Նոյեմբեր 21, 2022 12:14 Asia/Tehran

Հարգարժան ռադիոլսող բարեկամներ այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք մարդու իրավունքների և խոսքի ազատության պաշտպանության հարցում արևմտյան պետությունների կիրառած երկակի ստանդարտներին, կենտրոնանալով Եվրամիության կողմից օրերս Press TV հեռուստաալիքի նկատմամբ սահմանմած պատժամիջոցի վրա:

Իրանում վերջին երկու ամիսների ներքին իրադարձությունները պատճառ են դարձել, որ եվրոպական պետությունները  պատեհապաշտորեն  քայլեր ձեռնարկեն Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու  և նրան սպառնալու համար։ Եվրամիությունը նոյեմբերի 14-ին անդամ երկրների արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ պատժամիջոցներ է կիրառելու Իրանի  29 անձանց և 3 կազմակերպության դեմ՝ «խաղաղ ցուցարարների դեմ ուժի կիրառման» պատճառով։

Press TV լրատվական հեռուստաալիքն  Իրանի պատժամիջոցների ենթարկված կառույցների թվում է։ Անգլալեզու լրատվական հեռուստաալիքի՝ Press TV-ի նկատմամբ պատժամիջոցի սահմանումը վկայում է եվրոպական պետությունների  պնդումների կեղծ բնույթի մասին: Եթե ​​նրանց մտահգում են Իրանում մարդու իրավունքների վիճակը, ինչու են պատժամիջոցներ կիրառում լրատվամիջոցների նկատմամբ, որոնք արտացոլում են Իրանի իրողությունները: Դժգոհություն ու անկարգություններ լինում են ամեն երկրում։Հենց եվրոպական այս երկրներում չկա մի օր առանց ցույցերի։ Այս ցույցերից շատերում բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ոստիկանների միջև։ Բայց եվրոպական պետությունները միշտ փորձել են անվտանգային սպառնալիք ներկայացնել Իրանի ներքին իրադարձությունները և մարդու իրավունքների պաշտպանության պատրվակով անկարգություններ  հրահրել այս երկրում։

1979 թվականին  Իսլամական հեղափոխության հաղթանակի սկզբից ի վեր, արևմտյան պետությունները խորը ատելություն և թշնամություն են տածել Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ: Նրանք ամեն ինչ արեցին Իսլամական Հանրապետության նորահիմն համակարգը տապալելու համար: Համակարգ որը հիմնված է  համապարփակ և հակաբռնապետական հեղափոխությունից ելած ժողովրդի քվեների վրա։ Արևմտյան պետություններն աջակցում էին իսլամական հեղափոխությանը դեմ արտահայտվող բոլոր շարժումներին և մարդկանց: Նրանց համար նշանակություն չուներ, թե իրենց հովանավորած հակահեղափոխականն Իրանի ժողովրդին կուրորեն սպանելու հարցում ինչպիսի անցյալ ու գործունեություն է ունեցել։

․․․

1979 թվականի փետրվարի 12-ից՝ իսլամական հեղափոխության հաղթանակի հաջորդ օրվանից ի վեր  արևմտյան պետությունները լիակատար աջակցություն են ցուցաբերել անջատողական և միապետական ​​խմբավորումներին։ Իրանի սահմանամերձ նահանգները դարձան անկարգությունների ու անջատողականության կենտրոն։ Իսլամական հեղափոխության նկատմամբ արևմտյան պետությունների ատելության գագաթնակետը «Մոջահեդին-ե խալղ» ահաբեկչական խմբավորմանն աջակցելն է: Խմբավորում, որը սպանել է 17 հազար իրանցիների՝ սկսած հասարակ քաղաքացուց մինչև Իրանի բարձրագույն քաղաքական պաշտոնյաներ։ Այս ահաբեկչական խմբավորման հիմնական բազան նույնպես Ֆրանսիայում է։ Ամեն տարի «Մոջահեդին-ե խալղ» ահաբեկչական կազմակերպությունը որոշ ամերիկյան և եվրոպական քաղաքական գործիչների հետ հանդիպում է կազմակերպում արևմտյան պետությունների փողերով։

Այժմ Մակրոնն Իրանի ընդդիմադիր ահաբեկչական խմբավորումներին աջակցելու իր կառավարության այսպիսի անցյալով Իրանում ազատատենչության կոչ է անում։ Իրանում ազատության հավակնող եվրոպական և ամերիկյան պետությունների ատելությունն ու թշնամանքը չի սահմանափակվում միայն այս երկրում ահաբեկչական խմբերին աջակցելով։ Իրաքի բռնապետ Սադդամի անունը հայտնի է ողջ աշխարհին։ Սադդամն ամեն կարգի հանցագործություն կատարեց Իրաքի և Իրանի ժողովրդի դեմ։ Ահա ուշագրավ է այն փաստը,որ այսօր ԱՄՆ-ն ,որ հավակնում է թե տապալել է Սադդամի ռեժիմը,հենց այդ երկիրը և  եվրոպական պետություններն ամենաշատ դերն են ունեցել Իրանի դեմ հարձակվելու հարցում Սադդամին հրահրելու  և 1980-ական և 1990-ականներին նրա  իշխանությունը ամրապնդելու գործում:

Իրանի դեմ պարտադրված պատերազմի ժամանակ  ԱՄՆ-ն ​​և եվրոպական պետություններն ամեն տեսակի ֆինանսական օգնություն և զենք տրամադրեցին Սադամի ռեժիմին ։ Եվրոպական պետությունները Սադամի բանակին տրամադրեցին ցանկացած տեսակի առաջադեմ զենք։ Նրանք սահմաններ չունեին այս սպառազինության հարցում։ Ֆրանսիացիները Super Etandard կործանիչներ տրամադրեցին Իրաքի բաասական բանակին՝ Պարսից ծոցում իրանական նավթատարները թիրախավորելու համար: Գերմանիան և Նիդերլանդները Սադամի ռեժիմին տրամադրեցին արգելված քիմիական զենք և հումք քիմիական զենք պատրաստելու համար:

Այժմ Գերմանիայի կանցլերն ու արտգործնախարարը հանդես են եկել  Իրանում ազատատենչության կոչով, իսկ Բունդեսթագը հաստատել է Իրանի դեմ մի շարք պատժամիջոցներ։ Թեև Բունդեսթագը մարդու իրավունքների պաշտպանության քողի ներքո՝ հաստատել է 25 կետից  բաղկացած ծրագիր՝ Իրանի վրա ճնշում գործադրելու նպատակով, դեռևս պատմության հիշողությունից չեն ջնջվել այդ երկրի կողմից Սադամի ռեժիմին  լիակատար աջակցություն  ցուցաբերվելը և նրան 6000 քիմիական ռումբերով  զինելը և  անմեղ իրանցիների  ռմբակոծության 242 դեպքերը։

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բաերբոքը մի քանի օր առաջ թվիթերում գրել էր, որ Եվրոպան աշխատում է Իրանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա։ Նա ընդգծել է, որ իրենք փորձում են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Իրանի վերաբերյալ արտահերթ հանդիպում անցկացնել։ Գերմանիայի կառավարությունն ու խորհրդարանն այն դեպքում են իրենց դրսևորում որպես Իրանի ժողովրդի կողմնակիցներ, երբ Իրանի ժողովրդին պարտադրված  8-ամյա պատերազմի ժամանակ  իրենք թույլ տվեցին Իրաքի բաասական կուսակցության բռնապետ Սադամի կողմից  մարդու իրավունքների ոլորտում իրականացված ամենամեծ հանցագործությունը։

Ավելի քան 17 հազար մարդ սպանվել է ուղղակիորեն Գերմանիայի կողմից Սադամի ռեժիմին նվիրաբերված քիմիական զենքով։ Ավելի քան 127,000 իրանցի զինվորներ և մարդիկ նույնպես տուժել են այդ քիմիական զենքը շնչելու հետևանքով։ Տուժածներից մի քանիսը բուժման նպատակով ուղարկվել է եվրոպական երկրներ, այդ թվում՝ Գերմանիա։ Ըստ վերջին հետազոտությունների՝ արևմտյան 445 ընկերությունների մեկ երրորդը, որոնք ներգրավված են եղել տարբեր ոլորտներում Սադամի ռազմական մեքենայի, հատկապես քիմիական զենքով զինելու գործում, եղել են գերմանացիներ, որոնք, քիմիական զենքեր վաճառելուց բացի, դասընթացներ են անցկացրել  Իրաքի  ուժերին այս քիմիական զենքի կիառումը սովորեցնելու և այն Իրան-Իրաք պատերազմի ժամանակ կիառելու համար։

Իրաքի սպառազինությունների վերաբերյալ ՄԱԿ-ին  ուղղված  այդ երկրի 12000 էջանոց զեկույցը պարունակում է ուշագրավ կետեր Գերմանիայի մասին: Այս զեկույցում մանրամասն նշվում է, թե զենքի ինչ գործարքներ են իրականացվել գերմանական և իրաքյան ռազմական ընկերությունների միջև։ Այս 12000 էջանոց զեկույցում, որից «Թագես Ցայթունգ»  թերթը հրապարակել է գաղտնի հատվածներ, Գերմանիան նշվում է որպես Սադամի զենքի պաշարների ամենակարեւոր մատակարարը։ Ավելի ուշ Հաագայի միջազգային դատարանը Սադամի քիմիական ռմբակոծության հանցագործությունը որակեց որպես մարդկության դեմ ուղղված ցեղասպանություն։

Միավորված ազգերի կազմակերպությանն ուղղված Իրաքի զեկույցում նշված գերմանական ընկերությունների անուններից մի քանիսն են՝ «Դեյմիլր, Ման, Զիմենս, Բենս,  Հոեխստ, և Կլոխներ»։ 1977 թվականից ի վեր «Carl Club» ընկերությունը, որը համագործակցում էր Իրաքի հետ  ստանձնեց Բաղդադի միջատասպանների և լվացող միջոցների երկու հիմնական գործարանների սարքավորման պատասխանատվությունը, և Իրաքի 12000 էջանոց զեկույցում այս ընկերությունը եղել է Իրաքի քիմիական զենքի խոշորագույն մատակարարներից մեկը:

«Carl Club» ընկերությունը ստեղծել է քիմիական զենքի արտադրության 6 առանձին արտադրամաս՝ Ահմեդ, Ալի, Մոհամմադ, Իսա, Մադար և Ղազի անուններով։ Առաջինը կառուցվել է 1983 թվականին, իսկ վերջինն ավարտվել է 1986 թվականին։ Այս գործարաններում արտադրվել են մանանեխի գազից ու պրուսաթթվից սկսած մինչև նյարդային գազեր, ներառյալ Սարին և Տաբուն։ Իրաքի զեկույցի համաձայն, Փրոյսեյջ ընկերությունը նաև քիմիական նյութերի, այդ թվում սարին նյարդային գազի խոշորագույն մատակարարներից էր: Carl Club-ը և Pilot Planet-ն ստանձնեցին Իրաքում 6 առանձին քիմիական գործարանների միլիոնավոր դոլարների արժողությամբ սարքավորումների սպասարկման և առաջադեմ լաբորատորիաների պատրաստման պատասխանատվությունը, որպեսզի ընդլայնեն և զարգացնեն նյարդային գազերի արտադրությունը և աջակցեն Իրաքի ռազմական արդյունաբերության նախարարության գերմանացի ինժեներ-մեխանիկներին:

Ֆրանկֆուրտեր Ալգեմայնե  հայտնի թերթի գերմանացի թղթակից Էդո Օլֆկատը, որը Իրանի դեմ Իրաքի պարտադրված պատերազմի ժամանակ գործուղվել էր Իրաքի պատերազմական գոտիներ ասում է-«Գերմանիայի  իշխանությունները շատ գոհ էին, որ այդ գազերը տվել են Սադամին՝ Իրանի դեմ օգտագործելու համար»։

Այն դեպքում երբ Գերմանիայի կառավարությունը Սադդամի մեղսակիցն է հազարավոր իրանցիներին և իրաքցիներին կոտորելու հարցում, այսօր նա պնդում է, որ պաշտպանում է Իրանում կանանց իրավունքները:Մարդու իրավունքների նկատմամբ եվրոպական պետությունների տեսակետը լիովին քարոզչական բնույթ է կրում:

Այսօր Գերմանիան և նրա եվրոպացի գործընկերները ինչու չեն անհանգստանում եմենցի կանանց և երեխաների համար, որոնք սպանվում են եվրոպական և ամերիկյան զենքերով: Եվրոպական պետություններն այսօր գլխիվայր ներկայացնելով Իրանում տեղի ունեցող իրադարձությունների իրողությունները քարոզչական և մեդիա պատերազմ են սկսել Իրանի դեմ: Անշուշտ այս օրերը կանցնեն, և լուսինը հավերժ չի մնա ամպերի հետևում։

Պիտակ