Աշխարհն ընդդեմ բռնության և ծայրահեղականության
Ինչպես վկայում են փաստերը, պատերազմներն ու բռնությունը պատմության ընթացքում մշտապես ուղեկցել են մարդուն: Իհարկե պատմության ընթացքում եղել են նաև մտավորականներ, որոնք մեծ ազդեցություն են ունեցել պատմության ընթացքի վրա և ոչ մի ջանք չեն խնայել՝ բռնությունները կանխելու ուղղությամբ: Արդի աշխարհում նույնպես բռնություններն ու պատերազմները շարունակվում են, իսկ որոշ պետություններ ջանքեր են գործադրում՝ դա կանխելու ուղղությամբ: Իրանն այդ երկրներից է:
2013 թ. դեկտեմբերի 18-ին Իրանի իսլամական հանրապետությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում առաջարկեց «Աշխարհն ընդդեմ բռնության և ծայրահեղականության» խորագրով բանաձևը: Բանաձևին կողմ քվեարկեց աշխարհի 199 երկրի ներկայացուցիչ: Այս օրվա հռչակման առաջին նպատակը խաղաղասեր երկրների և ուժերի համագործակցության համար հնարավորություն ստեղծելն է և բռնության ու ծայրահեղակայնության դեմ այդ պայքարը ընդհանուր ընկալմամբ շարունակելը: Այսօր դեկտեմբերի 18-ն է՝ բանաձևի հաստատման օրը և մեր հաղորդումը նվիրված է այդ օրվան:

Չնայած 21-րդ դարում մարդկությունը մեծ նվաճումներ գրանցեց, սակայն մարդու համար ամենակարևոր մտահոգություններից մեկը շարունակում է մնալ անվտանգության ապահովումը: Իսկ դա հնարավոր կլինի այն դեպքում, երբ բացառվեն բռնության դրսևորումներն ու բանականությունից հեռու վարքագիծը: Սակայն դժբախտաբար այսօր աշխարհի վարքագիծն այնպիսին է, որ բռնությունն ավելի է տարածվում: Կարելի է ասել, որ աշխարհում այսօր չկա որևէ կետ, որտեղ բռնության դրսևորում չկա: Այս երևույթը վերջին տարիներին ամենաշատ զոհերն է խլել աշխարհի տարբեր երկրներում, հատկապես՝ Սիրիայում, Իրաքում ու Աֆղանստանում և Ռոհինգյա մուսուլմանների շրջանում: Այդուհանդերձ, պետք է ասել, որ բռնությունն այսօր վերածվել է համատարած երևույթի: Այնպես որ մենք ամեն օր ականատես ենք լինում, թե ինչպես են Հյուսիսային ու Հարավային Ամերիկայում, Եվրոպայում ու ավելի լայնածավալ ձևով Աֆրիկայում, միլիոնավոր անմեղ մարդիկ բռնության զոհ դառնում:
Նեոնացիստական ու աջ ծայրահեղական գաղափարների տարածումը Եվրոպայում, այդ մայրցամաքից տարածվել է ամբողջ աշխարհում և այսօր այդ շարժումների ազդեցությունը կարելի է նկատել աշխարհի տարբեր կետերում: Այս գաղափարները ստեղծում են ռասիստական ու հակակրոնական շարժումները, կուսակցություններն ու անձինք, որոնք իրենց հակաիսլամական քայլերով, բարդացրել են մուսուլմանների կյանքը եվրոպական երկրներում: Նրանք վիրավորում են մարգարեի սուրբ կերպարը, անարգալից վերաբերմունք ցուցաբերում Ղուրանի նկատմամբ, իսկ մուսուլմաններին անվանում են ահաբեկիչներ: Իհարկե այստեղ դերակատարություն ունեն նաև եվրոպական կառավարություններն ու դրանց ղեկավարները, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով տարածում են իսլամաֆոբիան: Մյուս կողմից, եվրոպական ԶԼՄ-ներն ավելի են սրում իրավիճակը՝ իսլամից սխալ պատկեր ներկայացնելով:
Իսլամական հետազոտությունների փորձագետ շեյխ Ռեյհան Ռեզա Ալ Ազհարին այս կապակցությամբ նշում է. «Արևմտայն ԶԼՄ-ները, կեղծ լուրեր հրապարակելով, նպաստում են իսլամաֆոբիայի տարածմանը, ինչն ազդում է արևմտյան երկրների երիտասարդների վրա և նրանք դառնում են ծայրահեղականներ: Այդ պատճառով, փաստերը վկայում են, որ մինչև 2020թ. Եվրոպայում հակաիսլամական գործողություններն ավելի են շատացել»:
Մյուս կողմից նկատելի է, որ արևմտյան քաղաքական մշակույթում, բռնությունը և ագրեսիվ ու ահաբեկչական խմբերին աջակցելը վերածվել են մի գործիքի՝ նպատակներին հասնելու համար: Ամենատխուրն այն է, որ վերջին կես դարում, արևմտյան գաղութատեր պետությունների կողմից ստեղծված գաղափարների հիման վրա վայրենաբարո գործողություններ են իրականացվել իսլամի անվան տակ: Որպես օրինակ կարելի է նշել Ալ Ղաիդան, ԻԼԻՊ-ը, Ալ Նուսարայի ճակատը, Բոքո հարամը, Ալ Շաբաբը, Ահրար ալ- Շամը և տասնյակ այլ վտանգավոր խմբավորումներ, որոնց համար սովորական երևույթ է մարդկանց գլխատելը, կանանց ու երեխաներին հրկիզելն ու մարդկության պատմամշակութային ժառանգությունը ոչնչացնելը: Փաստերը վկայում են, որ ԱՄՆ-ն, Բրիտանիան և նրանց դաշնակիցները, դերակատար են եղել Ալ Ղաիդա և ԻԼԻՊ խմբավորումների ստեղծման հարցում: Այլ խոսքով, այս խմբերը նրանց ծայրահեղական ու ագրեսիվ գործողությունների արդյունքն են:

Իհարկե, այս ամենին պետք է գումարել նաև աղքատությունը, կյանքի բավարար պայմանների բացակայությունը և հուսալքությունն ապագայի նկատմամբ, ինչը պատճառ է դարձել, որ բռնությունն ու ծայրահեղականությունն ավելի խորանան: Իսկ արտաքին ուժերի միջամտությունները տարբեր երկրների ներքին հարցերին, պատճառ են դարձել, որ վերջիններս չկարողանան քայլեր ձեռնարկել աղքատությունը կրճատելու ուղղությամբ: Երկրներ, որտեղ առկա է կոռուպցիա, բռնատիրություն, որի արդյունքում, հասարակություններում տարածվում է հուսալքությունը և խոցելի խավերին անտեսելը: Այս ամենն ի մի բերելով, կարելի է ասել, որ մեծ արգելք է ստեղծվում զարգացման և խաղաղության ճանապարհին: Պետք է ասել, որ սպառազինական շուկան, որի նպատակն է ավելի մեծ շահույթ ստանալ նավթային դոլարներից, բռնության և պատերազմի ամենակարևոր պատճառներից է: ԱՄՆ-ն Արևմտյան Ասիայի նկատմամբ կիրառում է «ապահով ԱՄՆ՝ անապահով Արևմտյան Ասիայի դիմաց» ռազմավարությունը: Իրականությունն այն է, որ Արևմտյան Ասիայում բռնության ու ծայրահեղականության խորացումն ապահովել է տարածաշրջանից դուրս խաղացողների շահերը, իսկ այդ երկրներում բռնությունները դադարեցնելու պատրվակով նրանց միջամտություններն ավելի են խորացրել այնտեղ առկա ճգնաժամերը: Իհարկե, այստեղ պետք է նշել նաև ՄԱԿ-ի ԱԽ անգործությունը, որի պատճառով, այս գործընթացն ավելի է խորացել: Պատճառն այն է, որ այդ գործունեության արդյունքում, ագրեսորն ավելի է խրախուսվել և ագրեսիայի զոհերը հիասթափվել են ու ենթահող է ստեղծվել որոշ խմբերի համար, որպեսզի դիմեն ծայրահեղ քայլերի: Փաստերը վկայում են, որ որքան մարդիկ ավելի են մոտենում խաղաղ համակեցության գաղափարներին, ծայրահեղականությունն ու բռնությունն ավելի են նվազում: Իսկ որքան խաղաղ համակեցությունը նվազում է ,բռնությունն այնքան աճում է: Սա կարելի է տեսնել ԻԼԻՊ-ի գործողություններում: Այս խմբավորման հետևորդները, ծայրահեղական մեկնաբանություններով, փորձում են այլ կրոնների ներկայացուցիչներին, և նույնիսկ մուսուլմաններին պարտադրել իրենց գաղափարները: Իսկ այդ նպատակին հասնելու համար, նրանք պատրաստ են զոհել հազարավոր մարդկանց, որի առաջացման հարցում դերակատար են եղել տարբեր գործոններ: Ուստի աշխարհի որևէ կետում տեղի ունեցող ցանկացած միջադեպ, ազդեցություն է ունենում աշխարհի այլ շրջանների վրա: Սա ներկա աշխարհի իրավիճակն է, որը կարելի է բնութագրել որպես մշտական անապահովություն և բոլոր անկախ ու ազատախոհ երկրները պետք է փորձեն բացառել այս վիճակը, որպեսզի ստեղծեն խաղաղ համակեցության վրա հիմնված աշխարհ՝ բացառելով բռնությունն ու ծայրահեղականությունը: Պետք է շատ լավ հասկանալ, թե որոնք են ծայրահեղականության արմատները և ներքին ու արտաքին գործոններն ուսումանսիրել քաղաքական, հասարակական, տնետսական և գաղափարական առումներով: Այլ խոսքով, այս երևույթի արմատները չորացնելու համար, որը մարդուց խլել է անվտանգությունը և աշխարհի տարբեր երկրներում միլիոնավոր մարդկանց մահվան ու տարագրության պատճառ դարձել, պետք է ճիշտ մեկնաբանել ներկա աշխարհի իրավիճակը:
Այս կապակցությամբ Իրանի առաջարկած բանաձևի վավերացումը կարելի է ասել, ինչ որ տեղ իր մեջ պարունակում է մի կոչ, որ պետք է հեռանալ անցյալից ու հավատալ մարդկային արժեքներին ու արժանապատվությանը: Այս բանաձևը բոլորին հրավիրում է համագործակցել ու հրաժարվել ծայրահեղ գաղափարներից ու վարքագծից, որոնք ծնում են բռնություն: Այս բանաձևն առաջարկվել է ոչ միայն Իրանի շահերն ապահովելու նպատակով: Այն ընկած է իսլամական հեղափոխության հիմքում է, որը ցանկանում է ստեղծել մի աշխարհ՝ հիմնված խաղաղության վրա, բացառելով բռնությունը՝ հօգուտ բոլոր երկրների ու ժողովուրդների: Իսլամի տեսակետից, ահաբեկչությունը և բռնությունը խաթարում են մարդու զարգացումն ու մեծ վտանգ են համարվում մարդկային քաղաքակրթության համար: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի տարածաշրջանում և դրանից դուրս կազմակերպվեն համաժողովներ, նիստեր, աջակցություն ցուցաբերվի խաղաղասեր շարժումներին ու խմբերին և առաջ տարվի համաշխարհային խաղաղության գաղափարախոսությունը, բացառելով բռնության ու ծայրահեղության յուրաքանչյուր դրսևորում: