Գրքի հմայքը(26)
https://parstoday.ir/hy/radio/world-i159048-Գրքի_հմայքը(26)
Գրքի ձևավորման ու նկարազարդման տեխնիկան Իրանում հին անցյալ ունի և սկսվել է նախաիսլամական ժամանակաշրջանում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 19, 2021 11:05 Asia/Tehran

Գրքի ձևավորման ու նկարազարդման տեխնիկան Իրանում հին անցյալ ունի և սկսվել է նախաիսլամական ժամանակաշրջանում:

Գրքի ձևավորումն ու նկարազարդումն Իրանում կազմել է գրքի կարևոր մասը: Գրքի ձևավորման ու նկարազարդման  ժամանակ կիրառվել է գեղագրություն, ինչպես նաև իրանական հնագույն տեխնիկան՝ թահզիբը, որը  մանրանկարչական արվեստ է նախատեսված գրքերի համար: Այդ ժամանակներում նկարազարդումը համարվել է գրքի կարևոր առանձնահատկություն: Այն նաև նպաստել է գրքի արժեքի բարձրացմանը:

Գիրք կազմելը և այն նկարազարդելն իրանական հնագույն արվեստներից է, որոնք կարելի է  գտնել նաև տարբեր թանգարաններում, այդ թվում՝ պարսկերեն մատյաններում: Դրանցում կարելի է  տեսնել գույների բազմազանություն, երկրաչափական տարբեր ձևեր, գեղագրություն և այլն: Այս ամենը կարելի է  համարել Իրանի զարգացած քաղաքակրթության ապացույցը: Ամենահին կազմված գիրքն ըստ որոշ աղբյուրների, եղել է Ավեստան, որ գրվել է եզի կաշվից պատրաստված թերթերի վրա, ոսկե ջրով:  Այս մասին խոսվել է մի քանի գրքերում, այդ թվում՝ Թաբարիի պատմության գրքում: Իսկ մոտ 9 դար առաջ, Սաալեբի անունով գրողն այս մասին գրել է. «Զրադաշտը Բալխում մի գիրք բերեց Գոշթասբ շահի համար, որը գրեցին   կովի կաշվից պատրաստված 12 հազար թերթերի  վրա,  յուրաքանչյուր բառը փորագրեցին կաշվի վրա ու զարդարեցին ոսկով»:

Իսլամից առաջ իրանցիների ստեղծագործությունները գրվել են քարերի, կենդանիների կաշվի և պապիրուսների վրա: Այն ժամանակ գրիչները եղել են երկաթից, փայտից և եղեգից: Համզե Սպահանիի ասելով. «Արշակունիների ժամանակ աստղագիտության, բժշկության, փիլիսոփայության և գյուղատնտեսության ոլորտների մոտ յոթանասուն գրքեր, հունարենից  և ղպտիերենից, թարգմանվել են պարսկերենի»:  

Արևմտայն Ասիայում և Նեսա շրջանում իրականացված հետազոտությունների արդյունքում, հայտնաբերվեցին Ուրամանի փաստաղթղթերը, որոնք գրված էին կովի կաշվի  վրա և որոշ արձանագրություններ՝ փարթերեն լեզվով: Դա ցույց է տալիս, որ Իրանում գիրք կազմելու արվեստը զարգացած է եղել նաև նախաիսլամական շրջանում: Եգիպտոսում, Միջերկրականի շրջանում և Իրանում բոլոր նման հայտնագործությունները վկայում են, որ գրողները լավ ճանաչում էին նյութի հատկությունները և հանգիստ  գրում էին դրա  վրա:

Ըստ երևույթին, Իրանում, հատկապես Արշակունիների ու Սասանյանների ժամանակ, գրքերը տպագրվում էին այսօրվա գրքի նման և կազմվում թղթից կամ  կաշվից կազմով: Սասանյանների ժամանակ գիրքը տարածված երևույթ էր և Ջոնդի Շափուր դպրոցը համարվում էր  գիրք արտադրող ամենակարևոր կենտրոններից մեկը: Երբ իրանցիներն ընդունեցին իսլամը, տարբեր դինաստիաներ, իրենց վեհությունը և փառքը ցույց տալու համար, որոշեցին պալատներ կառուցել՝ ընդօրինակելով հին Իրանի ժամանակներին: Այս գործընթացը հատկապես տարածվեց Սելջուկների և Ղազնավիների օրոք: Եվ չնայած այս դինաստիաները ծագումով թուրքական էին, սակայն շատ էին կարևորում Իրանի մշակույթը և հնարավորություն ստեղծեցին դրա զարգացման համար: Այդ ժամանակ կառուցվեցին տարբեր գրադարաններ, հատկապես Խաջե Նեզամոլմոլքի նման անձանց կողմից: Արդյունքում, գրքի զարդարման արվեստը մեծ թափ առավ: Սակայն պետք է ասել, որ գիրք կազմելու և գիրք զարգադարելու արվեստը մեծ զարգացում ապրեց հատկապես թեյմուրյանների ժամանակաշրջանում: Այդ ժամանակ պալատը մեծ ուշադրություն էր դարձնում արվեստին: Արդյունքում, այդ ժամանակաշրջանում Իրանում ծաղկեց գիրք զարդարելու արվեստը և գրվեցին բազմաթիվ մատյաններ: Այս ժաանակաշրջանի ամենաարժեքավոր գրքերից է թագաժառանգ Բայսոնղոր Միրզայի պատվերով գրված  «Շահնամե»-ն, որը գրվեց Հարաթի գրադարանում: Այս գիրքը շատ արժեքավոր է հատկապես իր զարդարանքի ու կազմի առումով: Այս աժեքավոր գքրում կա 22 նկարչություն,՝ Հարաթի գեղանկարչական դպրոցից և այն կազմվել է մոտավորապես 1400-ական թվականներին: Գիրքը ներկայումս պահվում է Թեհրանի Գոլեստան թանգարանի գրադարանում և գրանցված է ՅՈՒՍՆԵԿՕ-ի համաշխարհային հիշողության ցանկում, Իրանի անունով:

Բայսանգորի Շահնամեն Գոլեստանի պալատում

Բայսոնղորի «Շահնամե»-ի չափսերն են՝ 26 սմ/38սմ: Այն ունի 700 էջ: Յուրաքանչյուր էջում գրված է 31 տող, որոնցից ամեն մեկում երեք բանաստեղծական տող՝ բեյթ, նասթալիղ գրով: Գիրքը գրված է խանբալեղ թղթի վրա: Այս ստեղծագործության առաջին էջում գրված են  Բայսոնղոր Միրզայի անունը և տիտղոսները: Եվս երկու էջ կազմում է նախաբանը: Այս մատյանն ընդհանուր առմամբ զարդարվել է 22 գույնի ջրաներկով: Կազմը կաշվից է՝ լաջվարդե ֆոնի վրա և ոսկե զարդանախշերով: Իսլամական առաջին շրջաններում գիրք կազմելն ու գիքր զարդարելը կարևորվեցին մուսուլմանների կողմից և այս ոլորտի աշխատողները հատուկ արտոնություններ ստացան: Նրանք մեծ հեղինակություն էին վայելում Իրանում և նրարնց մասին բազմաթիվ նյութեր գրվեցին: Գիրք կազմելն ու զարդարելը հիմնված է 5 հմտության վրա՝ թղթի պատրաստում, թանաքի պատրաստում, այնուհետև կարևորվում է գեղագրությունը, կազմի պատրաստումը և գրքի զարդանախշերը:

Թուղթն Իրանում առաջին անգամ հայտնվել է հիջրեթի առաջին դարի երկրորդ կեսին՝ Իրանի Խորասան նահանգում՝ չինացի գերիների միջոցով: Այն շատ արագ տարածվեց Խորասանում և իսլամական այլ տարածքներում և դարձավ ամենակարևոր արտահանվող ապրանքներից: Դա պայմանավորված էր նրանով, որ իսլամական քաղաքակրթությունը գնալով զարգանում էր, իսկ Թեյմուրյանների և Սեֆևյանների ժամանակ թղթի առևտրով զբաղվող արհեստավորները ուշադրություն էին դարձնում նաև դրա գեղագիտական կողմին: Արդյունքում ի հայտ  եկան թղթի տարբեր տեսակներ:

Իբն Նադիմը, իր «Ալ Ֆեհրեսթ» գրքում գրում է, որ այդ ժամանակ՝ մոտավորապես տասը դար առաջ, օգտագործվում էր վեց տեսակի թուղթ, որոնցից ամենատարածվածը Խորասանի թուղթն էր: Այդ թուղթը բաղկացած էր մի քանի մասից, որոնցից յուրաքանչյուրն ուներ հատուկ անուն: Այդ ժամանակ զարգացավ նաև տարբեր տեսակի թանաքների արտադրությունը: Իսլամական որոշ աղբյուրներում նշվում է, որ թանաքի հումքը հակինթն է, և հակինթից պատրաստված թանաքը ջրի հետ շփվելիս չէր տարածվում: Այդ աղբյուրների համաձայն,  ստեղծվում էր թանաք, որը սիրամարգի փետուրների նման բազմագույն էր: Թանաքին զուգահեռ զարգացան նաև գրչատուփերի, թանաքամանների և այլ արհեստներ:

Գեղագրությունը շատ կարևոր էր գիրք կազմելու հարցում: Իրանական-իսլամական մշակույթում գեղագրությունը շատ էր կարևորվում: Իրանական գեղագրության մեջ կար ներդաշնակություն: Գրված տողը պետք է լիներ   օգտակար և գեղագիտական հաճույք պատճառեր ընթերցողին: Այդպիսով ներդաշնակություն ստեղծվեց բովանդակության ու ձևի մեջ և գնալով այն ավելի զարգացավ:

Գրքի կազմի արհեստը  նույնպես զարգացավ իսլամի ժամանակ: Արհեստավորներն այն պատրաստում էին փայտից, կաշվից, թղթից, կտորից: Այդ կազմերից շատերն այսօր շատ են կարևորվում: Դրանք կարելի է  տեսնել աշխարհի տարբեր թանգարաններում, այդ թվում նաև Հայաստանի Մեսրոպ Մաշտոցի  անվան Մատենադարանում: Այդ կազմերը տարբեր էին, դրանք ունենում էին տարբեր անուններ՝ փայտե, յուղե, սադափե և այլն: Իսկ ինչ վերաբերում է իրանական ամենակարևոր արհեստներից մեկին՝ թահզիբին, որը կարևորվում է գրքի արտադրության ոլորտում, պետք է ասել, որ թահզիբն իրանական ընդհանուր արվեստ  է, որը  միավորում է նկարչությունը, զարդանախշերը և ընդհանրապես բոլոր դետալները, որ կարելի է  նկատել գրքի էջերում: Թահզիբը տարածված արվեստ էր Իրանում և իսլամ աշխարհում: Այս արվեստը կարելի է  տեսնել բոլոր տեսակի գրքերում՝ բժշկական, բնագիտական, գյուղատնտեսության  և գրականության: Այն հիացմունք է պատճառում դիտողին: