Նորություններ(20)
«Նորություններ» հաղորդաշարում, որը հեռարձակվում է ամեն շաբաթ, ներկայացնում ենք գիտական, մշակութային, գեղարվեստական, ռազմական ու տնտեսական ոլորտներում Իրանի գրանցած նորագույն ձեռքբերումները։
Այսօր առաջինը կանդրադառնանք տեխնոլոգիայի ոլորտին:

Իրանական գիտելիքահենք ընկերությունն արտադրել է նանո ախտահանիչ նյութ, որը պարունակում է արծաթի նանո-կոլոիդներ և ջրածնի պերօքսիդ: Այս նյութը կարող է օգտագործվել բոլոր տեսակի միկրոօրգանիզմները և սնկերը ոչնչացնելու համար, չունի լվանալու և չորացնելու կարիք: Նանոլիզը պարունակում է արծաթի և ջրածնի պերօքսիդի կոլոիդներ և դեիոնացված ջուր և զգալիորեն տարբերվում է ալկոհոլի վրա հիմնված ախտահանիչ լուծույթներից: Այս լուծույթն օժտված է նաև վերքերի բուժման հատկությամբ։ Միջազգային ստանդարտների համաձայն, այն ունի մանրէները ոչնչացնլու ավելի մեծ կարողություն և կարող է 30 վայրկյանից քիչ ժամանակում դրանք ոչնչացնել:
Բժշկական ոլորտի վերաբերյալ նշենք, որ Մաշհադի բժշկական գիտությունների համալսարանի մասնագետներն արտադրել են բուսական հիմքով դեղ՝ մանկական ասթմայի բուժման համար: Համալսարանի դասախոս, դոկտոր Համիդ Ահանչյանը նշել է, որ օշարակի տեսք ունեցող դեղը գրանցվել է և համարվում է բուսական ծագում ունեցող լավագույն դեղերից՝ ասթմայով տառապողների մոտ հազը բուժելու համար:
Պարոն Ահանչյանը, ով նաև Մաշհադ քաղաքի հիվանդանոցի մանկական բաժնի ղեկավարն է, նշել է, որ արտադրության ժամանակ նկատի են առնվել Իրանի ավանդական բժշկությունը, այդ թվում Էբնե Սինայի ուսուցումները և ուսումնասիրվել են ասթմայի ու բուսաբուժության վերաբերյալ մեծ թվով հոդվածներ: Նրա ասելով, հնում հենց Մաշհադ քաղաքում 17 տեսակ բույս է առաջարկվել ասթմայով տառապող երեխաներին բուժելու համար: Եվ այս դեղի ստեղծման ժամանակ նկատի է առնվել նաև այդ փաստը: Նա հավելել է, որ դեղի արտադրության մեջ օգտագործվել են լավագույն բույսերը և այն անցել է փորձաշրջան:
Հետազոտողը նշում է, որ այս օշարակը հատկապես շատ արդյունավետ է ասթմայով տառապող երեխաների և մրսածության հետևանքով առաջացող հազի բուժման համար: Նա հավելել է, որ կորոնավիրուսի հետևանքով առաջացած հազի բուժման հարցում դեղամիջոցի արդյունավետության ուղղությամբ հետազոտություններ չեն անցկացվել, սակայն այդ ուղղությամբ նույնպես կարելի է աշխատել: Ներկա դրությամբ դեղը թույլ դոզայով և մեղրի հետ միասին, նշանակվում է 4 տարեկանից բարձր երեխաների համար: Մինչ այժմ դրա օգտագործման արդյունքում որևէ բացասական հետևանք չի գրանցվել:
Անցած շաբաթ արվեստի ոլորտում նույնպես տեղի ունեցավ կարևոր իրադարձություն՝ Վենետիկի 2021թ կինոփառատոնի շրջանակում, Իտալիայի կինոքննադատների ազգային ասոցիացիայի կողմից փառատոնին զուգահեռ և անկախ կերպով կազմակերպված միջազգային քննադատների շաբաթվա գլխավոր մրացանակը շնորհվեց «Զալավա» ֆիլմին, որի ռեսժիսորն է Արսալան Ամիրին:
Ֆիլմը պատմում է 1978թ․ մի փոքրիկ գյուղում տեղի ունեցած դեպքի մասին: Գյուղացիները պնդում են, որ գյուղում դև է ապրում: Ֆիլմը արժանացել է միջազգային կիոնաքննադատների ամենշաբաթյա մրցանակին: Ֆիլմը ստացել է նաև Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի մրցանակը։
Ժյուրին, որի կազմում են եղել Կլաուդիո Կուպելինին, Վանիա Կլաուդիո Ջերսիչը և Սանդրին Մարկուսը, բարձր է գնահատել ռեսժիսորի ընդունակությունները, քանի որ սա նրա առաջին ֆիլմն է: Ժյուրին նշել է, որ ռեժիսորը լավագույնս տիրապետում է կինոյի լեզվին և կարողացել է լավագույն կերպով ներկայացնել սնոտիապաշտությունն ու դրա դեմ պայքարելու անհրաժեշտությունը:
Ղասիդե Գոլմաքանիի «Աղուտում գտնվող այգին» կարճամետրաժ ֆիլմն արժանացել է իսպանական Ahora es Corto մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին: Ֆիլմը, որը նկարահանվել է Ռուսաստանում և Իրանում, պատմում է մի կնոջ մասին, որը որոշում է ամուսնալուծվել: Ֆիլմը մասնակցել է մի քանի փառատոների և Իսպանիայից վերադարձել հաղթանակով: Փառատոնը տեղի է ունեցել 2021թ սեպտեմբերին:
«Լուռ ծառ» ֆիլմը նույնպես հաջողություն է գրանցել, արժանանալով Իտալիայի Թուրինի կինոփառատոնի «Լավագույն ֆիլմ» մրցանակին: Ֆիլմի ռեժիսորն է Ֆայսալ Սյուզալը, պրոդյուսերը՝ Ալի Նուրի Օսկոյը: Իրանի և Թուրքիայի համատեղ արտադրություն ֆիլմի մոնտաժի համար մրցանակը բաժին է հասել Մուստաֆա Խարկեփուշին։ Այս տարի փառատոնին մասնակցել է 13 գեղարվեստական, 16 վավերագրական, 51 կարճամետրաժ ֆիլմ, իսկ արտամրցութային բաժնում ցուցադրվել է 31 գեղարվեստական ֆիլմ։ «Լուռ ծառ» ֆիլմը, որը նախկինում կրել է «Ընկույզի ծառը» անունը, նկարահանվել է Յաշար Քամալիի հեղինակած «Մի թևանի թռչունը» գրքի հիման վրա, և ոգեշնչված որոշ պատմական իրադարձություններով, որոնք ազդել են թուրքական հասարակության վրա: Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում մի ծառի շուրջ:
Անցած շաբաթ, Թուրինի կինոփառատոնի «Լավագույն դերասանուհի» մրցանակը շնորհվել է իրանցի դերասանուհի Սուսան Փարվարին՝ «Բոտոքս» ֆիլմի համար: «Բոտոքս» -ն այս դերասանուհու առաջին մեծ փորձն է: Կինոփառատոնում «Բոտոքս»-ի հիմնական մրցակիցներն էին այնպիսի հեղինակավոր փառատոների հաղթողները, ինչպիսիք են Սան Սեբաստիանը, Ռիո դե Ժանեյրոն, Ռոտերդամը, Մոսկվան, Վենետիկը, Վարշավան, Կառլովի Վարին և Թալլինը։