Նորություններ(21)
«Նորություններ» հաղորդաշարում, որը հեռարձակվում է ամեն շաբաթ, ներկայացնում ենք գիտական, մշակութային, գեղարվեստական, ռազմական ու տնտեսական ոլորտներում Իրանի գրանցած նորագույն ձեռքբերումները։
«Նորություններ» հաղորդաշարի այս շաբաթվա զրույցը կսկսենք տեխնոլոգիայի ոլորտին առնչվող մի հոդվածով։
Վերքերի պատշաճ բուժման բացակայությունը հանգեցնում է վարակի և արյան մեջ բակտերիաների փոխանցման, և, հետևաբար, քրոնիկական վերքերը անդամահատման կարևոր պատճառներից են: Այդ նպատակով մի խումբ հետազոտողներ, իրանցի հետազոտողի գլխավորությամբ, մշակել են բարակ ասեղ պարունակող շերտ՝ հին վերքերը բուժելու համար:
Իրանցի հետազոտող և Փուրդուի համալսարանի Նյութերի ճարտարագիտության ֆակուլտետի ասիստենտ պրոֆեսոր՝ Ռահիմ Ռահիմին, մշակել է ճկուն պոլիմերային կոմպոզիտ, որը պարունակում է նուրբ ասեղներ, որոնք կարող են ներթափանցել քրոնիկ վերքերի մեջ արտադրվող ֆիզիկաքիմիական բակտերիաների բիոֆիլմ՝ միաժամանակ ապահովելով հակաբակտերիալ և թթվածնային նյութեր: Հետազոտողի խոսքով՝ բիոֆիլմը կամ կենսաշերտը գործում է որպես վահան և թույլ չի տալիս, որ հակաբիոտիկը հասնի վարակված բջիջներին ու հյուսվածքներին։ Երբ նուրբ ասեղները մտնում են այս շերտը, նրանք կլանում և լուծում են հիմքում ընկած հեղուկը: Արդյունքում հակաբիոտիկն անմիջապես հասնում է բորբոքված բջիջներին ու հյուսվածքներին։
Հետազոտողի խոսքերով, վերքի վրա ստեղծված բիոֆիլմը շրջանցելու ավանդական միջոցը բժշկի կողմից վերքի մաքրումն է, ինչը ցավոտ գործողություն է։ Առողջ հյուսվածքը նույնպես կարող է վնասվել վիրահատության ընթացքում: Փոքրիկ ասեղները ցավ չեն պատճառում, դրանք այնքան երկար չեն, որ հասնեն նյարդերին։ Հրապարակված ուսումնասիրության մեջ հետազոտողները մանր ասեղներ են փորձարկել մոդելային վերքերի վրա: Դրանք լուծարվեցին 5 րոպեից էլ քիչ ժամանակում, և վերքին հակաբիոտիկներ փոխանցվեցին, որից հետո շերտը հեռացվեց։ Միկրոասեղների զարգացման հաջորդ քայլը վեր է նախնական և կլինիկական փորձարկումներից:
Այս հետազոտության արդյունքները հրապարակվել են ACS Applied Bio Materials պարբերականում:
Թեհրանի մասնաճյուղի Իսլամական Ազատ համալսարանի Արդյունաբերական մենեջմենթի ուսանող, հյուսիսային Խորասան նահանգից երիտասարդ գյուտարար՝ Արիանա Նուրին երրորդ տեղն է զբաղեցրել Շվեյցարիայի գյուտարարների համաշխարհային մասնագիտացված մրցույթում: Իրանի գյուտերի թիմի ղեկավարի խոսքով՝ այս մրցույթներն անցկացվել են առցանց՝ հազարավոր գյուտարարների մասնակցությամբ ամբողջ աշխարհից, որի ընթացքում մրցել են գյուտարարների համաշխարհային ֆեդերացիայի անդամ գյուտարարները։ Այս մրցույթում իրանցի կնոջ կողմից մշակված կորոնավիրուսի դեմ խելացի սարքերի նախագիծը , որտեղ խելացի ռոբոտը, կարող է վերահսկել մարդկանց մարմնի ջերմաստիճանը և ախտորոշել հիվանդներին, արժանացել է լավագույն տիտղոսին: Նրա խոսքով, նախագիծը, Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության նորարարությունների և գյուտերի մրցույթներում, ևս արժանացել է լավագույն վարկանիշին։
Գյուտարարի խոսքով, նախագիծը հավանության է արժանացել նաև ՄԱԿ-ի նորարարության և տեխնոլոգիաների կենտրոնում MIT համալսարանի նորարարության մարտահրավերի կողմից: Այս գլոբալ ծրագիրը կազմակերպվում է ամեն տարի Միավորված ազգերի կազմակերպության, Առևտրի համաշխարհային կազմակերպության և այլ հեղինակավոր համաշխարհային համալսարանների և կազմակերպությունների կողմից՝ օգնելու զարգացող և զարգացած երկրներին ամբողջ աշխարհում:
Միջոցառմանը Արիանա Նուրին ինովացիոն կենտրոնից ստացավ նորարարության հաստատման վկայական:
Մեկ այլ ձեռքբերումով իրանցի հետազոտողներին հաջողվեց տեղայնացնել լիթիումի կաթոդային մարտկոցների համար հումքի արտադրությունն ու տեխնիկական գիտելիքները և արտոնագրել այդ երկու գյուտերը:
Ամիրքաբիրի տեխնոլոգիական համալսարանի քիմիայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական և Վերականգնվող էներգիայի գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, դոկտոր Մեհրան Ջավանբախտի խոսքերով, ամբողջ աշխարհի ավտոմոբիլային ընկերությունները վերջերս դարձել են լիթիում-իոնային մարտկոցների հիմնական պահանջողները՝ էներգիայի սպառումը նվազեցնելու նպատակով: Բացի այդ, ակնկալվում է, որ հանածո մեքենաներից ջերմոցային արտանետումների վերաբերյալ խիստ կանոնակարգերը կբարձրացնեն էլեկտրական մեքենաների պահանջարկը, ինչն իր հերթին կավելացնի լիթիում-իոնային մարտկոցների կարիքը:
Վերականգնվող էներգիաների հետազոտական կենտրոնի ղեկավարի խոսքով, 2019 թվականին լիթիում-իոնային մարտկոցների շուկան կազմել է 36,7 միլիարդ դոլար և կանխատեսվում է, որ մինչև 2027 թվականը կկազմի 130 միլիարդ դոլար: Այս մարտկոցները ներկայումս լավագույն համակցությունն են էներգիայի խտության, հզորության խտության, արդյունավետության, ցիկլայինության և գնի առումով: Էլեկտրական տրանսպորտի համակարգում լիթիումային մարտկոցների լայն կիրառման շնորհիվ մեծ նշանակություն ունի պահանջվող նյութերի արտադրությունն ու մշակումը։
Ամիրքաբիրի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի անդամներից մեկն ասել է.«Այսօր աշխարհում միայն մի քանի երկրներ են ի վիճակի լիթիումային բջիջներ արտադրել, քանի որ այդ նյութերն արտադրելու համար կան տարբեր մարտահրավերներ, ինչպիսիք են լիթիումի և կոբալտի ռեսուրսներին հասանելիությունը, հիմնական կարգի մարտկոցների հումքի արտադրությունը, առաջադեմ նյութերի արտադրության տեխնիկական գիտելիքները և գինը: Այդ իսկ պատճառով մենք փորձեցինք հումք արտադրել լիթիումային մարտկոցների համար՝ Ամիրքաբիր տեխնոլոգիական համալսարանի Վերականգնվող էներգիայի հետազոտական կենտրոնի համագործակցությամբ»։
Գիտելիքահենք այս ընկերության կողմից արտադրվող կաթոդային նյութերից կարելի է նշել LMO նանոնյութերի և NCM և LFP-ի վրա հիմնված նանոկոմպոզիտների արտադրությունը, որոնց արդյունքները գրանցվել են մի քանի միջազգային հոդվածների և երկու գյուտերի տեսքով 2020 թվականին։
Անցյալ շաբաթ «Սեֆիդփուշ» կարճամետրաժ ֆիլմը դարձավ իրանական կարճամետրաժ կինոյի ներկայացուցիչը 2022 թվականի Օսկար մրցանակաբաշխությանը։
Անցյալ տարի Թեհրանի 37-րդ կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնի գլխավոր մրցանակի արժանացած Ռեզա Ռահիմիի «Սեֆիդփուշ» կարճամետրաժ ֆիլմը իրանական կարճամետրաժ կինոյի ներկայացուցիչն է լինելու Օսկարի ակադեմիայի կանոնադրությանը համապատասխանող կարճամետրաժ ֆիլմերի կողքին:
Թեհրանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնը օսկարակիր փառատոների ցանկում ընդգրկվելու պատճառով, այս փառատոնը և այս ցանկի մյուս փառատոները, ըստ Օսկարի չափանիշների, կարող են ընտրել նույն ժամանակահատվածի կարճամետրաժ ֆիլմերը նույն թվականի հոկտեմբերի 1-ից մինչև հաջորդ տարվա սեպտեմբերի 30-ը և ներկայացնել այս ակադեմիային։ Ըստ այդմ, Ռեզա Ֆահիմիի կարճամետրաժ ֆիլմը, որը երեսունյոթերորդ շրջանում ստացել է Միջազգային բաժնի գլխավոր մրցանակը, կմասնակցի 2022 թվականի «Օսկար»-ին։ Կարճամետրաժ ֆիլմերի անվանակարգում 94-րդ Օսկարը կհյուրընկալի ստեղծագործություններ, որոնք ընտրվել և ներկայացվել են այս ակադեմիային 2020 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի վերջը:
Հիմնվելով Մոհամմադ Սալեհ Ալայի կողմից գրված «Պանրի ափսեի» պատմության վրա՝ «Սեֆիդփուշ» ֆիլմում ներկայացվել է մի ծեր կին, ով իր պատրաստած պանիրը տալիս է 10-ամյա Ահմադին՝ պանիրը և պառավի պատգամը հորը փոխանցելու համար։ Ֆիլմը, որը ստեղծվել է Իրանի երիտասարդական կինոյի ասոցիացիայի աջակցությամբ, արդեն մասնակցել է միջազգային կարևոր փառատոների, ինչպիսիք են Ֆրանսիայի Կլերմոն-Ֆերանի փառատոնը, Ճապոնիայի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնը (Scarqualife փառատոններից մեկը), Կոնկորտո փառատոնը Իտալիայում և այլն:
Այս ստեղծագործության ռեժիսոր Ռեզա Ֆահիմին նախկինում փայլել է «Ամպային երեխաներ» ֆիլմով (արտադրվել է 2014 թվականին) և արժանացել բազմաթիվ մրցանակների ներքին և արտասահմանյան հեղինակավոր փառատոներից, ինչպիսիք են Ասիայի մրցույթի լավագույն կարճամետրաժ ֆիլմի երկու մրցանակ և ճապոնիայի short shorts փառատոնի գլխավոր մրցանակը և հայտնվել է Օսկարի ճանապարհին: Նա Իրանի կարճամետրաժ ֆիլմերի հեղինակներից է, ով շեշտը դնում է մարդկային և բարոյական, բնության վրա հիմնված և համընդհանուր հասկացությունների վրա՝ ներկայացնելով պարզ և հանրաճանաչ պատմություններ՝ հայրենի դերասանների և երեխաների միջոցով:
Մինչ նոր հանդիպում եթերում,լավագույնն ենք մաղթում: Տերն ընդ ձեզ: