Մտորումներ ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովից Իրանի հեռացման վերաբերյալ
https://parstoday.ir/hy/radio/world-i190594-Մտորումներ_ՄԱԿ_ի_Կանանց_կարգավիճակի_հարցերով_հանձնաժողովից_Իրանի_հեռացման_վերաբերյալ
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք Իրանում ու արևմտյան երկրներում կանանց կարգավիճակին: Ընկերակցեք մեզ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 04, 2023 05:07 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք Իրանում ու արևմտյան երկրներում կանանց կարգավիճակին: Ընկերակցեք մեզ:

Տարիներ է ինչ ականատես ենք, որ արևմուտքցիները ջանք են գործադրում միջամտել անկախ երկրների հատկապես ԻԻՀ-ի ներքին հարցերին և այն իրականացնելու համար ամենահին միջոցը «Մարդկային իրավունքներն» են: Արևմուտքը բոլորովին հաշվի չի առնում արևմտյան հասարակություններում կանանց դեմ բռնությունների խստացումը, երկստանդարտ ու ընտրողական մոտեցումները՝ հատկապես մարդկային իրավունքների ոլորտում: Չորեքշաբթի ազար ամսի 23-ին քանիերորդ անգամ նրանք Իրանի նկատմամբ գործադրեցին այս միտումնավոր ու ընտրողական վերաբերմունքը: Այս անգամ Իրանի կանանց հովանավորելու պատրվակով ՄԱԿ-ի կենտրոնատեղիում ԱՄՆ-ի հակաիրանական ցուցադրության ականատեսն էինք: Մի նիստ, որ տեղի ունեցավ ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովից Իրանի անդամակցությունը չեղարկելու համար և իվերջո ընդունվեց այդ որոշումը: ԱՄՆ-ի անօրինական ջանքերով, ԻԻՀ-ն, որ մի ժողովրդավար ու ձայների մեծամասնությամբ ընդունվել էր որպես կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի անդամ, դուրս  դրվեց այս հանձնաժողովից:

Նախ պետք է տեսնել, որ ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի հանձնաժողովը ինչ է և գործնական ինչ ուժ ունի: Կանանց կարգավիճակի հանձնաժողովը ՄԱԿ-ի տնտեսական ու սոցիալական խորհրդի ենթահանձնաժողովներից է, որ 1946թ. իվեր ջանքեր է գործադրում հարցեր լուծել կանանց ուղղված մարտահրավերների ու նրանց դժվարությունների ոլորտում և ԻԻՀ-ն թափանցիկ ու ժողովրդավարական ընտրությունների արդյունքում՝ Ասիայի ու Օվկիանիայի խմբի աջակցությամբ և ՄԱԿ-ի տնտեսական ու սոցիալական խորհրդի (ECOSOC) անդամների ձայների մեծամասնությամբ: 

ՄԱԿ-ի տնտեսական ու սոցիալական խորհուրդը կամ հենց ECOSOC-ը ներկայումց 54 անդամ ունի և ՄԱԿ-ի վեց հիմնասյուներից մեկն է, որի ուսերին է դրված սոցիալական, տնտեսական և մասնագիտական միջնորդական ծառայությունների հետ կապված խնդիրներին վերահասություն տալու պատասխանատվությունը: 

ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի հարցրեով հանձնաժողովն ունի 45 անդամ և ԻԻՀ-ն էլ ECOSOC-ի ձայների մեծամասնությամբ այսինքն 54-ից 43 ձայներով ընդունվել է որպես այս հանձնաժողովի անդամ: 

Կարևոր կետն այն է, որ ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովը որոշում կայացնելու կամ գործադրման երաշխիք ներկայացնելու դերակատարություն չունի, սակայն կանանց իրավունքների որոշ ակտիվիստների ասելով այն համարվում է ՄԱԿ-ում կանանց ոլորտում կարևոր վերահսկիչ մարմին: 

ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի հարցրեով հանձնաժողովի անդմակցությունից Իրանին զրկելու նախագիծը այնպես ինչպես համարվում էր իրանցի կնոջ հովանավորելու պատրվակով ԱՄՆ-ի ու որոշ արևմտյան երկրների կողմից իրականացված թշնամական քայլ, այս խորհրդի մեծ թվով անդմաներին մտածելու տեղիք է տալիս: Քանի որ ԱՄՆ-ում մի շարք այլ անդամներ, որոնք մարդու իրավունքների ամենամեծ խախտողներն են համարվում, ջանք գործադրեցին Կանանց կարգավիճակի հանձնաժողովի անդամակցությունից զրկել մի անկախ ու ինքնիշխան երկրի, ինչը հակասում է առկա օրենքներին ու ECOSOC-ի գործընթացին: 

Նախքան քվեարկությունը տեղի ունեցած նիստում, ՄԱԿ-ում ուշագրավ արձագանքներից մեկը Ռուսաստանի ներկայացուցչի արձագանքն էր: Հակադրվելով ԻԻՀ-ին Կանանց կարգավիճակի հանձնաժողովի անդամակցությունից զրկելու քային նա ասաց.«Արդյոք կարդացել եք այս հարցի մասին ՄԱԿ-ի բացատրությունը: Մեր արևմուտքցի գործընկերների սովորությունն է ավերել միջազգային արդյունավետ կառույցները»: ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի անդամակցությունից Իրանին զրկելու բանանձևի ձևավորողները պետք է նախ հայացք նետեն մարդկային իրավունքների խախտման հարցում իրենց անցած ուղուն: Կանանց հետ բռնությամբ վերաբերվելու պատճառով պետք է քննարկման ենթարկվի Ֆրանսիայի ու Բրիտանիայի անդամակցությունը: 

Կանանց նկատմամբ բռնության գործադրում արևմուտքում

Միջազգային իրավագետների պաշտոնական հայտարարության համաձայն մի միջազգային հանձնաժողովի անդմակցությունից ինչ-որ անդամի զրկելու հարցը քվերակության դնելը աննախադեպ երևույթ է և կարող է որպես հերետիկոսություն ծանր հետևանքներ ունենալ մյուս անդմաների համար: Այս կապակցությամբ Պակիստանի ներկայացուցիչը հիշեցրեց, որ անդամներին հեռացնելու համար ոչ մի օրենց նախատեսված չէ: 2021թ. հենց այս խորհրդի անդամները քվեարկությամբ վավերացրին այս հանձնաժողովում Իրանի 4-ամյա անդամակցությունը, ինչը չպետք է հիմա վերջ գտնի: 

Տնտեսական և սոցիալական խորհրդի թիվ 557 բանաձևի հինգերորդ բաժնի համաձայն, ECOSOC-ի գործառութային հանձնաժողովներին անդամակցելու միակ չափանիշը «հանձնաժողովում ծառայելու ցանկությունն» է և ունենալ «առավել լայն գիտելիքներ, փորձ և հնարավոր մասնագիտություն»՝ հիմնված այնպիսի ցուցանիշների վրա, ինչպիսիք են անդամ երկրների  կանանց կրթության աճը, կանանց զբաղվածության աճը, և այլն: Անցյալ տարի Իրանի անդամակցության ժամանակ ECOSOC-ի 54 անդամներից 43-ի համար պարզ էր դարձել այս չափանիշներին Իրանի համապատասխանությունը, և այժմ Իրանին հեռացնելու փորձը միայն քաղաքական քայլ է:

Հիմա այս հարցն է առաջանում մտքերում, որ Իրանին Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի կազմից հանած երկրները իրենք որքանո՞վ են աջակցել կանանց և արդյոք կարողացել են հարգել կանանց իրավունքները: Ցավոք սրտի, չնայած միջազգային խորհրդանշական կազմակերպությունների և հաստատությունների առկայությանը, այս ոլորտում հրապարակված զեկույցները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ն ​​աննորմալ վիճակում է իր կանանց իրավունքները հարգելու առումով։ Իսլամական հասարակություններում կանանց իրավունքների ոտնահարման վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները ծաղրող զեկույցում «Sandvision» լրատվական կայքը գրում է.«Ամեն տարի ԱՄՆ-ում ավելի քան 500,000 բռնաբարություն է կատարվում 12 տարեկանից բարձր կանանց և աղջիկների նկատմամբ, և Հասարակության այս խմբի նկատմամբ այլ բռնությունների թիվը կազմում է ավելի քան 3.8 միլիոն դեպք։ Հիվանդանոցների շտապ օգնության բաժանմունք դիմող կանանց 20-ից 30%-ը մարմնի վրա ծեծի հետքեր ունեն»։

Որոշ ժամանակ առաջ Թարա Ռիդը Ֆաքս Նյուզ հեռուստաալիքի ստուդիայում խոսեց ԱՄՆ-ի Սենատում անդամակցության տարիներին Ջո Բայդենի անբարոյական վերաբերմունքի մասին: 

Վաշինգտոն Փոստը նույնպես հաղորդում է, որ 2015 թվականից առայսօր շուրջ 250 կին, պողոտաներում և առանց դատավարության սպանվել է ոստիկանության կողմից: 26-ամյա հղի մայր «Լեոնա Հիլը»  մեկն է նրանցից: 

Ըստ այս տվյալների ու նույնպես ամերիկյան հասարակության տարբեր խավերի խոստովանության, ԱՄՆ-ի հասարակության մեջ տարածված է աղջիկների սեռական թրաֆիքինգը և խորացած են դասակարգային տարբերությունները և ԱՄՆ-ի հասարակությունում քաղաքացիական իրավունքների խախտման հարցում կան բազում վկայություններ, ինչի մասին նույնպես խոստովանել են ամերիկացի մեծ թվով մտավորականներ: 

Ըստ այդ վիճակագրության, ինչպես նաև ամերիկյան հասարակության տարբեր խավերի խոստովանության, աղջիկների  սեռական թրաֆիքինգը և դասակարգային հակասությունները սրվել են ամերիկյան հասարակության մեջ, և կան բազմաթիվ վկայություններ ԱՄՆ-ում քաղաքացիական իրավունքների ոտնահարման մասին, ինչը նույնպես խոստովանել են մեծ թվով ամերիկացի փորձագետները:

Այս ոլորտում Եվրոպայում նույնպես բազում ապացույցներ կան։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության 2019 թվականի զեկույցի համաձայն՝ այս երկրում ընտանեկան բռնության 149 զոհերից 121-ը կանայք են։ Այս բռնությունների պատճառով իրենց կյանքը կորցրած կանանց թիվը՝ 25 ավելի զոհերով, նախորդ տարվա համեմատ 28 տոկոս աճ է ցույց տալիս։

Գերմանիայում նույնպես, այս երկրի քրեական ոստիկանության տրամադրած վիճակագրության համաձայն, ընտանեկան բռնության պատճառով յուրաքանչյուր երեք օրը մեկ,  մի կին կորցնում է իր կյանքը։ Միայն 2018 թվականին այս երկրում ընտանեկան բռնության պատճառով մահացել է 122 կին։

Բրիտանիայում հաղորդումները ցույց են տալիս, որ 2017 թվականին այս երկրում տղամարդ ծանոթների կողմից սպանվել է 139 կին, և նրանց երկու հինգերորդը մահացել է դաժան և չափից ավելի բռնության պատճառով։ Նաև այս բռնությունների ուժեղացման պատճառով բրիտանական կառավարությանը ստիպվել է 100 միլիոն ֆունտ ստերլինգ հատկացնել կանանց և աղջիկների նկատմամբ բռնության ծառայություններին 2016-2020 թվականներին։

Կանանց հարցում Արևմուտքի և Ամերիկայի երկստանդարտ մոտեցումը ավելի լավ հասկանալու համար կարելի է անդրադառնալ այլ երկրների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիային, որը բացարձակապես բացասական և խտրական հայացք ունի կանանց նկատմամբ։ Այնուամենայնիվ, Ամերիկան չի արգելել Ռիադի անդամակցությունը։ Սաուդյան Արաբիայում կանանց ճնշելուց բացի, Ալե Սաուդը վերջին տարիներին իր օրակարգում է մտցրել եմենցի կանանց ու երեխաների անխնա սպանությունը: Եմենի առողջապահության նախարար «Թահա Ալ-Մութեվաքել»-ի փոխանցմամբ՝ սաուդա-ամերիկյան կոալիցիան վերջին ութ տարիների ընթացքում սպանել է 8 հազար եմենցի երեխաների ու կանանց։

Մյուս կողմից, ՄԱԿ-ի նման կառույցները ամուր և զսպող դիրքորոշում չեն որդեգրել օկուպացված տարածքներում կանանց և երեխաների նկատմամբ Սիոնիստական ռեժիմի բազմաթիվ հանցագործությունների և այս ռեժիմի կողմից մի քանի տասնամյակ ագրեսիայի և օկուպացիայի դեմ: Ռեժիմ, որը վերջին տասնամյակում սպանել է հազարավոր պաղեստինցի կանանց և 2500 երեխաների:

Անկասկած, կանանց նկատմամբ բռնությունը անտանելի և դատապարտելի է ողջ աշխարհում, և յուրաքանչյուր ոք պարտավոր է կանխել և զբաղվել դրանով, սակայն Արևմուտքը, հատկապես ԱՄՆ-ն, կեղծավոր մոտեցմամբ, շարունակ մեղադրանքների սլաքն ուղղել է Իրանի Իսլամական Հանրապետության կողմը և այն շարունակ պատրվակ է ծառայեցրել այս երկրի ներքին գործերին միջամտելու համար։ Սա այն դեպքում, երբ ԻԻՀ-ի կարեւորագույն պատիվներից ու ձեռքբերումներից մեկը կանանց ինքնություն տալն է: Բոլոր և հատկապես այն կանանց, ովքեր կարողացել են փայլել տարբեր քաղաքական, սոցիալական, մշակութային և մարզական ոլորտներում՝ ապավինելով իրենց դերին և կարողություններին: Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես իսլամական երկիր, հարգում է կնոջ կարգավիճակը և ի տարբերություն արևմուտքի, որ կանանց ներկայացնում է որպես սեռական հույզերի դրսեւորում ոև մարմնացում, նպատակ ունի, որքան հնարավոր է, օգտագործել կնոջ մտավոր տաղանդն ու մեծ ներուժը կանանց և հասարակության առաջադիմության համար:

Իրականում կանանց մարդու իրավունքներն ու արժանապատվությունը և նրանց հզորացումը իրանա-իսլամական հասարակության զարգացման անհրաժեշտ նախադրյալներից են և նշված են բոլոր համապատասխան հաստատություններում և օրենքներում: Երկրում առկա բազմաթիվ հրատարակություններին ու գրքերին, այդ թվում՝ գիտահետազոտական, պատմական, գրական, քաղաքական և գեղարվեստական, որոնք հրատարակվում են մեր երկրում կանանց անունով, հպանցիկ հայացքը վկայում է կանանց բարձր գիտական կարգավիճակի և բարձր աստիճանի մասին։ Այս զարգացումներն ակնհայտ են բոլոր ոլորտներում։ Շատ տպավորիչ է իրանցի կանանց գործունեությունը բժշկության, տեխնոլոգիայի և տեխնիկայի ոլորտներում, իսկ ժամանակակից գիտություններին առնչվող ոլորտներում կանայք եղել և մնում են ազդեցության ու առաջընթացի աղբյուր։

Եվ դա է պատճառը, որ Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասում է.«Կանանց հարցում մենք պահանջնոր ունենք արևմուտքից: Նրանք են, որ կեղեքում են կանանց, ստորացնում են կանանց, վարկաբեկում են նրանց,իջեցնում նրանց դիրքը և ազատության, աշխատանքի, պատասխանատվության անվան տակ, նրանք ենթարկվում են հոգեկան, հոգեբանական, էմոցիոնալ ճնշումների և վիրավորանքի։ Արևմուտքը  պետք է պատասխան տա»։