաճառք է գրանցել, արժանացել է նովելագրության մրցանակի, Սրբազան պաշտպանության չորրորդ շրջանի մրցանակի և Դիմադրության գրականության մրցանակի:
Գիրքն ԱՄՆ-ի Ռաթգերսի համալսարանի Միջին Արևելքի հետազոտությունների կենտրոնի ղեկավարի տեղակալ Փոլ Սփրաքմենի կողմից թարգմանվել է անգլերենի: Սա առաջին իրանական վեպն է պատերազմի թեմայով, որը հրատարակվել է ԱՄՆ-ում: Գրքի հերոսը Նասերն է, ով մասնակցել է պատերազմին, լինելով դպրոցահասակ: Այնտեղ նա հանդիպել է իր ընկերներին: Ռազմական գործողությունների ժամանակ նրա ընկերների մի մասը վիրավորվում են կամ նահատակվում: Նա նույնպես վիրավորվում է: Եվ մի օր նա իր ընկերներից հաղորդագրություն է ստանում, որը փոխում է հերոսի կյանքի ընթացքը: Գիրքը կարևոր է այն առումով, որ բազմաթիվ ընդունված ստանդարտներ է կոտրում Սրբազան պաշտպանության ոլորտում և այս ժանրը ներկայացնում շատ հետաքրքիր տեսքով: Հեղինակն ունի հումոր, որը նկատելի է անգամ մարտի դաշտում: Սակայն դա մեդալի մի կողմն է: Իսկ մյուս կողմում ընթերցողը պատերազմի սարսափելի իրադարձությունների հետ է առընչվում: Դրվագներից մեկում, Նասերի մտերիմ ընկերներից մեկն ընկնում է տանկի տակ: Այդուհանդերձ, Դեհղանը փորձում է ասել, որ պատերազմի ժամանակ կյանքի համար պայքարը շարունակվում է:
«Շինայի դուստրը» գիրքը ներկայացնում է տիկին Ղադամխեյր Մոհամմադի Քանաանի հուշերը, որոնք հավաքագրել է Բեհնազ Զառռաբիզադեն: Գիրքը վերաբերում է պատերազմի ժամանակ կանանց հուշերին: Այն վերահրատարակվել է 110 անգամ և ձեռք բերել մեծ թվով ընթերցողներ:
Նահատակ Սաթթար Էբրահիմին այն մարտիկներից էր, որ Համադան նահանգից մասնակցել է պատերազմին: Գրքի հեղինակը նրա հետ ամուսնացել է 14 տարեկանում և ունեցել 5 երեխա: 24 տարեկանում կորցնելով ամուսնուն, նա նորից չի ամուսնացել և միայնակ մեծացրել է իր երեխաներին: Գիրքը նվիրված է այն նվիրվածությանը, որը կատարելության է հասցնում մարդուն: Գրքի նախաբանում ասվում է, որ տիկին Մոհամմադին մահացել է 2010թ.: Գիրքն իրական պատմություն է պատերազմի մեջ գտնվող ընտանիքների ու մարդկանց մասին և իրական պատկեր է ներկայացնում նրանց կյանքից:Գիրքը թարգմանվել է թուրքերեն, անգլերեն և արաբերեն:
Հատկանշական է, որ 1980թ սեպտեմբերի 22-ին Իրաքը հարձակվեց Իրանի վրա: Այս պատերազմը 20-րդ դարի ամենաերկարատև պատերազմն էր Վիետնամի պատերազմից հետո: Ութ տարի շարունակվելուց հետո, այն ավարտվեց 1988թ․ օգոստոսին՝ կողմերի միջև հրադադարի հաստատմամբ: Պատերազմի ընթացքում Իրաքը կիրառեց քիմիական զենք և ռմբակոծեց Իրանի բնակելի տարածքները, ինչի արդյունքում, պատերազմը վերածվեց լայնամասշտաբ պատերազմի: Պատերազմից հետո գրվեցին այդ մասին բազմաթիվ գրքեր: Ահմադ Մահմուդի «Վառված հող» գիրքը դրանցից մեկն է: Գիրքը պատմում է մի ընտանիքի մասին, որը պատերազմի առաջին իսկ օրերին թողնում է իր տունը: Պատմությունը պատմում է ընտանիքի անդամներից մեկը և այն շատ մոտ է վավերագրությանը: Դա ցույց է տալիս, որ գրողը լավ է ճանաչել այդ ժամանակաշրջանը և գիրքը համոզիչ փաստեր է ներկայացնում ընթերցողին:
Ահմադ Մահմուդը գրքի մասին ասում է. «Երբ լսեցի, որ եղբայրս պատերազմում մահացել է, Թեհրանից գնացի դեպի հարավ՝ Սուսանգերդ և Հովեյզե քաղաքներ: Այս բոլոր շրջանները ես տեսա իմ աչքերով: Շատ մոտ էի ռազմաճակատին: Երբ վերադարձա, նոր զգացի, թե ինչ մեծ ողբերգություն է տեղի ունեցել;: Սակայն նկատեցի, որ նրանք, ովքեր պատերազմի մեջ չեն, ավելի հանգիստ կյանք են վարում: Ես ցանկանում էի, որ այլ շրջանների մարդիկ ևս հասկանային, թե ինչ էր կատարվում ռազմաճակատում: Այդ պատճառով, գրեցի «Վառված հող» գիրքը, որը պատմում է մարդկանց կյանքի ու տառապանքների մասին: