Նորություններ(17)
Հարգելի ունկնդիրներ, այս հաղորդաշարի շրջանակում ամեն շաբաթ ներկայացնում ենք մշակույթի, արվեստի, տնտեսության և ռազմական ոլորտներում Իրանի գրանցած ձեռքբերումները:
Նախ կխոսենք Իրանի բժշկական տեխնոլոգիաների ոլորտում գրանցված մի նվաճման մասին։

Մարդու ուղեղի նեղ և բարդ ուղիներով կաթետերի անցումը վիրաբույժների համար դժվար խնդիր է, և այժմ միջատներից ներշնչված լուծում է գտնվել:Ուղեղի ներսում գտնվող արյունատար անոթները շատ նեղ են և զգայուն, և վիրաբույժները լուրջ դժվարությունների են հանդիպում դրանց մեջ նորմալ կաթետեր տեղափոխելու հարցում:Հետևաբար, առաջին անգամը լինելով ստեղծվել է կառավարվող կաթետեր, որն ապահով անցնում է ուղեղի երակներով և արյունատար անոթներով և կարող է օգնել մեղմել ուղեղի զարկերակների պատերի թուլացման հետևանքով առաջացած խանգարումները, ինչը հանգեցնում է նրանց մեծանալուն:
Այս խանգարման բուժումը, որը կոչվում է անևրիզմա, դժվար է նյարդավիրաբույժների համար և պահանջում է կաթետերները, աորտայի երակով ուղեղին ուղարկել:Բայց այս հարցով անզգուշությունը կարող է վտանգավոր հետեւանքներ ունենալ։Այս բուժումը դժվար է օգտագործել գանգի կոտրվածքների հետևանքով առաջացած անևրիզմայի խնդիրը լուծելու համար:Ամեն տարի աշխարհում 160 միլիոն մարդ տառապում է այս խնդրով, որի մեկ քառորդն անբուժելի է։Այդ իսկ պատճառով, ոգեշնչված զուգավորման ընթացքում բզեզների որոշ վերջույթների և ոտքերի հիդրավլիկ դեֆորմացիայից, իրանցի պրոֆեսոր և Սան Դիեգոյի համալսարանի նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ դոկտոր Էսկանդար Խալեսիին հաջողվեց նախագծել առաջնորդվող կաթետերներ, որոնք հարմար են նուրբ վիրահատությունների համար:
Հետազոտողի խոսքով, այս կաթետերը բաղկացած են սիլիցիումի համակենտրոն շերտերից, որոնք ունեն տարբեր կոշտություն և թուլություն, և անվտանգ աղի հեղուկ է մղվում դրանց մեջ՝ բարձրացնելու հիդրավլիկ ճնշումը և հաղորդունակությունը:Այս տեխնոլոգիան հաջողությամբ փորձարկվել է խոզերի վրա և ակնկալվում է, որ ապագայում այն կփորձարկվի մարդկանց վրա:
Ամիրքաբիրի տեխնոլոգիական համալսարանի հետազոտողները մշակել են քաղցկեղի առաջընթացի և մեխանիկական գործոնների դերը քաղցկեղի առաջընթացի մեջ ավելի լավ հասկանալու միջոց, որի արդյունքները կարելի է օգտագործել ապագայում՝ հիվանդության բուժման առումով մեթոդներ նախագծելու համար :
Ամիրքաբիրի տեխնոլոգիական համալսարանի շրջանավարտ և այս նախագիծն իրականացնող Սեյեդ Մոհամմադ Թաբաթաբայիի խոսքով՝ քաղցկեղը հայտնի է, որպես աշխարհի ամենամահացու հիվանդություններից մեկը։Կենսաբանական և կլինիկական հետազոտողները ,վերջին տասնամյակների ընթացքում ուշադիր հետևել են այս հիվանդությանը և արժեքավոր տեղեկություններ են հրապարակել՝բուժման նոր մեթոդների համար,սակայն վերջին երկու տասնամյակների ընթացքում հետազոտողները այս կարևոր արդյունքին են հանգել , որ բացի կենսաբանական և կլինիկական փոփոխություններից, կան կարևոր ֆիզիկական բնութագրեր, որոնք զգալիորեն փոխում են քաղցկեղի զարգացման ընթացքը:
Այս հետազոտողի խոսքով ,այս ոլորտում լայնածավալ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ֆիզիկական այս բնութագրերը կարող են օգտագործվել , որպես բիոմարկեր քաղցկեղի ախտորոշման կամ նույնիսկ առաջընթացի աստիճանը որոշելու համար:Այս բիոմարկերներից ամենակարևորը մեխանիկական հատկություններն են (սպիտակուց / բջիջ / հյուսվածք) և ֆիզիկական բնութագրերը (չափը, ձևը, բաղադրիչների տարածական դասավորությունը և այլն):
Ըստ այս հետազոտողի, այս հետազոտության հիմնական գիտական ձեռքբերումներից մեկը եղել է քաղցկեղի բջիջների մեխանիկական հատկությունների փոփոխությունների գնահատումը ինչպես բջջի մակերեսում, այնպես էլ ինվիտրո ձևաչափով սպիտակուցի մակերեսում: Այս հետազոտության արդյունքները ցույց տվեցին, թե ինչպես են բջջի մեխանիկական հատկությունները քանակապես կապված ցիտոկմախքի կառուցվածքի հետ:Բջջային կմախքի երկու հիմնական բաղադրիչները՝ ակտինը և միկրոտոբուլային սպիտակուցները, հիմնարար փոփոխություններ են կրել մանրաթելերի առկայության և տարածական դասավորության առումով՝ առաջացնելով քաղցկեղ և դրա ներխուժումը, որը պատճառ է դարձել, որ քաղցկեղի բջիջների առաձգական և «վիսկո առաձգական » վարքագիծը հիմնարար և էական փոփոխություններ կրի:
Ըստ Ամիրքաբիրի տեխնոլոգիական համալսարանի հետազոտողի, հետագայում պարզվել է, որ ակտինի թելերի փոփոխությունները շատ ավելի մեծ են, քան միկրո տոբուլներինը: Այս ուսումնասիրության մեջ ,օգտագործվել է բջիջների մեխանիկայի մոդել,որը կոչվում է «Թանս գրիթի»,որպեսզի հնարավոր լինի այս մոդելը և լաբորատոր արդյունքները օգտագործել քաղցկեղի ներխուժման գործընթացում ակտինի և միկրո տոբուլային մանրաթելերի մեխանիկական հատկությունների փոփոխությունները գնահատելու համար:Այս հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ինվազիվ քաղցկեղի բջիջներն ավելի շատ ձգողական ուժ են գործադրում, քան մյուս բջիջները:
Ըստ այս հետազոտողի, այս հետազոտության մեջ, Ինվերթօ ձևաչափում ,կրծքագեղձի հյուսվածքում քաղցկեղի զարգացման և ներխուժման գործընթացում բջջային բաղադրիչների մեխանիկական հատկությունների փոփոխությունները գնահատելու համար կիրառվել են լաբորատոր մեթոդներ և մոդելավորում ՝բջջային մեխանիկայի ոլորտում:Այս հետազոտության արդյունքները թույլ են տալիս ավելի խորը պատկերացում կազմել քաղցկեղի առաջընթացի և մեխանիկական գործոնների դերի մասին,կապված քաղցկեղի առաջընթացի հարցով , և հույս կա, որ ապագայում նման արդյունքները կարողանան օգտագործվել քաղցկեղով հիվանդների բուժման նախագծման մեջ:
Անցյալ շաբաթ, իրանցի հետազոտողները նոր մեթոդով և սարքով հաջողել են բացահայտել քաղցկեղի հետ կապված գենետիկական անոմալիաները, որոնք կարևոր կիրառություն ունեն քաղցկեղի կանխարգելման գործում:Այս թեստը բացահայտում է քաղցկեղի հետ կապված գենետիկական անոմալիաները անհատների մոտ:Իրականացման ընթացքը հետևյալն է , որ արյան նմուշ պատրաստելուց հետո արդյունահանվում է ԴՆԹ, և նոր սերնդի հաջորդականացման տեխնոլոգիայի և WES տեխնիկայի օգնությամբ կատարվում է առանձին գենոմի հաջորդականացում։ Ապա ստացված տվյալները վերլուծվում և գնահատվում են առկա տվյալների բազաների օգնությամբ, իսկ տվյալների վերլուծության արդյունքները կրկին անգամ գնահատվում են գենետիկ մասնագետի կողմից և վերջնական արդյունքները մասնագետին հասանելի են դառնում կլինիկական զեկույցի տեսքով։Այս թեստը,զեկույցի շրջագծում մասնագետին է ներկայացնում՝ անհատի մոտ գենետիկական անոմալիաների առկայությունն ընդհանրապես և , քաղցկեղի հետ կապված գենետիկական անոմալիաները , մասնավորապես:
Այս գենետիկ թեստը կիրառվում է այն մարդկանց պարագային, ովքեր ունեն քաղցկեղի ժառանգական պատմություն կամ այլ կերպ ասած՝ քաղցկեղի առումով խիստ ռիսկային են:Արդյունաբերության կիրառումները խիստ ռիսկային անձանց համար՝ քաղցկեղի հետ կապված գենետիկական անոմալիաների ախտորոշումն է, կանխարգելել քաղցկեղը՝ այն անձանց մոտ, ովքեր քաղցկեղով չեն հիվանդացել, քաղցկեղով հիվանդ մարդու մոտ կանխել այլ անդամների վարակվելը քաղցկեղով և կանխել քաղցկեղի հետ կապված գենետիկական անոմալիաների փոխանցումը հաջորդ սերնդին:
Ժառանգական քաղցկեղի գենետիկական թեստերը հայտնի են որպես կանխարգելիչ թեստեր և այն մարդկանց մոտ, ովքեր դեռ չեն հիվանդացել քաղցկեղով, առաջարկում է հնարավոր բուժում:Քաղցկեղի կանխարգելումը նվազեցնում է քաղցկեղի դեպքերը և տնտեսական ծախսերը:Մյուս կողմից, քաղցկեղով տառապող անհատի մոտ կանխում է այլ օրգանների վարակվելը և հնարավորություն ընձեռնում ՝ բուժել քաղցկեղը և բարելավել հիվանդի կյանքի որակը,որը բարձրացնում է կյանքի հույսը:
Սիրելի բարեկամներ,մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ: