Վիրավորանքը՝ Արևմուտքի քաղաքակրթության ընծան է
(last modified Wed, 15 Feb 2023 09:48:58 GMT )
Փետրվար 15, 2023 13:18 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում քննարկելու  ենք վերջերս եվրոպական որոշ երկրներում Ղուրանը այրելու պատճառները: Ընկերակցեք մեզ:

Վերջին շաբաթների ընթացքում Եվրոպայում Իսլամի դեմ պայքարը դարձյալ սկանդալ է ստեղծել: Կրկին անգամ ժամանակակից տգիտությունը դեմ հանդիման դուրս եկավ  ավելի քան մեկ միլիարդ մուսուլմանների հավատամքին: Շվեդիայում Սուրբ Ղուրանն այրել են Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան դիմաց: Այս գռեհիկ անարգանքը  իրականացրել է Դանիայում ծայրահեղ աջակողմյան  «Ստրամ Կուրս» կուսակցության ղեկավար  Ռասմուս Փալուդանը՝ Շվեդիայի կառավարության ու ոստիկանության աջակցությամբ ու թույլտվությամբ։Պղծողները հավակնում  են, որ խոսքի ազատությունը ,նրանց թույլ է տալիս վիրավորել մուսուլմանների սրբությունները: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր գիտակից անձ  գիտի, որ ազատությունը սահմաններ ունի և Արևմուտքն այս առումով իր քաղաքականությունների մեջ խիստ  հակասության է մատնվել: Դեռ չի մոռացվել «Վիքի Լիքս»-ի քողազերծող կայքի հիմնադիր ՝Ջուլիան Փոլ Ասանժի դեպքը  , երբ նրան անօրինական և անմարդկային մեթոդներով ձերբակալեցին սահմանից այն կողմ և փոխադրեցին ԱՄՆ, գոյություն ունեցած փաստերի բացահայտման պատճառով։2019 թվականի մայիսի 1-ին Ասանժը, Լոնդոնում դատապարտվեց 50 շաբաթվա ազատազրկման՝ անգլիական դատարանի դատավճիռը անտեսելու համար։

Շվեդիայում Սուրբ Ղուրանն այրել են Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան դիմաց

Ներկայումս,արևմտյան ու եվրոպական երկրներում  ականատեսն  ենք ոստիկանների բռնությունների և ոտնձգությունների ,այդ էլ  բողոքի կամ նույնիսկ քննադատության պատճառով: Օրերս  կիբերտարածքում շրջանառվում է մի լեհաստանցի տղայի կերպարը, ով  ձերբակալվել է ոստիկանության կողմից միայն այն մեղադրանքով ,որ համասեռամոլների քայլարշավի ժամանակ իր ձեռքում կրում էր Քրիստոսի խաչը և վանկարկում հետևյալ կարգախոսը.«Հիսուս Քրիստոսը պայքարեց սատանայի  և մեղքի դեմ»:

Վերջին լուրերի համաձայն ՝սիոնիստական ​​ռեժիմին քննադատող օրենսդիր Իլհան Օմարը մի քվեարկությամբ հեռացվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովից։Մաքս Միլերը մի բանաձևի մեջ ,որում պահանջել էր Իլհանը վտարվի այդ կոմիտեից ,նրա քննադատությունները բնութագրել է հակահրեական:

Իլհան Օմար

Ճշմարտությունն այն է, որ խոսքի ազատությունը Արևմուտքում մարդու իրավունքների գեղեցիկ կարգախոսներից է և սեփական կամայական նպատակներն իրականացնելու միջոց: Ինչպես գիտեք, սա առաջին դեպքը չէ, երբ խոսքի ազատության պատրվակով ռասիստները միջնադարյան վարքագծով անարգում են Իսլամն ու նրա սրբությունները։ 1988 թվականին «Սատանայական հատվածներ» գրքի հրապարակումը ,նաև մի շարք ֆիլմերի նկարահանումը,ինչպես՝2004 թվականին Թեոդոր վան Գոգի «Անձնատուր լինելը» և 2006 թվականին «Հանուն ազատության »աջակողմյան կուսակցության նախագահ և  նիդերլանդցի  քաղաքական գործիչ Գերտ Վիլդերսի «Ֆիտնա» ֆիլմը ,որոնց ընթացքում  ազատության պատրվակով անարգվել են  աշխարհի ավելի քան մեկ միլիարդ մուսուլմանների իսլամական գաղափարներն ու համոզմունքները: 2011 թվականին ամերիկացի քահանա Թերի Ջոնսի միջոցով  Ղուրանը այրելը և 2015 թվականին ֆրանսիական գռեհիկ պարբերական Շառլի Էբդոյի վիրավորանքները իսլամի և Սուրբ Ղուրանի նկատմամբ արևմտյան ռասիստների մյուս քայլերն են։

Ռասմուս Փալուդանը կրկնել է իր իսլամաֆոբ գործողությունները 2019, 2020 և 2022 թվականներին։Այս տարի, ևս ինչպես տեղեկացանք լուրերից, այս նողկալի արարքը նախ կատարվել է  Շվեդիայում Փալուդանի կողմից, ապա մի քանի երկրներում, ինչպիսին ՝Նիդեռլանդներում ՝աջակողմյան «Փեգիտա» խմբավորման ղեկավար Էդվին Վագենսվելդի կողմից։

Նման խափանարարական ակտեր ,թեև վշտացրել են միլիարդավոր մարդկանց սրտերը,սակայն Ղուրանը առավել պայծառ ձևով է ներկայացվել աշխարհի ժողովրդին: Այսօր Ղուրանը աշխարհում դարձել է ընթերցանության համար ցանկալի  գիրք, որը առավել քան երբևէ ուսումնասիրվում է և ընդառաջում է գտել: Սուրբ Ղուրանը՝ միաստվածության , Աստծուն ճանաչելու և կյանքի լավագույն դասերը փոխանցող գիրքն է: Ղուրանի մոտ 500 այա առնչվում է պատվիրաններին ու պաշտամունքային գործողություններին , իսկ մնացածը վերաբերում է  էթիկային, արդարության հաստատման և հավատացյալներին քաջալերում է պայքար մղել ընդդեմ իմպերիալիստների: Ղուրանը անդադար  պատվիրում է՝հարգել մարդու իրավունքները  և միմյանց նկատմամբ բռնություն  ու ճնշում չգործադրել  :

Ըստ Ղուրանի՝ մարդիկ պետք է իրենց հավատքի հիմքը դարձնեն բանականությունն ու  տրամաբանությունը, քանզի պարտադրված հավատքը անարժեք է: Յունուս սուրահի 99-րդ այայում ասված է.« Եթե Աստված կամենար, որ երկրի վրա գտնվող բոլոր մարդիկ [պարտադիր] հավատք ընծայեին, արդյո՞ք դու ցանկանում ես  ստիպել մարդկանց հավատք ընծայել»:

Սուրբ Ղուրանը առաջնորդվելու ճանապարհը հարթում է  յուրաքանչյուրի համար,որպեսզի  գիտակցաբար  որոշումներ կայացնեն, նույնիսկ Թոբա սուրահի 6-րդ այայում նա պատվիրում է Մարգարեին ապահով միջավայր ստեղծել անհավատների համար  , որպեսզի նրանք կարողանան լսել Աստծո խոսքը,որպեսզի միգուցե այդ իրազեկությունը նրանց առաջնորդի: Այայում ասված է.« Եթե անհավատներից մեկը քեզնից ապաստան խնդրի, ապա նրան ապաստան տուր, որպեսզի նա լսի Աստծո խոսքը, ապա նրան  հասցրու իր ապահով վայրը ,քանզի նրանք տգետներ են»:

Աստված գիտությունն ու գիտելիքը դարձնում է Ղուրանին  դատելու  հիմքը և բոլորին հրավիրում է խորհելու այդ մասին: Որովհետև Ղուրանը ըստ իմաստունների և գիտնականների,գիտական ամենամեծ հրաշքն է: Գերմանացի բանաստեղծ և մտավորական Գյոթեն ասում է.«Ինչքան,որ մենք ընթանանք գիտության ու գիտելիքի ճանապարհով  և վերացնենք անտեղի նախապաշարումների արգելքները,Իսլամի ու Ղուրանի սուրբ ուսմունքների վեհությունը մեզ մոտ տարօրինակ զարմանք է ստեղծելու  և շատ մոտ է ,որ այս աննկարագրելի գիրքը իր կողմը գրավի աշխարհը և խորը ազդեցություն թողնի աշխարհի գիտության ու գիտելիքի վրա և մի խոսքով դառնա աշխարհի կենտրոնը»:

 

Այժմ պետքե է հարցնել թե՝ի՞նչու է անարգվում մի այսպիսի գիրք,որը համակ լույս ու առաջնորդություն է և մարգարեների կենսագրական տվյալներն ու պատգամներն է պարունակում:

Հարցի պատասխանը կարելի է գտնել 19-րդ դարի վերջերին Անգլիայի առաջնակարգ քաղաքական գործիչ և վարչապետ Գլադ Ստոնի այս խոսքի մեջ: Նա Անգլիայի խորհրդարանում իր հայտնի ելույթի ժամանակ ասել է.« Քանի դեռ Ղուրանը մուսուլմանների  կյանքի ծրագիրն է, քրիստոնյա աշխարհը մեծ վտանգի  դիմաց է կանգնած... Դուք՝ քրիստոնյա քաղաքական գործիչներ, պարտականություն ունեք  այրել Ղուրանը»։

Անկասկած Ղուրանը այրելու Գլադ Ստոնի նպատակը ,լոկ մի  գրքի այրելը չէր, այլև կանխել այնպիսի  ուսուցումներ ու կրոնական հիմունքներ ,որոնց մասին ինչքան ավելի են իրազեկ դառնում ,էլ ավելի է թափանցում սրտերում և դրա անվիճելի ու կառուցողական օրենքները չեն վերանալու, այն այրելով կամ անարգելով ,որը մեծ անարդարություն է մարդկության նկատմամբ:

Շիաների մեծ կրոնագետներից այաթոլլահ Մաքարեմ Շիրազին ասում է.« Գաղափարների ներթափանցումն մարդկանց հոգիներում և միաձուլումը նրանց էության հետ պատճառ է դարձել, որ ուրիշների գաղափարներն ու սրբությունները վիրավորելը իսլամում արգելվի,նույնիսկ եթե նրանք լինեն անհավատներ,քանզի Իսլամի նպատակը մարդկանց առաջնորդելն է դեպի վեհություն ու անմահություն»: Անարգելը ապացուցում է անհատի գռեհիկությունը, թուլությունը ու անտրամաբանական լինելը և նա ով զինված է տրամաբանությամբ, բանականությմաբ  ու շնորհքով և կառչած է Աստծուն ,նման քայլի չի գնալու ,քանզի տրամաբանական  մարդը գիտի, որ եթե ուզում է նրանց հետ զրույցի բռնվել վիրավորանքի  լեզվով, որը վիրավորում է անհատի կամ խմբի սրբությունն ու անհատականությունը, պետք է սպասի նման գործողության, այլ կերպ ասած՝ հակառակ կողմի փոխադարձ քայլին: Աստված այս մասին  Անամ սուրահի 108-րդ այայում ասում է.«Մի վիրավորեք նրանց սրբությունը ,ովքեր պաշտում են Աստծուց բացի,որպեսզի նրանք տգիտությամբ չանարգեն Աստծուն»: Բայց պետք է նշել, որ ուրիշի սրբությունները վիրավորելուց խուսափելը չի ​​նշանակում հարգել և սուրբ համարել նրանց սրբությունները։Կեղծ համոզմունքների և սրբությունների հետևորդների հետ փոխգործակցության առումով  կրոնի պատվերը  նրանց ռացիոնալ քննադատությունն է:

Փորձագետների կարծիքով, Ղուրանը  անարգելու վերջին արարքի պատճառը հետևյալն է որ թշնամիները զայրանում են հասարակությունների իսլամական զարթոնքում այս գրքի արժեքավոր ու կառուցողական դերակատարության մասին : Ըստ տվյալների՝ Եվրոպայի մուսուլման  բնակչությունը արագորեն աճում է, իսկ այդ ընթացքում առաջին տեղում են Շվեդիան և Ֆրանսիան: Թվում է, թե եվրոպական կառավարությունների հովանավորությամբ  հակաիսլամական քայլերի տարածման նպատակն է դիմակայել  մուսուլմանների աճին և ներկա դարաշրջանում Սուրբ Ղուրանին անարգելը ,առավել քան որևէ խնդիր ,քաղաքական մի ակտ է և ապացուցում է Իսլամաֆոբիա ստեղծելու գործընթացում նախապես ճշտված մի ընթացքի շարունակման մասին:

Այնուամենայնիվ, այսօր մենք այնպիսի իրավիճակում ենք  , երբ աշխարհը ականատես է հիմնարար փոփոխության և շարժվում է դեպի Աստծո պաշտամունքը: Աշխարհում կայսերապաշտ տերությունների ճնշումն այնպիսին է, որ սեղմել է  կյանքը, տգիտությունը, աղքատությունը, պատերազմն ու համաշխարհային գերիշխանությունը, հազարավոր կիբեր գործիքներով մարդկանց ուղեղները լվանալը՝ վիրավորանքների ալիքի հետ մեկտեղ,այնպիսի ճգնաժամ է, որը վտանգել  է մարդկային հասարակությունների  խաղաղությունն ու անդորրը։Սա այն դեպքում, երբ միջազգային իրավունքի համաձայն արգելվում է ցանկացած պատերազմի քարոզչություն և ատելության ու քինախնդրության հրահրում, որը հանգեցնում է խտրականության կամ հակամարտության և ճնշման ։

Իսլամը Աստծու փայլատակող լույսն է և  աստվածային կրոն, որը Աստված համարել է երջանկության լավագույն ճանապարհը: Թեև երկրները չեն սիրում ընդունել այս իրականությունը, սակայն այս լույսը հնարավոր չէ մարել: Իսլամական հեղափոխության առաջնորդի խոսքով՝ աշխարհը հիմնարար, բայց աստիճանական փոփոխությունների է ենթարկվում, և մենք կանգնած ենք պատմական կարևոր շրջադարձի դիմաց կամ դրա մեջ: Կրոնական սրբություններին անարգելը ոչ միայն չի նսեմացնելու կրոնն ու հավատացյալներին, այլև հավատացյալներին ավելի վճռական կդարձնի աստվածային  կամքին հասնելու ճանապարհին: