Փախստականների ճգնաժամը սահմաններին և ԱՄՆ-ի կառավարության անմարդկային պահվածքը
ԱՄՆ, որը տարիներ շարունակ հավակնում է պաշտպանել մարդու իրավունքները, այժմ ճանաչվում է որպես մարդու իրավունքների ամենամեծ ոտնահարողներից մեկն աշխարհում։ Մարդու իրավունքների ոտնահարման ամենակարևոր դեպքերից մեկը ապաստան հայցողների նկատմամբ անմարդկային վերաբերմունքն է, ովքեր փորձում են Միացյալ Նահանգներ մուտք գործել այս երկրի հարավային սահմաններով։
Վերջին տարիներին զգալի թվով անօրինական ներգաղթյալներ և ապաստան հայցողներ փորձել են Միացյալ Նահանգներ մուտք գործել այս երկրի հարավային սահմաններով։ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության պաշտոնյաները 2022 թվականի հունիսին հայտարարեցին, որ 2021 թվականի հոկտեմբերից ավելի քան մեկ միլիոն ներգաղթյալ է ձերբակալվել ԱՄՆ-Մեքսիկա սահմանն անօրինական հատելուց հետո:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը խիստ դեմ էր ներգաղթյալների երկիր մուտք գործելուն ։ Նա 2017 թվականին կյանքի կոչեց Հարավային Ամերիկայում սահմանային պատ կառուցելու ծրագիրը՝ կանխելու Մեքսիկայից և Լատինական Ամերիկայի այլ երկրներից ներգաղթյալների մուտքը ԱՄՆ։ Իր «զրոյական հանդուրժողականության» քաղաքականությամբ 2018թ.-ին Թրամփը հրամայել էր ապօրինի ներգաղթյալ երեխաներին ծնողներից բաժանել և այս արարքով նա ցույց տվեց, որ ինքը ոչ միայն ներքին ու արտաքին քաղաքականության մեջ եսակենտրոն ու ավտոկրատ մարդ է, այլ նաև մարդկային ու բարոյական դաշտում, շատ թույլ է և հիմնականում չի հավատում բարոյական չափանիշներին և մարդու իրավունքներին։ Օրենքի կիրառման պատրվակով նա որոշել էր անօրինական ներգաղթյալների երեխաներին բաժանել ծնողներից,ընդորում հաշվի առնելով այդ հարցի հետևանքները և վախենալով,որ դա կարող է Միացյալ Նահանգների նկատմամբ էլ ավելի զզվանք առաջացնի միջազգային ասպարեզում, Օբամայի վարչակազմը չփորձեց իրագործել այդ օրենքը։ Այս քաղաքականության իրականացումից հետո, ներքին և արտաքին բողոքների պատճառով, Թրամփն ստիպված եղավ այն մեղմացնել։ Նա հայտարարեց, որ այսուհետ երեխաներին ԱՄՆ ապօրինի մուտք գործած ծնողներից բաժանելու փոխարեն ընտանիքները միասին կկալանավորվեն։ Բաժանման քաղաքականության իրականացման ընթացքում մի քանի հազար երեխաներ բաժանվել են իրենց ծնողներից, և նրանցից մեծ մասը դեռևս չեն միացել իրենց ծնողներին։
ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր, որ կհրաժարվի Դոնալդ Թրամփի միգրացիոն խիստ քաղաքականությունից։ Սակայն անմարդկային վերաբերմունքը լատինաամերիկացի ներգաղթյալների հետ, ովքեր մտադիր են մուտք գործել ԱՄՆ հարավային սահմաններից, շարունակվում են։ ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը հայտարարել է, որ նախկին կառավարության կողմից բաժանված ներգաղթյալների ընտանիքները վերամիավորելու՝ նոր կառավարության՝ ենթադրյալ ջանքերը դանդաղ են ընթանում:Իր ելույթում Բայդենը, հրաժարվելով «կրիտիկական» համարել Միացյալ Նահանգների հարավային սահմաններին փախստականների վիճակը , պնդել է, որ կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում փախստական երեխաներին վերադարձնելու իրենց ծնողներին, սակայն, ի վերջո, հուսահատություն է հայտնել այս կապակցությամբ։ Թրամփը հայտարարել է «Բայդենի վարչակազմն ինձանից ժառանգեց ԱՄՆ պատմության մեջ ամենավերահսկվող և ապահով սահմանը և ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում այն վերածեց ԱՄՆ պատմության մեջ ամենավատ սահմանային ճգնաժամի»:
Չնայած Բայդենի վարչակազմի պնդումներին ամերիկյան սահմաններին փախստականների ճգնաժամի իրավիճակի բարելավման մասին, սակայն համաշխարհային արձագանքն այս առումով անհավատության նշան է Վաշինգտոնի պնդումներին։
Աշխարհի ավելի քան 30 երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, Իրանը, Վենեսուելան, Հյուսիսային Կորեան, Բելառուսը, Չինաստանը և Սիրիան, 2022 թվականի հունիսին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 47-րդ հանդիպման ժամանակ համատեղ հայտարարություն տարածելով իրենց խորը մտահոգությունն են հայտնել ԱՄՆ-ում ապաստան հայցողների կալանավայրերում մարդու իրավունքների ոտնահարման կապակցությամբ և կոչ են արել անհապաղ միջոցներ ձեռնարկել այս խնդրի լուծման համար։ Նրանք ընդգծել են, որ ԱՄՆ-ն պետք է կենտրոնանա մարդու իրավունքների խնդիրների լուծման վրա՝ մարդու իրավունքները որպես այլ երկրների ներքին գործերին միջամտելու գործիք օգտագործելու փոխարեն։
Աշխարհի ավելի քան 30 երկրների հայտարարությունը, որը դատապարտում է ԱՄՆ-ի անմարդկային վերաբերմունքը ներգաղթյալների նկատմամբ և պահանջում է կարգավորել այս իրավիճակը, ցույց է տալիս, որ Բայդենի վարչակազմը շարունակել է վատ վերաբերվել փախստականների հետ և ոտնահարել նրանց նկատմամբ մարդասիրական չափանիշները։
ԱՄՆ-ի և Մեքսիկայի հարավային սահմանին անօրինական ներգաղթյալների և ապաստան հայցողների ճգնաժամը սկանդալային դառնալով, Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը 2023 թվականի հունվարին առաջին անգամ այցելեց այս երկրի և Մեքսիկայի սահմանը: Այցի ժամանակ Բայդենը խոստացել է, որ իր վարչակազմը կփակի սահմանը Կուբայի, Հաիթիի և Նիկարագուայի ներգաղթյալների համար և միևնույն ժամանակ կբարդացնի միգրացիոն օրենքները, քան նախկինում էր։ Ջո Բայդենը նախկինում ներկայացրել էր երկկողմանի ռազմավարություն, որում կրկնակի զսպման օրենքները կխոչընդոտեն Կուբայից, Հայիթիից և Նիկարագուայից ներգաղթյալներին Մեքսիկայի սահմանով մուտք գործել ԱՄՆ: Սպիտակ տանը ունեցած ելույթում Բայդենն ասել է. «Մենք չենք կարող մարդկանց արգելել ճանապարհորդել, բայց կարող ենք խնդրել, որ նրանք գան մեր երկիր կանոնավոր և օրինական ձևով»:
Իրավապաշտպանները և որոշ դեմոկրատներ Բայդենի խոստացված ճնշումը ապաստան հայցողների նկատմամբ համարում են 2020 թվականի ընտրություններից նրա նահանջը էմիգրանտներին խոստացած պատմական իրավունքները վերականգնելու համար և որոշ քննադատներ ասել են, որ Բայդենը վերականգնում է Թրամփի օրոք ներգաղթյալներին ճնշելու քաղաքականությունը: ԱՄՆ-ի միգրացիոն քաղաքականության պատճառով Մեքսիկայի հետ երկրի հարավային սահմանին տասնյակ հազարավոր ապաստան հայցողներ հայտնվել են անելանելի վիճակում: Մասնավորապես, վերջերս ԱՄՆ Գերագույն դատարանի կողմից միգրացիայի մասին օրենքների 42-րդ հոդվածի երկարաձգումը նշանակում է երկրի հարավային սահմաններում հազարավոր ներգաղթյալների մատնել անելանելի վիճակի։ 2022 թվականի դեկտեմբերին և 2023 թվականի հունվարին ձմեռային եղանակը բազմաթիվ միջադեպերի պատճառ է դարձել ԱՄՆ-ում, զրոյից ցածր ջերմաստիճանը վատթարացրել է իրավիճակը հարավային սահմանին էմիգրանտների համար: Բժիշկներ առանց սահմանների խմբի անդամներից մեկն ասում է. «Նրանց վիճակն օրեցօր վատանում է։ Տեղակայման բացակայության պատճառով ջրի ու սննդի պակաս կա։ Նրանցից շատերը հիվանդություններով են տառապում, փախստականները չեն կարողանում հեշտությամբ փրկվել այս իրավիճակից։ Քանի դեռ գոյություն ունի ԱՄՆ միգրացիայի մասին օրենքի 42-րդ հոդվածը, իրավիճակը նույնն է: Այս հարցը վնասում է նրանց առողջությանը։ Որոշ սոցիալական ակտիվիստներ փորձում են օգնել ներգաղթյալներին։ Սոցիալական ակտիվիստն ասել. «Շատերն են անցել գետը։ Բայց ԱՄՆ սահմանապահ գործակալները սպասում են նրանց և կալանավորում և հետ բերում այստեղ: Այս բարդ իրավիճակը կարծես շարունակվում է Ռիո Գրանդե գետի հարավային ափին գտնվող ներգաղթյալների համար»։
ԱՄՆ Գերագույն դատարանը փետրվարին պետք է քններ ԱՄՆ Ներգաղթի մասին օրենքի 42-րդ հոդվածի երկարաձգման հիմքերը։ Բայց այս ոլորտում որոշումը կտևի մինչև 2023 թվականի հունիսը, և այս ոլորտում փոփոխության հավանականությունը նույնպես շատ քիչ է։ Սա նշանակում է անօրինական ներգաղթյալների կամ ապաստան հայցողների երկարատև ներկայություն ԱՄՆ-Մեքսիկա սահմանի տարբեր կետերում: Այժմ հանրապետականները վերահսկողության տակ են վերցրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, և այդ պատճառով քիչ հավանական է թվում, որ Բայդենի պնդումները ԱՄՆ միգրացիոն համակարգը բարեփոխելու մասին գոնե կարճաժամկետ հեռանկարում իրականություն դառնան: Պահպանողական հանրապետական օրենսդիրները բազմիցս վետո են դրել ԱՄՆ-ի միգրացիոն համակարգի և օրենքների բարեփոխման առաջարկների վրա: Մյուս կողմից, Ջո Բայդենի վերջին գործողությունը՝ Մեքսիկայի սահմանով էմիգրանտների մուտքը Միացյալ Նահանգներ արգելելու վերաբերյալ, թեև նրան զերծ է պահել հանրապետականների կոշտ քննադատությունից, սակայն մեծ շրջադարձ է ԱՄՆ-ում փախստականների գործընթացը վերականգնելու մասին տված նրա նախընտրական խոստումներում։
Էմիգրանտների և անօրինական ներգաղթյալների հետ կապված ԱՄՆ կառավարության անմարդկային մոտեցումը քննադատության է ենթարկվել ՄԱԿ-ի կողմից։ 2022 թվականի հոկտեմբերին ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները դատապարտեցին ԱՄՆ կառավարության վերաբերմունքը Հաիթիի փախստականների նկատմամբ և հայտարարեցին, որ այս գործողությունը ԱՄՆ սահմանին Հաիթիի սևամորթների նկատմամբ «ռասայական խտրականության» քաղաքականության մի մասն է։ Միավորված ազգերի կազմակերպության փորձագետները, նամակ ուղարկելով Սպիտակ տուն, խստորեն դատապարտել են ԱՄՆ Տեխաս նահանգի «Դել Ռիո» ճամբարից Հաիթիի փախստականներին արտաքսելու Վաշինգտոնի որոշումը։ Ըստ այդ փորձագետների՝ ԱՄՆ-ը վտարելով Հաիթիի ներգաղթյալներին հիմնականում սևամորթ ներգաղթյալներին , նրանց հարկադիր վերադարձի հետևանքով վտանգի է ենթարկում է ։ ՄԱԿ-ի քննադատությունը Հաիթիի փախստականների նկատմամբ Բայդենի վարչակազմի անմարդկային և ռասիստական պահվածքի վերաբերյալ բացահայտում է ԱՄՆ-ի իրական դեմքը։
Չնայած Ջո Բայդենի խոստումներին, վերջին երկու տարիների ընթացքում էմիգրանտների և ապաստան հայցողների նկատմամբ ճնշումները զգալիորեն աճել են։ Վերջին տվյալների համաձայն Միացյալ Նահանգների հարավային սահմանին էմիգրանտների կալանավորումը հասել է ամենաբարձր մակարդակին վերջին երկու տարվա ընթացքում, և այս հարցը բազմաթիվ կասկածներ է առաջացրել Բայդենի վարչակազմում սահմանային հսկողության վերաբերյալ։ Չնայած Բայդենի վարչակազմը չեղյալ հայտարարեց Թրամփի վարչակազմի խիստ քաղաքականության մեծ մասը, սակայն հիմնական քաղաքականություններից մեկը կորոնավիրուսի համաճարակի պատրվակով բազմաթիվ անօրինական ներգաղթյալների անհապաղ արտաքսումն է:
Էմիգրանտների նկատմամբ ԱՄՆ կառավարության անմարդկային վերաբերմունքի հարցն այնքան է սրվել, որ դա արժանացել է իրավապաշտպան կազմակերպությունների արձագանքնին։ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ նոր փաստաթղթերը ցույց են տալիս,որ 160 զեկույցներ վկայում են ԱՄՆ իշխանությունների կողմից էմիգրանտների նկատմամբ վատ վերաբերմունքի և չարաշահումների մասին։ Իրականում ԱՄՆ-ը աշխարհում մարդու իրավունքները ոտնահարող երկրների առաջին տեղում է և իրավապաշտպան կազմակերպությունները, ինչպիսիք են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը, մինչ այժմ հայտնել են այս հարցի տարբեր չափերի մասին, ինչպիսիք են ռասիզմը, բանտարկյալների իրավունքների խախտումը, բնիկ ամերիկացիների իրավունքների խախտումը, կանանց իրավունքների խախտումը, անօրինական էմիգրանտնների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը և կոչ են արել լուծել այդ խնդիրները։