ԱՄՆ-ի դեղային ահաբեկչությունը (2.ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցներն ընդդեմ Իրանի)
Ողջույն ձեզ հարգելի ունկնդիրներ: Ձեզ ենք ներկայացնում «ԱՄՆ-ի դեղային ահաբեկչությունը» հաղորդաշարի հերթական թողարկումը: Առաջիկա մի քանի հաղորդումների ընթացքում խոսելու ենք դեղորայքի ոլորտում ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների և միջազգային իրավունքի, մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքների, ինչպես նաև ԱՀԿ-ի կանոնադրության մեջ դեղորայքին հասանելիության իրավունքի մասին:Այս թողարկման ընթացքում անդրադառնալու ենք Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցներին: Ընկերակցեք մեզ:
Պատժամիջոցը կառավարության կամ կառավարությունների սոցիալական, տնտեսական, քաղաքական կամ ռազմական հարաբերություններ հաստատելու համակարգված մերժումն է՝ պատժելու կամ ընդունելի վարքագիծ ստեղծելու նպատակով: Այնուամենայնիվ, պատժամիջոցներն ավելի ակնհայտ են միջազգային տնտեսական հարաբերություններում: Այնտեղ, որտեղ բոյկոտվում են կոնկրետ կառավարության ապրանքներն ու ծառայությունները:
Տնտեսական պատժամիջոցները սովորաբար օգտագործվում են որպես գործիք արտաքին քաղաքականության իրականացման համար։ Փաստարկվում է, որ նպատակը մրցակից տնտեսությանը հնարավորինս վնաս հասցնելն է՝ ստիպելու թիրախ երկրին կատարել իրենց պահանջները։ Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Միացյալ Նահանգները ամենաշատն է պատժամիջոցներ կիրառել իր արտաքին քաղաքական նպատակների համար: Այս երկիրն օգտագործել է պատժամիջոցները՝ որպես արդյունավետ ցուցիչ՝ թիրախավորելով իր հեգեմոնիային հակադրվող ոչ դաշնակցային երկրների խոցելի կետերը:
Փաստորեն, տնտեսության գլոբալացումը և տնտեսական փոխկախվածության ընդլայնումը և որպես հետևանք միջազգային հարաբերություններում տնտեսության դերի աճը պատճառ են դարձել, որ երկրները լայնորեն օգտագործեն փափուկ տնտեսական գործիքներ իրենց նպատակներին հասնելու համար և տնտեսական վտանգ ստեղծել մրցակից երկրների համար: Այս առումով երկրներն օգտագործում են տարբեր և փափուկ գործիքներ՝ տնտեսական պատերազմին համահունչ միմյանց դեմ տնտեսական սպառնալիքներ ստեղծելու համար, որոնք ներառում են տնտեսական ճնշումների կիրառում, տնտեսական համագործակցության բացակայություն և էմբարգո: Այդ հիմամբ, Իրանում իսլամական հեղափոխությունից հետո տարիների ընթացքում ԱՄՆ-ի կողմից Իրանին ծնկի բերելու տնտեսական ճնշման մեթոդներից մեկը եղել է պատժամիջոցների օգտագործումը որպես ահաբեկչական գործիք, որը, բացի տնտեսությունից, բացասաբար է անդրադարձել նաև առողջապահության, բժշկության և դեղորայքի ոլորտի վրա:
Իրանում Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ԱՄՆ-ն տարբեր պատրվակներով Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցներ է կիրառել, և Իրանը այն սակավաթիվ երկրներից է, որը երկար տարիներ գտնվում է Միացյալ Նահանգների կողմից խիստ պատժամիջոցների տակ: Դա տեղի է ունեցել տարբեր ձևերով՝ առևտրատնտեսական, պաշտպանական և այլ ոլորտներում։ Միացյալ Նահանգները մեծ ջանքեր է գործադրել որպեսզի այլ երկրներն ուղեկցեն իր այս քաղաքականությանը։ ԱՄՆ-ն սպառնում և պատժում է Իրանում խոշոր ներդրումներ կատարող ընկերություններին, Իրանի հետ տնտեսապես համագործակցող կառավարություններին, և խրախուսում է այն ընկերություններին ու առևտրային կենտրոններին կամ ոչ կառավարական կազմակերպություններին, որոնք հրաժարվում են համագործակցել Իրանի հետ: Պատժամիջոցները միշտ ուղղված են եղել Իրանի տնտեսության տարբեր ոլորտների, այդ թվում՝ էներգետիկայի, տրանսպորտի, բանկային ցանցի, առողջապահության և բժշկության ոլորտնեի դեմ:
***
ԱՄՆ-ի դաժան պատժամիջոցները չսահմանափակվեցին միայն ՀԳՀԾ-ի կնքմանը նախորդող տարիներով, այլ Թրամփի վարչակազմը 2018 թվականի մայիսի 8-ին, երբ հայտարարեց ՀԳՀԾ-ից իր դուրս գալու մասին, ավելի խիստ պատժամիջոցներ սահմանեց Իրանի դեմ։ Այդ պատժամիջոցները երկրորդական բնույթ էին կրում և ավելի խիստ էին: Պատժամիջոցները սկսվել են այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությամբ՝ նախագահի գործադիր հրամանի տեսքով և ուղարկվել երկրի բոլոր դաշնային կազմակերպություններին։ Ծանուցումը, որը կոչվում էր Իրանի դեմ պատժամիջոցների վերադարձի առաջին փուլ, ներառում էր պատժամիջոցներ ավտոմոբիլային հատվածի, ոսկու և թանկարժեք մետաղների առևտրի, նավթի վաճառքի, ինչպես նաև Իրանի հետ դոլարի փոխանակման ոլորտներում:
ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց հետո դաժան պատժամիջոցների հայտարարության մեջ ասվում էր, որ 2018 թվականի օգոստոսի 7-ից սկսած նախնական պատժամիջոցներից բացի, նոյեմբերի 5-ից ուժի մեջ են մտել նաև Իրանի միջուկային գործունեության հետ կապված պատժամիջոցները։ նույն տարվա և դրա հետ կապված բոլոր հարցերը ներառում էին էներգետիկան, ներառյալ նավթային ոլորտը, և բոլոր ֆինանսական գործարքները Իրանի Կենտրոնական բանկի հետ։ Այս պատժամիջոցները կարելի է անվանել պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցները մի երկրի դեմ, որը հանգեցրել է Իրանի դեմ դեղային ահաբեկչության։
Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցների կիրառման ոչ լեգիտիմության մեջ կասկած չկա, և այս տեսությունը բխում է 1970 թվականին ազգերի միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքների հռչակագրից (թիվ 2625 բանաձև): Այդ սկզբունքը, որն ասում է, որ ոչ մի երկիր իրավունք չունի տնտեսական, քաղաքական կամ որևէ այլ ճնշում գործադրել՝ ստիպելու մեկ այլ երկրին ենթարկվել հակառակ երկրի ինքնիշխանությանը։
Թեև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բազմիցս դատապարտել է հարկադրական տնտեսական միջոցները՝ որպես քաղաքական նպատակներին հասնելու միջոց, Միացյալ Նահանգները, այնուամենայնիվ, գործնական քայլեր է ձեռնարկել Իրանի դեմ ճնշող պատժամիջոցները վավերացնելու համաար: Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան, «Տնտեսական միջոցները որպես զարգացող երկրների դեմ քաղաքական և տնտեսական պարտադրանքի միջոց» վերնագրված բանաձեւում արդյունաբերական երկրներին կոչ է անում չօգտագործել իրենց բարձր դիրքը որպես տնտեսական ճնշում գործադրելու միջոց՝ նպատակ ունենալով փոփոխություններ առաջացնել այլ երկրների քաղաքական, տնտեսական, առևտրային և սոցիալական քաղաքականություններում»:
Ի հավելումն նշվածի, Կառավարությունների իրավունքների և տնտեսական պարտականությունների կանոնադրության 32-րդ հոդվածը հայտարարում է, որ ոչ մի կառավարություն չի կարող կիրառել տնտեսական, քաղաքական կամ որևէ այլ միջոցներ՝ ստիպելու մեկ այլ կառավարության հնազանդվել իր ինքնիշխանությանը և գործողություններին: Ներքին գործերին չմիջամտելու սկզբունքն արտացոլվել է միջազգային կազմակերպությունների և կոնֆերանսների կողմից հաստատված բազմաթիվ հռչակագրերում, այդ թվում՝ 1965թ. Գլխավոր ասամբլեայի 20-րդ նստաշրջանի 1312 բանաձևում, որը ներքին գործերին միջամտելու անթույլատրելիության և կառավարությունների անկախությանն ու ինքնիշխանությանն աջակցելու մասին հայտարարությունն է: Հետևաբար, կարելի է ասել, որ այլ կառավարությունների նկատմամբ հարկադրական տնտեսական միջոցներ կիրառելու կառավարությունների միակողմանի գործողությունները լեգիտիմ հիմք չունեն միջազգային իրավունքի մեջ , և ՄԱԿ-ի կողմից հաստատված տարբեր բանաձեւերում նույնպես ընդգծվում է այս կետը։
ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներում իրավական տեսանկյունից չպետք է անտեսվի արտատարածքային բնույթը, որոնք կոչվում են երկրորդական պատժամիջոցներ։ Ելնելով դրանից՝ քաղաքացիները, ընկերությունները և երրորդ երկրները նույնպես ստիպված են ձեռնպահ մնալ թիրախ երկրի հետ բիզնես վարելուց նույնիսկ բուժման և բժշկության ոլորտում, հակառակ դեպքում՝ կպատժվեն։ Մյուս կողմից, կարելի է ասել, որ Միացյալ Նահանգների կառավարության կողմից արտատարածքային իրավասության իրականացումը լուրջ հակասություններ է առաջացրել Միացյալ Նահանգների և այլ երկրների օրենքների միջև։ Քանի որ երկրներն անկախ են և իրավաբանորեն հավասար միջազգային իրավունքի համաձայն, ոչ մի պետություն չի կարող իր իրավասությունն իրականացնել մեկ այլ պետության տարածքում առանց նրա համաձայնության:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի զեկուցող տիկին Ալենա Դոհանը տարբեր ոլորտներում, ներառյալ առողջապահության և բուժման ոլորտում Իրանի դեմ Միացյալ Նահանգների միակողմանի հարկադրական գործողությունների անմարդկային հետևանքների վերաբերյալ ասել է.«Որոշ երկրների, այդ թվում՝ Իրանի հետ հարաբերություններում արտակարգ իրավիճակ հայտարարելով, ԱՄՆ-ի կառավարությունը դա օգտագործել է որպես պատրվակ՝ տարիներ շարունակ այդ երկրների դեմ բոլոր տեսակի պատժամիջոցներ կիրառելու համար, մինչդեռ նման հայտարարությունները ոչ մի արդարացում չունեն միակողմանի պատժամիջոցների համար։ Միակողմանի պատժամիջոցները, հատկապես երկրորդական պատժամիջոցները, որոնք ճնշում են գործադրում այլ երկրների վրա՝ իրականացնելու ԱՄՆ-ի ցանկալի գործողությունները որոշ երկրների դեմ, չունեն իրավական հիմք: Ամերիկացի պետական այրերը պետք է կատարեն իրենց պարտավորությունները միջազգային չափանիշներին համապատասխան և դադարեցնեն անմարդկային գործողությունները»: