Գիտելիքահենք տնտեսությունն Իրանում (15)
https://parstoday.ir/hy/radio/world-i158040-Գիտելիքահենք_տնտեսությունն_Իրանում_(15)
Ներկայումս ռեսուրսները չեն դիտվում որպես արդյունաբերական տնտեսությունների հիմք, այլ դրանց փոխարինում է մտավոր կապիտալը: Այդ իսկ պատճառով այն կազմակերպությունները և կենտրոնները, որոնք աշխատում են գիտելիքի հիման վրա և կոչվում են գիտելիքահենք ընկերություններ, կենսական նշանակություն ունեն յուրաքանչյուր երկրի տնտեսության զարգացման գործում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 08, 2021 06:38 Asia/Tehran

Ներկայումս ռեսուրսները չեն դիտվում որպես արդյունաբերական տնտեսությունների հիմք, այլ դրանց փոխարինում է մտավոր կապիտալը: Այդ իսկ պատճառով այն կազմակերպությունները և կենտրոնները, որոնք աշխատում են գիտելիքի հիման վրա և կոչվում են գիտելիքահենք ընկերություններ, կենսական նշանակություն ունեն յուրաքանչյուր երկրի տնտեսության զարգացման գործում:

 

Շաբաթական հեռարձակվող «Գիտելիքահենք տնտեսությունն Իրանում» հաղորդաշարի շրջանակներում, ծանոթանում ենք գիտելիքահենք տնտեսության, գիտելիքահենք հիմնարկների ու ընկերությունների, ինչպես նաև գիտելիքահենք տնտեսության և տնտեսական աճի միջև գոյություն ունեցող կապի հետ:

Ողջույն սիրելի ունկնդիրներ:Նախորդ հաղորդումներում ծանոթացանք Իրանում գիտելիքահենք մի քանի ընկերությունների գործունեությանը:Այս ծրագրում կներկայացնենք գիտելիքահենք երկու ընկերություն՝ «Իրանական Bo'd Negar» և «Քերմանի արդյունաբերական ծառայությունների» ընկերությունները ։

«Bo'd Negar Iranian Company»-ն կամ (Iran Hologram)ընկերությունը  2008 թվականին մուտք գործեց հոլոգրամային արդյունաբերություն ՝ նպատակ ունենալով բավարարել ներքին շուկայի կարիքները միջազգային ստանդարտների մակարդակով և այսօր այն ունենալով տեղական արտադրողի ավելի քան 13 տարվա փորձ,  արտադրում և առաջարկում է հոլոգրամային ապրանքների լայն տեսականի՝ առանց վերջնական արտադրանքի ներմուծման անհրաժեշտության:Օգտագործելով աշխարհի նորագույն գիտելիքները և հոլոգրամների արդյունաբերության զարգացմանը համահունչ՝ այս ընկերությունը արտադրում է տարբեր տեսակի հոլոգրամային պիտակներ՝ բացահայտ և ոչ բացահայտ  անվտանգության առանձնահատկություններ տեղադրելու հնարավորությամբ՝ բավարարելու Իրանում տարբեր հաճախորդների կարիքները:Այս պիտակները արտադրվում են արդիական սարքերով  , հաշվի առնելով հաճախորդների ճաշակի և կարիքների բազմազանությունը՝ համատեղելով արվեստն ու արհեստը:Իրանական«Bo'd Negar ընկերությունը անդամակցում է  Հոլոգրամ արտադրողների միջազգային միության IHMA-ին, Իրանի տպագրական արդյունաբերության արտահանողների ասոցիացիային , Իրանի տպարանների  միության անդամ է և ունի ISO9001 / 2015 սերտիֆիկացում:Այս ընկերությունն այս ոլորտում իր գործունեության լիցենզիան կարողացել է ստանալ 2017թվականին, որպես գիտելիքահենք 2-րդ տիպի արտադրական ընկերություն։

Իրան հոլոգրամ ընկերութիւնը

«Iran Hologram » ընկերության արտադրանքը ներառում է պիտակներ և փայլաթիթեղներ:Հոլոգրամների օգտագործումը չի սահմանափակվում միայն արդյունաբերական և անվտանգության կիրառմամբ, և հոլոգրամները կարող են բազմաթիվ կիրառություններ ունենալ գեղեցկության ոլորտում:Ընկերությունը հոլոգրամի առևտրայնացման և հոլոգրաֆիկ արտադրանքի արդյունաբերության և ծառայությունների ընդհանուր օգտագործման մոտեցմամբ փորձել է Իրանում արտադրել այս ապրանքը համաշխարհային ստանդարտ կատեգորիայի տնտեսական արդյունավետությամբ:Հակագողության  հոլոգրամը, թափանցիկ հոլոգրամային պիտակը, Փի.Վի.Սի  քարտի հոլոգրամը, գունավոր հոլոգրամային  պիտակները, ապրանքների փաթեթավորման հոլոգրամային ժապավենը, ուլտրամանուշակագույն հոլոգրամը և այլն, այս ընկերության արտադրանքներից են:

Թափանցիկ հոլոգրամյան պիտակ

Անտեսանելի պատկերներ կամ տեքստեր ավելացնելը, որոնք կարող են ցուցադրվել ուլտրամանուշակագույն լույսի ներքո, ուլտրամանուշակագույն հոլոգրամային պիտակների անվտանգության առանձնահատկություններից մեկն է:Որը կարող է ստեղծվել ինչպես հատուկ  ֆիլմերի փայլաթիթեղի  արտադրության ժամանակ, այնպես էլ պիտակների արտադրությունից հետո:Պիտակի վրայի  անտեսանելի բովանդակությունը  տեսանելի է ուլտրամանուշակագույն լույսի միջոցով:Հոլոգրամում անվտանգության ցուցիչը բարձրացնելու համար կարող եք օգտագործել թաքնված տարրեր, որոնք տեսանելի են ուլտրամանուշակագույն լույսի ներքո:Այս հատկությունը,  հոլոգրամի  անվտանգության բոլոր տարրերն ունենալուց բացի , ուլտրամանուշակագույն լույսի ներքո կբացահայտի պատկերը կամ տեքստը :Այս տեխնիկան պահանջում է միայն մի սարք, որը կարողանա արտացոլել ուլտրամանուշակագույն լույսը հոլոգրամի վրա:Այս համակարգը պետք է նկատի առնվի  նախագծման գործընթացում և արտադրության համար պահանջում է տպագրության  հատուկ  նյութերն ու սարքերը:Այս էֆեկտները կարելի է  օգտագործել  անձնական և ճանապարհորդական փաստաթղթերում և նույնիսկ ապրանքանիշի պաշտպանության քննարկման ժամանակ և դասակարգվում է կիսաթաքնված անվտանգության տարրերի շարքում:

 UV հոլոգրամը

Իրան հոլոգրամ ընկերության այլ արտադրանքներից են փայլաթիթեղները: Իրանական«Bo'd Negar ընկերությունը բացի հոլոգրամի մի շարք պիտակներ արտադրելուց, համարվում  է մետաղալարային փայլաթիթեղի ոլորտում հեղինակավոր մի քանի ընկերությունների պաշտոնական ներկայացուցչությունը տարբեր տեսակի փայլաթիթեղ վաճառելու առումով: Այս փայլաթիթեղները օգտագործվում են հոլոգրամի արդյունաբերության մեջ  և ոչ մետաղական խողովակների ու  մալուխի արտադրման և քարոզչական  փաթեթավորման ու տպագրական արդյունաբերություններում:Հակագողության հոլոգրամի փայլաթիթեղը,տաք մետաղացված տպագրական փայլաթիթեղը և  անվտանգության հատկանիշներով փայլաթիթեղները,այս ընկերության արտադրած փայլաթիթեղներից են։

Հակագողության  հոլոգրամային փայլաթիթեղի առանձնահատկությունն այն է, որ այն կպցնելուց  հետո հնարավոր չէ  տեղափոխել այլ մակերես,և քանի որ  պիտակը կպած մակերեսից հեռացնելու փորձը վնասում է  այն,ուստի դա ամենաընդհանրացած հոլոգրամային տեսակներից է: Այս հոլոգրամն ավելի հարմար է կնքման համար, ունի տարբեր քայքայվող ենթաշերտեր, որոնք կպչելուց  հետո,հոլոգրամի պիտակը սկզբնական կցվածքի մակերեսից առանձնացնելու փորձի դեպքում, ‌Ֆիլմի փայլաթիթեղի շերտերը առանձնացվում է և ոչնչացվում ,իհարկե, պիտակի մի մասը ժամանակավորապես մնում է կցորդի մակերեսին:

հակագողության հոլոգրամի փայլաթիթեղ

«KSK-Քերմանի արդյունաբերական սպասարկությունների ընկերություն»-ը, իրանական գիտելիքահենք մեկ այլ ընկերություն է, որին կծանոթանանք համորդման ընթացքում։

KSK ընկերությունը հիմնադրվել է 1988 թվականին՝ 7 աշխատակիցներով:Այս ընկերության արտադրանքը տարբեր տեսակի պոլիէթիլենային խողովակների (PEX, HD, MD, LD), պոլիպրոպիլենային և PVC խողովակների արտադրության գիծն է, գազամատակարարման և տաք ու սառը ջրամատակարարման բոլոր տեսակի խողովակների համար:Նաև KSK-ի կողմից արտադրված մի շարք էքստրուդերներ* աշխատում են մալուխային արդյունաբերության մեջ:Ընկերությունն այժմ ունի ավելի քան 70 աշխատակից, ներառյալ էլեկտրոնիկային և մեխանիկական ինժեներները և տեխնիկները, ովքեր ունեն ավելի քան 30 տարվա փորձ պլաստիկի ոլորտում:«Քերման»-ի արդյունաբերական սպասարկությունների ընկերության  ինժեներների և տեխնիկների երեսուն տարվա փորձը այս ընկերությունը վերածել է Իրանում խողովակների արտադրության մեքենաների խորհրդատուի և լավագույն սպասարկողի:Այսպիսով, շատ հաճախորդներ, ովքեր իրենց մեքենաները գնել են եվրոպական ամենահեղինակավոր գործարաններից Իրանում արտասահմանյան արտադրողների պատշաճ սպասարկման բացակայության պատճառով, այս ընկերությունից են պահանջում իրենց մեքենաների սպասարկումն ու վերանորոգումը :

Ընկերության առաջին էքստրուդերը վաճառվել է Քերման Պոլիէթիլեն  ընկերությանը՝ խողովակներ արտադրելու համար։Այս էքստրուդերի պտուտակի տրամագիծը 50 մմ է, իսկ շարժիչի հզորությունը՝ 22 կիլովատ, ժամում 65 կիլոգրամ հզորությամբ, և այն այսօր աշխատում է այս ընկերությունում։Ամբողջ աշխարհում խողովակների արտադրության մեքենաների հարաճուն  զարգացմամբ, ընկերության ինժեներները մրցում են  նաև եվրոպացի մրցակիցների հետ՝ իրենց արտադրած մեքենաներով, և այսօր այս ընկերության մեքենաների արտադրանքը հասել է ժամում մոտ մեկ տոննայի:Այս ընկերությունը կարողացել է իր գործունեության լիցենզիան ստանալ այս ոլորտում 2017 թվականին,որպես գիտելիքահենք 2-րդ տիպի արտադրական ընկերություն։

KSK կոակստրոդերները  այս ընկերության արտադրանքներից են, որոնք օգտագործվում են գազի և ջրի խողովակների վրա գունավոր գծեր ստեղծելու համար:Այս սարքի առավելություններից մեկը նրա հոդակապ հիմքն է, որը կարելի է հեշտությամբ կարգավորել էքստրուդերի նկատմամբ յուրաքանչյուր անկյունով  և դրա  կարգավորվող հիմքով,և կախված էքստրուդերի և գլխիկի  չափսերից,կարգավորել ցանկալի բարձրությունը,և այն կարող է օգտագործվել ցանկացած տեսակի էքստրուդերի հետ և հնարավոր է նաև հեշտությամբ սինխրոնիզացվել տարբեր տեսակի էքստրուդերների հետ:

 KSK-ի կոակստրոդերները

Այս քսան տարիների ընթացքում ընկերության հաստոցների արտադրությունը բազմաթիվ փոփոխություններ է կրել։Էքստրուդերներում DC-ի փոխարեն AC շարժիչ օգտագործելը այս փոփոխություններից մեկն է:Այսօր աշխարհի հանրահայտ էքստրոդեր պատրաստողները  իրենց էքստրոդերներում օգտագործում են  այս տեսակի շարժիչները `AC վերահսկիչների զգալի առաջընթացի եւ AC շարժիչների ավելի քիչ  փչացման պատճառով:Կարելի է ասել, որ Քերմանի արդյունաբերական ծառայությունների ընկերությունը առաջատար է  Էքստրոդերներում  AC շարժիչի  օգտագործման ոլորտում:Նաեւ տեխնոլոգիայի հարաճուն  զարգացման եւ հաճախորդների առավել ակնկալիքների  պատճառով, ներառյալ մեքենաների հնարավորություններին հասանելիության հեշտությունը,և հաշվի առնելով ընկերության ինժեներների ունակությունը, այս ընկերությունը հին ցուցատախտակները փոխարինել է համակարգչային ցուցատախտակներով:

Քերմանի արդյունաբերական ծառայության ընկերությունը բաղկացած է տարբեր բաժիններից:Նախագծման և տեխնիկական բաժնում ,էլեկտրոնիկ  և մեխանիկ ինժիներները խողովակի արտադրության ոլորտում քսանամյա փորձառությամբ ,փորձում են KSK -ի արտադրած սարքերում օգտագործել աշխարհի արդիական տեխնոլոգիայները: Ընկերության տարբեր սարքեր արտադրող բաժինը, համադրությունն է՝ փորձառու ինժեներների, տեխնիկների եւ CNC ու NC սարքերի տեսակների, որոնք ընկերությանը հնարավորություն են տալիս արտադրել տարատեսակ մասեր:Ընկերության մյուս բաժինները բաղկացած են՝  մոնտաժի, որակի վերահսկման , պլանավորման , ծառայություններ տրամադրելու եւ սպասարկման բաժիններից :Քերմանի արդյունաբերական ծառայության ընկերությունը նույնպես ունի ISO 9001 սերտիֆիկացում,որը ապացուցում է այս ընկերության սկզբունքային տնօրինումն ու կազմակերպվածությունը և փորձ է արվել ,որ տեխնիկական առաջխաղացների հետ մեկտեղ ,առաջընթաց արձանագրի նաև արտադրության տնօրինման և հաճախորդներին արժանի ծառայություններ մատուցելու առումով : 

Մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ:

................

Էքստրուդեր նշանակում է խցիկների և պտուտակների ընդհանրություն , որոնք կարող են օգտագործվել որպես կմախք  և հիմնական միավոր՝ տարբեր ձևերով մասեր արտադրելու համար:Փաստորեն, էքստրուդերը մի սարք  է, որը  մասնատված  ռետինի և պլաստմասսայի խառնուրդի վրա ճնշում   գործադրելով պատճառ է դառնում ,որ դա սարքի վեջին մասից լցվի  կաղապարի մեջ և պատրաստի  շերտաձև արտադրանք՝ հատուկ տրամագծով:Տարբեր կիրառություններով էքստրուդեր մեքենաները լայնորեն օգտագործվում են կաուչուկի և պլաստմասսայի արդյունաբերության մեջ:Արտադրական գծում էքստրուդերները օգտագործվում են խողովակների, ռետինե և պլաստմասսաների նախնական ձևավորման համար հետագա գործողությունների, ինչպես նաև վերջնական արտադրանքի ձևավորման համար:

...Սինխրոն մեքենան կարող է օգտագործվել որպես սինխրոն  գեներատոր՝ էլեկտրական էներգիա կամ սինխրոն շարժիչ արտադրելու համար։.