Գրքի հմայքը(27)
https://parstoday.ir/hy/radio/world-i159722-Գրքի_հմայքը(27)
Ոսկեզօծման արվեստը, իրանական գեղագրության և գեղանկարչության հետ մեկտեղ, իսլամական դարաշրջանում իրանական գրքարվեստի երեք հիմնական տարրերն են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 26, 2021 09:00 Asia/Tehran

Ոսկեզօծման արվեստը, իրանական գեղագրության և գեղանկարչության հետ մեկտեղ, իսլամական դարաշրջանում իրանական գրքարվեստի երեք հիմնական տարրերն են:

Իսլամի հայտնվելուց հետո այնպիսի երկրներում, ինչպիսին Իրանն է, գլխավոր և ամենակարևոր գիրքը, որը գրավեց արվեստագետների ուշադրությունը, Ղուրանն էր: Նախորդ հաղորդումներում ասացինք, որ գրքի ձևավորման արվեստը վերաբերում է արվեստի հավաքածուին, որն օգտագործվում է ձեռագրեր պատրաստելու, զարդարելու համար:

Ոսկեզօծման մոտիվները, որոնք օգտագործվում են արվեստի գործերը զարդարելու համար, արևելյան, հատկապես իրանական արվեստի ամենահին և միևնույն ժամանակ ամենանուրբ դեկորատիվ մեթոդներից մեկն է: Այս ինքնատիպ և հնագույն արվեստը որը միախառնված է նկարչի հոգու հետ, և նրա բոլոր ձևավորումները վերացական են, իհարկե նաև կապված են բնության հետ: Այս մոտիվների տարածքը խորհրդանշական վառ գույներն են, որոնք ծնվում են նկարչի հոգուց և աշխարհայացքից:

Ոսկեզօծման արվեստը կարելի է համարել, որպես ինքնատիպ ու գեղեցիկ զարդերի հավաքածու, որոնք թվագրվում են Սասանյանների ժամանակաշրջանից։ Իրանում իսլամի ազդեցությունից հետո ոսկեզօծման արվեստը հասանելի  դարձավ գրքերի և ձեռագրերի զարդարման համար: 

Ոսկեզօծման արվեստը

Մուսուլմանները փայլել են գեղանկարչության չորս բնագավառներում, որոնք են՝ , էսլիմի , տառերի և տերևների զարդանախշման արվեստը (Արաբեսկ):, փոխակերպման և բնությունից աբստրակցիայի արվեստը, նկարելու արվեստը և  գույնի նրբությունը, մուտացիաներն ու լույսի պայծառությունը և գեղագրության արվեստը: Ամենակարևոր գրքերից մեկը մուսուլմանների սուրբ գիրք Ղուրանն է, որը գրվել է արվեստագետների կողմից գեղեցիկ ձեռագրով և զարդարված նկարիչների գրիչներով։ Այս աստվածային գիրքը կարևոր դեր է խաղացել իսլամական արվեստի ձևավորման գործում և դրա գեղագիտությունը կարելի է քննարկել տարբեր կողմերից: Ղուրանի ոսկեզօծումը, մի կողմից Ղուրանը զարդարելու, մյուս կողմից ոգեղենությունը մարմնավորելու համար էր փորագրվում ձեռագիր էջերին, և թեև այն օգտագործվում էր Ղուրանի էջերը զարդարելու համար, բայց միշտ փորձ է արվում կենտրոնանալ Ղուրանի այաների վրա: Այդ իսկ պատճառով նկարիչները փորձում էին ոսկեզօծ նախշերն այնպես նկարել, որ նայվածքը ուղղվի այաների վրա։ Իսկ մոտիվների ամբողջությունը հիմք է ստեղծում տեքստի հոգևորության և աստվածային լինելու համար: Իսլամական արվեստի գիտնականների և փորձագետների մեծ մասը կարծում է, որ իսլամի առաջին դարերում ոսկեզօծողը և գեղագրողը մեկ մարդ էր: Հետագա դարերում, ավելի բազմազան և բարդ ձևավորումների ավելացմամբ և ավելի լայն տեխնիկական մեթոդների կիրառմամբ, ոսկեզօծման արվեստը աճեց և յուրաքանչյուր ժամանակաշրջանում այս արվեստին ավելացան նոր մոտիվներ և տեխնիկա:

Դարերի ընթացքում ոսկեզօծման արվեստը մշտապես զարգանում է, որովհետև որքան ուշադրություն էր դարձվում գեղագրությանը, նույնքան էլ Ղուրանը դասավորելու և ոսկեզօծելու արվեստը հետաքրքրում էր երեցներին ու իշխաններին, այնքան, որ Իրանի տարբեր շրջաններում, հատկապես Խորասանում, հիմնվեցին հետաքրքրվողներին կրթելու դպրոցներ։ Սկզբում գեղագիրները զբաղվում էին ոսկեզօծմամբ, բայց աստիճանաբար արվեստագետների միջև աշխատանքի բաժանում կատարվեց։ 

Ոսկեզօծման արվեստի մասին պահպանված ամենահին աշխատանքը իններորդ դարին պատկանող Ղուրանն է: Այս նրբագեղ Ղուրանը և նմանատիպ գործերը հետագա դարերում հաճախ պատրաստվել են իշխանների և տիրակալների պատվերով և նկարիչները փորձել են այն զարդարել գերազանց կերպով:

Թերեւս Ղուրանի ոսկեզօծման պատմությունը կարելի է համարել այն գրելու հետ միաժամանակ, այնպես, որ նրանք նախ զարդարում էին այն, որպեսզի որոշեն այան, այայի նշանները և Ղուրանի տեքստի այլ կատեգորիաները: Իսլամական դարաշրջանի սկզբում ոսկեզօծման արվեստը հիմնականում օգտագործվում էր Ղուրանի տարբերակները զարդարելու համար և աստվածային այաները մշտապես պահում էր գեղեցիկ ու հիասքանչ շրջանակի մեջ։

Ոսկեզօծ բառացիորեն  նշանակում է ոսկեզօծում և դրանք  զարդանախշեր են, որոնք գծված և զարդարված են սև գծերով և ոսկեջրով և դրանում ոչ մի այլ գույն չի օգտագործվում։ Ոսկեզօծման մեջ օգտագործվող ոսկին կարող է լինել տարբեր գույների, երբ մաքուր ոսկին օգտագործվում է արծաթի և պղնձի բաղադրությամբ, այն դառնում է դեղին, կանաչ և կարմիր: Բայց դա չի նշանակում, որ ոսկեզօծման մեջ օգտագործվել են այլ գույներ, որովհետև եթե ոսկուց բացի, օգտագործվել են կինաբար(Կարմրագույն հանք՝ ծծմբային սնդիկ,որից ստանում են սնդիկ, ներկ և զինջարակ), լազուր, ժանգագույն, սաֆրան և այլն այդ նախշը կոչվում է «մորասա»։

18-րդ դարի Ղուրան

 

Ոսկեզօծումի տեսակները շատ բազմազան են, այժմ կխոսենք նրանց մի քանի օրինակի մասին.

Շամսե կամ «Արև» շրջանաձև է, որը նման է արևի պատկերին՝ իր շուրջը ճառագող ճառագայթներով և հաճախ գրքի առաջին էջի ետնամասում էին նկարում, իսկ մեջտեղում նշում էին հեղինակի անունը և այլ տվյալներ։

«Թորանջը» լաբիրինթոսաձև է, որի մեջտեղում զարդարված է նախշերով և երբեմն նրա ոսկեզօծ ֆոնի վրա գրվում էր գրքի անունը։ «Կես թորանջը» լայնորեն օգտագործվում է կենտրոնական թորանջը նշելու համար, որը հաճախ օվալաձև է։ «Սար թորանջը» իրականում փոքրիկ շեղանկյունի է, որը գտնվում է թորանջի վերևում և ներքևում։

«Էպիգրաֆիան» ուղղանկյունաձև է՝ երկու կողմից զարդարված փոքր կիսաշրջաններով։ Այս ձևերը օգտագործվել են Ղուրանի այաներում և գլուխներում:

Որոշ արձանագրություններ ունեն ուղղանկյուն ձև՝ կլոր գլխով, որը կոչվում է «թևկապ», թորանջի երկու գլուխներով։ Գրությունների այս տեսակը կոչվում է «թևկապ»:

Նկարիչները ոսկեզօծման տեսակն ընտրել են ստեղծագործության գեղագրական առանձնահատկություններին համապատասխան, որպեսզի վերջնական էջերի դասավորությունն ու զարդանախշումը դառնան  ներդաշնակ համադրություն։

Տպագիր Ղուրաններում օգտագործվող գույների նմանությունը ձեռագիր օրինակներին կարևոր կետ է, որին պետք է անդրադառնալ: Տպագիր Ղուրաններում կապույտ, ոսկեգույն, սպիտակ, կարմիր և կանաչ գույները նույնպես հիշեցնում են ձեռագրերը: Ձեռագիր Ղուրանների մեծ մասը, հատկապես Սեֆյանների ժամանակաշրջանում, գրքերի էջերը զարդարում էին այս գույներով։ Ներկեր պատրաստելու ավանդական մեթոդներից հեռանալով և բնական գույների կիրառման պատճառով արվեստագետները շարունակում են զարդարել Ղուրանների էջերը արհեստական ​​և քիմիական գույներով։

Ոսկեզօծ գծագրերն իրենց առանձնահատուկ և  խորհրդանշական գույներով խորը արմատներ ունեն հին աշխարհում: Ոսկեզօծման մեծ մասը եղել է երեք գույներով՝ արծաթագույն, ոսկեգույն և կապույտ: Այս երեք գույները հատուկ և կարևոր դեր են խաղում իսլամական արվեստում: Այս երեք գույները իրանական իսլամական մտքի և գեղագիտության մեջ հասնում են այնպիսի հավասարակշռության, որը չկա այլ էթնիկ խմբերի նմանատիպ գեղարվեստական ​​օրինակներում:

 Սուրբ Ղուրանի ամենագեղեցիկ օրինակներից մեկը Իրանի ազգային թանգարանի օրինակն է: Այս օրինակը Ղուրանի այն 29 օրինակներից մեկն է, որը 3-4-րդ դարերում գրվել է Սամանյանների օրոք կաշվի վրա, քուֆի ձեռագրով:

 

Այս Ղուրանը սկսվում է Ալ-Մոլք  սուրայով և ավարտվում Ալ-Մորսալաթ սուրայի վերջին այայով: Յուրաքանչյուր սուրա մյուսից առանձնանում է հատուկ զարդերով: Յուրաքանչյուր սուրայի սկզբում երևում է հորիզոնական ձող՝ ոսկե զարդանախշերով և արմավենու տերևներով, որը շարունակվում է աջ եզրով: Յուրաքանչյուր հատվածի վերջը նշվում է եռանկյունի կազմող զարդանախշերով:

Առաջին էջը ոսկեզօծված է և ունի զարդանախշված վերնագիր։ Վերջին երկու էջերը ոսկեզօծված են և զարդարված երկրաչափական նախշերով։ Գրքի շապիկը ձևավորվել է  11-րդ դարում Սեֆյանների օրոք։ Այն ոսկեզօծված և շագանակագույն է և զարդարված է թորանջի, սարթորանջի, լաչաք թորանջի և էսլիմի նախշերով։