Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում(57)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք մեծ հաղթանակ ձեռք բերելու և պատերազմին վերջ տալու համար օպերատիվ տարածքի ու մարտավարության փոփոխության մասին:
Նախորդ հաղորդման ընթացքում նկատի առնելով բաասական բանակի թույլ կողմերը, խոսեցինք պատերազմի օպերատիվ տարածքը փոխելու անհրաժեշտության մասին: Հաշվի առնելով արևելքի ու արևմուտքի երկու գերտերությունների ու նրանց արբանյակների կողմից ցուցաբերվող աջակցությունները Իրաքի բաասական բանակը օժտված էր զրահային ուժեղ ստորաբաժանմամբ ու զանգվածային կրակային աջակցությամբ: Ցանկացած գործողության ընթացքում, երբ Իրաքի բաասական բանակը ծանր հարվածներ էր կրում անմիջապես իր հովանավորների օգնությամբ զինվում էր ավելի արդիական զինատեսակներով: Մյուս կողմից ԻԻՀ-ն խիստ շրջափակումների էր ենթարկված ու նույնիսկ դժվարությամբ էր հայթայթում իր հետևակի անհատական զենքերը: Այս պայմաններում Իրանի ուժերի միակ ուժեղ կողմը բասիջի կամավոր ու խիզախ ուժերն ու գիշերային մարտերի ընթացքում թշնամուն անակնկալի բերելու սկզբունքն էր: Այս պայմանների հիմունքներով էլ հրամանատարները Հուր շրջանն ընտրեցին գործողություններն իրականացնելու համար: Հուրը ծովի մակերեսին հավասար մի տարածաշրջան է, որ որոշ տեղերում երկու կամ երեք մետր ավելի բարձր է ծովի մակերեսից և մերձական տարածաշրջանների համեմատությամբ ավելի խորն է: Հուր շրջանի մակերեսը խիտ ու ծավալուն եղեգնուտներով ծածկված լինելու բերումով այդ վայրում երթևեկությունը կատարվում է հատուկ անցուղիներով, ջրային ճանապարհներով, առվակներով կամ էլ վայրի կենդանիների անցնելու վայրերով:
Իրաքի բաասական բանակը այս տարածքից հարձակումը հավանական չէր համարում: Այս տարածաշրջանը որոշ առումներով ռազմավարական նշանակություն ուներ: Հարավային և Հյուսիսային Մաջնուն կղզիները, նավթահորերը և նավթի արդյունահանման տեխնիկան գտնվում էր այս վայրում: Իրանցի հրամանատարները մտադիր էին Հուր շրջանում գործողության իրականացմամբ և գրավելով Մաջնուն կղզիները հասնել Բասրաից Ալ-Ամարա տանող ճանապարհին: Այն ժամանակ պատերազմի դժվարությունները լուծելու համար կային երկու հիմնական մոտեցումներ: Առաջին մոտեցումը մինչև Սադդամի անկումը պատերազմի շարունակումն էր և երկրորդը Բասրայի նման կարևոր տարածքի գրավումը, հրադադարի ընդունումը և պատերազմի ավարտելն էր բանակցությունների սեղանի շուրջ: Երկրորդ ռազմավարության հիմնական նպատակը Իրաքից մի զգայուն տարածաշրջանի նվաճումն էր, այնպես որ բաասական կուսակցությունը չկարողանա հրաժարվել այդ տարածաշրջանից և հնարավոր լինի դրա կողքից պատերազմի հետևանքով ստացած վնասներն ստանալ Իրաքի բաասական ռեժիմից ու Սադդամին դատապարտել որպես ագրեսոր կողմ:
Իսլամական խորհրդարանի ժամանակի նախագահ Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանին, որ քաղաքական ու ռազմական ոլորտներում ԻԻՀ-ում որոշում ընդունող կարևոր անձանցից էր նախքան Խեյբար գործողությունը, Հուր շրջանում մի խումբ հրամանտարների հետ հանդիպման ժամանակ ասել էր.«Իմ և համակարգի բարձրաստիճան մի քանի պատասխանատուների կարծինքն այն է, որ եթե մի հաջող գործողություն իրականացնենք Իրաքի հողի մեջ և գրավենք մի տարածաշրջան որով հնարարվոր կլինի հրադադարից հետո ճնշում բանեցնենք Իրաքի վրա ու մեր իրավունքն ստանանք պետք է համաձայնենք հրադադարի տարբերակի հետ: Այս տարածաշրջանը կարող է հենց դա լինել և քանի որ դեռևս մեր ձեռքում ոչինչ չունենք հարմար չէ, սակայն եթե այս նպատակն իրականացվի կարող ենք այս նախագիծը ներկայացնենք Իմամ Խոմեյնիին»: Նա շարունեց.«Եթե մեր ջանքերով հաղթենք այս գործողությունում և գրավենք Բասրա-Ամարա մայրուղին պատերազմը կավարտենք: Փաստորեն Իրանի քաղաքական ու ռազմական պաշտոնյաները ջանքեր էին գործադրում իրականացնել հաջող ու մեծ ծավալներով մի ռազմական գործողություն, որ իվիճակի լինի ավարտին հասցնել պատերազմը: Հուր շրջանում նախագծված Խեյբար գործողությունը այս կարիքի հագեցմանն ուղղված պատասխան էր:
Ռամազան օպերացիայից հետո Խեյբար ռազմական գործողությունը իրականացված ամենակարևոր գործողություններից մեկն էր, որ նախագծվեց ու գործադրվեց Խուզեստան նահանգում և Բասրայի արևելյան ու հյուսիսային շրջաններում: Այս գործողությունը սկսվեց 1984թ. փետրվարի 22-ին «Յա Ռասուլ Ալլահ» նշանաբանով, որ նշանակում է Ով Աստծու ուղարկած: Այս գործողության շոշափելի յուրահատկությունը ռազմական 200 գումարտակների, շուրջ 500 նավակների մոբիլիզացումը և չափազանց խիստ գաղտնի պայմաններում օպերացիայի պլանի մշակումն էր: Այս օպերացիայի մանևրի նախագծով նախատեսվել էր բանակի օդատիեզերական բաժնի 80 ուղղաթիռներով հարձակողական ուժերի տեղափոխումը, որից միայն 23-ը օգտագործվեցին գործի ժամանակ: Թշնամուն անակնկալի բերելու սկզբունքն հարգելու համար շուրջ երեք ամիս առաջ միայն իրազեկվեցին Իմամ Խոմեյնին, Նախագահը, պատերազմի հրամանատարը և ԻՀՊԿ-ի սակավաթիվ բարձրաստիճան հրամանատարներ:
Խեյբար մարտական գործողությունը լիովին տարբեր էր իրեն նախորդած մյուս ռազմական գործողություններից: Իսլամական մարտիկների համար նոր նախաձեռնություն էր համարվում ինչպես հակամարտության մթնոլորտը, այնպես էլ գործողության մեջ ներգրավված ստորաբաժանումների կազմակերպումը, ինչպես նաև գործողության պլանավորումն ու դրանում կիրառվող պատերազմի մեթոդները։ Այս գործողությունն իրականացնելու համար Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումները երկու ամսվա ընթացքում հետևակային ստորաբաժանումներից վերածվեցին ջրային-ցամաքային ստորաբաժանումների, որոնցից յուրաքանչյուրը վերցրեց 50-ից 100 նավակ և ապահովեց իրենց ուժերին ղեկային և Հուրի ջրերում նավարկելու և տեղաշարժվելու վերպատրաստումը: Մյուս կողմից Օդուժի և ռազմածովային ուժերի օդատիեզերական բաժնի օդաչուները Գավխունի ճաhճուտներում իրականացնում էին գիշերվա ժամերին թռիչք իրականացնելու վարժանքները: Այս ուղղաթիռների խնդիրն այն էր, որ չունեին գիշերային հեռադիտակներ և ռազմական վարժանքներ կատարելով պետք է ընտելանային գիշերը թռիչք իրականացնելուն: Գործողությունը, մարտադաշտերի որոշակի աշխարհագրություններում, նոր ասպարեզ բացեց իրաքյան բաասական ուժերի դեմ հարձակումների համար: Կարելի է ասել, որ Խեյբարի օպերացիոն պլանը պատասխան էր պարտադրված պատերազմի ժամանակ ստեղծված մարտավարական փակուղուն։ Փակուղի, որն իրականում սկսվել է Ռամազան օպերացիայից: Քանի որ թշնամին ամբողջությամբ զինել էր մարտադաշտերի բոլոր հողերը ինժեներական գործողություններով, իրանցիները ուզում էին գտնել մի տարածք, որ բաասական թշնամին իվիճակի չլինի զինել ինժեներական սարքերով, ուստի որպես նոր տարածք, որտեղ հնարավոր էր բաասական թշնամու դեմ կիրառել իրանական հետևակ զորքերը Հուր Ալ-Հովեյզե շրջանը արժանացավ ուշադրության: Մինչ Խեյբար օպերացիան, իրաքյան բաասական բանակը, որոշ եվրոպական երկրների, օրինակ՝ Գերմանիայի օգնությամբ, զինվեց որոշ քիմիական զենքով, ինչպիսին է մանանեխի գազը, և Խեյբարի գործողության սկզբից սկսեց թունավոր գազեր օգտագործել մարտադաշտերում:
Խեյբար գործողության հիմնական նպատակն էր գրավել Ալ-Ղարնաից մինչև Ալ-Ազիր գյուղերի սահմաններում գտնվող Բասրա Ալ-Ամարա ճանապարհը Իրաքի բաասական բանակի երրորդ և չորրորդ զորքերի միջև կապը խզելու, Տիգրիս գետի արևելյան ափի վրա տեղակայվելու և Իրաքի Բասրա նահանգի հյուսիսային հատվածում նոր ճակատ բացելու համար: Մյուս կողմից, նավթային երկու կղզիների՝ Հյուսիսային Մաջնուն և Հարավային Մաջնուն կղզիների գրավումը, ինչպես նաև Հուր Ալ-Հովեյզեի հսկայական ջրատարածքի վրա ամբողջական վերահսկողությունը այս գործողության մյուս նպատակներն էին: Այս տարածքի գրավումը կարող է անհրաժեշտ լծակներ ապահովել Իրանի համար՝ իր պահանջները ստանալու և պատերազմը դադարեցնելու համար։ Մաջնուն նավթային կղզիների տարածաշրջանում գերիշխանությունը կարող է երաշխավորել պատերազմական հատուցումներ: Խեյբարի գործողության տարածքը հիմնականում եղել է Հուր Ալ-Հովեյզեի տարածքում, մինչև Իրաքի Բասրա Ալ-Ամարա ճանապարհը և Թալայեից մինչև Հուրի հեղեղուտը, որն ընդգրկում է 1180 քկմ. տարածք: Հուր Ալ-Ազիմում, որը գտնվում է Իրաքի աշխարհագրության մեջ, կային երկու նավթային կղզիներ, որոնք կոչվում էին Մաջնուն՝ 160 քկմ. տարածքով, 50 նավթահորերով: Փակելով ջրի ընթացքն Իրաքի կառավարությունը տարածքը վերածել էր կղզու, որպեսզի կարողանա նավթ արդյունահանել։
Այսօր այսքանը, հաջորդ թողարկման ընթացքում կխոսենք Խեյբար օպերացիայի ու նրա ձեռքբերումների մասին:Մնացեք խաղաղությամբ։