Նորություններ(18)
Նորություններ հաղորդաշարի շրջանակներում ներկայացնում ենք Իրանում գրանցված վերջին ձեռքբերումները՝ գիտական, մշակութային, տնտեսական ու ռազմական ոլորտներում:

Նախ խոսենք բժշկական ոլորտի մասին:
Սրտանոթային հիվանդությունների կանխարգելումը երկու տեսակ է՝ առաջնային և երկրորդային։Առաջնային կանխարգելման ժամանակ մարդիկ ունեն առնվազն մեկ ռիսկի գործոն ՝50 տարեկանից բարձր, արյան գերճնշում, ճարպային լյարդ, արյան բարձր ճարպեր, շաքարախտ, ծխել, գիրություն և նստակյաց կենսակերպ, որոնց մոտ սրտանոթային հիվանդությունները միջին ռիսկայնություն ունեն ,բայց նրանք դեռ չեն տառապում սիրտ-անոթային հիվանդություններով, ինֆարկտներով ու ինսուլտներով։ Իսկ երկրորդական կանխարգելման տեսակի մեջ ներառվում են մարդիկ, ովքեր ունեն երկու կամ ավելի ռիսկային գործոն և սիրտ-անոթային հիվանդության, կորոնար անոթների ստենոզի, սրտի կաթվածի կամ ինսուլտի անցյալ ունեն:
Իրանցի հետազոտողները, համագործակցելով միջազգային հետազոտողների հետ, ուսումնասիրել են երկու դեղամիջոց ընդունելու ազդեցությունը՝ սրտանոթային խոշոր դեպքերի առաջնային կանխարգելման վրա։ Կլինիկական այս երեք խոշոր փորձարկումների մետա-անալիզի արդյունքները ասպիրինով կամ առանց ասպիրինի՝«պոլի-պիլ»-ի ընդունման ազդեցությունն է սրտանոթային խոշոր դեպքերի առաջնային կանխարգելման վրա,որը հրապարակվել է «Լանսեթ»պարբերաթերթում: Այս հետազոտության արդյունքները, ապացուցելով այս դեղամիջոցի նշանակալի ազդեցությունը սրտանոթային հիվանդությունների, սրտամկանի ինֆարկտի և սրտանոթային մահացության նվազեցման գործում ,այն անձանց պարագային ովքեր չեն ունեցել նման հիվանդություններ,հաստատեց այս դեղամիջոցի մեջ համակցված ասպիրինի նշանակալի և արդյունավետ օգուտները և ոչ լուրջ կողմնակի ազդեցությունները:
Այս հետազոտության արդյունքները ,որը վերնագրված է «Ասպիրինով և առանց ֆիքսված դոզաների համակցված բուժումը սրտանոթային հիվանդությունների առաջնային կանխարգելման գործում»խորագրով հրապարակվել է 2021 թվականի օգոստոսի 29-ին և վկայում է այն մասին,որ «Պոլի-պիլ»համակցված դեղի ընդունելը ասպիրինի հետ 47%-ով,կանխում է սրտանոթային դեպքերը,այն անձանց մոտ ովքեր չունեն այսպիսի հիվանդությունների անցյալ, սրտի կաթվածը նվազեցում է 53%-ով, ինսուլտի նվազեցումը՝ 51%-ով, 61%-ով նվազեցնում է սրտանոթային բայփասի վիրահատությունը, և 49%-ով նվազեցնում է սրտանոթային մահացությունը:Մետա-անալիզ հետազոտությունն իրականացվել է Թեհրանի համալսարանի և Կանադայի Մակ Մասթեր համալսարանի հետազոտողների կողմից՝ իրանցի և 26 երկրների միջազգային հետազոտողների հետ համատեղ՝ 13 երկրների 18000 մասնակիցների վրա:
Չնայած քաղցկեղի իմունոթերապիայի առաջընթացին, այսինքն իմունային համակարգի գործոնների օգնությամբ քաղցկեղի բուժումը, հիվանդների ախտորոշման և գոյատևման առումով կան բազմաթիվ սահմանափակումներ՝ կապված անտիգենների հայտնաբերման և ուռուցքի շուրջ միկրո -միջավայրի իմունային ճնշման հետ կապված խնդիրների հետ:Այս խնդիրը հաղթահարելու համար, ուսումնասիրություններ են կատարվել ուռուցքից արտազատված արտա բջջային վեզիկուլների միկրո RNA-ների վրա:Այս միկրո RNA-ների առանձնահատկությունների շնորհիվ, դրանք կարող են օգտագործվել քաղցկեղի ախտորոշման և հայտնաբերման համար:Նաև միկրո RNA-ների կողմից քաղցկեղային բջիջների որոշ առանձնահատկությունների վերահսկման շնորհիվ, դրանք կարելի է օգտագործել քաղցկեղի բուժման համար:Այդ նպատակով իրանցի հետազոտողները հետազոտություններ են անցկացրել այս կապակցությամբ:
Այս հետազոտության արդյունքները պարզել են , որ ուռուցքից արտազատված արտաբջջային վեզիկուլները, պարունակում են ուռուցքին հատուկ անտիգեններ, որոնք միկրո RNA -ների հետ միասին տեղակայված են վեզիկուլներում:Այս վեզիկուլները կարող են մեծացնել քաղցկեղային մկների ողջ մնալը և նվազեցնել ուռուցքի աճը:Փաստորեն, ուռուցքից արտազատվող արտաբջջային վեզիկուլները խթանում են մահացու T բջիջները՝ իմունային բջիջներից:Նաև այս վեզիկուլների (LetVi, miR142-EVs) պարունակության միջմկանային ներարկումը զգալիորեն փոքրացնում է ուռուցքը։Այս հետազոտության արդյունքները ապացուցում են, որ ուռուցքից արտազատվող արտաբջջային վեզիկուլներում, միկրո RNA-ների օգտագործումը կարող է արդյունավետ լինել քաղցկեղի բուժման համար:
Այս ուսումնասիրությունն իրականացվել է Ռոյան հետազոտական ինստիտուտի, Թարբիաթ Մոդարես համալսարանի, Քաշանի բժշկական գիտությունների համալսարանի և Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանի հետազոտողների կողմից, և դրա արդյունքները հրապարակվել են International Journal of Cancer Letters պարբերաթերթում:
Գեղարվեստական մի նվաճման ընթացքում, իրանցի քարթունիստ Ալիռեզա Փաքդելը , շահել է հակապատերազմական մուլտֆիլմերի 21-րդ միջազգային բիենալե «Կրագ ջովակ» Սերբիա 2021-ի մրցանակը ,և նվաճել Լեհաստանի Bielsko-Biała քաղաքի մրցանակը:Այս բիենալեում ստացվել է 47 երկրների 469 քարտունիստների 987 ստեղծագործություններ:
Անցյալ շաբաթվա ընթացքում , Մեհդի Քազեմի Բումեի «արձան» լուսանկարը, «Ֆոտո Իմոշեն» փառատոնում, որն անցկացվել է Բոսնիա-Հերցեգովինայում, եւ չորս ոլորտներում, ազատ գույն, ազատ մոնոխրոմ, զբոսաշրջություն եւ հույզեր բաժիններում , ստացավ լուսանկարչական միության IAAP-ի գնահատագիրը: Այս փառատոնում, որը կայանում է լուսանկարչական միջազգային արվեստի ֆեդերացիայի (FIAP)-ի եւ PSA- ի վերահսկողությամբ , Իրանում FIAP-ի ներկայացուցիչ Focus Photo Club-ի լուսանկարիչների ստեղծագործությունները ընդունվել են փառատոնի տարբեր բաժիններում:
Լուսանկարչական արվեստի միջազգային ֆեդերացիան (FIAP), որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է,որպես միակ միջազգային լուսանկարչական ինստիտուտը, հիմնադրվել է 1946 թվականին և այդ տարվանից ի վեր միջնորդի դեր է խաղացել աշխարհի տարբեր երկրներում գտնվող ազգային լուսանկարչական հաստատությունների միջեւ կապ հաստատելու համար:Այս Ֆեդերացիան, որպես գործադիր անդամ սերտ համագործակցում է համայն աշխարհում լուսանկարչական ազգային հաստատությունների հետ, որոնք , 5 մայրցամաքներում ավելի քան 90 ազգային հաստատություններ են : Յուրաքանչյուր երկրում ,առկա է FAIP- ի միայն մեկ գրասենյակ և Իրանում ,FIP- ի պաշտոնական ներկայացուցիչն է «Focus Photo Club»-ը:
«Ծիածան»-ի լուսանկարչության փառատոնի հինգերորդ փուլում , որն անցկացվեց Հնդկաստանում եւ հինգ բաժիններում,ազատ գույն ,ազատ մոնոխրոմ, զբոսաշրջություն, բնություն եւ մարդիկ, Սեյեդ Էհսան Մորթազավի «Կրակի պար 15» -ը առաջին և երրորդ դահլիճներում արժանացավ փառատոնի դիպլոմայի , Իսկ Մոհամմադ Ալիզադե Խորսանդի «կորություն»լուսանկարը փառատոնի երկրորդ դահլիճում շահել է ISF դիպլոմը :Այս փառատոնում,որը կայացավ լուսանկարչական արվեստի միջազգային ֆեդերացիայի (FIAP) վերահսկողությամբ, փառատոնի տարբեր բաժիններում ընդունվել են (Իրանում,FIAP-ի ներկայացուցիչ) Focus Photo Club- ի անդամ լուսանկարիչների աշխատանքները:
Սիրելի բարեկամներ մինչ նոր հանդիպում Տերն ընդ Ձեզ: