ԱՄՆ-ի դեղային ահաբեկչությունը(3)
Բարև Ձեզ, հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «ԱՄՆ-ի դեղային ահաբեկչությունը» խորագրով հաղորդաշարի հերթական թողարկումը: Հաղորդաշարի շրջանակներում խոսում ենք մարդասիրական իրավունքի և ԱՀԿ կանոնադրության շրջանակներում դեղորայքին հասանելիության իրավունքի ու դեղորայքի ոլորտի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների մասին: Հաղորդաշարի այս համարում կանդրադառնանք Իրան դեղերի և բժշկական սարքավորումների ներմուծման և իրանցիների կյանքի ու առողջության վրա պատժամիջոցների մեխանիզմի բացասական ազդեցության մասին:
Ինչպես նշեցինք նախորդ հաղորդման ընթացքում, ԱՄՆ-ի սահմանած անօրինական պատժամիջոցների էքստերիտորիալ բնույթը խախտում է ինչպես այլ երկրների ինքնիշխանության իրավունքն այնպես էլ միջազգային իրավունքի սկզբունքները: Պատժամիջոցերն ու տնտեսական ճնշումները մեծ մարտահրավեր են միջազգային իրավունքի համար և հակասում են ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին: Բացի այդ, նեոդասական տնտեսական տեսության վրա հիմնված միջազգային տնտեսական իրավունքի տեսակետից, դրանք հակասում են երկրների՝ ազատ առևտրի և ինքինշխանության իրավունքին:
Միջազգային տնետսական իրավունքի տեսակետից, տնտեսական պատժամիջոցները խախտում են զարգացման իրավունքի սկզբունքը: Քանի որ զարգացման իրավունքի համաձայն՝ դրանք խոչընդոտում են միաջազգային համակեցության գործընթացի իրականացմանը և արդյունքում սպառնում համաշխարհային խաղաղությանն ու անվտանգությանը: Ըստ այդմ կարելի է ասել, որ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները, միջազգային իրավունքի և մարդու իրավունքի տեսակետից, անօրինական են:

Ընդհանուր առմամբ, բացասական հետևանքների պատճառով, պատժամիջոցներն արդար չեն, քանի որ անտեսում են սովորական քաղաքացիների ու պաշտոնյաների հիմնական իրավունքները: Իշխանության թուլացումը սկսվում է հասարակության տնտեսական թուլացման արդյունքում: Հասարակության խոցելի և անչափահաս անդամներն ուղղակիորեն կրում են տնտեսական պատժամիջոցների վնասները: Իսկ այդ հանգամանքը հնարավոր չէ արդարացնել որևէ բարոյական սկզբունքով: Պատժամիջոցների բացասական հետևանքները չպետք է ազդեն այն մարդկանց վրա, ովքեր որևէ դերակատարություն չեն ունեցել այդ քայլին դիմելու համար հիմք հանդիսացած գործողության կամ քաղաքականության մեջ: Մարդասիրական դիսկուրսի կողմնակիցներն, առանց ժխտելու այն հանգամանքը, որ երբեմն պատժամիջոցները կարող են արդյունավետ լինել, պնդում են, որ անհրաժեշտ է կիրառել այնպիսի պատժամիջոցներ, որոնք չեն խախտի մարդու իրավունքները:
Տնտեսական պատժամիջոցների արդյունավետությունը ոչ թե դրանց ծավալի մեջ է, այլ մարդու իրավունքների չափանիշները չպահպանելու: Այս մոտեցումը ծագել է միջազգային մարդասիրական իրավունքի տարանջատման սկզբունքից: Իսկ ընդհանրապես պատժամիջոցների ցանկից, մարդասիրական սկզբունքների հիման վրա, հանվել են առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ: Ըստ ներկայացված առաջարկների՝ առողջապահության ոլորտը նույնպես պետք է ներառվի պատժամիջոցների ենթարկված երկրի ներկրումների կանաչ ցանկում: Այս գործընթացը սկսվել է ԱԽ կողմից Հարավային Ռոդեզիայի նկատմամբ պատժամիջոցների սահմանումից: Իրաքի դեպքում, 1991թ. Թիվ 661 բանաձևի հաստատումից հետո, որով մի շարք պարենային ապրանքներ ազատվեցին պատժամիջոցներից, Քուվեյթի ազատագրմանը զուգահեռ, ԱԽ-ն այդ ցանկում ավելացրեց նաև մի շարք առողջապահական ապրանքներ:
Իսկ 2017թ․ Հաագայի դատարանի դատավորները հայտարարեցին, որ քննում են Իրանի հայցն ընդդեմ ԱՄՆ-ի՝ կապված երկու երկրների միջև 1955 թ. ստորագրված Հավատարմության և տնտեսական հարաբերությունների ու հյուպատոսական իրավունքների պայմանագրի խախտման հետ և կողմ քվեարկեցին Իրանի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցների ցանկից բժշկական, պարենային, մարդասիրական և օդային պատժամիջոցների չեղարկման օգտին։ Սակայն ԱՄՆ-ն ոչ միայն հաշվի չառավ դատարանի որոշումն այլ միակողմանիորեն դուրս եկավ Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրից: Հաագայի դատաանը պահանջել է ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների ցանկից հանել բժշկական, պարենային, մարդասիրական և օդային պատժամիջոցները։

1954թ ընդունված բանաձևում նույնպես ընդգծվել է Աֆղանստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներից դեղորայքի և սննդամթերքի դուրսբերման անհրաժեշտությունը: ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեն իր ութերորոդ հանրային զեկույցում նշել է, որ մարդասիրական բացառությունների նպատակն է ապահովել առաջին անհրաժեշտության ապրանքմերի մուտքը տվյալ երկիր՝ տնտեսական ու սոցիալական իրավունքը երաշխավորելու նպատակով: Զեկույցում նաև նշվել է, որ այս բացառությունների շրջանակը սահմանափակ է և անդրադարձ է կատարվել որոշ իրավունքների, այդ թվում՝ առողջության իրավունքին, որը վերոնշյալ բացառությունների մեջ ներառված չի եղել:
Քանի որ առողջապահության ու բուժման ոլորտում պահանջվում են առաջադեմ սարքավորումներ ու դեղորայք, եթե դրանց արժեքը բարձր լինի, ապա ոլորտը կկանգնի խնդիրների առջև: Որպես օրինակ՝ Իրանի բանկային ոլորտի նկատմամբ սահմանված պատժամիջոցներն ուղղակիորեն ազդում են քաղաքացիների բուժման ընթացքի վրա: Արդյունքում, դեղորայքի ներմուծմամբ ու արտադրությամբ զբաղվող մեծ թվով պետական ու մասնավոր իրանական ընկերություններ, ինչպես նաև երկրի ներքին շուկայում գործունեություն ծավալող դեղագործական ու քիմիական սարքավորումներ արտադրող միջազգային ընկերություններ, դադարեցրել են իրենց գործունեությունը:
ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների հետևանքով Իրանում մի շարք հիվանդությունների, այդ թվում՝ թիթեռի հիվանդությամբ տառպող հիվանդների համար առաջացած խնդիրները լայնորեն լուսաբանվել են ԶԼՄ-ներում և մեծ թվով երկրներ իրենց բողոքն են արտահայտել այդ կապակցությամբ: Ու թեև ԱՄՆ-ի դաժան պատժամիջոցներն ի վերջո կասածի տակ դրեցին այդ երկրի արտաքին քաղաքականությունը և արդյունքում Վաշինգտոնը պատժամիջոցների ցանկից հանեց սնունդը և դեղորայքը, սակայն Իրանի բանկային ոլորտի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պատճառով, մեծ թվով երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, հրաժարվում են դեղորայքի ոլորտում համագործակցել Իրանի հետ՝ խուսափելով ԱՄՆ-ի իրավական գործողություններից ու պատժամիջոցներից:
․․․
Բարաք Օբամայի նախագահության օրոք հակաիրանական պատժամիջոցների նախագիծը մշակող Ռիչարդ Նեֆյուն ասում է. «Խնդիրը կայանում է նրանում, որ անհրաժեշտ է գտնել բանկ, որը կհամաձայնի տրամադրել նման փոխանակումների համար անհրաժեշտ և պատժամիջոցների հետ համատեղելի ֆինանսական միջոցներ: Շատ բանկեր մտածում են, որ նման ռիսկի գնալ չարժե, հետևաբար առաջանում է լուրջ խնդիր՝ այդ բանկերին պարտադրելու կատարել նման գործարքներ»:

Իրանի դեղագործների ասոցիացիայի տնօրենների խորհրդի անդամ, դոկտոր Ռահբար Մոժդեհի Ազարն անդրադառնալով դեղորայքի հումքի հասանելիության խնդրին, ասում է. «Ֆինասնական փոխանակումների և ներկրման հետ կապված սահմանափակումների պատճառով, Իրանում առկա է դեղերի արտադրության համար անհրաժեշտ ապրանքերի և հումքի պակաս: Բժշկության ոլորտի նկատմամբ կիրառված պատժամիջոցներն անհետևանք չեն: Հումքի պակասն առաջացել է հատկապես որոշ հիվանդությունների համար նախատեսված և Իրանում չարտադրվող դեղերի ոլորտում»:
Այս հաղորդման ընթացքում խոսեցինք այն մասին, որ վերջին տարիներին իրանցիների կյանքի ու առողջության վրա ամենաբացասական ազդեցությունն ունեցել են բանկային ոլորտի նկատմամբ սահմանված երկրորդային պատժամիջոցները: