Ընտելանանք (31)
Լավ կյանք ունենալու համար կարևոր է ֆիզիկական և հոգեկան առողջությունը։ Երբեմն ցանկալի կյանքին հասնելու համար անհրաժեշտ է ապրելակերպի փոփոխություն։ «Ընտելանանք» հաղորդաշարի շրջանակներում միասին փորձում ենք սխալ սովորությունները փոխարինել ճիշտ սովորություններով։
Հարկ է նշել, որ հաղորդաշարի շրջանակներում ներկայացված խորհուրդներն ընդհանուր են, և հնարավոր է, որ դրանցից մի քանիսը հարմար չլինեն բոլորի համար: Անհրաժեշտության դեպքում ձեր կենսակերպում փոփոխություններ մտցնելու համար կարող եք խորհրդակցել ձեր բժշկի կամ խորհրդատուի հետ:

Մուսուլմանների Ս. գրքում ասված է.«Ինձ արգելվում է Աստծուց բացի, այլ բան պաշտել: Ես չեմ հետևելու ձեր կրքերին և չեմ խաբվելու, որպեսզի փրկվեմ»:
Ողջույն հարգելի ունկնդիրներ: Նախորդ հաղորդման ընթացքում քննարկել ենք զգացմունքները կառավարելու հմտության ձեռքբերման տարբեր փուլերը։ Այս հաղորդման ընթացքում կխոսենք համարձակ լինելու կարողության մասին։ Մնացեք մեզ հետ։
Հնարավոր է ձեզ համար պատահած լինի, որ ինչ-որ մեկն իր խոսքում վիրավորել է ձեզ, դուք ցանկացել եք զգուշացնել նրան, բայց դուք համարձակություն չեք ունեցել և անտեսել եք նրա վիրավորանքը։ Կամ գուցե այս վիրավորական պահվածքը ձեզ զայրացրել է, և դուք շատ կոշտ եք վարվել այդ մարդու հետ, և այս միջադեպը նաև հանգեցրել է բանավոր կոնֆլիկտի։ Զիջելու, պասիվ լինելու կամ ագրեսիվ գործելու միջև, նուրբ սահման կա, և բոլորս պետք է իմանանք ինչպես կողմնորոշվել այս երկուսի միջև: Սա այն նույն հմտությունն է, որը կոչվում է «Ասերտիվություն» կամ «ինքնաարտահայտման հմտություն», «համարձակություն» կամ «ինքնարտահայտում»:
Ըստ Նաթանիել Բրանդենի «Ինքնագնահատում» հոգեբանական գրքում, ինքնարտահայտման կամ համարձակության հմտությունը նշանակում է, որ ես հարգում եմ իմ ցանկությունները, կարիքներն ու արժեքները և ուղիներ եմ փնտրում դրանք պատշաճ ձևով արտահայտելու համար: Ռիչարդ Ռուկուսը այս սահմանմանը ավելացնում է ևս մեկ կետ, այն է՝ կարիքների և ցանկությունների արտահայտումը չպետք է լինի ագրեսիվ: Հետևաբար, համարձակությունը, անկեղծությունը և վճռականությունը նշանակում է հեռու մնալ պասիվ մոտեցումից, բայց չմոտենալ նաև ագրեսիվ պահվածքին։
Մի օրինակ բերեմ. Ենթադրենք, ռեստորանում ուտելիք պատվիրելիս, դրամարկղի հետևում կանգնածը պնդում է, որ դուք փորձեք ռեստորանի աղցանը։ Դուք բացատրում եք նրան, որ աղցան չեք ուզում, և նա նորից պնդում է: Վերջապես կտեսնեք, որ պատվերի գրանցման մեջ աղցանը նույնպես գրանցված է ձեզ համար, և փաստորեն ձեզ պարտադրվել է աղցանն ու դրա համար վճարումը։ Պասիվ մեթոդը ոչինչ չասելն ու այդ պահվածքը հանդուրժելն է կամ գուցե այնպես ձեզ հանգստացնենք, ասելով, թե այդպես հնարավոր է ավելի լավ է և դուք էլ աղցանը կճաշակեք: Գուցե իսկապես լավ աղցան լինի: Ագրեսիվ ճանապարհը նրա վրա բղավելն ու բռունցքով սեղանին մի քանի անգամ խփելն ու նրան հիշեցնելն է, որ աղցան չեք ուզում:

Բայց այս երկու վարքագծի տարբերությունը համարձակության և ինքնարտահայտման պահվածքի նկատմամբ այն է, որ համարձակության հետ զուգակցված վարքագծով հանգիստ և հարգալից տոնով հիշեցնել գանձապահին, որ աղցան չեք խնդրել և խնդրեք ուղղել նախորդ անդորրագիրը և թողարկել նորը: Այսպիսով, կարելի է ասել, որ ինքնարտահայտման մեջ թուլությունը վերածվում է պասիվ վարքի, իսկ ավելորդ ինքնարտահայտումը վերածվում է ագրեսիվ վարքի։
Ինքնարտահայտման հմտության կարևորության բնագավառում բազմաթիվ ուսումնասիրություններ և հետազոտություններ են արվել։ Բայց նույնիսկ առանց դրանց անդրադառնալու, հեշտությամբ կարող եք կռահել ինքնարտահայտման հմտությունների որոշ ձեռքբերումներ։ Օրինակ՝ աշխատավայրում ինքնարտահայտվելու ուժը կօգնի ձեզ ավելի հաջողակ լինել բանակցություններում: Թույլ մի տվեք, որ ձեր իրավունքը խլվի, և ագրեսիվ լինելով մի՛ բորբոքեք բանակցային մթնոլորտը։ Ինքնարտահայտումը և համարձակությունը նաև բարձրացնում են աշխատանքից բավարարվածությունը: Որովհետև մեր դժգոհություններից շատերը պայմանավորված են մանր-մունր բաներով, որոնք մենք չենք արտահայտել և այսպես ասած, մենք դրանք կուտակել ենք մեր մեջ։
Համարձակ վարքագիծ ունեցող մարդիկ ունեն առանձնահատկություններ, որոնք տարբերում են նրանց այլ մարդկանցից: Այս մարդիկ շատ իրավիճակներում ստանում են այն, ինչ ցանկանում են: Ինքնարտահայտվելու անկարողությունը և իրավունքից զրկվելն առաջացնում է դեպրեսիա և անարդյունավետության զգացում: Համարձակությունն իրականում ինքնավստահություն ունենալու և ինքդ քեզ վրա վստահ լինելու վիճակ է, որպեսզի կարողանաս հասնել քո ցանկություններին՝ առանց ագրեսիվ լինելու: Այս հմտությունն ունենալը շատ օգուտներ է բերում մարդուն: Զգացմունքների և ցանկությունների հեշտ արտահայտումը, ինքնավստահության բարձրացումը, և հարաբերությունների բարելավումը, ուրիշների կողմից հարգանք ստանալը և որոշումների կայացման բարելավումը այս առավելություններից են:
Մարդիկ, ովքեր գիտեն ինչպես արտահայտվել և համարձակ վարվել, իրականում փոխանցում են այն պատգամը, որ ես արժանավոր եմ, և դու նույնպես արժանավոր ես: Երկուսս էլ ճիշտ ենք։ Իրականում խիզախ պահվածքը ստիպում է ձեզ իրատեսորեն նայել հարցերին, հաշվի առնել սահմանափակումները, պատշաճ ձևով ներկայացնել ձեր ողջամիտ պահանջները և միևնույն ժամանակ կանխում եք ձեզ ինչ-որ բանի պարտադրումը։ Որպես համարձակ անձնավորություն՝ դուք իրականում զգույշ եք ինչպես ձեր սեփական, այնպես էլ ուրիշների զգացմունքների նկատմամբ։ Փաստորեն, դուք ինչ-որ կերպ շահեկան հարաբերություններ կհաստատեք: Համարձակությունը հաղորդակցման ոճ է և հմտություն է, որ կարելի է սովորել: Ուրեմն մի անհանգստացեք, քանի որ դուք կարող եք սովորել այս հմտությունը և ամրացնել այն ձեր մեջ:
Նախ, մենք պետք է սովորենք, թե ինչպես մերժել ուրիշների անհիմն խնդրանքները: Որպեսզի ձեր վարքագիծը ունենա անհրաժեշտ համարձակություն, դուք պետք է կարողանաք մերժել ուրիշների անհիմն խնդրանքները։ Նման բան անելու համար առաջին քայլով որոշեք ձեր դիրքորոշումը։ Համոզվեք, որ հասկանում եք, թե ինչ է ուզում դիմացինը և չեք ցանկանում դրական պատասխան տալ: Եթե լավ չեք հասկացել, անպայման հարցրեք նրան, թե ինչ է ուզում։ Այսպիսով, նախ դրսևորեք կարեկցանք և փորձեք նախադասությունը սկսել ես-ով և դրական արձագանքեք. Օրինակ, ձեր մեքենան պարտքով վերցնելու փոխարեն, ասեք «Ես գիտեմ, որ քեզ պետք է իմ մեքենան»: Նշեք ձեր պատճառները: Խուսափեք լրացուցիչ բացատրություններից։ Պարզ և հակիրճ բացատրեք:

Հաջորդ քայլում կտրուկ, բայց ոչ ագրեսիվ կերպով արտահայտեք ձեր մերժումը: Եթե դուք դա չասեք, անձը կօգտվի ձեր լռությունից և կփորձի համոզել ձեզ և պատճառաբանել: Եթե անձը շարունակում է պնդել, շարունակեք հաստատակամորեն և միայն կրկնելով նույն պատճառը և մարմնի ամուր լեզվով։ Այս վարքագիծը յուրացնելու համար մենք ձեզ կսովորեցնենք որոշակի տեխնիկա:
Քերծված CD տեխնիկան վերջնական պատասխան տալու նման մեթոդներից մեկն է: Դա նշանակում է գործել ճիշտ այնպես, ինչպես քերծված CD-ն և միայն կրկնել որոշակի արտահայտություն: Ոչ մի ավելորդ խոսք մի ասեք և վարվեք ինչպես քերծված ձայնասկավառակ: Այս գործողությունը հոգնեցնում է դիմացինին։ Հաջորդ համարձակ տեխնիկան վերջնականապես միջավայրը լքելն է՝ բարձրացնելով ինքնավստահության մակարդակը, և ընդունելով ավելի լուրջ տոնայնություն և ավելի լուրջ մարմնի լեզու: Միջավայրից հեռանալը սովորաբար ճիշտ պատասխան է այնպիսի բաների համար, ինչպիսիք են ծխելու և ալկոհոլ խմելու հրավերները:
Զինաթափումը հաստատակամ պատասխան տալու ևս մեկ տեխնիկա է: Եթե ձեր դիմացի անձը ագրեսիվ է, նա կարող է սկսել վիրավորել ձեզ և ձեզ հարցականի տակ դնել։ Օրինակ, նա ձեզ կասի, «դու երեխա ես»: Դուք այս արտահայտությունն ասելով. «Այո, ես երեխա եմ» զինաթափում եք նրան: Մեկ այլ միջոց քննարկման թեման փոխելն է։ Եթե անձը շարունակում է պնդել, դուք կարող եք ձերբազատվել պնդումից՝ փոխելով թեման:

Այս տեխնիկան սովորելուց հետո դուք պետք է սովորեք, թե ինչպես համարձակորեն արտահայտեք ձեր ցանկությունները: Նախ ստուգեք իրավիճակը, Ձեր խնդրանքը հիմնավո՞ր է: Հնարավո՞ր է ընդունել։ Նախադասությունը սկսեք «ես»-ով: Խոսեք վստահորեն: Եթե դուք խոսում եք առանց վստահության, նրանք չեն ընդունի ձեր խնդրանքը: Հակիրճ և հստակ նշեք ձեր պատճառները: Մի ցատկեք մի ճյուղից մյուսը: Հստակ սահմանեք ձեր խնդրանքը: Օրինակ, եթե գումար եք ուզում, հստակ նշեք գումարը, վերադարձնելու եղանակը և այլ պայմաններ։ Եթե ձեր խնդրանքը ողջամիտ է, մի հրաժարվեք: Պնդելով չեք կարող ստանալ այն, ինչ ուզում եք։ Օրինակ՝ կնոջ կամ ամուսնու հետ կապված կարող եք խոսել ձեր զգացմունքների մասին և չհրաժարվել ձեր ցանկությունից, քանի դեռ այն չի իրականացվել։
Մի մոռացեք, որ ցանկացած վարքագիծ սովորելը փորձ է պահանջում: Հնարավոր է սկզբում ձեր վարքագիծը ընդունելի չլինի ուրիշների համար, և նրանք կնեղանան ձեզնից, բայց եթե շարունակեք ու ձգտեք, անպայման հաջողության կհասնեք։
*****
Բարեկամներ սպառվեց հաղորդմանը հատկացված եթերաժամը: Մինչ նոր հանդիպում եթերում Տերն ընդ Ձեզ: