Ուկրաինայի պատերազմը և դրա հետևանքները
https://parstoday.ir/hy/radio/world-i190586-Ուկրաինայի_պատերազմը_և_դրա_հետևանքները
Ուկրաինայում պատերազմի սկսվելը  կարելի է համարել 2022 թվականի ամենակարեւոր իրադարձություններից մեկը:Պատերազմ, որը սկսվեց Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ իր դիրքորոշումների վրա պնդելու և  Ռուսաստանի կամքը անտեսելու պատճառով  ,նաև ԱՄՆ-ի  միջամտություններով ու սադրանքներով և Եվրոպայի աջակցությամբ ,որը Ուկրաինայի, Ռուսաստանի և այլ երկրների համար,քաղաքական, տնտեսական և անվտանգության բազմաթիվ հետևանքներ ունեցավ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 04, 2023 04:56 Asia/Tehran

Ուկրաինայում պատերազմի սկսվելը  կարելի է համարել 2022 թվականի ամենակարեւոր իրադարձություններից մեկը:Պատերազմ, որը սկսվեց Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ իր դիրքորոշումների վրա պնդելու և  Ռուսաստանի կամքը անտեսելու պատճառով  ,նաև ԱՄՆ-ի  միջամտություններով ու սադրանքներով և Եվրոպայի աջակցությամբ ,որը Ուկրաինայի, Ռուսաստանի և այլ երկրների համար,քաղաքական, տնտեսական և անվտանգության բազմաթիվ հետևանքներ ունեցավ:

Այս շարունակվող պատերազմն իրականում պրոքսի պատերազմ է Ամերիկայի և Ռուսաստանի միջև, որը տեղի է ունենում Ուկրաինայի տարածքում։Այս ծրագրի ընթացքում  կքննարկենք այս պատերազմը սկսվելու պատճառները և դրա հետևանքները։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունները սրվեցին 2014 թվականից,  Ուկրաինայի Դոնբասի շրջանում ,այդ երկրի կառավարության և Ռուսաստանի հովանավորությունը վայելող ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների միջև զինված հակամարտությունից հետո: Փաստորեն, 2014-թվականի քաղաքական իրադարձություններից  և այդ երկրի ռուսամետ նախագահ Վիկտոր Յանուկովիչի պաշտոնանկությունից հետո, Ուկրաինան շարունակական ջանքեր գործադրեց Եվրոպային և ԱՄՆ-ին ավելի մոտենալու  և արևմտյան կառույցներին, հատկապես ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը անդամակցելու  համար։ Սա այն դեպքում, երբ ՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ արևմտյան երկրները,Ռուսաստանին սանձելու և շրջափակելու նպատակով ,Ուկրաինային մեծ քանակությամբ ռազմական ու սպառազինական օգնություններ տրամադրեցին  ,իսկ ՆԱՏՕ-ն ,Ուկրաինայում ընդլայնեց իր ներկայությունը ուկրաինացի զինւորականների հետ համատեղ զորավարժություններ անցկացնելով և նրանց ռազմական ուսուցումներ տալով:

Այս իրավիճակը սաստկացավ երբ աշխատանքի անցան  այս երկրի արևմտամետ  նախագահներ, ինչպիսին էր՝ «Պետրո Պորոշենկոն»,ով կրկնապատկեց իր ջանքը ,որպեսզի այդ երկիրը անդամակցի ՆԱՏՕ-ին և 2019 թվականի փետրավարին ,երբ Ուկրաինայի խորհրդարանը հաստատեց ,որ այդ երկրի Սահմանադրության մեջ ներառվի ՆԱՏՕ-ին  և Եվրոմիությանը Ուկրաինայի անդամակցության անհրաժեշտությունը, ,ստորագրեց այդ կետը: «Վոլոդիմիր Զելենսկու» կառավարությունը ևս  Մոսկվայի մտահոգություններին ուշադրություն դարձնելու փոխարեն կարծում էր, որ ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի աջակցությամբ կարող է դիմակայել  Ռուսաստանին: Մինչդեռ  պատմությունը ապացուցել է,որ Ռուսաստանը վճռակամ է աշխատում  իր ազգային անվտանգության և Արևմուտքի ու ՆԱՏՕ-ի դավադրություններին դիմակայելու առումով:

Զելենսկին այն պայմաններում փորձեց Ուկրաինան անդամակցի ՆԱՏՕ-ին , երբ Ռուսաստանի Դաշնության  նախագահ Վլադիմիր Պուտինը 1997 թվականից ի վեր ՆԱՏՕ-ի ընդլայնումը համարել  էր Ռուսաստանի անվտանգության դեմ ուղղված սպառնալիք և պահանջել  էր Ուկրաինան օրինական ձևով  կանխի ՆԱՏՕ-ի հետ ռազմական կոալիցիան: Այդ պահանջը  ոչ միայն անտեսվեց Ուկրաինայի կողմից, այլեւ Զելենսկին փորձեց առավել մոտենալ  Եվրոպային՝ հակառակ  Ռուսաստանի ցանկությանը և այդպիսով հատեց   Ռուսաստանի սահմանած կարմիր գիծը։Իհարկե սկզբում Ռուսաստանը ինքնազսպվածություն դրսևորեց ,և 2021 թվականի դեկտեմբերի կեսերին Մոսկվան լարվածությունների սաստկացումը կանխելու նպատակով ,ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ին ներկայացրեց անվտանգության առաջարկություններ: Այս առաջարկությունները հիմնականում հետևյալներն էին՝ Ուկրաինայի հրաժարվելը ՆԱՏՕ-ին անդամակցելուց, Ռուսաստանի սահմանների մոտակայքում ռազմական այս կազմակերպության ուժերի և օբյկտների չտեղակայվելը,նաև ուժերի տեղակայման պայմանները 1997 թվականին վերադարձնելը: Այնուամենայնիվ այս բոլոր պահանջներին դեմ գնացին ԱՄՆ-ն և ՆԱՏՕ- ն: ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը լուրջ տեսք ստանալով ,Մոսկվայի զգուշացումները ավելի լուրջ հնչեցին ,սակայն Ուկրաինան և իր արևմտյան դաշնակիցները , չէին հրաժարվում իրենց դիրքորոշումներից:

Իվերջո Ուկրաինայի և այդ երկրի արևմտյան դաշնակիցների կամակորությամբ ,սկսվեց պատերազմը: Ռուսաստանը փետրվարի 24-ից լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Ուկրաինայի տարբեր շրջաններում՝ ռմբակոծելով ռազմակայաններն ու զինամթերքի պահեստները։Այսպիսով սկսվեց Ռուսաստանի ուժերի առաջխաղացը Ուկրաինայի տարբեր շրջաններում ,ինչպես Դոնբասում և Կիևի կառավարությունը հայտարարեց Լուգանսկի երկու քաղաքների գրավման մասին : Դրանից հետո Ռուսաստանի բանակի ցամաքային ուժերը մտան Ազովի ծովի ափին գտնվող Մարիուպոլ նավահանգստային քաղաք։ Այսպիսով, Ուկրաինային ուղղված Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների բազմաթիվ նախազգուշացումներից և Կիևի կողմից այդ նախազգուշացումները անտեսվելուց հետո, Մոսկվան քայլեր ձեռնարկեց: Պատերազմ, որ «Պուտինը»դրա նպատակն էր համարում  ՝ Ուկրաինայի զինաթափումն ու ապառազմականացումը, որպեսզի պատերազմական բոլոր  հանցագործները, ովքեր պատասխանատու էին  Դոնբասի շրջանում «քաղաքացիների դեմ արյունալի հանցագործությունների» համար, հանձնվեին արդարադատության։Այս պատերազմը և դրա շարունակվելը բազմաթիվ հետևանքներ ունեցավ  հատկապես տնտեսական և սոցիալական հարթություններում, որոնց մասին  կանդրադառնանք երաժշտական կարճ դադարից հետո:

....

Ուկրաինայի պատրազմը պատճառ դարձավ ,որ արևմտյան երկրների ու ԱՄՆ-ի կողմից հսկայական քանակությամբ զենք ու զինամթերք առաքվեն Ուկրաինա: Եվրոպական երկրները պատերազմի համար տարատեսակ զենքեր տրամադրեցին Ուկրաինային և ԱՄՆ-ը ևս ռազմական բեռնվածքներից բացի ,մեծ քանակությամբ բյուջե նկատի առավ Ուկրաինային հովանավորելու համար: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսոլլա Ֆոն դեր Լայենը ,այս մասին հայտարարել է .«Եվրամիությունը 2014-ից մինչ օրս ավելի քան 90 միլիարդ Եվրո  ֆինանսական նպաստ է տրամադրել Ուկրաինային: Նրանով հանդերձ ,որ Եվրոպան ևս 2023 թվականի համար  նաև 18 միլիարդ եվրո է հատկացնում Ուկրաինային»: Պատերազմը սկսվելուց իվեր ԱՄՆ-ը ևս սպառազինական հսկայական օգնություններ է տրամադրել Ուկրաինային: Իրականության մեջ արևմտյան երկրներն ու ԱՄՆ-ը օժանդակելով Ուկրաինային ,թեժացնում են պատերազմը: Այս երկրները փորձում են ,որ ուկրաինացիները սպառազինական այս օգնություններով կարողանան փոխել պատերազմի ընթացքը և Մոսկվային պարտության մատնեն իր նպատակների իրականացման գործում:

Թեև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ավարտի կամ հրադադարի շուրջ բանակցությունների հարցը դրվել է պատերազմի սկզբից, սակայն Ուկրաինան միշտ հրաժարվել է բանակցությունից և Ռուսաստանի համար անընդունելի նախապայմաններ ներկայացնելով , գործնականում փակել է  բանակցությունների ճանապարհը։ Պայմաններն այնպիսին են, որ միառժամանակ առաջ  ԱՄՆ–ի նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Ուկրաինայի նախագահ Զելենսկիին խորհուրդ է տվել իրատեսական դիրքորոշում որդեգրել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների վերաբերյալ։ Սալիվանը, դիմել է Զելենսկիին և Ուկրաինայի պաշտոնյաներին,որպեսզի իրատեսական առաջնահերթություններ նկատի առնեն բանակցությունների համար  և  վերանայեն Ղրիմի վերահսկողությունը վերականգնելու հարցը։ Սա այն դեպքում, երբ Ռուսաստանը մշտապես ընդգծել է բանակցություններ վարելու իր պատրաստակամությունը:

Ուկրաինայի չորս շրջանների պաշտոնական միացումը Ռուսաստանին կարևոր շրջադարձային պահ էր Ուկրաինայի պատերազմի գործընթացում: Թեև  2022 թվականի փետրվարի վերջին Ռուսաստանը հատուկ ռազմական գործողության շրջագծում մտավ Ուկրաինայի տարածք՝ աջակցելու ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետություններին, որոնց անկախությունը ճանաչել էր, , սակայն պատերազմի ընթացքն ու Մոսկվայի նպատակները աստիճանաբար փոխվեցին դրա շարունակությամբ և  իրավիճակի ու պայմանների փոփոխությամբ։Ռուսներն իրենց գործողությունները սկսեցին Ուկրաինայի հարավ-արևելքում, արևելքում և հյուսիսում, սակայն հյուսիսային ճակատում ձախողումից հետո իրենց գործողությունները կենտրոնացրին արևելյան և հարավ-արևելյան  երկու ճակատներում և գրավելով Ուկրաինայի 4 նահանգների մեծ մասը,այդ շրջանները Ռուսաստանին կցելու նպատակով  հանրաքվե անցկացնելու հարցը առաջադրեցին: Իհարկե, Պուտինը հրամանագիր ստորագրելով ճանաչեց Խերսոնի և Զապորոժիայի անկախությունը ,որպես երկու անկախ երկրներ, որպեսզի հանրաքվեից հետո այդ շրջանների բռնակցման համար իրավական խնդիրներ չառաջանան։

Արևմտյան երկրները, բացի ֆինանսական  և զինամթերային օգնություններից,մշակեցին  նաև պատժամիջոցների տարբեր փաթեթներ՝ Ռուսաստանին վերահսկելու համար։Այս երկրների փաթեթների թվում էր Ռուսաստանից էներգակիրներ գնելու էմբարգոն։ Եվրոպական երկրները հայտարարեցին, որ կկրճատեն Ռուսաստանից գազի գնումը,սակայն այդ  խնդիրն իվերջո նրանց վնասին եղավ ,և վառելանյութի ու էներգետիկ արդյունաբերությունների  գնի ավելացումը մեծապես ազդել է Եվրոպայի տնտեսությանը: Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների սահմանումը պատճառ է դարձել, որ դադարեցվի Ռուսաստանի ընդհանուր  գազատարից դեպի Եվրոպա գազամատակարարումը,մի խնդիր, որը նույնիսկ ազդել է Եվրոպայի ամենահզոր  երկիր Գերմանիայի տնտեսության վրա։Այնպես ,որ այդ երկիրը ,ոչ միայն ներկա դրությամբ է էներգիայի ճգնաժամի դիմաց կանգնել ,այլև այդ երկրի Կենտրոնական բանկի տվյալների ու զեկույցների հիմամբ ,էներգետիկայի ճգնաժամը ՝ Գերմանիայի տնտեսությունը անկման սեմին է հասցրել , իսկ վառելիքի պակասը պատճառ է դարձել Գերմանիայի արդյունաբերության բազմաթիվ ճյուղերի փակման։ Ֆրանսիայում 2022 թվականի հոկտեմբերին գնաճի մակարդակը նույնպես հասել է 6.2 տոկոսի, ինչը աննախադեպ է որակվել անցյալ 37 տարիների ընթացքում: Բրիտանիայի վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ազգային կազմակերպությունը նաև հայտարարել է. «2022 թվականի սեպտեմբերին , Բրիտանիայում գնաճի մակարդակը հասել է տասը և մեկ տասներորդական տոկոսի, և նման սղաճ Բրիտանիայում աննախադեպ է եղել անցյալ  41 տարների ընթացքում»:

Փաստորեն, էներգակիրների գնի բարձրացումը շատ կարեւոր դեր է խաղացել Եվրոպայի  տնտեսության մեջ: Գների բարձրացումից հետո եվրոպական երկրների բազմաթիվ արդյունաբերություններ ու գործարաններ սնանկություն են հայտարարել, ինչի հետևանքով նվազել է տնտեսական աճը և ավելացել  է գործազրկության մակարդակը։ Սա այն դեպքում, երբ Ռուսաստանը կարողացավ պահպանել իր տնտեսական աճն ու եկամուտները՝ ստիպելով էներգիա գնող երկրներին վճարել ռուբլով։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը մեծ ազդեցություն է թողել Եվրոպայի և աշխարհի վրա: Այս երկու երկրները կարևոր դեր են խաղացել ռազմավարական պարենային ապրանքների,ինչպես՝ցորենի, եգիպտացորենի և ուտելի յուղերի ապահովման  գործում, ուստի պատերազմից հետո, Ուկրաինայի տարածքով պարենային ապրանքների արտահանումը կտրուկ նվազել է, որն աշխարհում առաջացրել է պարենային ճգնաժամ: ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ ուկրաինական պատերազմը պատճառ է դարձել, որ պարենային ապրանքների գներն ամբողջ աշխարհում ամենաբարձր մակարդակի հասնեն, և աշխարհում մեկ միլիարդ 700 միլիոն մարդ, որոնց մեկ երրորդը ապրում է աղքատության շեմից ցածր,սննդի պակասի և չգոյության վտանգի դիմաց են կանգնել և  ավելի քան 36 երկրներ, որոնք կախված էին Ռուսաստանից և Ուկրաինայից ցորենի մատակարարման և ներմուծման համար, լուրջ վնասներ են կրել։Այս մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ասել է.«Համայն աշխարհում 43 երկրներում 49 միլիոն հոգի քաղցածության ճգնաժամի դիմաց են կանգնած և Ուկրաինայում պատերազմը այսօր սարսափելի նոր իրավիճակ է ստեղծել համաշխարհային սովի առումով»:

Այս պայմաններն ազդել են նաեւ եվրոպական երկրների տնտեսության վրա: Եվրոպական երկրներում սննդամթերքի գինը զգալիորեն աճել է, որի պատճառով աճել է սննդի ապահովման և նպաստ դրամադրման կենտրոններին դիմողների թիվը  ։ Եվրոպացի շատ քաղաքացիների սննդային զամբյուղը փոխվել է: Բրիտանիայի շրջաններից մեկում ,սննդի ծրագրի ղեկավարն այս առնչությամբ ասել է.« Կենսամթերքի ապահովման գների սաստիկ բարձրացման  ծանր ճգնաժամը ստիպել է մարդկանց ուտել կենդանիների կերը  և փորձել մոմերի վրա տաքացնել սնունդը»:Գերմանիայի սննդի բանկը ևս հայտարարել է.«Իրապես զարմանալի է,որ Գերմանիայի նման հարուստ մի երկրում ,շատ քաղաքացիներ սնվելու համար բավարար սնունդ չեն գտնում »:

Փաստորեն, տնտեսական ոլորտում եվրոպական երկրները դարձել են իրենց ռազմատենչ ու միջամտողական քաղաքականության և Վաշինգտոնի քաղաքականությանը հետևելու զոհը։ Ռուսաստանի գազի և էներգակիրների դեմ Եվրոպայի ծանր պատժամիջոցները բումերանգի դեր են կատարել, որն այժմ Եվրոպային կանգնեցրել է կործանման վտանգի դիմաց: Այս պայմանները եվրոպական երկրներում սոցիալական խնդիրներ են առաջացրել:

Եվրոպական երկրներում սոցիալական բողոքի ակցիաներ են սկսվել, իսկ վերջին ամիսներին եվրոպական երկրների մեծ մասում բողոքի ցույցեր են ձևավորվել այս մայրցամաքի տարբեր երկրների քաղաքականության և կառավարությունների դեմ։ Եվրոպայի շատ  քաղաքացիներ պահանջում  են բարձրացնել աշխատավարձը և վերականգնել այն, հասարակության գնաճային պայմաններին համապատասխան, իսկ մյուս կողմից՝ շատերը դեմ են, որ Եվրոպայից մեծ բյուջե հատկացվի Ուկրաինային, զենքի ու ռազմական զինամթերքի առումով:

Ինչևէ, Եվրոպան նոր տարին սկսում  է այն պայմաններում, երբ Ուկրաինայում պատերազմի շարունակությունն ու դրա հետևանքները ազդել են այս մայրցամաքի երկրների վրա և նույնիսկ  ոմանք նշում  են Եվրամիության փլուզման հավանականությունը՝ Ուկրաինայի պատերազմի հարցում եվրոպական երկրների ղեկավարների անհամաձայնության պատճառով: