Այաթոլլահ Խամենեիի դերը՝ Իրանի հաջողություններում (13)
https://parstoday.ir/hy/radio/world-i160408-Այաթոլլահ_Խամենեիի_դերը_Իրանի_հաջողություններում_(13)
Արդյունաբերության առաջընթացը ,որպես երկրի վերելքի ու զարգացման հիմքը ,թշնամիների սպառնալիքին ու պատժամիջոցին դիմակայելու համար ,միշտ իր ուրույն տեղն է զբաղեցրել հեղափոխության գերագույն առաջնորդի հայտարարություններում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 02, 2022 09:09 Asia/Tehran

Արդյունաբերության առաջընթացը ,որպես երկրի վերելքի ու զարգացման հիմքը ,թշնամիների սպառնալիքին ու պատժամիջոցին դիմակայելու համար ,միշտ իր ուրույն տեղն է զբաղեցրել հեղափոխության գերագույն առաջնորդի հայտարարություններում:

Պատժամիջոցների սաստկացման ժամանակաշրջանում  Իրանի տնտեսական  փորձառությունը և տնտեսական որոշ անցանկալի գործընթացների պարզվելը  ,պատճառ դարձան ,որպեսզի այաթոլլահ Խամենեին  հեռատեսությամբ և խորաթափանցությամբ ,Իրանի տնտեսության ամրակայումը   ներկայացնի «Դիմադրական  տնտեսության »շրջանակներում: Նախորդ ծրագրի ընթացքում նշեցինք ,որ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի նկատի առած դիմադրական տնտեսության նպատակների գործադրման անհրաժեշտությունը ,որի մասին շեշտվել է զանազան ծրագրերի  ու միջոցառումների ընթացքում ,առկա բոլոր հնարավորությունների օգտագործումն է՝ երկրի արտադրական զանազան բաժիններում ազգային արդյունաբերությունը և արտադրողականությունը  զարգացնելու համար: Աս նախաբանով հրավիրում ենք Ձեզ ունկնդրելու այս շաբաթվա հաղորդումը:

Իսլամական հեղափոխության առաջնորդը համոզված է ,որ հակառակ քաղաքական,տնտեսական ու քարոզչական որոշ ճնշումների ,երկիրը առաջընթաց է արձանագրում և Իրանի ժողովրդի առաջընթացի հարցով չկա որևե փակուղի և անլուծելի դժվարություն: «Մենք թշնամուն, հետ ենք մղել բոլոր ասպարեզներում,տնտեսական պատերազմում ևս հետ ենք մղելու»: Նա ,ներկայի պայմանները համարել է խրախուսիչ և միևնույն ժամանակ դժվար և շեշտել է.«Մենք բոլորովին փակուղու դիմաց կանգնած չենք, բոլորովին կանգնած չենք այնպիսի դժվարությունների դիմաց ,որոնք մեզ կանխեն շարունակելու մեր ընթացքը ,չկան նման դժվարություններ :Այո կան դժվարություններ, սակայն բոլոր այս դժվարությունները ,շատ ավելի չնչին են քան թե այս երկրի ու  ժողովրդի իղձերը,նպատակները,վճռակամությունը և որոշումները: Չենք ցանկանում թիկնել հանգիստ ու նուրդ բազմոցին ու հանգստանալ  ,ոչ, մենք ճակատի միջնամասում ենք ,սակայն այս ասպարեզը   դժվար և միաժամանակ խրախուսիչ ասպարեզ  է ,Ինչպես մարզադաշտը և մարզական մրցությունները: Մարզական մրցություններում կա հոգնածություն ,կա ստրես ,սակայն խրախուսիչ է : Որևե մարզիկ չի հրաժարվում մարզական մրցության դաշտից ,այլ գնում է խանդավառությամբ : Այս գործը նաև դժվար է ,ֆիզիքական ու ներվային ճնշում, բայց անուամենայնիվ մարզիկները գնում են :Մեր իրավիճակը այդպիսին է»:

Այաթոլլահ Խամենեին հեռատեսությամբ, ռացիոնալությամբ և ներքին տաղանդներին ու հնարավորություններին հավատալով միշտ ավելիով է առաջ շարժվել ժողովրդից ու պաշտոնյաներից,արտացոլել  ուժեղ և թույլ կողմերը և մատնանշել խնդիրները հաղթահարելու, ինչպես նաև ձեռքբերումները պաշտպանելու ուղիները։Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը, Իսլամական Հանրապետության ընդհանուր գծերը ճշտելու առումով,սկսած 1387-ից (1998) մինչ օրս ,արծարծել է  երկրի մակրոտնտեսական ռազմավարությունները ,նկատի առնելով առաջընթացը և արդարությունը և յուրաքանչյուր տարի ներկայացրել է այս համակցված ընդհանրության մի մասնիկը  :Այաթոլլահ Խամենեին այն համոզմամբ ,որ «,հզորության հենքն է և այն երկիրը ,որը ունի հզոր տնտեսություն ,այդ երկիրը օժտված է հզոր միջոցով»,կառավարությունից ու խորհրդարանից պահանջել է ,որ որպես գործադիր ու օրենսդիր երկու կարևոր թևեր , տնտեսական ոլորտում աշխատանքը դիտեն ,որպես ջիհադ և չխնայեն իրենց ջանքը արտադրությունը հովանավորելու համար և հնարավորություններ ստեղծեն երկրի տնտեսական հարաճուն վերելքի համար: Նա ,դիմադրողական տնտեսության մոդելի իրականացման ,ժողովրդի դժվարությունները կարգավորելու և երկրի դեմ թշնամու դավադրությունները ձախողեցնելու  նպատակով  միայն ընդհանրություններով չբավարարվեց  և պատասխանատուներին ներկայացրեց՝հստակ պարագաներ: 1395 թվականի ֆարվարդին ամսի մեկին հեղափոխության առաջնորդը իր   ելույթում ,«երկրի տնտեսությունը փրկելու նպատակով հիմնական 10 քայլեր»է ներկայացրել : Այդ պարագաներից են՝երկրի առաջնային տնտեսական աշխատանքներին ու շղթաներին կենտրոնանալը,ներքի արտադրությունը նվաստացնող ներմուծումներից խուսափելը և միջին ու փոքր արդյունաբերություններին հատուկ ուշադրությունը: Նա նշելով,որ.«Երկրի գիտական ընթացքը պաշտպանելու համար չեմ խնայելու ոչինչ»,համարվում է երկրում գիտելիքահենք ընկերությունների ամենակարևոր հովանավորը,որոնք գիտության առանցքայնությամբ տնտեսության հիմքն են :

Այաթոլլահ Խամենեիի այցը գիտելիքահենք ընկերությունների ցուցահանդես

Անշուշտ, այն, ինչ տարբերում է կրոնական իշխանությունը ոչ կրոնականից, այն դյուրությունների  ու պայմանների ապահովումն է, որոնց միջոցով հասարակությունը կարող է շարժվել դեպի մարդկային  իրական զարգացում ու կատարելագործում:Կրոնական իշխանության  հիմնական և էական գործոններից են՝  հասարակության մեջ աղքատության և խտրականության վերացումը և ժողովրդի ապրելու համար ընդլայնել կենսապրուստի միջոցները    և հասարակության ակտիվություններում պահպանել  չափավորությունը:Այս առումով ,Իսլամական հեղափոխության առաջնորդի  տնտեսական գաղափարներում առանցքային է համարվում՝աշխատանքի ու ջանասիրության անհրաժեշտությունը: Նա իր քայլերի բնաբանն է դարձրել շինարարությունն ու   զարգացումը և պահանջել  բոլոր խավերի համեմատական  բարեկեցությունը:Նա արծարծել է Իսլամում , հարստության և բարորության  կարևորությունը և նշել հարստության բազմապատկման և արիստոկրատական ​​մոդելների հետևանքները:Այաթոլլահ Խամենեիի կարծիքով՝ գործարարությունը  համարվում է պաշտամունք և արժեքների ստեղծում , և այսօր մեծ Իրանը առավել քան երբևե կարիք ունի աշխատանքի և գործարարության : Այդ հիմամբ ,նրա ընդհանուր քաղաքականությունների մեջ ,աշխատաքնի  և արդյունաբերության մշակույթի տարածումն ու զարգացումը և ներքին արդյունաբերությունների սպառումը համարվել են Իսլամական արժեք և շեշտվել է մասնագետ,հմուտ ու արհեստավարժ ուժերի դաստիարակությունը: Նրա հավաստմամբ.«Աշխատանքը և հիմնական ռազմավարությունը՝ տնտեսությունը պատժամիջոցների վնասից պաշտպանելն է՝  ներքին արտադրության հզորացման և զարգացման միջոցով  և ես կանգնած եմ այս հարցի թիկունքում և լիովին պաշտպանում եմ երկրի իրական առաջընթացի ուղին»: 

 Արտադրությունը նշանակում է անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների ապահովում , օգտագործելով՝ առկա ռեսուրսներն ու հնարավորությունները ,որը երկրների տնտեսության հիմնական հարցն է: Պատմությունը վկայում է ,որ երկրների տնտեսական թռիչքները ,հիմնականում արդյունքն են ՝արտադրության  վրա կենտրոնանալով  և ձեռնարկությունների արտադրողականության բարձրացմամբ։Արտադրությունը եթե մեկտեղվի երկրի բոլոր մարդկանց  նորարարությամբ ու գործակցությամբ ,կարող է  իրականացվել կոոպերատիվների և առևտրային օրենսդրության այլ շրջանակների տեսքով, և նորարարներն ու գործարարները  մուտք գործեն ապրանքների արտադրության .և սավթվերների ու հարդվերների ծառայությունների շուկա:Սա պահանջում է էական փոփոխություններ սեփականաշնորհման գործընթացում։Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն կառավարությունները, որոնք գերադասում են վերահսկվող տնտեսությունը, քան ձեռնարկատիրական տնտեսությանը ,ժամանակի ընթացքում սահմանափակել են նորարարությունները իրենց երկրներում:Հետևաբար, Իսլամական հեղափոխության առաջնորդը կարևորել է աշխատուժի մոտիվացիայի և արտադրողականության հզորացումը և զարգացումը, ստեղծագործականությունը և ուսումնական ու հետազոտական ​​կենտրոնների միջև հավասարակշռություն ստեղծելը,ըստ՝ աշխատաշուկայի կարիքների:

Այաթոլլահ Խամենեի

Արտադրության բարգավաճումը որպես երկրի տնտեսության զարգացման հիմք՝ թշնամիների սպառնալիքներին և պատժամիջոցներին դիմակայելու համար, մշտապես ընդգծվել է Գերագույն առաջնորդի հայտարարություններում:Արտադրության բարգավաճումը փոփոխություններ է առաջացնում տարբեր ոլորտներում, ավելացնում է զբաղվածությունը, լուծում է կենսապրուստի  խնդիրները, բարձրացնում է ազգային արժույթի արժեքը և բյուջետային հավասարակշռություն ստեղծում: Հեղափոխության առաջնորդը այդ կետին ընդգծելով ասում է.«Եթե ​​արտադրությունը զարգանա,դա ազդում է զբաղվածության վրա, նվազեցնում է գնաճը, նույնիսկ բյուջեի հաշվեկշռի վրա է ազդում, բարձրացնում է ազգային արժույթի արժեքը,ապա տարբեր ոլորտներում փոփոխություններ կլինեն: Տեսեք,սրանք բոլորը մեր տնտեսության կարևոր դժվարություններն են: Մասնագետները և բոլոր նրանք ,ովքեր իրազեկ են տնտեսական հարցերին,հավաստում են ու հաստատում: (Նրանք)համոզված են ,որ տնտեսության ծաղկման համար երկրի կարողականությունները ,շատ ատակ ,պատրաստ ու կատարյալ կարողականություններ են»:

Հիմնական կետն հետևեալն  է, որ Իրանը հսկայական կարողություններ ունի տարբեր արդյունաբերական, հանքային, գյուղատնտեսության, պետրոքիմիայի  եւ նավթի ու գազի ոլորտներում ,որոնցից յուրաքանչյուր ոլորտը, հասարակության տնտեսության զարգացման  և արտադրության բնագավառում փոփոխության հիմնասյուներն են և այս հնարավորությունների ճիշտ և արդիականացված օգտագործումը ՝պատժամիջոցների և սպառնալիքների պայմաններում պատեհ առիթ է ընձեռնելու ,որպեսզի երկրում առաջընթաց արձանագրի արդյունաբերությունը և շահագործման հանձնվեն գործադրական կարողականությունները: Այս կարողականություններից են՝ պետրոքիմիայի արդյունաբերությունը ,որին կարևոր դեր է վերապահված  արդյունաբերության զարգացման կարգախոսը իրականացնելու  եւ պատժամիջոցները ձախողեցնելու համար:Այս առաջատար  եւ արդյունավետ արդյունաբերությունը  համապատասխան կառույցների համապարփակ ջանքերի ու մասնագիտության շնորհիվ  ներառյալ ՝հմուտ եւ արդյունավետ աշխատուժի եւ նորօրյա սարքավորումների և գերակա տեխնոլոգիաների,հաջողել է  հակառակ թշնամիների  սահամանփակումներին ու պատժամիջոցներին ,նաև կորոնայի պայմաններից ազդված դժվարություններին ,հաղթահարել դժվարությունները և  երկրի տնտեսության համապարփակ առաջընթացի ու վերելքի համար առաջատար հանդիսանալ կայուն արտադրության և արտադրության ավելացման գծով: 

Այս ոլորտի մասնագետների համոզմամբ,երկրի պետրոքիմիայի արդյունաբերության ոլորտում ստեղծված փոփոխությունների ալիքը, բացի արտարժույթ ապահովելուց ,կարևոր դեր է խաղացել հարակից արդյունաբերությունների արտադրանքների ավելցուկ արժեքի և բազմաթիվ ոլորտներում զբաղվածություն ու ,հարստություն ստեղծելու հարցով: Այն առումով ,որ  ներկայումս տարբեր ոլորտներում արտադրական արտադրանքի բազմազանությամբ ,պետրոքիմիական արդյունաբերությունների տեսակի ու բաղադրության մեջ առավել արտադրությունը և արժեքային գործընթացը  ,պատճառ են դարձել ,որ առաջատար այս արդյունաբերությունը հաջողի տնտեսության առավել զարգացման ու վերելքի համար մրցակցային բնագավառներում  հիմնական փոփոխությունը ու ակտիվությունը դյուրացնել :


Վերջում հիշեցնենք,որ վերջին մի քանի տասնամյակներում ,Իրանի ժողովրդի դեմ համաշխարհային մեծապետականության պատժամիջոցները ,պատճառ են դարձել ,որ ազգային արտադրության ու դրա զարգացման համար  երկրում  հարմար ենթակառույցներ ստեղծվեն և անտարակույս այս բնագավառում ,այսօր առիթ է ընձեռնվել ,որ Իրանի ժողովուրդը ապավինելով բարձրյալն Աստծուն և կառչելով երկրի ունեցվածքներին ու կարողականություններին ,կրկին պարտության մատնել Իսլամի ու Իրանի թշնամիներին: Այլ խոսքով, ճիշտ է ,որ վերջին տարիներին Իսլամական հանարպետության համակարգի նկատմամբ թշնամիների խիստ ու պարալիզացնող պատժամիջոցների պատճառով ,Իրանի ժողովուրդը բազմաթիվ ճնշումների է ենթարկվել ,սակայն գործնականում ապացուցել է,որ սա Իրանի ժողովուրդն է ,որը իր համբերատարությամբ ու դիմադրողականությամբ ,մեկը մյուսից հետո նվաճում է զարգացման աստիճանները և հույս ի Աստծուն մոտ ապագայում բոլորը կտեսնեն դրա արդյունքնեը: