10 կեղծ առասպելներ Իսրայելի մասին
Հրեա գրող և պատմաբան Իլան Փափեն բազմիցս սատար է հանդիսացել Պաղեստինի ճնշված ժողովրդին և իրեն պատկանող կառավարությանը կեղծ և հանցագործ է անվանել։
Աշխարհի գավաթի մրցումները հերթական անգամ առիթ հանդիսացան հանցագործ Իսրայելի համար՝ հանցավոր հարձակումներ իրականացնելու Գազայի հատվածի վրա: Ղոդսի սրբազան հողը գրավողները միշտ օգտագործել են աշխարհի միջոցառումներն իրենց ստոր նպատակների համար և հանցագործություններ են կատարել պաղեստինցիների դեմ: Բայց Իսրայելի կեղծ կառավարության այս կեղտոտ քաղաքականությունը ոչ միայն ստիպել է Պաղեստինի կողմնակիցներին աշխարհի բոլոր մասերում արձագանքել այս օկուպանտ ռեժիմին, այլև հրեական համայնքին ստիպել է բողոքել և արձագանքել ու բացահայտել սիոնիստ զավթիչների օկուպացիոն քաղաքականությունը:
10 կեղծ առասպելներ Իսրայելի մասին
Իլան Փափեի «10 կեղծ առասպելներ Իսրայելի մասին» գիրքն Իսրայելի վերաբերյալ 10 անհիմն,կեղծ և սուտ առասպելների ու համոզմունքների մասին է։ Հետաքրքիր է իմանալ, որ այս գրքի հեղինակ Իլան Փափեն իսրայելցի է, ով դեմ է Իսրայելին և նրա մանկասպան քաղաքականությանը:
Հրեա գրող ու պատմաբան Իլան Փափեն Իսրայելի պետությունը համարում է կեղծիք՝ իր հիմնադրման օրից, ինչպես նաև իր պատմության սկզբից։ Նրա ստեղծագործություններից է «10 կեղծ առասպելներ Իսրայելի մասին» գիրքը, որտեղ նա փորձում է բացահայտել Իսրայելի և նրա քարոզչամեքենայի տարածած 10 կեղծ առասպելներն ու սուտը և իր ընթերցողին ցույց տալ դրանց հետ կապված ճշմարտությունները։ Նա կարծում է, որ փաստաթղթերը, որոնք Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը տեղադրել է իր պաշտոնական կայքում՝ որպես Պաղեստինում հրեաների պատմություն, սուտ են և ավելի շատ նման են դառը կատակի։ Նա հաճախ է կարեկցանք հայտնել Պաղեստինի ճնշված ժողովրդին և կեղծ ու հանցագործ է անվանում այն կառավարությանը, որին ինքն է պատկանում։
Այս գրքում Իլան Փափեն նախ առաջ է քաշել 10 պատմական դրույթներ, որոնք դարձել են Իսրայելի կեղծ պետության հիմքը, այնուհետև նա ուսումնասիրել է այդ պնդումները պատմական պատճառներով, փաստաթղթերով ու ապացույցներով: «Այս աշխատությունը փորձում է շտկել ուժերի հավասարակշռությունը գաղութացված, օկուպացված և ճնշված պաղեստինցիների համար»,- գրում է նա։ Նա իր գիրքն անվանում է անաչառ, իրատեսական և ակադեմիական հետաքննություն, որը գրվել է Պաղեստինում ներկայումս գործող անմարդկային ռեժիմի դեմ: Նա կարծում է, որ պատմական փաստերի շարադրումը ազդեցություն կունենա Իսրայելում և Պաղեստինում խաղաղության և հաշտեցման հասնելու հնարավորության գործում։ Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք որոշ պատմական ստերի ու կեղծիքների, որոնք քննարկվել են այս գրքում:
...
Պաղեստինի պատմության վերաբերյալ Իսրայելի ԱԳՆ-ի հիմնական ստերից մեկն այն է, որ նրանք գրել են, որ պաղեստինյան հրեական համայնքը կազմված է հրեաների ժառանգներից, ովքեր միշտ ապրել են այս հողում, ինչպես նաև Հյուսիսային Աֆրիկայից և Եվրոպայից այստեղ եկած ներգաղթյալներից:
Փափեն Պաղեստինի մասին ցույց է տալիս այն փաստը, որ մինչ Իսրայելի օկուպացումը այս երկիրը համարվում էր ծաղկող արաբական հասարակություն, որտեղ նրա բնակիչների մեծ մասը մուսուլմաններ էին և հիմնականում գյուղաբնակ, և, իհարկե, ուներ մի շարք աշխույժ քաղաքային կենտրոններ: Այս իսրայելցի հետազոտողն ասում է, որ այն ժամանակ Պաղեստինը բաց էր փոփոխությունների ու արդիականացման համար, և սիոնիզմը դրան հասնելուց շատ առաջ սկսել էր շարժվել զարգացման ուղղությամբ։ Այսինքն՝ Պաղեստինը բարգավաճ ու զարգացող երկիր էր մինչ նրա վրա Իսրայելի գաղութատիրության սփռվելը։ Փափեն ասում է. «Այն ժամանակ այս երկրի ժողովրդի միայն փոքր տոկոսն էր հրեա, և ուշագրավն այն է, որ հրեաների այս խումբն այն ժամանակ դիմադրեց սիոնիստական շարժման կողմից առաջ մղվող գաղափարներին»: Նա հավելում է. «Չնայած այն հանգամանքին, որ այն ժամանակ չկար Պաղեստին պետություն կոչվող կառավարություն, Պաղեստինի մշակութային իրավիճակը բավականին պարզ էր, և այնտեղ նկատվում էր այս հողին պատկանելու զգացումը։ Այսպես, մինչ սիոնիզմի հայտնվելը Պաղեստինում, այս երկիրը անապատ չէր որը պիտի ծաղկեր Իսրայելի կողմից: Նա գրում է. «Պաղեստինը կոնցեպտուալ առումով երկիր էր և պատրաստվում էր մուտք գործել 20-րդ դար որպես ժամանակակից հասարակություն»:
Իլան Փափեն կարծում է, որ սիոնիստական շարժման կողմից այս երկրի գաղութացումը ձախողման մատնեց այս գործընթացը և նրա ժողովրդի կյանքը վերածեց աղետի:
Սիոնիստական ռեժիմի կողմից պաղեստինյան հողերի օկուպացիայի գործընթացը
կուպանտ Իսրայելի մեկ այլ մեծ սուտն այն է, որ նրանք գաղութատեր չեն և այս հողը պատկանում էր հրեաներին։ Իր գրքում Իլան Փափեն պատասխանում է այս մեծ ստին և հերքելով գրում է. «Սիոնիզմը հայրենասեր տիպի գաղութային շարժում է: Դա ճիշտ այնպես, ինչպես մյուս եվրոպական շարժումները, որոնք գաղութացրել են Հյուսիսային Ամերիկան (ԱՄՆ և Կանադա), Հարավային Աֆրիկան, Ավստրալիան և Նոր Զելանդիան, և սպանելով կամ տեղահան անելով այդ տարածքների բնիկներին՝ նրանք ստեղծել են հայրենիքներ և ստեղծել նոր երկրներ»: Այս գրքում, հեղինակը քննարկում է պայմանական գաղութատիրության և հայրենասիրական գաղութատիրության միջև եղած տարբերությունը և ասում է. «Պայմանական գաղութատիրության մեջ Բրիտանական կայսրության նման գաղութատիրական ուժերը գաղութացրին և շահագործեցին երկիրը և Հնդկաստանի ժողովրդին, բայց նրանք չվտարեցին նրանց իրենց երկրից և իրենց հողը չկոչեցին իրենց անունով: Հայրենիքի գաղութացման ժամանակ գաղութարարները գալիս են խնդրո առարկա տարածաշրջանի կամ երկրի բնիկներին դուրս քշելու և փոխարինելու նրանց»։ Եվ սա այն է, ինչ արել է Իսրայելը:
Անդրադառնալով Ռաշիդ Խալիդիի և Մոհամմադ Մոսլեհի նման մարդկանց հետազոտություններին՝ Իլան Փափեն կարծում է, որ մինչև 1882 թվականը, երբ առաջին սիոնիստ ներգաղթյալները մտան Պաղեստին, Պաղեստինի էլիտար հատվածները և այս հասարակության ոչ էլիտար հատվածները դեմ էին հրեաների ներկայությանն իրենց հողում։
Հայրենիքի գաղութացում
Իսրայելցի այս գրողն ու քննադատը խստորեն քննադատում է Իսրայելի չար քաղաքականությունը ճնշված պաղեստինցիների նկատմամբ և չի ընդունում պաղեստինցիների ճնշումը։ Քննադատելով հրեաների համար «Վերադարձի օրենքը» և պաղեստինցիների համար այս հարցում խտրականությունը՝ Իլան Փափեն իր գրքում գրում է. «Վերադարձի օրենքը ավտոմատ կերպով Իսրայելի քաղաքացիություն է շնորհում աշխարհի յուրաքանչյուր հրեայի՝ անկախ նրանից, թե որտեղ է ծնվել տղամարդը կամ կինը: Այս օրենքը բացահայտ ոչ ժողովրդավարական է։ Որովհետև դա կապված է պաղեստինցիների վերադարձի իրավունքի լիակատար մերժման հետ: Այն իմաստով, որ Իսրայելը պաղեստինցի քաղաքացիներին թույլ չի տալիս իրենց ր ազգականների կամ 1984 թվականին վտարվածների հետ միասին հավաքվել մեկ տեղ։ Մարդկանց հայրենիք վերադառնալու իրավունքը ժխտելը և միևնույն ժամանակ այդ իրավունքի առաջարկն այլոց, ովքեր կապ չունեն այս հողի հետ, սիոնիստական ոչ ժողովրդավարական վարքագծի տեսակ է»:
Այս առումով Իլան Փափեն աջակցում է պաղեստինյան շարժումներին, որոնք ձևավորվել են օկուպացիոն ռեժիմի ճնշող քաղաքականության դեմ և երբեմն էլ ռազմական գործողություններ են ձեռնարկում, և նրանց գործողությունը համարում է բնական գործողություն Իսրայելի ճնշումների դեմ։ Իլան Փափեն «10 կեղծ առասպելներ Իսրայելի մասին» գրքում «ՀԱՄԱՍ» շարժումը համարում է պաղեստինցիների իրավունքները վերականգնելու շարժում և բացատրում. «ՀԱՄԱՍ շարժումը... ազատագրական շարժում է, և ի դեպ, նաև լեգիտիմ ազատագրական շարժում է»։
Նա հիշեցնում է. «Մենք չպետք է ենթարկվենք Իսրայելի ազդեցությանը և ընդունենք ՀԱՄԱՍ-ի որակումը որպես ահաբեկչական խմբավորում, ՀԱՄԱՍ-ի հակառակորդների պնդումներով։ Ավելի ճիշտ իրականությունն այն է, որ ՀԱՄԱՍ-ը պայքարում է «ինքնապաշտպանության, այսինքն՝ պաղեստինցիների» համար։
Իլան Փափեն իր գրքում հետաքրքիր և բովանդակալից ակնարկներ է անում Իսրայելին և, իհարկե, նրան աջակցող երկրներին։ Նա այս գրքի մի հատվածում գրում է. «Թվում է, թե Գազայի բնակչության աստիճանական մահը կանխելը և իսրայելցիներին համոզելը, որ դադարեցնեն իրենց գործողությունները, կպահանջվի ավելին, քան «խաղաղության նավերը»։
Նրա մյուս ակնարկն ուղղված է կեղծ Իսրայելի կողմնակիցներին, որոնք վախից միավորվել են այս ռեժիմի հետ։ Նա գրում է. «Թվում է, թե Իսրայելի վրա ճնշում գործադրելը մեծ ծախսեր չի պահանջում՝ համաշխարհային խաղաղության, տարածաշրջանային կայունության և Պաղեստինում հաշտեցման հասնելու համար»:
Իր գրքի մեկ այլ հատվածում նա առանձնակի խիզախությամբ Իսրայելի քաղաքականությունն անվանում է «ընդլայնվող ջարդ» և ասում. «Այս արտահայտությունը միակ հարմար միջոցն է նկարագրելու իսրայելական բանակի պահվածքը Գազայի հատվածում 2006 թվականից ի վեր»։
Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները
Իլան Փափեն և օկուպանտ իսրայելական վարչակարգի ճնշող քաղաքականության այլ քննադատներ և հակառակորդներ գրել են գրքեր և հոդվածներ, որոնք աշխարհին բացահայտում են Իսրայելի կեղծ ինքնությունը: Փափեն կարծում է, որ «սիոնիզմը, 19-րդ դարի կեսերին իր ձևավորման օրվանից, ընդամենը ընթերցանություն էր, և, իհարկե, ոչ հիմնական ընթերցում հրեական մշակութային կյանքի մասին, որը ծնվել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հրեական համայնքներում»:
Իլան Փափեն և այլ քննադատներ իրենց գրություններում փորձում են ցույց տալ, որ Իսրայել կոչվող երկիրը հիմնված է մի շարք անիրական առասպելների վրա, որոնք կառուցված են հմտորեն և նրբանկատորեն և կասկածի տակ են դնում պաղեստինցիների բարոյական և հոգևոր իրավունքը սեփական հողի նկատմամբ:
Նա կարծում է, որ հիմնական լրատվամիջոցները և Արևմուտքի քաղաքական վերնախավերը ընդունել են այս անիրական առասպելները որպես պարզ և անառարկելի փաստեր և տարածել են այս մեծ սուտը տարբեր լրատվամիջոցների միջոցով՝ այն հավատալի դարձնելու աշխարհի ժողովրդի համար: