Գրքի հմայքը (28)
https://parstoday.ir/hy/radio/world-i160366-Գրքի_հմայքը_(28)
Պատմությունների ազդեցությունը մարդկային կյանքի վրա այնքան մեծ է, որ մեր առօրյա վարքագծերից շատերը կարելի է մեկնաբանել պատմություններով: Սնահավատությունից մինչև իրարանման խնդիրների նկատմամբ ընդհանուր մոտեցումները, վարքագծային և հոգեբանական խնդիրները զգալիորեն վերադառնում են հասարակության մշակույթում առկա առասպելներին և պատմություններին: Մի շարք այդ լեգենդներից ու պատմություններից մեզ են հասել գրավոր ժառանգության տեսքով, որոնցից մի քանիսին կծանոթանանք մի քանի հաղորդումների ընթացքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 02, 2022 04:17 Asia/Tehran

Պատմությունների ազդեցությունը մարդկային կյանքի վրա այնքան մեծ է, որ մեր առօրյա վարքագծերից շատերը կարելի է մեկնաբանել պատմություններով: Սնահավատությունից մինչև իրարանման խնդիրների նկատմամբ ընդհանուր մոտեցումները, վարքագծային և հոգեբանական խնդիրները զգալիորեն վերադառնում են հասարակության մշակույթում առկա առասպելներին և պատմություններին: Մի շարք այդ լեգենդներից ու պատմություններից մեզ են հասել գրավոր ժառանգության տեսքով, որոնցից մի քանիսին կծանոթանանք մի քանի հաղորդումների ընթացքում:

«Հարրի Փոթեր» նոր ցուցահանդեսի համաշխարհային շրջագայությունը կմեկնարկի 2022 թվականին և այցելուների համար կապահովի այս կախարդական աշխարհում գտնվելու հետաքրքիր փորձը։ Այս ցուցահանդեսը կներառի Հարրի Փոթերի հանրահայտ կախարդական աշխարհում վայրերի նորարարական վերստեղծում, ինչպես նաև այս շարքի ֆիլմերում օգտագործվող տարազներն ու բեմական սարքավորումները:

Ջոան Ռոուլինգը հրատարակել է Հարրի Փոթերի շարքի առաջին գիրքը 1997 թվականին: Ֆանտաստիկ այս հավաքածուն արժանացավ քննադատների գնահատանքին և մեծ լսարան ձեռք բերավ: Երբ 2001 թվականին թողարկվեց այդ գրքի հիմամբ առաջին կինոնկարը, այն օրեցօր տարածվում էր ժողովրդի մեջ, և 10 տարվա ընթացքում «Հարրի Փոթեր»-ի աշխարհը վերածվեց մեդիա կայսրության: Այս աշխատանքների արտադրողները միլիարդավոր դոլարներ են վաստակել գրքերի, ֆիլմերի, տեսախաղերի և այլ ապրանքների վաճառքից, և տնտեսական հաջողության այս միտումը շարունակվում է։
«Հարրի Փոթերը» լեգենդ է անիրական կերպարներով, որոնք ապրում են անսովոր աշխարհում։ Այնուամենայնիվ, որոշ քննադատներ կարծում են, որ այս պատմությունը շատ բան է սովորեցնում իր ընթերցողներին և չի կարող անտեսվել միայն այն պատճառով, որ այն անիրական է:

Բոլորս գիտենք, որ Հարրի Փոթերը աշխարհում առաջին գրված առասպելը չէ, և որ առասպելներն ու լեգենդները՝ գրավոր թե սերնդեսերունդ բանավոր փոխանցված, մարդկային մշակույթի արժեքավոր գանձարան են: Մի քանի հաղորդումներում կանդրադառնանք ժամանակի թունելով անցած և այժմ մեզ հասանելի ամենահայտնի և միևնույն ժամանակ ամենահին գրավոր լեգենդներին։

Մահվան, արարչագործության, Աստծո և այլ հարցերը թեմաներ են, որոնք միշտ էլ զբաղեցրել են մարդու միտքը։ Նախնադարյան մարդը, երբ չէր կարող գիտական ​​հիմնավորում գտնել այս հարցերի համար, միշտ իր երևակայության տիրույթում՝ փնտրել է երևույթների պատճառները և սերնդեսերունդ պատմել ու փոխանցել է դրանք:

Առասպելը շրջակա իրողությունները կամ գերբնական երևույթների մասին արտահայտվելու փորձ է: Մարդը դիմել է գերբնական մեկնաբանությունների՝ բացատրելու այն երեւույթները, որոնց մասին անտեղյակ է: Այսինքն՝ մարդն առասպելներ է ստեղծել՝ փորձելով հոգևոր խաղաղություն ստեղծել բնության և իր միջև։

Առասպելը միֆ բառի համարժեքն է, որը հաճախ օգտագործվում է որպես գեղարվեստական ​​պատմություն, որը բացատրում է բնական երևույթ կամ գործողություն, հաստատություն կամ սոցիալական համոզմունք: Առասպել նշանակում է հին պատմություն, իրականությանը չհամապատասխանող խոսքեր և այլն: Այս բառը հին գրական տեքստերում գործածվել է վերը նշված իմաստներից մեկով և այս բառի տարբեր համակցություններ են արվել, ինչպես օրինակ՝ առասպել հորինել և լեգենդ դառնալ։ Այսպիսով, առասպելները մտածին հեքիաթներ են, որոնք պարունակում են խորը ճշմարտություններ և արտահայտում են հավաքական տեսակետներ հիմնարար հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են մահը, կյանքը, աստվածայինը և արաչությունը:

Առասպելները քաղաքակրթությունների հիմքերն են: Կան պատմություններ, որոնք փոխանցվել են սերնդեսերունդ: Առասպելներն օգնել են ձևավորել ժամանակակից մարդկային աշխարհը, բայց դրանք միշտ չէ, որ ճիշտ աղբյուրն են ճշմարտությունն իմանալու համար, այլ պարզապես պատմություն են պատմում: Այնուամենայնիվ, կան առասպելներ, որոնք ճշմարտության հետքեր են թաքցնում իրենց շերտերում:

Պատմվածքը տարօրինակ ունակություններ ունի. Այն կարող է տեղափոխվել աշխարհի մի ծայրից մյուսը, ազդել և ազդվել և նույնիսկ փոխել սոցիալական հավասարումները: Պատմության այս փոփոխությունները մեզ հնարավորություն են տվել դասակարգել այն ըստ փոքր և մեծ տարբերությունների:

Առասպելների և լեգենդների հիմնական թեմաները բաժանված են չորս կատեգորիաների՝ արարչագործություն, պտղաբերություն, փրկություն և հերոսություն, և ցանկացած այլ թեմա ծագում դրանցից և տարածվում է պատմության այլ ձևերի վրա։

Առասպելները բաժանվում են երկու մասի` մի մասը արարչագործության, Աստծո, մահվան և այլնի մասին է: Մի մասն էլ մարդկանց և նրանց սոցիալական կյանքի, պատմությունների ու վշտերի, նրանց ցավերի ու ուրախությունների, հերոսությունների ու անհաջողությունների մասին է: Երկու կատեգորիաների հիմնական առանձնահատկությունը նրանց երևակայական լինելն է։

Առասպելների մեջ միշտ հակասություններ կան։ Այն մի կողմից պարունակում է յուրաքանչյուր ազգի սուրբ ու հերոսական պատմությունները, իսկ մյուս կողմից՝ երևակայական, ժողովրդական, երբեմն էլ տհաճ պատմություններ։ Բայց չպետք է մոռանալ, որ երկու տեսակներն էլ արժեքավոր և կարևոր են. Կարծես քսաներորդ դարում մշակութաբանները հասկացան այս պատմությունների արժեքը և նոր հայացք ձևավորվեց դրանց նկատմամբ։

Նրանց հետազոտությունները ցույց են տալիս, որ առասպելները պարունակում են նոր վերաբերմունք և պատկերացումներ իրականության և մարդկային կյանքի համատեքստի մի մասի նկատմամբ, որն ազդում է մարդու վարքագծի վրա և արդարացնում արժեքների և սովորույթների գոյությունը: Ըստ այդ տեսակետի՝ դիցաբանության գիտությունը ձևավորվել է որպես գիտություն, որը զբաղվում է առասպելների ճանաչմամբ, դասակարգմամբ, ստուգաբանությամբ և վերլուծությամբ։ Առասպելաբանությունը աստիճանաբար կապվեց այլ գիտությունների հետ, ինչպիսիք են մարդաբանությունը, կրոնագիտությունը, գրականությունը, կրոնների պատմությունը և այլն:
Առասպելն այսօր կարևոր տեղ է գրավում գրական և գեղարվեստական ​​տեքստերի ուսումնասիրության և վերլուծության մեջ, իսկ առասպելական գրախոսությունն իր տեղն է գտել գրախոսության բոլոր տեսակների մեջ։ Այս առումով շատ գրողներ ու բանաստեղծներ վերամշակել են անցյալի առասպելները և իրենց մտքերն արտահայտել դրանց նոր մեկնաբանություններով։

Առասպելներն արտացոլում են մարդկային հարաբերությունները և բարոյական սկզբունքների ձևավորումը և պարունակում են այն հիմնական արժեքները, որոնք հստակ տարբերակում են բարու և չարի, հաճույքի և տխրության, սիրո և ատելության, ճիշտի և սխալի միջև:

Ըստ ռումինացի դիցաբան Միրչա Էլիադեի՝ առասպելը չափազանց բարդ մշակութային իրականություն է։ Լեգենդը պատմում է վաղ շրջաններում կատարվածի մասին: Լեգենդն ասում է, որ գերբնական էակները իրականություն են դարձել իրենց գործողություններով: Հետևաբար, քանի որ առասպելը կապված է սկզբնական ժամանակների հետ, որոշ մարդիկ այն մեկնաբանում են որպես սուրբ պատմություն։ Առասպելը կապված է գերբնական էակների ուժի և նրանց գլուխգործոցների հետ, գլուխգործոցներ, որոնք կարող են օրինակ հանդիսանալ յուրաքանչյուր մարդու կյանքում:

Նախնադարյան մարդու համար առասպելը ավելի կարևոր էր, քան պատմությունը: Օրինակ, մի ցեղ ձկնորսությամբ է զբաղվում, քանի որ առասպելական ժամանակներում գերբնական էակները սովորեցրել են իրենց նախնիներին ձուկ որսալ և եփել: Այս ցեղի մարդկանց համար այնքան էլ նշանակություն չունի լեգենդն այն մասին, թե երբ է եղել ձկնորսության սկզբնական ժամանակը,  այլ կարևոր է  եղել առաջինը ձկնորսությամբ զբաղվող անձի առասպելը և ձկնորսության նրա վարժեցման մեթոդը:

Անցյալում լեգենդները հաճախ պատմվում էին դիցաբանների կողմից: Օրինակ, պարթևական ժամանակների գուսանները ինչպես նաև շրջիկ հեքիաթասացներն ու պատմիչները լեգենդներ էին պատմում։ Այս մարդիկ լավ տիրապետում էին պատմվածքի պատճառահետևանքային կապերին և յուրաքանչյուր առասպելի պատմությանը և պատմվածքի տեսակին։

Աղեղնավոր Արաշը Թաբարեստանի, Իրանի և աշխարհի ամենահայտնի և խորիմաստ առասպելներից է։ Արաշի լեգենդը մի հերոսի հպարտության ու սիրո պատմությունն է, ով իր կյանքը զոհեց հանուն իր հողի ու ժողովրդի արժանապատվության ու ազատության։

Աղեղնավոր Արաշը Իրանի հին առասպելներից մեկի անունն է: Լեգենդների համաձայն, նա հյուսիսային Իրանի Թաբարեստան քաղաքի բնակիչ էր։ Նրա պատմությունը սկսվում է նրանից, որ Մանուչեհր Փիշդադիի օրոք Թուրանի դեմ իրանցիների պատերազմում, Աֆրասիաբը պաշարում է իրանական զորքերը Թաբարեստանում (ներկայիս Մազանդարանում)։ Երկարատև պաշարման և Թուրանի զորքերի ձախողման, ինչպես նաև Ալբորզի պարիսպների հետևում թուրանի ուժերի նվազելու պատճառով Մանուչեհրը վերջապես խաղաղություն առաջարկեց, և թուրանացիներն ընդունեցին հաշտության առաջարկը։ Պայմանավորվում են, որ իրանցի մի նետաձիգ  «Ալբորզ» լեռան վերևից նետ արձակի, և որտեղ որ նետը իջնի, այնտեղ կլինի Իրանի և Թուրանի սահմանը։ Իրանի հերոսներից Արաշը համաձայնում է նետը արձակել։ Նա գնում է Դամավանդի գագաթը և նետը արձակում։ Նետը սլանում է առավոտից երեկո և Ջեյհուն կամ Ամու Դարյա գետի կողքին ընկնում է մի ընկուզենիի վրա, որտեղ դառնում է Իրանի և Թուրանի սահմանը:

Այս լեգենդի որոշ տարբերակներում ասվում է, որ իրանական դիցաբանության հրեշտակներից մեկը՝  «Էսպանդարմազը» նետ ու աղեղ է տվել Արաշին և ասել. «Այս նետը գնալու է հեռավոր վայրեր, բայց ով օգտվի դրանից՝ կմեռնի։ Սակայն հայրենիքի ու ազգի հանդեպ ունեցած սիրո պատճառով Արաշը համաձայնեց օգտագործել այդ նետն ու աղեղը»:

Լեգենդի համաձայն, որ նետը արձակելուց հետո Արաշը մահացել է հոգնածությունից: Նա իր կյանքն է նվիրում այդ գործին: Նրա մարմինը մասնատվում ու տարածվում է ողջ Իրանում:

Իրանցիները միշտ հպարտությամբ են պատմում Արաշի մասին լեգենդը, և նրա անունը պատճառ է դառնում, որ իրանցիները միշտ հարգանքով հիշեն պատմության ընթացքում հայտնված բոլոր ազգային հերոսներին: