Իսրայելը շարունակում է իր ջանքերը՝ մեծացնելու իր ազդեցությունն Ադրբեջանի Հանրապետությունում
1991 թվականին Ադրբեջանի Հանրապետության անկախացումից ի վեր Իսրայելի ռասիստական ռեժիմը մշտապես փորձել է ներթափանցել այդ երկիր։
Մյուս կողմից, Բաքվի իշխանությունները ևս քայլեր են ձեռնարկել Իսրայելի ռեժիմի հետ հարաբերություն հաստատելու ոլորտում, չնայած Ադրբեջանի Հանրապետության մուսուլման ժողովրդի հակառակություններին:Այս բոլոր ջանքերն կատարվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու, Հայաստանի հետ պատերազմը դադարեցնելու և Հայաստանից ,Ադրբեջանի Հանրապետության տարածքները վերստանալու նպատակով։
Իրականության մեջ վերջին տարիներին ադրբեջանցի պաշտոնատարները ,Արաքսի հյուսիսային հատվածի մուսլուլման ժողովրդին այսպես էին բացատրում ,որ սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունը կընդլայնվի այնքան ժամանակ մինչև որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար օգտագործվի այս ռեժիմի ռազմական օժանդակությունը և ԱՄՆ-ի կոնգրեսում՝ իսրայելական լոբիի օգնությունները:
Մի խոսքով ,Բաքվի քաղաքական գործիչներն Արաքսի հյուսիսային հատվածի մուսուլման ժողովրդի հասարակական կարծիքը բավարարելու համար կասկածներով մեկտեղված ժամանակավոր տեսակետներ էին արտահայտում: Քանի որ խիստ մտահոգ էին Ադրբեջանի հանրապետության մուսուլման ժողովրդի բացասական հակազդեցությունների համար: Սակայն Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, որը դադարեցվեց տարածաշրջանի երկրների,իշարս՝ Իրանի Իսլամական Հանրապետության ու Ռուսաստանի օժանդակությամբ,հնարավորություն ընձեռեց միջազգային սիոնիզմին կապված քաղաքական գործիչների և Ադրբեջանի Հանրապետության ղեկին կանգնած հակաիսլամական մասոններին, Լեռնային Ղարաբաղի պատերազմում հաղթանակը օտարներին վերագրելու համար:
Ինչպես օրինակ՝ Բաքվի պաշտոնյաները, հատկապես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ժամանակ միշտ բարձր էին գնահատում Իրանի օգնությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում,այս պատերազմում հաղթելուց և Ադրբեջանի Հանրապետության տարածքների մի մասի հետ գրավումից հետո, ակնհայտ շրջադարձով, անտեսելով Արաքսի հյուսիսային հատվածի մուսուլման ժողովրդի և Իրանի կառավարության ու ժողովրդի դերը Ղարաբաղյան երկրորդ պատերազմում տարած հաղթանակում, անընդհատ. բարձր են գնահատել սիոնիստական ռեժիմի և Թուրքիայի օգնությունը, և արդյունավետ ու կառուցողական բնութագրել նրանց դերը այս պատերազմում հաղթելու հարցում։
Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաների, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի դիրքորոշումներն առաջին հերթին բացահայտեցին այն փաստը, որ Բաքվի պաշտոնյաները ունեն խիստ ոչ տեղայնական հակումներ և կախված են օտարներից։Փաստորեն, այն պայմաններում , երբ Ադրբեջանի հանրապետության մուսուլման ու կրոնական ժողովուրդը, Ղարաբաղի երկրորդ պատերազմի առաջնագծում կռվում էր թշնամու դեմ ,Բաքվի կառավարությունը նույնիսկ հրաժարվել է գնահատել նրանց։
Հակառակ Բաքվում և տարածաշրջանում թրքամետ հոսանքի և միջազգային սիոնիզմին կապված շատ շրջանակների ենթադրություններին ,Իլհամ Ալիևի կառավարությունը հեռանում է Ադրբեջանի Հանրապետության մուսուլման ժողովրդից և այդ երկրում կորցնում է իր ժողովրդական դիրքերը:
Բաքվի շատ քաղաքական այրեր ու ադրբեջանցի քաղաքական փորձագետներ այն կարծիքի են ,որ Ադրբեջանի հանրապետության ռազմական ու վարչական ուժի կառույցում արևմտյան որոշ կառավարությունների ,սիոնիստական ռեժիմի եւ Թուրքիայի ներկայությունը զարգանալով, ,Բաքվի իշխանությունը կարիք չի ունենա այդ երկրում ժողովրդական հենակների:
Մինչդեռ կասկած չկա, որ Ադրբեջանի Հանրապետության ուժային կառույցում օտարերկրացիների ներկայությունը ժամանակավոր է և կշարունակվի այնքան ժամանակ, մինչև ապահովվի օտարների շահերը: Սակայն, Արաքսի հյուսիսային հատվածում գտնվող միակ մուսուլման երկրի քաղաքական իշխանության կառուցվածքում օտարների ազդեցությունը միշտ կմնա։Ըստ էության, այն, ինչ կարձանագրվի ու կմնա Ադրբեջանի հանրապետության իրական պատմության մեջ, լինելու է՝ երևակայությամբ տառապող ադրբեջանցի որոշ քաղաքական գործիչների դավաճանությունը պատմության մի կարճ ժամանակահատվածում։
Ադրբեջանի հանրապետությունում ,օտարների և իմասնավորի՝ սիոնիստների ու թրքամետ հոսանքների քարոզչական մեթոդը հետևյալն է,որ մի քանի վարձկան փորձագետներ տարբեր լրատվամիջոցներում անընդհատ տարօրինակ հայտարարություններ են անում՝ ընդդեմ որոշ անկախ երկրների և միաժամանակ՝ ի պաշտպանություն որոշ օտար երկրների։
Այս առումով կարելի է շատ հստակ օրինակ բերել:Կասկած չկա , որ Իրանը վերջին երեք տասնամյակների ընթացքում մշտապես պաշտպանել է Ադրբեջանի Հանրապետության և Բաքվի կենտրոնական իշխանության շահերը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում։Իրանը բավարարել է տարածաշրջանի բնակչության էլեկտրաէներգիայի, բնական գազի, խմելու ջրի և նույնիսկ սննդի կարիքները՝ միաժամանակ հեշտացնելով Բաքվի կենտրոնական իշխանությունների և Նախիջևանի հարաբերությունները, որը համարվում էր այդ երկրի անջատված մասը։
Սակայն այժմ Բաքվի ԶԼՄ-ներում և ադրբեջանցի պաշտոնյաների մեկնաբանություններում այս հարցը համարվում է շատ աննշան կամ հիմնականում չի բարձրաձայնվում:Իդիմաց ՝ օտար հոսանքների հետ կապված փորձագետները, որպես հիմնական խնդիրներ անընդհատ բարձրացնում են կեղծ ու լուսանցքային հարցեր՝ Ադրբեջանի Հանրապետության մուսուլման ժողովրդի հասարակական կարծիքը Իրանի դեմ գրգռելու նպատակով։
Օրինակ՝ Սամիր Հեմաթովը, որին համարում են, որպես քաղաքական փորձագետ,օրերս Ադրբեջանի հանրապետության «Sess TV» հեռուստաալիքի, այսպես կոչված, վերլուծական հաղորդման մեջ, հակաիրանական քարոզչությունների ուղղությամբ և Իրանի դեմ բացասական դիրքորոշումներով ,կեղծ հայտարարություններ է արել:
Ադրբեջանցի փորձագետը ,անարգելով Իրանը եւ մայր հայրենիքը ,հավակնել է .«Եթե Իրանի Իսլամական Հանրապետությունը ամենադժվար պահին թիկունքից դաշույնահարում է Ադրբեջանի Հանրապետությանը, ապա մի օր վերջապես իր դիմաց կտեսնի Ադրբեջանի հանրապետության կառավարությանը, որը կդիմի փոխադարձ գործողությունների»։
Իլհամ Ալիեւի կառավարությունը Իսրայելի հետ ունի լոկ բարեկամական հարաբերություններ եւ համագործակցություն, եւ այդ հարաբերությունները շարունակվելու են այսուհետ ևս ։Երկու կողմերն էլ գոհ են այս հարաբերություններից:Բոլոր մակարդակներով այս գոհունակության արտահայտումը, ապացուցում է , որ սիոնիստական ռեժիմը Բաքվի գլխավոր դաշնակիցներից մեկն է և այդպես էլ կշարունակի մնալ»։
Ադրբեջանցի այս փորձագետի մեկնաբանությունը, որն ուղեկցվել է Իրանի հասցեին վիրավորանքով ու անարգանքով ,այն պայմաններում է կատարվել, երբ Ադրբեջանի հանրապետության էկոնոմիկայի նախարարը մեկնել էր Թեհրան՝ երկկողմ հարաբերություններում որոշ հարցերը պարզաբանելու և տնտեսական համագործակցությունը ընդլայնելու նպատակով: Անկասկած այս ծրագրի նախապատրաստումն այն իրավիճակում է, երբ մի պաշտոնյա հեռացել է Բաքվի պետական այրերի իրավունքների սահմանից և կորցրել է որոշ լրատվամիջոցների հետ առնչվելու կամ առերեսվելու ունակությունը:
Սա այն պայմաններում է, երբ Ադրբեջանի Հանրապետության մուսուլման ժողովուրդը, հակառակ Բաքվի կառավարության որոշ պաշտոնյաների և այս երկրին կապված լրատվամիջոցներին, միշտ և գործնականում գնահատել ու երախտապարտ է եղել Իրանի օգնությունների ու օժանդակությունների համար։
Իրանի Իսլամական Հանրապետությունը,ոչ միայն մոտավորապես երեք տասնամյակ Նախիջևանը պահպանել է Ադրբեջանի Հանրապետության համար ,այլև բացելով իր սահմանները այդ երկրի քաղաքացիների համար՝ դեղորայքի, պարենային և նույնիսկ ֆինանսական բազմաթիվ օգնություններ է տրամադրել Ադրբեջանի Հանրապետության մուսուլման ժողովրդին։Փաստորեն, Ադրբեջանի Հանրապետության որոշ սահմանամերձ բնակիչներ օրինական եկամուտներ են ապահովել ՝ գնելով իրանական ապրանքներ Իրանի տարածքում և դրանք վաճառելով Ադրբեջանի Հանրապետությունում։
Կարևոր է նշել, որ չնայած Իրանի դեմ ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցներին և արևմտյան կառավարությունների, սիոնիստական ռեժիմի և Թուրքիայի օգնությանը Ադրբեջանի Հանրապետությանը, Արաքսի հյուսիսում իրանական որակյալ ապրանքները շատ գնորդներ ունի և ադրբեջանցի սահմանամերձ բնակիչները նախընտրում են օգտագործել իրանական որակյալ ապրանքները:Թվում է թե՝դա մտահոգում է օտարերկրյա կառավարություններին և նույնիսկ ադրբեջանցի որոշ պաշտոնյաներին:
Համենայն դեպս պետք թ ասել,որ անցյալ մի քանի տարիների ընթացքում ,չնայած Ադրբեջանի Հանրապետության մուսուլման ժողովրդի ընդդիմաությանը , այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի կառավարությունը մեծ ցանկություն է դրսևորել ընդլայնել հարաբերությունները Իսրայելի ռասիստական ռեժիմի հետ։Բաքվի պաշտոնյաները նույնիսկ ենթադրելով թե՝խաբելով Ադրբեջանի մուսուլման ժողովրդին և շեղելով հանրային կարծիքը,կարող են Արաքսի հյուսիսում ուժեղացնել օտարների ներկայությունը ,այդ նպատակով նրանք նույնիսկ շահագործում են իրանական ցեղերին։
Այդ կապակցությամբ Իսրայելի ռեժիմի ներկայացուցիչը վերջերս գնահատել է Ադրբեջանի Հանրապետության թալիշներին, Ղարաբաղյան Երկրորդ պատերազմում ներդրած ջանքերի համար։Մարդասիրական միջազգային ինստիտուտի գլխավոր ասոցիացիայի նախագահ և Իսրայելի բարի կամքի դեսպան Էլմիրա Մոհի-էդդին Լին շնորհակալագիր է հանձնել Ադրբեջանի հանրապետության Թալիշների մշակութային կենտրոնի նախագահ Վեղար Համթիին ,Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Թալիշի երիտասարդների մասնակցության համար։Այս քայլը իրականացվել է այն դեպքում, երբ Ղարաբաղյան երկրորդ պատերազմին մասնակցող Ադրբեջանի Հանրապետության թալիշները միշտ համախմբված են՝ դիմակայելու պանթյուրքիստական ռեժիմի տարբեր հոսանքներին, որոնք փորձում են ոչնչացնել նրանց ինքնությունը։Սակայն, թվում է, թե սիոնիստական ռեժիմն իր ողջ կարողությամբ ու հզորությամբ կրկնապատկել է իր ջանքերը՝ Ադրբեջանի Հանրապետության թալիշներին վերահսկելու նպատակով:
Իսրայելի դիվանագետների վերջին հայտարարությունները բացահայտում են այն փաստը, որ Իսրայելի ռասիստական ռեժիմը, որը օգտագործում է Իլհամ Ալիևի կառավարությունը Իրանի դեմ, փորձում է օգտագործել Ադրբեջանի Հանրապետության թալիշներին ,ապագայում այդ երկրի իշխանության վրա ճնշում գործադրելու համար։
Այս առնչությամբ Ադրբեջանի Հանրապետության հարցերով ադրբեջանցի փորձագետ Համիդ Թուրքին ասել է.-«Սիոնիստական ռեժիմի նպատակը Ադրբեջանի հանրապետության թալիշներին մոտենալու առումով ,թալիշների խաղաքարտի օգտագործումն է՝ Բաքվին առավել գրգռել քաղաքան ու անվտանգության չարաշահումների համար»:
Ադրբեջանցի այս փորձագետն իր բլոգում հրապարակված հոդվածում գրել է.«Իսրայելի ռեժիմը միջամտելով Ադրբեջանի հանրապետության ներքին գործերին և Էլմիրա Մոհի Էդդին Լի անունով մի անձի միջոցով ,ով ներկայացվել է ,որպես Իսրայելի բարի կամքի դեսպան ,այսպես ասած Իսրայելի գնահատանքն է հայտնել թալիշների նկատմամբ: Իսրայելը, որն օգտագործում է այնպիսի հնարքներ, ինչպիսիք են՝ գոմեշների բուծման համալիրի ստեղծումը և Իրանի սահմանակից շրջաններում խելացի գյուղի կառուցումը, որպեսզի քողարկի Իրանի դեմ լրտեսության և հոգեբանական իր գործողությունները,այժմ թիրախավորել է թալիշներին, որոնք պատմական, ազգային, մշակութային, կրոնական և հոգևոր կապեր ունեն Իրանի ժողովրդի հետ»:
Այս առումով ուշագրավ է այն փաստը, որ Իլհամ Ալիևի կառավարությունը, Ղարաբաղյան Երկրորդ պատերազմին մասնակցած ադրբեջանցի երիտասարդներին գնահատելու փոխարեն, գործնականում անարգալից վերաբերմունք է ցուցաբերում նրանց նկատմամբ:Այս անարգալից վերաբերմունքի դիմաց , սիոնիստական ռեժիմը փորձում է շահագործել Բաքվի ինքնիշխանության թուլությունը՝ ի շահ իրեն:
Միևնույն ժամանակ, Իսրայելի ռասիստական ռեժիմն այն դեպքում է իր օրակարգում ներառել Թալիշի երիտասարդությանն Իրանի և մայր հայրենիքի դեմ գործունեության մեջ ներքաշելու ջանքերը, երբ թալիշները ոչ միայն չեն ցանկանում ենթարկվել Իսրայելի ռեժիմին , այլև փորձում են պահպանել իրենց անկախ ինքնությունը: