Սիոնիստական ​​ռեժիմի պետական ​​ահաբեկչությունը (4)
https://parstoday.ir/hy/radio/world-i194802-Սիոնիստական_ռեժիմի_պետական_ահաբեկչությունը_(4)
Հանուն բարեգութ և ողորմած Աստծու։ Բարև ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Ներկայացնում ենք «Սիոնիստական ​​ռեժիմի պետական ​​ահաբեկչությունը» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում անդրադառնալու ենք իրաքցի, սիրիացի և պաղեստինցի գիտնականների սպանության գործում Սիոնիստական ռեժիմի երկար պատմությանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 07, 2023 10:46 Asia/Tehran

Հանուն բարեգութ և ողորմած Աստծու։ Բարև ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Ներկայացնում ենք «Սիոնիստական ​​ռեժիմի պետական ​​ահաբեկչությունը» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում անդրադառնալու ենք իրաքցի, սիրիացի և պաղեստինցի գիտնականների սպանության գործում Սիոնիստական ռեժիմի երկար պատմությանը։

Իսլամական երկրներում և արաբական տարածաշրջանում գիտական ​​առաջընթացը և միջուկային խաղաղանպատակ  գործունեության զարգացումը կանխելու համար Սիոնիստական ​​ռեժիմը դիմել է այս տարածաշրջանի գիտնականների սպանությանը: Սիոնիստական ​​ռեժիմի լրտեսական գործակալները մի պահ անգամ չեն վարանում իրանցի, եգիպտացի, իրաքցի, լիբանանցի, սիրիացի և պաղեստինցի գիտնականներին սպանելու հարցում և ԱՄՆ-ի աջակցությամբ  հետամուտ են լինում միջուկաբան   գիտնականների և  համալսարանների դասախոսների վերացմանը: Իրաքի տապալված նախագահ Սադամ Հոսեյնի օրոք այս երկրի գիտնականները ձգտում էին ստեղծել և ընդլայնել միջուկային տեխնոլոգիաներն Իրաքում։ Սակայն ԱՄՆ-ի կողմից այս երկրի օկուպացիայից հետո Սիոնիստական ​​ռեժիմի համար պատերազմից տուժած այս երկրից շահույթ ստանալու լավ հնարավորություն ստեղծվեց: Նման իրավիճակում ԱՄՆ-ն ​​և արևմտյան երկրները փորձեցին ներգրավել  Իրաքի համալսարանի դասախոսներին և միջուկաբան գիտնականներին, բայց երբ հանդիպեցին իրաքցի միջուկաբան  գիտնականների և համալսարանների դասախոսների դիմադրությանը, սպանեցին նրանց։


Մոսադի գործակալների կողմից իրաքցի գիտնականների սպանությունը

...

Իրաքի վերաբերյալ  ԱՄՆ-ի և Արևմուտքի  ծրագրի ձախողումից հետո օրակարգում դրվեց իրաքցի միջուկաբան գիտնականների սպանության ռազմավարությունը։ Նման իրավիճակում իրաքցի գիտնականները երկու ընտրության առջև էին կանգնած՝ կամ պետք է ընդունեին աշխատել օկուպացված Պաղեստինում և ԱՄՆ-ում , կամ սպանվեին։ Ջորջ Բուշ կրտսերի նախագահության օրոք ԱՄՆ Պետդեպարտամենտի պատրաստած զեկույցում ասված է. «Մոսադի կողմից սպանվել են Իրաքի ավելի քան 350 միջուկաբան գիտնականներ և ավելի քան 200 համալսարանական դասախոսներ բոլոր բնագավառներում։Նաև Մոսադը և Սիոնիստական ​​ռեժիմի կոմանդո խմբավորումները մեկ տարուց ի վեր  այս սպանություններն իրականացնում են Իրաքում՝ ԱՄՆ կառավարության համաձայնությամբ։ Վերոհիշյալ զեկույցում նշվում է, որ հազարից ավելի իրաքցի գիտնականներ հայտնվել են Սիոնիստական ​​ռեժիմի ահաբեկչության սև ցուցակում, և այդ գիտնականներին ոչնչացնելու նպատակով Իրաքում իրականացվել են մի շարք պայթյուններ։ Ավելի վաղ՝ 1981 թվականի հունիսի 7-ին, Սիոնիստական ​​ռեժիմը 8 F-16 կործանիչներով ռմբակոծել էր Իրաքի միջուկային օբյեկտները, որոնք կոչվում  են Օսիրակ:

Արեւմտյան Ասիայի արաբական տարածաշրջանի մեկ այլ երկիր, որի գիտնականները տարիներ շարունակ բախվում են Արեւմուտքի կողմից ահաբեկչական սպառնալիքների ու հարձակումների հետ, Սիրիան է։ Իհարկե, Սիրիայում երբ մեկնարկել քաղաքական ճգնաժամը այս հարձակումներն ընդհատումներով տեղի ունեցան, սակայն այս երկրում անապահովության ընդլայնման հետ մեկտեղ ձևավորվեցին նպատակային գործողություններ սիրիացի գիտնականների և գիտական ​​էլիտաների դեմ։ Որպես օրինակ՝ Սիոնիստական ​​ռեժիմը պնդում էր, որ Սիրիայի միջուկային գործունեության նպատակները ռազմական են եղել, իսկ 2007 թվականին Դեյր Էլ-Զորի անապատի հետազոտական ​​օբյեկտները ենթարկվեցին օդային հարձակումների, իսկ այս երկրի նորաստեղծ կենտրոնները հողին հավասարվեցին։ Այդ շրջանում սիոնիստները չբավարարվեցին այդ հանցագործություններով և 2008 թվականին սպանեցին բրիգադային գեներալ Մոհամմադ Սոլեյմանիին, ով Դեյր Էլ-Զորում   Սիրիայի միջուկային ծրագրի ժամանակի պատասխանատուն էր։

․․․  

2013 թվականին լիբանանյան «Ալ-Սաֆիր» թերթը տպագրել է  հոդված, որում  քննադատել է Մոսադի ահաբեկչական հարձակումները սիրիացի գիտնականների և հետազոտողների դեմ, որոնցից շատերը եղել են Սիրիայում ֆիզիկայի և միջուկային էներգիայի ամենահայտնի գիտնականներից ու դասախոսներից: Քիմիական ճարտարագիտության բաժնից Աուս Աբդուլ Քարիմ Խալիլը և Նաել Ալ Դախիլը և ինժեներ Նաբիլ Իբրահիմ Զողեյբը, որպես Սիրիայի հրթիռային ծրագրի  հայտնի գիտնականներ, թիրախ դարձան այս ահաբեկչական հարձակումների: Սիրիայում Իրաքի սցենարը կրկնելով՝ ԱՄՆ-ն ​​և Սիոնիստական ​​ռեժիմը մտածում էին Բաշար Ասադի իշխանությունը տապալելու մասին։ Այս նպատակային ծրագիրը կյանքի կոչելու ԱՄՆ-ի և Սիոնիստական ​​ռեժիմի նպատակը  բոլորին հայտնի է։ Փաստորեն նրանք ցանկանում էին իրականացնելով այդ ծրագիրը, Սիրիայի կառավարությանը ներկայացնել այդ երկրում տիրող պատերազմի, անապահովության ու ահաբեկչության պատասխանատուն։

Սիրիայի  «Մասյաֆ» գիտահետազոտական ​​կենտրոնի տնօրեն Ազիզ Ասբարին պետք է համարել այդ երկրի միջուկային արդյունաբերության ամենահեղինակավոր գիտնականներից մեկը։2018  թվականի հուլիսի 12-ին, նրան տեղափոխող մեքենայում տեղադրված ռումբը պայթեց Համա քաղաք տանող ճանապարհին՝ «Դվար Ռաբո» շրջանում։

Իսրայելցի լրագրող Ռոնին Պրագմանը սիրիացի գիտնական Ազիզ Ասբարի սպանության մասին ասում է. «Այս միջադեպը Իսրայելի հետախուզական գործակալության՝ «Մոսադի» գործն է։ Ասբարի անունը հայտնի է եղել իսրայելական ռեժիմին տարիներ առաջ և   մինչ այդ նրա դեմ մի քանի ձախողված մահափորձեր էր տեղի ունեցել,որոնք ցույց են տալիս, որ իսրայելական ռեժիմի սպանության գործողությունների թիրախում են ոչ միայն միջուկային օբյեկտները, այլեւ միջուկային գիտնականները։

...

Սիոնիստական ​​ռեժիմի գործակալների կողմից սիրիացի գիտնականների թիրախավորումը

Պաղեստինի գիտական ​​Էլիտայի  բացահայտումն ու թիրախավորումը սիոնիստների կողմից Պաղեստինին հարվածելու  մեթոդներից մեկն է: Պաղեստինի ինժեներական և մեխանիկական գիտությունների պրոֆեսոր, «Ջամալ ալ Զեբդան» այն գիտնականներից էր, ով «Ղոդսի  սուրը» գործողության երկրորդ օրը դարձել է Սիոնիստական ​​ռեժիմի մարտիկների ծանր հարձակումների թիրախը։ Այս հարձակման ժամանակ նահատակվել են բժիշկ Ալ-Զեբդան և նրա ուղեկիցները, այդ թվում՝ նրա որդին, ինչպես նաև Ալ-Ղեսամի գումարտակներում Գազայի բրիգադի մի շարք հրամանատարներ , այդ թվում՝ Բասեմ Իսան: Սիոնիստական ​​ռեժիմի լրատվամիջոցները նրա սպանությունը որակել են որպես «թանկարժեք որս»։

Դոկտոր Ջամալ ալ-Զեբդայից հետո, դիմադրության  հեռահար և առաջադեմ հրթիռներ նախագծող , Պաղեստինի երկրորդ գիտական ​​էլիտան և Էզեդդին ալ-Ղեսամի գումարտակներում անօդաչու թռչող սարքերի կառուցման և մշակման մասնագետ Մահմուդ Ֆարսը, հայտնվեց Մոսադի հետախուզական գործակալների թիրախում և նահատակվեց։ Մահմուդ Ֆարսը, ով ճանապարհորդել էր տարբեր երկրներ՝ գիտելիքներ ձեռք բերելու և պաղեստինյան ռազմական արդյունաբերությունը հզորացնելու համար, մինչ իր նահատակությունն իր ձեռք բերած փորձը տրամադրել էր  Գազայի գիտական ​​էլիտային և դիմադրության խմբերին: Պաղեստինցի այս պրոֆեսորը կենտրոնական դեր է խաղացել անօդաչու ինքնաթիռների նոր մոդելների արտադրության և այս ոլորտում պաղեստինցի ինժեներների պատրաստման գործում: Գազայում անօդաչու թռչող սարքերի փորձարկումից հետո Մահմուդ Ֆարսը նահատակվեց 2021 թվականին Գազայի պատերազմում Սիոնիստական ռեժիմի օդային հարձակումների ժամանակ: 

....

Մոսադի գործակալների կողմից պաղեստինցի գիտնականների սպանությունը

Անհրաժեշտության դեպքում ամերիկյան և արևմտյան հետախուզական ծառայությունները իրենց լրտեսական, հետախուզական և նյութատեխնիկական փորձը տրամադրում են  Մոսադի ահաբեկչական գործակալներին, և այս տեսակի կազմակերպված սպանություններն իրականացվում են իսրայելական ռեժիմի գործակալների կողմից՝ լիովին համաձայնեցնելով ամերիկյան հետախուզական գործակալությունների հետ: Անցած տասնամյակների ընթացքում Մոսադը կենտրոնացված գործողություններ է իրականացրել իսլամական երկրների գիտնականների հայտնաբերման և վերացման ուղղությամբ։ Սիոնիստական ​​ռեժիմը փորձում է կանխել պաշտպանական և միջուկային տեխնոլոգիաների ոլորտում իսլամական երկրների առաջընթացը; Բայց այս միջոցներից ոչ մեկը չի արժանացել միջազգային կառույցների և մարդու իրավունքների լուրջ և վճռական արձագանքին: Իսրայելի ռեժիմի իշխանությունները որդեգրել են միջուկային անորոշ քաղաքականություն և այդ պատճառով չեն խոստովանել, որ ունեն ոչ-ավանդական զենք և միջուկային զենք։ Չնայած միջազգային ճնշմանը, այս կեղծ ռեժիմը մինչ օրս չի ստորագրել Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը  (NPT) հայտարարելով, որ դա հակասում է իր ազգային անվտանգության շահերին։

․․․

Ավարտվեց   «Սիոնիստական ​​ռեժիմի պետական ​​ահաբեկչությունը» հաղորդաշարի հերթական թողարկումը։  Հաջորդ  հաղորդման ընթացքում կանդրադառնանք Սիոնիստական ​​ռեժիմի կողմից Իրանի միջուկաբան գիտնականների սպանությանը:

Հիշեցնենք  այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել Հայերեն ռադիոժամի հետևյալ ինտերնետային հասցեով՝ Parstoday.ir/hy