Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի անկման պատճառներն ու հետևանքները (2)
Հանուն Աստծու ,բարի հանդիպում սիրելի բարեկամներ: Ձեզ ենք ներկայացնում «Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի անկման պատճառներն ու հետևանքները»հաղորդաշարի հերթական թողարկումը: 12 մասից բաղկացած այս հաղորդման ընթացքում ձեզ ենք ներկայացնելու Արևմտյան Ասիայում այս համաշխարհային հեգեմոնիայի հզորության անկման օրինակները: Ընկերակցեք մեզ։
Նախորդ հաղորդման ընթացքում անդրադարձել ենք այն թեմաներին, որոնք հանգեցրել են Արևմտյան Ասիայում, ռազմական հզորության թուլացմանը: Շարունաելով անցյալի թեման կքննարկենք ԱՄՆ-ի ռազմական անկումը, այդ թվում Միացյալ նահանգների տարածաշրջանային դաշնակիցների հետ երկկողմ ռազմական պայմանագրերի շրջագծում ռազմական ներկայության ու հանձնառությունների նվազումը և ԱՄՆ-ի հովանավորությունը վայելող Սաուդյան կուալիցիայի ձախողումը:
Սառը պատերազմից ի վեր Միացյալ Նահանգները շատ ծանր է վճարել ողջ աշխարհում, հատկապես Արևմտյան Ասիայի տարածաշրջանում իր ուզած կարգերի հաստատման հեգեմոնիայի համար: Վաշինգտոնը միշտ փորձում է ռազմական ուղղակի միջամտությամբ ապահովել իր նկատի առած շահերն ու անվտանգությունը: Վիետնամի պատերազմը, Պարսից ծոցի պատերազմը և 1991 թվականին Իրաքի վրա ռազմական հարձակումը ,2001 և 2003 թվականներին Աֆղանստանի ու Իրաքի վրա հարձակումները այն դեպքերն են ,որոնց կարելի է ակնարկել որպես ԱՄՆ-ի ուղղակի ռազմական միջամտություն: Ասկայն, Ջորջ Բուշ կրտսերի նախագահությունից և 2008 թվականին ,որպես Միացյալ նահանգների նախագահ Բարաք Օբամայի ընտրվելուց հետո, երկրի ռազմական ռազմավարությունը ուղղակի ներկայությունից փոխվեց օֆշորային հավասարակշռման:
ԱՄՆ-ում- քաղաքագիտության ականավոր դասախոսներ Ստեֆան Վալթը և Ջան Մեր Շայմերը ,համատեղ մի հոդվածում ,որը տպագրել են 2016-ի հուլիսին հեղինակավոր Foreign Policy պարբերականում ,առաջարկել են ,որ.«Արտաքին քաղաքականության մեջ ԱՄՆ-ի համար լավագույն ռազմավարությունը ՝հեռակա կարգով հավասարակշռված ռազմավարության կիրառումն է: Այն իմաստով,որ Միացյալ նահանգները պետք է իր առաջնահերթությունը համարի գերիշխել արևմտյան կիսագնդին և խուսափել աշխարհի այլ տարածքներում ոչ անհրաժեշտ միջամտությունից: Մերշայմերը և Վալթը բացարձակապես նշում են ,որ եթե որոշված լինի ԱՄՆ-ը ներքաշվի մի պատերազմի մեջ ,ավելի լավ է ամենավերջին ուժը լինի ,որը ներքաշվում է պատերազմի մեջ: Այլ խոսքով ,լավ կլինի որ ԱՄՆ-ն պատերազմները ավարտողի դերում հանդես գա և ոչ թե դրանք սկսողի: Այսպիսով տեղական դերակատարները ամենաշատն են վճարելու և ամենաշատ պատերազմական վնասներն են կրելու,իսկ ԱՄՆ-ը ամենաքիչն է վճարելու և ամենաքիչ խնդիրներին է բախվելու: Իսկ հավասարակշռություն ստեղծելով դիտվելու է նաև ,որպես ազգերի փրկիչ»:
Վալթի և Մերշայմերի տեսության արդյունքը հենց այն է, ինչը բազմիցս են առաջարկել Բարաք Օբաման և Թրամփը, որ փոխարեն ԱՄՆ-ը վճարի Արևմտյան Ասիայի տարածաշրջանի անվտանգության համար, տարածաշրջանի երկրները պետք է վճարեն դրա համար, և Միացյալ Նահանգները պարզապես ղեկավարի դերում հանդես գա: Նախընտրական քարոզարշավի ընթացքում Դոնալդ Թրամփը բացահայտորեն պահանջել էր, որ ԱՄՆ-ի արաբ դաշնակիցները ստանձնեն տարածաշրջանի անվտանգության ապահովման պատասխանատվությունը և վճարեն դրա բոլոր ծախսերը։ Թրամփի կարծիքով՝ ԱՄՆ-ը պատանդ է պահվում իր ընկերների և թշնամիների կողմից, իսկ նրա դաշնակիցները չարաշահում են նրա առատաձեռնությունը և ստանում անվճար դյուրություններ: Թրամփի խոսքով՝ այժմ ԱՄՆ-ի հերթն է՝ ձեռքերը ծալած նստի և թողնի, որ աշխարհը վճարի։
....
Թրամփից հետո, Ջո Բայդենը սկսել է Արևմտյան Ասիայում կրճատել և տեղափոխել ԱՄՆ –ի բանակայիններին: Այս քայլը սկսվեց այն ժամանակ, երբ ԱՄՆ ժամանակի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը , 2021 թվականի հունվարի 2-ին՝ հեռախոսազրույց ունեցավ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ բեն Սալմանի հետ ՝ Արևմտյան Ասիայի տարածաշրջանի որոշ երկրներում ԱՄՆ ռազմական պարտավորությունների կրճատման վերաբերյալ: Տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ներկայության կրճատումը կարելի է դիտարկել ,որպես Արեւմտյան Ասիայի տարածաշրջանում այս երկրի հեգեմոնիայի նվազման սկիզբը:
Շարունակելով հաղորդումը կանդրադառնանք թե՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի բանակի ռազմական միջամտությունները և այդ երկրի ու իր դաշնակիցների ձախողումները ,ինչպես են աշխարհում վնասում ԱՄՆ-ի հեղինակությանը և հասարակական կարծիքը իրազեկ դարձնում Արևմտյան Ասիայում ,Վաշինգտոնի ռազմական ոճրագործությունների մասին:
Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական երկրների կոալիցիայի ագրեսիվ պատերազմի մեկնարկից յոթ տարի է անցել։ Այս պատերազմը, որը խաղաղ բնակիչներից բազմաթիվ զոհեր է խլել և միլիոնավոր մարդկանց սովի ու հիվանդությունների ենթարկել՝ շրջափակման պատճառով, շարունակվել է առանց ընդհատումների մինչև 2022 թվականի մարտին կնքված զինադադարը։ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանը հույս ուներ, որ Եմենի հակամարտություններին Ռիադի միջամտությամբ, Ժողովրդական շարժում ՝«Անսարալլահ»-ը անհապաղ կհեռացվեր Եմենում ուժի հավասարումից:
Երբ իշխանության եկավ ժողովրդական շարժում՝Անսարալլահը և հեռացվեց Սաուդյան Արաբիայի կողմից հովանավորվող հրաժարական տված նախագահ Մանսուր Հադին, այդ երկիրը Սաուդյան կոալիցիա ստեղծելով և ԱՄՆ-ի հովանավորությամբ սկսեց Եմենի պատերազմը: Բայց շատ շուտ պարզ դարձավ, որ Եմենի ժողովուրդը և ժողովրդական շարժում՝ Անսարալլահը , 2015 թվականի մարտի 26-ին հակամարտությունը սկսվելուց ի վեր ,շարունակաբար դիմադրում և հաղթանակ են արձանագրում այս պատերազմում: Վեց տարուց հետո ,զինադադարը ընդունելով և Աբդ Ռաբու Մանսուր Հադիի հեռացումից և Եմենում նախագահական խորհրդի ձևավորմամբ ,ակնհայտ դարձավ , որ Սաուդյան Արաբիան պաշտոնապես պետք է ընդունի Եմենում իր քաղաքականության ձախողումը։ ՄԱԿ-ի գնահատականների համաձայն՝ ավելի քան 230,000 մարդ է զոհվել այս պատերազմում, իսկ միլիոնավոր մարդիկ մատնվել են սովի ու հիվանդության կամ տարհանվել իրենց տներից ու քաղաքներից։
Միացյալ Նահանգները, որը Եմենի վրա հարձակման գործում Սաուդյան Արաբիայի գլխավոր հովանավորներից մեկն էր, սակայն քանի որ այս պատերազմը ԱՄՆ-ի մարդու իրավանց կարգախոսների հարցով անպատվաբեր էր, ձգտում է նվազեցնել իր հովանավորությունը Սաուդյան Արաբիայի նկատմամբ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Եմենի պատերազմի հարցով իր կառավարության արտաքին քաղաքականությունը բացատրելով ,հավակնել է, որ մտադիր է վերջ տալ այս պատերազմին, բայց միևնույն ժամանակ, հավակնելով, որ Սաուդյան Արաբիան Եմենում դեմ հանդիման է կանգնած Իրանի կողմից հովանավորվող Անսարալլահի ուժերի հարձակումներին, օգնելու է Սաուդյան Արաբիային, պաշտպանելու՝ իր «տարածքային ամբողջականությունը»։ Բայդենը, Եմենում պատերազմն անվանել է «ռազմավարական աղետ» և հավակնել, որ վերջ կդնի Եմենում,Սաուդյան-ամերիկյան կոալիցիայի հարձակողական գործողությունների նկատմամբ ԱՄՆ-ի հովանավորությանը, այդ թվում կդադարեցնի զենքի վաճառքը Սաուդյան Արաբիային»։
....
Եմենում պատերազմը դադարեցնելու մասին Բայդենի հավակնությունը արծարծվել է այն ժամանակ, երբ Սաուդյան Արաբիայի գլխավորած սաուդա-ամերիկյան կոալիցիան ,Եմենի ճնշված ժողովրդի դեմ իր անմարդկային հարձակումները սկսել է 2015 թվականի մարտի 26-ին, իսկ Բայդենը ԱՄՆ –ի ժամանակի նախագահ Բարաք Օբամայի փոխնախագահն էր :Հարց է առաջանում ,որ ի՞նչու երբ Ջո Բայդենը 2015 թվականին Բարաք Օբամայի տեղակալն էր ,չհակառակեց Եմենի խաղաղ քաղաքացիների վրա Սաուդյան Արաբիայի հարձակմանը և երբ ընտրվեց ,որպես ԱՄՆ-ի նախագահ , մարդասիրական հովանավորությունների պատրվակով հայտարարեց ,որ այլևս զենք չի վաճառելու Սաուդյան Արաբիային: Շատ պարզ է ,որ ԱՄՆ-ն այլևս հնարավորություն չունի ուղղակիորեն ռազմական միջամտություն իրականացնել Արևմտյան Ասիայի տարածաշրջանի երկրներում,հետեւաբար, այն ձգտում է պատասխանատվությունը հանձնել այս տարածաշրջանի երկրներին։
Նկատի ունենալով վերը նշվածները, պետք է ասել, որ Եմենում սաուդյան կոալիցիայի քաղաքականության ձախողումը իրականում տարածաշրջանում ամերիկյան քաղաքականության անկման վառ օրինակն է։Միացյալ Նահանգները միշտ հավակնում է ,որ իր տրամադրության տակ ունի աշխարհի ամենահզոր ռազմական ուժը, սակայն ԱՄՆ-ի ռազմական ազդեցությունը այս երկրի արտաքին և անվտանգության քաղաքականության նպատակներին հասնելու համար վերջին տասնամյակների ընթացքում սկսել է անկում արձանագրել , հատկապես Արևմտյան Ասիայում։
Հարգելի ունկնդիրներ, ավարտեցինք այս շաբաթվա հաղորդումը, հաջորդ ծրագրում կքննարկենք Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական անկման այլ նշանները:Հայերեն ռադիոժամի կայքէջի հասցեն է՝ parstoday.ir /hy,մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ:.