Գրքի հմայքը(25)
«Գրքի ձևավորում»-ն ավանդական տերմին է և ներառում է տարատեսակ արվեստներ:Ձևի և բովանդակության հետ կապված թեմաները և մի շարք գեղարվեստական տեխնիկաներ, այդ թվում գրությունը, գեղագրությունը, դիզայնը, ձևավորումը, գույնը, նկարազարդումը, ինչպես նաև թղթի որակը, տեսակն ու հյուսվածքը և գրքի շապիկների պատրաստման մեթոդները, գրքերի ձևավորման հետ կապված թեմաներից են:
Մինչ գիր ու գրականության գյուտը, գյուղական համայնքները դաջերի ու պատկերների մեծ փորձ ունեին:Կավագործության մոտիվները ցույց են տալիս, որ հասարակությունները մինչ քաղքենիացում , լիովին տեղեկացված լինելով ,ըմբռնում էին տրամագծերը , չափերը, ներդաշնակությունը և համաչափությունը:Նրանք հորիզոնական և ուղղահայաց գծերի օգնությամբ յուրաքանչյուր նյութի ֆոնը բաժանում էին քառակուսի, ուղղանկյուն և հորիզոնական տարբերակների և իրենց նկարները նկարում դրա տեքստում։
Ք.Ծ.ա. չորրորդ հազարամյակի սկզբին կավի գյուտը մեծ փոփոխություն էր մարդու մորֆոլոգիայի ճանաչման և կանոնավոր ձևերի ձևավորման մեջ։Այդ պատճառով գրչության դարաշրջանի սկզբի դպիրները խորը ըմբռնում էին հորիզոնական, ուղղահայաց, շեղանկյուն, զիգզագ գծերը, և դա էր պատճառը, որ հենց սկզբից գրավոր բովանդակությունը ձևավորվեց համարժեք տողերով ու տարածությամբ ։Մի խոսքով գրագիրները այն ժամանակ համարվում էին էջի ձևավորողներ ,որոնք հարգում էին էջի սևի ու սպիտակի տարածությունը:
Որոշ տվյալներ ապացուցում են ,որ Ք.Ծ.ա առնվազն 2500 տարի առաջ ,դպիրները օգտագործում էին նաև պատկերներ և բազմաթիվ կնիքներ ու արձանագրություններ պարունակում են տեքստ և պատկերներ։Նաև դպիրները տեքստի ֆոնի մի բաժնում ուշադրությամբ և հարմար տեղում գծագրում կամ փորագրում էին:
Պատմական աշխարհի ամենահիասքանչ նկարազարդումներից է՝ Դարեհ Աքեմենյանի արձանագրությունը Բիսոտոնում՝ ,որը գտնվում է Իրանի արևմուտքում Քերմանշահի մոտ:Այս արձանագրության մեջ Դարեհի քաղաքական նպատակները մարմնավորված են գլոբալ տեսքով, և իրականում Դարեհի արձանագրությունը հսկայական քարե պաստառ է, որը ստեղծվել է արևելքի և արևմուտքի հաղորդակցության ճանապարհին և ներկայացվել բոլորին։
«Գրքի ձևավորում»-ն ավանդական տերմին է և ներառում է տարատեսակ արվեստներ:Ձևի և բովանդակության հետ կապված թեմաները և մի շարք գեղարվեստական տեխնիկաներ, այդ թվում գրությունը, գեղագրությունը, դիզայնը, ձևավորումը, գույնը, նկարազարդումը, ինչպես նաև թղթի որակը, տեսակն ու հյուսվածքը և գրքի շապիկների պատրաստման մեթոդները, գրքերի ձևավորման հետ կապված թեմաներից են: Նախկինում գիրք ընթերցողները հաճախ էին փնտրում գրքեր, որոնք ունեին շատ պատկերներ և քարտեզներ:Նրանք սիրում էին տեսնել տեքստում նշված հեռավոր երկրի կամ հարձակվող ասպետի , բույսի կամ կենդանու պատկերները: Այդ խնդիրը պատճառ դարձավ ,որ հրատարակիչներն ու տպագրիչները գրքի և կազմի ձևավորմամբ, գրավեն ընթերցողների հետաքրքրասիրությունը և ընթերցանությունը դարձնեն հաճելի:
Միջնադարում առաջին գրերը եղել են շեղագրերը կամ լատինատառերը, որոնք տարածված էին Հին Հռոմում և պարունակում էին միայն փոքրատառերը։Բայց երկար ժամանակ չպահանջվեց, որ այս գիրը մուտք գործեց ձեռագրերի ասպարեզ, և սկսվեց դրանց օգտագործումը վանքերում՝ որպես տարբեր ազգությունների և ժողովուրդների ներկայացման ձևեր։Շեղագրից հետո իտալական գիրը, բենոնտան գիրը, արևմտյան գոթական գիրը, մերովինգյան գիրը և կարոլինգյան գիրը ,Եվրոպայում օգտագործվող գրքերում գրված տառատեսակներն էին,որոնք գրառվում էին որոշակի հատկանիշներով և պահանջում էին գրողի հմտությունը։
Կարոլինգյան փոքրատառերի և միջին հռոմեական ոճի միջև կապը ,պատճառ դարձավ ,որ այդ տառատեսակը կոչվի հռոմեական գիր, սակայն ժամանակի ընթացքում այս տառատեսակների ձևերը փոփոխվելով ,տառերը դարձան երկար, նեղ և անկյունային:Այս գիրը հայտնի դարձավ, որպես գոթական գիր և շուտով տարածվեց ամբողջ Եվրոպայում և օգտագործվեց մինչև 15-րդ դարի կեսերը։
Գոթական գիրը ազդել է 15-րդ դարի գրքերի ձևավորման ոճերի վրա, և քանի որ տառերը երկար ու նեղ էին գրվում, ուստի պատկերները ևս երկար ու նեղ էին գծվում։Ինչպես օրինակ՝ մարդկանց պատկերում էին երկար ձեռքերով ու ոտքերով և նեղ ուսերով։Այս գրավոր և տեսողական ոճն ազդեց նաև մանրանկարչության վրա և իհայտ բերեց մեկ այլ հատկանիշ,որը նկարված բնապատկերների վերջում բնական լանդշաֆտների գծումն էր։Այս մեծ իրադարձությունը շրջադարձային կետ է՝ ձեռագրերի նկարազարդման պատմության մեջ:

15-րդ դարի կեսերից գրքերի պատկերազարդման մեջ ի հայտ եկավ մեկ այլ երևույթ,որը կողմնակի զարդանախշերն էին, որ չէր առանձնանում մեծատառերից,միայն թե այդ զարդանախշերը անջատվում էին և ծառերի տերևների ու ծաղիկների տեսքով ներկայացվում էին շատ խնամված ,որպէս բնական տերև ու ծաղիկ:Բուսական այս ֆոնին ,նկատվում էին թռչող թռչունները և մուգ պատվանդանի վրա նստած միջատները։ 15-րդ դարի ամենահայտնի գիրքը «Ժամացույցների» գիրքն է, որը պահվում է Ֆրանսիայի թանգարաններից մեկում: Այս գրքի պատկերները գեղանկարչության արվեստի հրաշալիքներից են, իսկ գրքի վերջում պատկերված են թագավորների ու տիրակալների պալատների գեղեցիկ պատկերներ։
Փայտի փորագրության արվեստի գագաթնակետը 16-րդ դարում, որպես «Ոսկե դար», ի հայտ եկավ Գերմանիայում, որտեղ արվեստագետներն արտահայտեցին իրենց խորը զգացմունքները փայտի փորագրության ձևերով:Գերմանիայում, Աուգսբերգը գրքի պատկերազարդման երկրորդ խոշոր կենտրոնն էր, որը, ի լրումն նախորդ մեթոդների, գեղանկարչության մեջ օգտագործում էր պղնձի փորագրություն, որն օգտագործվում էր միայն սիմվոլների համար։
Այս մեթոդը գրքի առաջին էջը պատկերների ֆոնով կամ գրքի թեմայի խորհրդանշական այլաբանությամբ նկարելու,կամ էջի սկզբում հեղինակի լուսանկարը նախքան բովանդակությունը տեղադրելու համար էր: Բացի այդ, այն տպագրվել է 16-րդ և 17-րդ դարերի աշխարհագրության, բնագիտության , արվեստի պատմության և հնագիտության գրքերում, ինչպես նաև բազմաթիվ մեծ գրքերում, ներառյալ գեղանկարների ու ճարտարապետական արվեստի օրինակներում:
Պղնձի փորագրությունը շատ հարմար էր փորագրողի համար, քանի որ նա կարող էր ճշգրիտ կերպով ընդօրինակել գույների տարբերությունը և լանդշաֆտների գեղարվեստական էֆեկտը:Պղնձի փորագրությունը օգտագործվել է մինչև 19-րդ դարը, երբ ի հայտ եկավ լուսանկարչության մեթոդը։
Կաշվից կազմեր պատրաստելը ,իր գագաթնակետին հասավ միջնադարում: Կազմը հաճախ պատրաստվում էր հաճարենու կամ թզենու երկու փայտե թերթերից և ծածկում կովի և հորթի կաշվով։Այն հաճախ մուգ գույնի էր և զարդարված տարբեր զարդանախշերով ու ձևերով:Մաշկի վրա ամենակարևոր փորագրությունները թվագրվում են 14-րդ և 15-րդ դարերում, որոնք ներառում են գոթական ոճի սովորական զարդանախշեր և տարօրինակ կենդանիների կերպարներ:Այն նաև պատկերում էր հրեշտակներ և սրբեր, ինչպես նաև որս փնտրող ձիավորների լուսանկարներ, ռոմանտիկ տեսարաններով։
Արևելքցիները 15-րդ դարում կարողացան մուտք գործել Իտալիա տպագրական արդյունաբերությամբ ։Նրանք ոչ միայն տեխնիկական հատկանիշներ են փոխանցել իրենց իտալացի գործընկերներին, այլև նրանց սովորեցրել են նոր դեկորատիվ ձևեր:Արևելք ասելիս նպատակը իսլամական երկրներն են ,որոնց մեջ իրանցիները առավել քան ուրիշներ ցուցադրել են իրենց հմտությունները կազմեր պատրաստելու և զարդարելու մեջ:Իրանական կազմերի պատրաստման առումով , գրքի ներսի կազմը գրքից ավելի մեծ է եղել, իսկ զարդաքանդակները հիմնականում կենտրոնական մասում էին շեղանկյուն ձևով: Այս մեթոդը իրանական գորգերի զարդանաշխերի հիմքն է համարվում: Կենտրոնը և անկյունները լցված էին փոքրիկ ծաղիկներով և դեկորատիվ տերևներով կամ միահյուսված կոր ձևերով, որոնք կատարվում էին գրքի կազմի վրա և ոսկեզոծվում ոսկով ,ոսկյա ջրով կամ ոսկու փոշիով:
Այս ժամանակաշրջանում քարե սալիկները օգտագործվել են գրքի կազմի միջնամասը զարդարելու համար:Գերմանիայում և Հյուսիսային Եվրոպայում տարածված կազմարարության նոր մեթոդը երկար տարիներ օգտագործվեց: Այս մեթոդում օգտագործվում էր կենդանիների մաշկը, ինչպիսիք էին՝ փոքր հորթերը, և որոշ փուլերից հետո ,այն տպվում էր քարե սալիկներով։Վերևի մասում բաց տեղ էր նկատի առնվում գրքի տիրոջ անվան առաջին տառերի համար,իսկ գրքի ներքևի մասում բաց տեղ էր նկատի առնվում կազմարարության թվականի համար,բայց մեջտեղը լցված էր գրքատիրոջ գծագրերով ու կարգախոսներով ու բոլորը տպագրվում էին պարզ և առանց պատկերների: Գրքի հետնաշապիկի վրա գծագրվում էին մեծ ցողուններ ,որոնք ունեին ուռուցիկ բաժակներ և տերևներ,իսկ որոշ պարագաներում հետնակազմը հարթ էր ,առանց ելուստների կամ փորագրության:

16-րդ դարի երկրորդ կեսին աստիճանաբար ընդհանրանում է ոսկեզոծումը, և տարածվում արևելյան արվեստի ձևերի և իրար հատող շրջանակների օգտագործումը:Ամենագեղեցիկ ոսկեզոծ տպագիր կազմերը պատրաստված են Հայդելբերգում, Քոնթի Օտտո Հենրիի կողմից :Այս իշխանավորը հրամայեց իր պալատական գրադարանի գրքերի համար գրքեր պատրաստել, որոնց կազմերը զարդարված էին ոսկով և տպագրված էին քարե սալիկով , իսկ, կազմի ներքևի մասում պատկերված էր Քոնթի դրոշմը:
17-րդ դարում ,Եվրոպայի գրքի կազմարարությունը փոփոխությունների ենթարկվեց և դրանցից շատերը շատ սովորական ձև ստացան: Այս կազմերը զարդարված են հորթի եւ ոչխարների կաշվից եւ զարդարվում էին կրիայի կաշվով կամ գունավորվում երկաթյա կարբոնատով:Նրանց տեսքը պարզ էր եւ գրքի վերնագիրը գրվում էր չինական թանաքով`գրքի հետևի կազմի վերևում :Իսպանիայում եւ Իտալիայում գրքի խորագիրը գրվում էր գրքի հետեւի մասում:
Տպագրական արդյունաբերության ընդլայնմամբ, նոր դարաշրջան սկսվեց գրքի առևտրում և նոր էջ բացվեց գրքի կազմարարության ու ձևավորման մեջ:Այդ ժամանակվանից սկսյալ գրքի կազմարարությունը ճանաչվեց որպես մի արվեստ ,որն ունի յուրահատուկ օրենքներ: Հենց այնպես ,որ տպագրական արդյունաբերությունը օգնեց գրքերի առատությանն ու գների իջեցմանը , գրքի կազմարարությունը ևս իրականացավ նոր պահանջների հիման վրա:Հատկանշական է ,որ մի շարք արվեստագետներ հորինեցին, նոր մեթոդներ ,որոնց կանդրադառնանք հաջորդ թողարկումների ընթացքում: