Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի անկման պատճառներն ու հետևանքները (1)
Ներկայացնում ենք 12 մասից բաղկացած «Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի անկման պատճառներն ու հետևանքները» խորագրով հաղորդաշարը,որի շրջանակներում խոսելու ենք Արևմտայն Ասիայում ԱՄՆ-ի հեգեմոնիայի և ուժի անկման մասին:
Միաջզգային ասպարեզում տնտեսական առումով լիբերալիզմի, իսկ քաղաքական առումով՝ գերիշխանության վրա հիմնված Միացյալ նահանգների հեգեմոնիայի անկմամբ, ժամանակակից միջազգային քաղաքական համակարգի հիմքերը կթուլանան: Վերջին հարյուրամյակում ամբողջ աշխարհում ԱՄՆ-ի կողմից հրահրված պատերազմների նպատակը եղել է սեփական լիբերալ կարգի և հեգեմոնիայի պահպանումը: Իր հեգեմոնիան պահպանելու նպատակով, ԱՄՆ-ը միակողմանի ու դաժան պատժամիջոցներ է սահմանում տարբեր երկրների նկատմամբ, օգտվում է ՄԱԿ-ում իր վետոյի իրավունքից և ամերիկյան լրատվամիջոցների միջոցով տարածում է իր մշակությը:
....
1970թ. Պարսից ծոցի տարածաշրջանից Բրիտանիայի հեռանալուց հետո, ԱՄՆ-ն լրացրեց առաջացած ուժի բացը:
Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի ուժի թուլացման մասին վկայում են երկու գործոններ: Դրանցից առաջինն ԱՄՆ-ի ռազմա-քաղաքական ու տնտեսական հնարավորությունների նվազումն է, երկրորդն այս տարածաշրջանում Ռուսաստանի ու Չինաստանի նման տերությունների ազդեցության աճը: Այդ երկրների ազդեցության աճի, ինչպես նաև տարածաշրջանի այլ դերակատարների, այդ թվում՝ Իրանի ու Դիմադրության առանցքի հզորացումը, որոնք դեմ են ԱՄՆ-ի գլխավորությամբ Արևմուտքի գերակայությանը, նույնպես մեծացրել են Արևմտյան Ասիայում Միացյալ Նահանգների հեգեմոնիայի անկման հավանականությունը:
ԱՄՆ-ի ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ այդ երկրի զինված ուժերը պետք է դուրս բերվեն Արևմտայն Ասիայի տարածաշրջանից՝ ռազմական խոշոր ծախսերի պատճառով: 2001թ սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո, ահաբեկչության դեմ պայքարի ու ժողովրդավարության խթանման պատրվակով, Ջորջ Բուշն ավելացրեց Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի ռազմական ուժերի թիվը: Իսկ Օբաման ու Թրամփն իրենց նախընտրական քարոզարշավների ժամանակ խոստացան ամերիկյան ուժերը դուրս բերել Արևմտյան Ասիայից՝ ռազմական խոշոր ծախսերի պատճառով: Սակայն իրականում ռազմաքաղաքական ու տնտեսական ոլորտներում ԱՄՆ-ի ուժն աստիճանաբար անկում ապրեց՝ նոր աշխարհակարգ հաստատելու հարցում այդ երկրի վարած սխալ քաղաքականության պատճառով:
Վերջին 20 տարում ԱՄՆ-ն չիրականացրեց Արևմտայան Ասիայում ահաբեկչության դեմ պայքարելու և ժողովրդավարությունը խթանելու վերաբերյալ իր խոստումներն, ինչի արդյունքում, այդ երկրի հեղինակությունը միջազգային հանրության մոտ նվազեց: Եվ ԱՄՆ-ն եկավ այն եզրակացության, որ չի կարող միևնույն ժամանակ ռազմական ներկայություն ունենալ աշխարհի բոլոր տարածաշրջաններում: Քանի որ Վաշինգտոնի տեսակետից՝ այդ երկրի հիմնական մրցակիցը Չինաստանն է, հետևաբար Վաշինգտոնը պետք է նվազեցնի Արևմտյան Ասիայում ծախսերը, որպեսզի կարողանա դիմակայել Պեկինին: Հաշվի առնելով վերոնշյալ բոլոր գործոններն ԱՄՆ ղեկավարները որոշեցին այդ երկրի զինված ուժերը դուրս բերել Արևմտյան Ասիայից: Հաջորդ փուլում ԱՄՆ-ն իր ուշադրությունը սևեռեց ԱՖղանստանում ծախսերը կրճատելու վրա: Որպես օրինակ՝ Բարաք Օբամայի պաշտոնավարման ժամանակ, բանակի հրամանատարները զեկույցներ էին ներկայացնում այն մասին, որ Աֆղանստանում ռազմական ճանապարհով հաղթել հնարավոր չէ, և եթե ԱՄՆ-ն չգտնի քաղաքական լուծում, կարժանանա ԽՍՀՄ-ի ու Բրիտանիայի ճակատագրին:
Ինչպես նշեցինք, Բարաք Օբաման փոխեց Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմավարությունը: Իսկ նրանից հետո Դոնալդ Թրամփը քաղաքական բանակցություններ սկսեց թալիբների հետ ու արդյունքի հասավ: ի վերջո, Բայդենը հրամայեց ամերիկյան զորքը դուրս բերել Աֆղանստանից, ինչն արդեն իսկ վկայում է ամերիկյան հեգեմոնիայի նվաստացուցւչի տապալման մասին:
Center for a New American Security կենտրոնը ներկայացրել է մի շարք առաջարկներ՝ Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի քաղաքականությունը վերանայելու վերաբերյալ: Սա տարածաշրջանում ԱՄՆ-ի հեգեմոնիայի անկման ևս մեկ ապացույց է: Որպես օրինակ՝ կենտրոնն առաջարկել է, որ Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի շահերը վերանայվեն, և դաշնակիցների շահերն ապահովելու հարցում գործողությունները սահմանափակ լինեն ու ԱՄՆ-ն ուղղակիորեն պասխանատու չլինի վերջիններիս շահերի ապահովման համար:
Center for a New American Security կենտրոնը հայտարարել է, որ Աֆղանստանում, Իրաքում և Լիբիայում իշխող համակարգի փոփոխության ծրագրերը ձախողվել են, իսկ Սիրիայի դեպքում պետք է որդեգրվի տարածաշրջանային բազմակողմ քաղաքականություն: Կենտրոնը նշել է, որ ամերիկյան հետևակային ուժերը, նավերն ու կործանիչները պետք է վերադառնան ԱՄՆ, իսկ ահաբեկչության դեմ պայքարը պետք է սահմանափակվի տեղական վստահելի գործընկերներին աջակցելով և ԱԹՍ-ների ու արագ արձագանքման ուժերի գործողություններով:
Heritage վերլուծական կենտրոնի փորձագետ Մայքլ Թերներն ասում է. «ԱՄՆ կառավարության ռազմավարական ծրագրի համաձայն՝ երկրի ռազմական արդիականացումը պահանջում է բավարար բյուջե՝ բանակի ապագայի համար ներդրում անելու համար: Հատկապես պետք է նշել սուզանավերի, ցամաքային հրթիռների և ինքնաթիռների ոլորտներում միջուկային ուժի պահպանումը»:
ԱՄՆ-ում սոցիալ-տնտեսական խնդիրների ավելացմանը զուգահեռ, ամերիկացի քաղաքականություն մշակողներն ավելի մեծ ուշադրություն են դարձնում «անվերջ պատերազմներին վերջ դնելու» և Արևմտյան Ասիայից աստիճանաբար դուրս գալու հարցին: Իսկ դա վկայում է այն մասին, որ ուժի ու հեգեմոնիայի անկման պատճառով, ԱՄՆ-ն կորցրել է Արևմտյան Ասիայում իր ազդեցությունը: Տարածաշրջանում ԱՄՆ-ի ուժի անկման մյուս պատճառն ահաբեկչական խմբավորումներին ռազմական առումով աջակցելու հարցում ձախողումն էր:
Ներկայացուցիչների պալատի Ազգային անվտանգության կոմիտեի ղեկավար, հանրապետական Մայքլ Մաքքալը 2015թ դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ իր կարծիքով՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պատասխանատու են Արևմտյան Ասիայում ԻԼԻՊ-ի ձևավորման համար: Նա նշեց. «Օբամայի վարչակազմն այս ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու նպատակ չուներ»:
Իսկ WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը 2016 թվականի դեկտեմբերին՝ իր կողմից գաղտնի փաստաթղթերի բացահայտման վեցերորդ տարեդարձին, հստակ հայտարարեց, որ ԻԼԻՊ-ը ստեղծել է ԿՀՎ-ն: Spy Files #3 անունով հայտնի փաթեթի հրապարակման ժամանակ Ասանժը հայտարարել է, որ ԻԼԻՊ-ի ձևավորումը սկսվել է1979թ թվականից: Նա նշել է, որ ՝ Աֆղանստանին խորհրդային օկուպացիայի դեմ պայքարելու համար զինելու ԿՀՎ-ի և Սաուդյան Արաբիայի որոշումը, հաշվի առնելով Ուսամմա բեն Լադենի՝ Պակիստան, այնուհետև Աֆղանստան մեկնելը, հանգեցրեց Ալ-Ղաիդայի ստեղծմանը: Խմբավորման հզորացումն իր հերթին հանգեցրեց 2001թ սեպտեմբերի 11-ի իրադարձություններին: ԱՄՆ-ն, այս հարձակումների և ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով, ներխուժեց Աֆղանաստան և Իրաք, ինչի արդյունքում առաջացավ իշխանության վակուում և ձևավորվեց ԻԼԻՊ-ը:
Թեև ամերիկյան մեծ թվով պաշտոնյաներ խոստովանել են, որ այդ երկիրը դերակատարություն է ունեցել ահաբեկչական խմբավորումների ձևավորման ու դրանց աջակցելու հարցում, սակայն իր կողմից ձևավորված և անկառավարելի դարձած ահաբեկչական խմբերի դեմ պայքարում ԱՄՆ-ի ձախողումը ֆինանսական մեծ ծախսեր պարտադրեց երկրին ու դարձավ Արևմտյան Ասիայում Վաշինգտոնի ռազմական ուժի անկման պատճառ:
---
Եթերում էր «Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի անկման պատճառներն ու հետևանքները» հաղորդումը:
Հարգելիի ունկնդիրներ, Այս թեմայի վերաբերյալ ձեր կարծքիները կարող եք հայտնել
Armenianradio@ ws.irib.ir Էլեկտրոնային հասցեով
22013761 հեռախոսահամարով և parstoday.ir /hy