Գրքի հմայքը(24)
https://parstoday.ir/hy/radio/world-i158036-Գրքի_հմայքը(24)
Էջերի ձևավորման որակն աշխարհում ,մինչ օրս և ժամանակի ընթացքում առանձնահատուկ կապ է ունեցել մի շարք խնդիրների հետ, ինչպիսիք են՝ հասարակության արվեստի ընդհանուր ոճը,ճշտված ժամանակահատվածում տպագրական արդյունաբերության զարգացումը և առկա գրաֆիկական տեխնոլոգիաները:Սակայն պատմության ընթացքում այդպես չի եղել , և գրքի պատկերազարդման արվեստը կամ պատկերազարդումը եղել է այն արվեստը, որը կախված է եղել միայն արվեստագետի մտքից ու գրչից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 08, 2021 06:31 Asia/Tehran

Էջերի ձևավորման որակն աշխարհում ,մինչ օրս և ժամանակի ընթացքում առանձնահատուկ կապ է ունեցել մի շարք խնդիրների հետ, ինչպիսիք են՝ հասարակության արվեստի ընդհանուր ոճը,ճշտված ժամանակահատվածում տպագրական արդյունաբերության զարգացումը և առկա գրաֆիկական տեխնոլոգիաները:Սակայն պատմության ընթացքում այդպես չի եղել , և գրքի պատկերազարդման արվեստը կամ պատկերազարդումը եղել է այն արվեստը, որը կախված է եղել միայն արվեստագետի մտքից ու գրչից:

Նկարազարդումը, անվերջանալի աշխարհ է, որտեղ ստեղծվում է կրեատիվ աշխարհ, և բացի այս մասնագիտության մեջ առկա հաճույքներից, հնարավոր է համագործակցել բազմաթիվ աշխատանքներում, ապահովել  բարձր եկամուտ և  ձեռք բերել հմտություններ ու փորձ։ Գրքի տեքստի նկարազարդումը տպագրական ոլորտում կատարված ամենաստեղծագործական և գրավիչ աշխատանքներից մեկն է:Պատկերացրեք, որ տեսողական աշխարհը հայտնաբերվում է միահյուսված բառերի ու արտահայտությունների միջոցով և վերստեղծվում արվեստագետի  մատների շնորհիվ և իհարկե, եթե այդ գրքերը պատմության գրքեր են , ապա արվեստագետի կողմից դրանց առաջին վիզուալ ներկայացումը կարող է գրավիչ և միաժամանակ թարմ լինել հանդիսատեսի համար:

Պատմվածքների գրքերի տեքստի նկարազարդումը վերիվայրումներով լի պատմություն ունի և կատարվել է տարբեր ոճերով: Մարդ արարածը  հազարավոր տարիներ է ինչ գիտի ,որ   պատկերի  օգնությամբ կարող է շատ հասկացություններ ավելի լավ փոխանցել:Հասկացություններ , որոնց համար բառեր չեն եղել , իսկ եթե եղել են , ապա բավականաչափ հասանելի չեն եղել, նույնիսկ՝ մի քանի նկարագրական բառերի օգնությամբ։

Պատմության ընթացքում պատկերազարդումը  եղել է լոկ պատկերային  պատմվածք կամ պատկերային պատմություն: Սակայն  հեքիաթներ գրելու սկիզբը, համընկել է  դյուցազնական  քաղաքակրթությունների սկզբնավորմանը  և գրավոր պատկերների ստեղծմանը,  որոնցից հնագույններն են՝ եգիպտական հիրոգլիֆը,և սեպագրերը ,ինչպես շումերենը և էլամերենը: Այս նշանագրերով  դիցաբանական լեգենդներ են գրվել քարե արձանագրությունների ու կնիքների կամ պապիրուսի վրա։Այդ բոլոր պատկերների մեջ եղել են  պատմություններ՝ աշխարհի և մարդու արարչության, գերբնական ուժերի և մետաֆիզիկայի մասին, որոնք փոխկապակցված էին պատմողական պատկերներում:

Մինչև պալեոլիթի և մեսոլիթյան ժամանակաշրջաններում գրերի գյուտը , նկարազարդման արվեստը քարանձավային նկարների օրինակներում, ինչպիսիք են Լասկո և Ալտամիրա քարանձավները Եվրոպայում և Միր Մալաս քարանձավը Իրանում, ոչ այլ ինչ էր, եթե ոչ  կախարդական նկարչություն:Այն ժամանակ պատկերված էին մոտիվներ՝ կապված բնական աշխարհի առեղծվածային ուժերի կախարդական փոխանցման հետ:

Աստիճանաբար, նեոլիթյան ժամանակաշրջանում, գյուղատնտեսության և անասնաբուծության առաջացման և քաղաքներում մարդու հասարակական կյանքի հիմնական միջուկների հայտնվելով, ձևավորվում են սրբազան հավատալիքներ և էպոսներ ու առասպելներ։ Պատկերազարդումը, սուրբ գրքերի  տեքստերի հետ մեկտեղ, մարգարեների կրոնական պատմությունները վերապատմելու, հրեշտակների դեմքերը պատկերելու, բարի և չար ուժերին դիմակայելու և արվեստագետների միջոցով սուրբ գրքերի  պատմությունները ներկայացնելու  միջոց է:

Պատկերազարդումը պատմական ժամանակաշրջանում​ 

Միջնադարում այսինքն 500-ից 1200 թվականներին , վանքերում վանականներն ու ոչ հոգևոր դպիրները վերարտադրում  և գրքեր էին  պատրաստում։Այս դպիրները հետագայում արհեստանոցներ հիմնեցին համալսարանների և առևտրային կենտրոնների մոտ:Միջնադարի վերջում նրանք իրենց գործընկերների  վարպետների հետ կազմեցին  արհմիություններ:Միջնադարի ավարտին,ձեռագիր գրքերը  նույնպես զարդարված էին վերնագրերի ցուցադրական տառերով , իսկ էջերի կողքերն ու լուսանցքները զարդարված էին մազերի լիսեռների, անծանոթ բույսերի, տարօրինակ կենդանիների և մարդկանց պատկերներով։

Վաղ վերածննդի ժամանակաշրջանում (մ.թ. 1300-1400 թթ.) ոսկեզոծման և գրքերի պատկերազարդման  արվեստը հասել է իր գագաթնակետին Ֆրանսիայում և Հյուսիսային Եվրոպայում։Քանի որ քչերը կարող էին իրենց թույլ տալ գնել ոսկեզօծ ձեռագիր գրքեր , ցածր գնով պատկերազարդ գրքերի պահանջարկը մեծացավ։Այս պահանջին ի պատասխան՝ տարածվեց   փայտի վրա տպագրությունը։Թղթի արտադրության աճին և նավթային թանաքների հայտնագործմանը զուգընթաց, փայտի տպագրական մեքենաները ճանապարհ հարթեցին հետագա դարերում առաջընթացի համար։

Վերածննդի դարաշրջանում (մ.թ. 1400-1500 թթ.) տպագրական մեքենան հայտնագործել է Յոհան Գուտենբերգը՝ օգտագործելով տառատեսակի առանձին կտորներ, և զգալի հաջողություն է ունեցել գրքերի արտադրության և հրատարակման գործում։Այդ դարավերջին ավելի քան 200 կենտրոններում հիմնվեցին ավելի քան հազար տպագրական արտադրամասեր, և մոտ 4000 գիրք հրատարակվեց 10-ից 20 միլիոն տպաքանակով։Սա շատ ավելին է, քան մինչև Գուտենբերգի ժամանակաշրջանը արտադրված գրքերի ընդհանուր թիվը։

Եվրոպայում տպագրական արդյունաբերության վերելքով և 1700-ականներին դրա ընդլայնմամբ և տպագրական առարկաների աճող պահանջարկով, դիզայնի և գրաֆիկայի արվեստը փոխարինեց գրքերի ձևավորման արվեստի մի մասը և գրաֆիկական արվեստի մեջ գիտության և տեխնիկայի ներթափանցմամբ ,հիմնարար փոփոխություններ կատարվեցին բոլոր ոլորտներում, այդ թվում՝ տպագրության, թղթի արտադրության  և տառաշարության մեջ։

Տասնիններորդ դարի սկզբին մեծ փոփոխություններ առաջացան , և նկարազարդումը մեծացրեց գրքերի վաճառքը:Այս դարում Չարլզ Դիքենսի «Փիքվիքի թղթերը» պատկերազարդ գրքի հրատարակումը հեղափոխություն առաջացրեց  վեպերի տպագրության ոլորտում:Այս գրքի նկարազարդումն  իր  հետաքրքիր  պատմության և հումորի հետ մեկտեղ, աննախադեպ էր, և այս ընթացքը շարունակվեց այլ գրքերի պարագայում ևս: Արդյունքում ,այս ժամանակաշրջանում  պատմվածքների  պատկերազարդումը լայն տարածում գտավ  ,գրավելով բազմաթիվ ընթերցողների և դառնալով գովազդի ձև։Խանութների ցուցափեղկերում ցուցադրված էին նկարազարդ գրքեր, որոնք գրավում էին հաճախորդներին։

Փիք վիքի թղթերը 

Տասնիններորդ դարի վերջում նկարազարդ գրքերի գրավչությունը  նվազել էր, և նկարազարդումները այլևս չեն երաշխավորում գրքերի վաճառքը:1930-ականներին մեծահասակների համար նախատեսված վեպերը հազվադեպ էին նկարազարդվում։ Լուսանկարչության, հեռուստատեսության և կինոյի հայտնվելով նկարազարդ գրքերը կորցրին իրենց ժողովրդականությունը, և կինոն, ըստ էության, այլընտրանք էր այս տեսակ գրքերի համար:Նկարազարդումը տեղ չուներ ժամանակակից գրողների պատմվածքներում և օգտագործվում էր միայն գրքերի շապիկների և հաճախորդներ գրավելու համար։

Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդած տարիներին դիզայներների մեծ մասը հրաժարվեց գրքերի պատկերազարդման ավանդական եղանակներից և դիմեց նոր դիզայներական գաղափարների:Ութսունական թվականներին դիզայնի և գրաֆիկայի արվեստում տեխնիկական հեղափոխության շարունակությունը, դիզայնի, տառաշարության  և տպագրության առումով ավելի արագ մեթոդներ ստեղծեցին, իսկ գրաֆիկական դիզայնը մտավ դիջիտալ  դարաշրջան, և մատիտի, թղթի և թանաքի դերը նսեմացավ:

Տեխնոլոգիայի զարգացումից բացի , որոշ գրողներ կտրականապես դեմ էին պատմվածքի նկարազարդմանը , հավատալով, որ նկարազարդումը կշեղի ընթերցողին և կհանգեցնի թյուրիմացությունների:Ամերիկացի գրող Հենրի Ջեյմսը համոզված  էր, որ պատմվածքի բովանդակությունը  այնպիսին է, որ  նկարազարդման կարիք չկա:Նա ասում էր , որ նկարազարդումն ու արձակը մրցակցում էին միմյանց հետ, և թեև իր ուղեգրությունները  նկարազարդված էին,բայց նա երբեք թույլ չտվեց, որ իր վեպերը նկարազարդվեն։

Այսօր գրքերի նկարազարդումները կարելի է կատարել  ցանկացած ձևով՝ ավանդականից մինչև դիջիտալ  և ի վերջո տպագրել այն:Նկարազարդման ոճի ընտրությունը կախված է նկարչի տեսակետից , ճաշակից և գրքի թեմայից։Բայց մեկ պատմությունից կարելի է մի քանի տարբեր պատկերներ ստեղծել:Ամեն ինչ կախված է նկարազարդողի մտքից և նրա մտապատկերում պատմության արտացոլումից :

Լիտոգրաֆիան և ջրաներկով պատկերազարդումը, համարվում են ժամանակակից պատկերազարդման մեթոդներ:Լիտոգրաֆիան այն գործընթացն է, որով մետաղական թիթեղները պատրաստվում են ալյումինից, որը կոչվում է ցինկ կամ թիթեղ:Այս թիթեղները օգտագործվում են օֆսեթ տպագրության համակարգով հագեցած տպարաններում՝ թղթի վրա տպագրական աշխատանքներ կատարելու համար։ Լիտոգրաֆիան,օֆսեթ տպագրության միջանկյալ փուլն է, և նախագծված ֆայլերը սկզբում վերածվում են մետաղական թիթեղների, այնուհետև այդ թիթեղները ուղարկվում են տպարան, որտեղ կարող են օգտագործվել թղթի վրա տպելու համար:Պարբերաթերթերը և ծավալուն գրքերի մեծ մասը տպագրվում են լիտոգրաֆիայի  օֆսեթով,հատկապես, եթե այս գրքերն ու պարբերաթերթերը գունավոր են:

Ջրաներկը օգտագործվում է խոհարարական գրքերի, նորաձևության և մանկական գրքերի նկարազարդման համար: Պատմության գրքերի նկարազարդումը կարելի է կատարել նաև Աքրիլիկով և Գուաշով:«Կոլաժ» նշանակում է «տեղադրումը», որը  նկարազարդման այլ տեսակն է։ Այն տարածված է վերջին տարիներին եւ հաճախ օգտագործվում է գրքի կազմը  պատկերելու համար:

Դիջիտալ  պատկերազարդումը ,ամենասիրված և տարածված պատկերազարդումներից է , որում պատկերազարդողը օգտագործելով տարբեր ծրագրեր , ներառյալ Photoshop- ը, կարող է ստեղծել պատկերը:

Հարգելի բարեկամներ, այսօր գրեթե  գրքերի նկարազարդումները, կատարվում են արդի  տեխնոլոգիաների եւ համակարգիչների միջոցով  եւ այս սարքերին ծանոթ մասնագետների օգնությամբ:Բայց նախկինում պատկերազարդողի  արվեստը եւ նրա ստեղծագործական միտքը գրքերի պատկերազարդման հիմքն էր:Գրքեր պատրաստելը և գրքերի պատկերազարդումը   փաստորեն, ավանդական տեխնիկայի հավաքածու է, ինչպիսիք են թղթի պատրաստելը , թանաքի պատրաստելը , գեղանկարչությունը, և ոսկեզօծումը , որոնք օգտագործվում էին գեղեցիկ եւ գրավիչ  ձեւով հատուկ տեքստը արտադրելու համար:

Յաջորդ հաղորդումների ընթացքում կներկայացնենք այս արվեստները։