Փետրվար 07, 2022 12:46 Asia/Tehran

Թանգարանների կենսական դերը մարդկային հասարակություններում մնայուն դեր է և հնարավորություն՝ պատմության ընթացքում ամենագեղեցիկ մշակութային երևույթները ճանաչելու համար: Թանգարանները նախորդ սերունդների և ցանկացած երկրի գեղարվեստական ​​ժառանգության պահպանման սակավաթիվ կենտրոններից են:Թանգարանային իրերից յուրաքանչյուրը լինելով անլեզու,խոսում է հազար լեզուներով և խոսում հնագույն ժամանակներից , խոսում այն մարդկանց մասին, ովքեր ծաղկեցրել են ժողովրդի մշակույթն ու քաղաքակրթությունը։

Թանգարանն այն վայրն է, որտեղ հավաքագրվում, պահպանվում, ուսումնասիրվում, մասսայականացվում են բնապատմական, նյութական և հոգևոր մշակութային հուշարձանները՝ բնության և մարդկային հասարակության զարգացման մասին գիտելիքների մասին սկզբնաղբյուրները։ Թանգարաններում հիմնականում կենտրոնացվում են իրեղեն առարկաներ, գրավոր աղբյուրներ և արվեստի ստեղծագործություններ։ Ժամանակակից գիտական դասակարգմամբ թանգարանները տարբերվում են ըստ տիպերի և ուղղվածության։ Ըստ տիպերի լինում են գիտահետազոտական և ուսումնական, ըստ ուղղվածության՝ պատմության, բնագիտության, արվեստագիտության, գրականության, տեխնիկայի և այլն։ Առանձին խումբ են կազմում հուշային (մեմորիալ), ինչպես նաև կոմպլեքս թանգարանները։

Բացի այդ, ցանկին ավելացել է նոր վերնագիր, որը կոչվում է «Գրքի թանգարան», որտեղ պահվում են ամենանրբագեղ և ամենահին գրավոր գործերը։Այս թանգարանները սփռված են աշխարհով մեկ, որոնցից մի քանիսին կանդրադառնանք այս հաղորդման ընթացքում։Մնացեք մեզ հետ։

---

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի մանրանկարչական գրքերի թանգարանը մեծ թանգարան չէ , սակայն, ինչպես երևում է նրա անունից, այնտեղ պահվում են մոտ հազար մանրանկարչական գրքեր, որոնք լիովին յուրահատուկ են և եզակի իրենց բովանդակությամբ և նույնիսկ արտաքին տեսքով։ Մանրանկարչական գրքերն  այնքան փոքր են, որոնց կարդալու համար ստիպված եք օգտագործել մանրադիտակ: 2002 թվականին թանգարանի բացումից ի վեր աշխարհի տարբեր ծայրերից թանգարանին նվիրաբերվել են տարբեր լեզուներով մանրանկարչական գրքեր:

Մանրանկարչական գրքերի թանգարանի հիմնադրի անձնական հավաքածուն ներառում է 6500 փոքր ու մանր գիրք ավելի քան 64 երկրներից։ Մանրանկարչության գրքերը  չափսերի առումով բաժանվում են չորս մասի: Մի մասի չափսերը 3-4, մյուս մասինը 1-3,երրորդ մասինը 1-1.4 դյույմ  է և  ամենափոքրը՝ 1 դյույմից պակաս է: 

Այս թանգարանում ամենահին գիրքը մի ավետարան է, որը պատկանում է միջնադարին։ Առաջին տպագիր մանրանկարչական գիրքը լույս է տեսել 1468 թվականին ժամանակակից գրքի տպագրության տեխնիկայի գյուտարար Յոհաննես Գուտենբերգի տեղակալ  Պիտեր Սփուֆերի կողմից։  Այս գիրքը կոչվում է Diurnale Moguntinum: Այս թանգարանում կարող եք տեսնել նաև իրանցի  բանաստեղծների և գրողների գործերը։ Օրինակ՝ այս թանգարանում են պահվում Նեզամի Գյանջավիի, Մոհամմադ Ֆուզուլիի և պարսկական գրականության այլ նշանավոր մարդկանց ստեղծագործությունները։

Բաքվի մանրանկարչական գրքերի թանգարան

Ճապոնիան հայտնի է, որպես գրքասերների դրախտավայր, որովհետև այդ երկրում գեղեցիկ գրախանութների, գրադարանների ու թանգարանների նախագծումն ու կառուցումը կառավարության և ժողովրդի առաջնահերթություններից է։

«Կադոկավայի մշակույթի թանգարանը» Սայտամա նահանգի շենքում գտնվող ամենահիմնական բաժիններից է,որտեղ  գիրք են սպասարկում և ներկայացնում ճապոնական մշակույթը՝ հիմնված մանգա կոմիքսների վրա: Մանգան (漫画 -Manga) գրաֆիկական կատակերգություն կամ վեպ է, որը նշանակում է «հումորային պատկերներ» և բնութագրվում է մուլտհերոսներով, որոնք ունեն որոշակի հատկանիշներ, և տարբերվում են  այլ կերպարներից, օրինակ՝ չափազանցված են նրանց մարմնի օրգանների չափերը, շատերի աչքերը խոշոր են ,քիթն ու բերանը փոքր, մազերի գույնը տարօրինակ:Ճապոնիայում մանգա կարդում են առանց տարիքային սահմանափակման։

---

Կադոկավայի մշակույթի թանգարանը

«Նականոշիմայի մանուկների գրքի անտառը»  կառուցվել է Օսակա քաղաքի մանկական մշակութային և ժամանցային համալիրում: Այս անտառը կառուցողները  մեծ ջանքեր են  գործադրել  կառուցելու մի վայր, որտեղ երեխաներն  ավելի շատ մնան այնտեղ: Նույնիսկ այս գրադարանի և թանգարանի դարակները նախագծված և կառուցված են այնպես, որ երեխաները չվնասվեն և կարողանան կարդալ իրենց գրքերը լիարժեք հարմարավետության և ապահովության պայմաններում: 

Փոքրիկ իշխանի թանգարանը  գտնվում է Ճապոնիայի Հակոն քաղաքում, որն ունի տարեկան ավելի քան 200.000 այցելու։ Այն պատմում է  Անտուան ​​դե Սենտ Էքզյուպերիի հեղինակած համաշխարհային հեքիաթի մասին, որի մասին միլիոնավոր երեխաներ և մեծահասակներ գիտեն և սիրում են:

Հեքիաթը գրվել է 1943 թ.-ին, որի հայտնի արտահայտությունը՝ «Մենք պատասխանատվություն ենք կրում նրանց համար, ովքեր արհամարհված են ...», դարձել է «թևավոր» խոսք աշխարհի տարբեր լեզուներով:

Թանգարանը բացվել է 1999 թվականին։ Այն նվիրված էր գրողի 100-ամյակին։

Ճապոնիայում Փոքրիկ Իշխանի թանգարանում  պահվում են Անտուան ​​դե Սենտ Էքզյուպերիի բնօրինակ լուսանկարները, նամակները եւ օրագրերը, հյուրերին գրողի կենսագրությանը ծանոթացնելու համար։

Լուսանկարներ, որոնք պատմում են նրա կյանքի պատմությունը՝ ծնվելուց 1900 թվականից մինչև մահը՝ 1944 թվականը։ Եթե ​​այցելեք այս թանգարան, կարող եք տեսնել նաև Սենտ Էքզյուպերիի նամակները, որոնք գրել է իր մորը, և ձեզ կարող է  նաև հետաքրքրել այն բնօրինակ նկարչությունները, որոնք Էքզյուպերին նկարել է Փոքրիկ իշխանի  պատմության համար։ Դրանք բոլորը ցուցադրված են այդ թանգարանում:

Այս թանգարանի հետաքրքիր  մասերից մեկն այն է, որ թանգարանի տարբեր հատվածների դեկորը փոխվում է ըստ հեղինակի կյանքի իրադարձությունների և այն վայրերի, որտեղ նա ներկա է եղել։ Մի սենյակում, օրինակ, դուք հայտնվում եք հարավային Մարոկկոյի քաղաքում, բայց հաջորդ սենյակում երևում է, թե երբ է նա եղել Բուենոս Այրեսում, Փարիզում կամ Նյու Յորքում:

---

Փոքրիկ Իշխանի թանգարանը՝ Ճապոնիայի Հակոն քաղաքում

Գերմանիայում գտնվող Գրքի և գրի թանգարանը աշխարհի հնագույն մասնագիտացված թանգարաններից մեկն է։ Գերմանիայի գրքի և գրի թանգարանի կենտրոնը հիմնադրվել է 1884 թվականի հոկտեմբերին Լայպցիգի կենտրոնական հատվածում՝ որպես Գրքի արդյունաբերության թանգարան։ Ավելի ուշ՝ 1936-1938 թվականներին, թանգարանի համար կառուցվեց նոր շենք, իսկ մեկ տարի անց բոլոր թանգարանային իրերը տեղափոխվեցին նոր շենք։ Համալիրը մեծապես տուժել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Այնուամենայնիվ, 1950 թվականին այն  որպես  Գերմանիայի ժամանակի գրադարանի  մի մաս իր աշխատանքն է սկսել Լայպցիգում, և թանգարանի պատասխանատուները կարողացել են վերականգնել գրադարանի այն մասը, որը չի տուժել Երկրորդ համաշխարհային պատերազմի ռմբակոծության ժամանակ։

Այսօր այս թանգարանում կա մոտ 67 հազար գիրք։ Գերմանիայի գրքի թանգարանն ունի նաև 150,000 արխիվային ֆայլեր, որոնք տարիների ընթացքում հավաքվել են Լայպցիգի գրքի արդյունաբերության թանգարանի արխիվային բաժնի կողմից:

---

Գրքի և գրի թանգարան Գերմանիայում

Իրանի ազգային գրադարանի  և արխիվի կազմակերպությունն  ունի գրավոր և վավերագրական ժառանգության մեծ հավաքածու, որը պահվում է ձեռագրերի, տպագիր գրքերի ,փաստաթղթերի և իրերի տեսքով։ Այս կազմակերպությունը ժառանգության փաստաթղթերի, ձեռագրերի, հրատարակությունների, տպագիր և տեսալսողական գանձերի  պահպանման առաքելության իրականացման շրջանակում հիմնադրել է Իրանի Գրքի և վավերագրական ժառանգության թանգարանը՝ որպեսզի այն ոգեշնչող աղբյուր լինի այս տարածաշրջանի ժողովրդի նախնական և հնագույն ինքնությունը վերականգնելու համար:Այս թանգարանում ցուցադրված են  արժեքավոր պատմական փաստաթղթեր, ձեռագրեր, հազվագյուտ և նուրբ տպագիր գրքեր, ոչ գրքային աղբյուրներ, գեղագրության և գեղանկարչական գործեր, հրատարակություններ ու որոշ հայտնիների հետ  կապված ստեղծագործություններ։

Իրանի ազգային գրադարան

Այս թանգարանում, որը բացվել է 2015 թվականի փետրվարին Թեհրանի Ազգային գրադարանի շենքում, բացի արվեստի գործերից, պահպանվում և ցուցադրում է պարսից  լեզվի և գրականության  մեծ վարպետների, ներառյալ  Մոհամմադ Ալի Ջամալզադեի, Իրաջ Աֆշարի, Ջալալ Ալե Ահմադի և ուրիշների ստեղծագործությունները:

Այս թանգարանի ամենահին ձեռագիրը տրակտատների հավաքածուն է, որը թվագրվել  է լուսնային հիջրեթի 420 թվականին:Այն հին գրերով գրված է  վերամշակված  թղթի վրա։  Տրակտատների շարքում են՝ «Ալի Էմիրապետի պատվիրանների հրաշալիքները»,որը  շիաների առաջին իմամի դատողությունների մասին է։  Աբու Ալի ալ-Մեսկավիայի «Անմահ իմաստությունը»  և Ջահեզի գրչին պատկանող «Քեթման ալ-Սեռ և Հեֆզա ալ-Լեսան»-ը։ 

Մյուս ամենահին պատմական փաստաթղթերից է համարվում սուլթան Աբու Սաիդ Բահադոր Խան Իլխանիի հրամանագիրը: Փաստաթղթի տեքստը գրված է Իլխանյան ժամանակաշրջանի դատական ​​փաստաթղթերում տարածում գտած թալիք գրով , որի վերջին  հատվածում սուլթան Աբու Սաիդի հրամանագիրն է։ Այս հրամանը արձակվել է Ֆարսի Քուհաք շրջանում հիջրեթի 726 թվականի ռաբի ալ-ավվալ  ամսին։  

--- 

Սուլթան Իլխանիի 700-ամյա հրամանագիրը պահվում է Իրանի ազգային արխիվում.

«Իրանի գրչության և տպագրության թանգարանը» գրքի թեյամով  ամենադիտարժան և գրավիչ վայրերից է։ Այս թանգարանն Իրանի Իսլամական Խորհրդարանի գրադարանի, թանգարանի և փաստաթղթերի կենտրոնի ենթաբաժինն  է, և նրա ամեն մի անկյունում կան տարբեր գրություններ, հիշատակություններ Ղաջարյան ժամանակաշրջանից և այն ժամանակվա տպարաններից:

Խորհրդարանի տպարանն իր դարաշրջանի  ամենահին տպարանն է  համարվում և  գրքերի ու տարբեր հրատարակությունների վերաբերյալ փայլուն վկայական ունի։  Այցելելով այս թանգարան՝ կարելի է  տեղեկանալ  տպագրության ոլորտում տեղի ունեցած զարգացումների մասին։

Թանգարանը բաժանված է յոթ պատկերասրահի կամ յոթ բաժնի,որոնք են՝ Իրանում գրքի պատմությունը, Իրանում տպագրության սկիզբը, տպագրական մեքենաները, տպարան, լուսանկարների տպագրությունը, գրքերի կապումը, գրելն ու տպագրությունը՝ թվային  և ժամանակակից դարաշրջաններում։Այս բաժիններից յուրաքանչյուրի կենտրոնական հատվածում գտնվում է ամենահին մեքենան։

Իհարկե, գրքերի հետ կապված թանգարանները չեն սահմանափակվում այս պարագաներով։ Թեհրանի հանրային գրադարանների ցանկում դուք կարող եք տեսնել  տուն թանգարաններ,որոնք  վերաբերում են ժամանակակից պատմության կարևոր գործիչներին։ Դրանցում պահվում են այդ գործչին պատկանող  արժեքավոր գրավոր գործեր։

Իրանի գրչության և տպագրության թանգարան

Մալեքի , Աստան Ղոդս Ռազավիի և Ժամանակակից արվեստի թանգարանները և նույնիսկ փոքր տուն թանգարանները, ինչպիսիք են Դոկտոր Շարիաթիի , Նահատակ Մոթահարիի, Այաթոլլահ Թալեղանիի   տուն-թանգարանները,  թանգարանային իրեր դիտելու վայր լինելուց բացի, նաև ունեն հանրային և մասնագիտացված գրադարանների բաժին։ 

 

Պիտակ