Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի անկման պատճառներն ու հետևանքները (3)
Հանուն Աստծու ,բարի երեկո սիրելի բարեկամներ: Արևմտյան լիբերալ կարգերի տապալումն ու անկումը միջազգային համակարգում տեղի ունեցող իրականություն է: Ամերիկայի Միացյալ Նահանգները, ըստ առկա ապացույցների ու փաստերի և իր քաղաքական գործիչների ու հետազոտական կենտրոնների խոստովանությունների ,հայտնվել է բարդ խնդիրների մեջ, և բացահայտվել է տարբեր ոլորտներում նրա համաշխարհային անկման նշանները:
Հարգելի ունկնդիրներ ,այս հաղորդաշարի շրջանակներում ներկայացնում ենք Արևմտյան Ասիայում համաշխարհային այս հեգեմոնիայի հզորության անկման օրինակները։ Ուղեկցեք մեզ:
Արևմտյան փորձագետների մեծ մասը համակարծիք են , որ Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի անկման նշաններից մեկը՝ ԱՄՆ-ի դաշնակիցների, այդ թվում՝ սիոնիստական ռեժիմի պարտությունն է Դիմադրության առանցքի դիմաց:
Սիոնիստական ռեժիմը, որը 1948 թվականին իր անօրինական ձևավորումից ի վեր՝հովանավորվում է մեծ տերությունների, հատկապես՝ ԱՄՆ-ի կողմից , բազմաթիվ միջազգային հանցագործություններ և ոտնձգություններ է իրականացրել Պաղեստինի իրավազրկված ժողովրդի նկատմամբ։ Պաղեստինի տարածքների օկուպացումը , անմեղ մարդկանց սպանությունը և հազարավոր պաղեստինցիների իրենց տարածքներից ու հայրենիքից տարհանելը դեպի այլ երկրներ , այս ռեժիմի գործողություններից են։ Կարևորն այն է, որ չնայած այս ոճրագործություններին և սիոնիստական ռեժիմի նկատմամբ ԱՄՆ-ի հովանավորությանը , իրադարձությունները, հատկապես՝ վերջին երկու տասնամյակների ընթացքում, ապացուցում են , որ այս ռեժիմը ոչ միայն չի կարողացել հաղթանակ արձանագրել Պաղեստինի և Դիմադրության ճակատի դիմաց , այլև նրա հզորությունը օրեցօր նվազել է:
Դիմադրության առանցքի դիմաց սիոնիստական ռեժիմի կրած պարտությունները ճանապարհ են հարթել Արեւմտյան Ասիայի տարածաշրջանում ԱՄՆ-ի անկման համար : Ամերիկա-սիոնիստական կոալիցիայի ձախողման վառ օրինակներից էր՝ 11-օրյա պատերազմը՝ Գազայում, Պաղեստինի դիմադրության առանցքի և սիոնիստական ռեժիմի միջև, որը սկսվել էր 2021 թվականի մայիսին։ Սիոնիստական ռեժիմը չհաջողեց այս պատերազմում իր ռազմական մոտեցումներով ռազմավարական կամ մարտավարական ձեռքբերումներ ունենալ, այլ ընդհակառակը, Պաղեստինի Դիմադրության ուժերը օգտագործելով՝ անակնկալի բերելու տակտիկան, հաջողեցին Իսրայելի օկուպանտ ռեժիմին պարտադրել մի շարք անվտանգության և ռազմական պարտություններ:
Շարունակելով հաղորդումը կանդրադառնանք սիոնիստական ռեժիմի որոշ ձախողումներին , որոնք հանգեցրել են Արևմտյան Ասիայում այս ռեժիմի և նրա հովանավորների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հեղինակության ոչնչացման և ֆինանսական կորուստների։
Սիոնիստական ռեժիմի լրտեսական ծառայությունը, որը պատասխանատու է այս ռեժիմի կաբինետին ներկայացնել անվտանգության գնահատականներ չէր սպասում, որ Գազայի հատվածում Դիմադրության ուժերը հակառակ տնտեսական ու առոջապահական ծանր պայմանների , այդքան պատրաստ կլինեն սիոնիստական ռեժիմի դեմ ռազմական առճակատման համար: Սա այն դեպքում, երբ Դիմադրության ուժերը, չնայած սիոնիստական ռեժիմի կողմից Գազայի հատվածի բարբարոսական շրջափակմանը, զորավարժությունների միջոցով բազմիցս այդ ռեժիմին ապացուցել են իրենց պատրաստվածությունը: Պաղեստինյան Դիմադրության ուժերը հաջողել են իրականացնել իրենց անցյալի սպառնալիքները Գազայի հատվածի սահմաններից 250 կիլոմետր հեռավորության վրա գտնվող քաղաքների և թիրախների հրթիռակոծման առումով և այսպիսով օկուպացված բոլոր տարածքները վախի ու սարսափի մեջ են Դիմադրության հրթիռների պատճառով: 11-օրյա պատերազմի ընթացքում ,նույնիսկ սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ԹելԱվիվի և օկուպացված տարածքներից ամենաբազմամարդ քաղաքավան Ղուշ Դանի բնակիչները ահուսարսափի մեջ էին ապրում ապաստարաններում: Նաև ի պատասխան Իսրայելի ռեժիմի ծավալուն ներխուժմանը ,Դիմադրության հրթիռային հարձակումները , պատճառ դարձան փակվեն սիոնիստական ռեժիմի ենթակառուցվածքային օբյեկտները, ինչպիսիք են՝ օդանավակայանները և որոշ նավթային օբյեկտներ:
Այս տասնմեկ օրերի ընթացքում, սիոնիստական ռեժիմը 1000-ից ավելի ավիահարվածներ հասցրեց Գազայի հատվածին, սակայն չկարողացավ ոչնչացնել Դիմադրության ռազմական հնարավորությունները։ Պաղեստինը օկուպացրած ռեժիմի կողմից իրականացվող այսպես կոչված այրված տարածքների քաղաքականությունը չհաջողեց ոչնչացնել Դիմադրության խմբերի հրամանատարական կենտրոնները, կարևոր ենթակառուցվածքները , լոգեստիկ կենտրոնները և Դիմադրության առաջադեմ ռազմական ներուժը:Իսրայելի ռեժիմի հարձակումների դիմաց ,Պաղեստինի Դիմադրության ուժերը օրեօր և նպատակային ձևով բացահայտում են իրենց նոր կարողականությունները: Իսրայելի ռեժիմի հակահրթիռային համակարգերի կրած պարտությունը և նրանց անհաջողությունը Դիմադրության կողմից արձակված հրթիռները ճանաչելու առումով ,նաև պաղեստինցիների կողմից ԱԹՍ-ների օգտագործումը սիոնիստ օկուպանտների ռազմական կենտրոնների վրա հարձակման ժամանակ ,պատճառ դարձան որ գործնականում կրկին ապացուցվի երկաթե գմբեթ համակարգերի անգործունակությունը:
Վաշինգտոնին ֆինանսապես խիստ կապված սիոնիստական ռեժիմի ղեկավարների նկատմամբ ճնշման լծակներից մեկը ՝այս պատերազմում նրանց կրած տնտեսական վնասներն են: Անվտանգության որոշ գնահատականներ ,2021 թվականի 11 օրյա պատերազմի օրերին սիոնիստական ռեժիմի վնասները գնահատել են ավելի քան 8 միլիադ դոլար ,որոնք ներառում են՝հրթիռային հարձակումների հետևանքով առաջացած ավերածությունները և սիոնիստական ռեժիմի ներսում տնտեսական ու արդյունաբերական տարբեր բաժինների պարալիզացումը ,բանակի կանխարգելիչ դերի ոչնչացումը և այլն:
Քաղաքական հարցերի վերլուծաբան դոկտոր Մահմուդ Ջաբային համոզված է ,որ սիոնիստական ռեժիմը գաղտնի է պահում իր ֆինանսական վնասները ,ինչպես այլ ոլորտների ձախողումը ,սակայն կարելի է ակնարկել այս խնդրին ,որ Պաղեստինի իրավազրկված ժողովրդի դեմ սիոնիստական ռեժիմի 2021-ի պատերազմի ծախսը ,սկսած 1973 թվականի հոկտեմբերի պատերազմից մինչ օրս աննախընթաց է եղել: Այս մասին է անդրադարձել սիոնիստական ռեժիմի ռազմական անվտանգության ծառայության նախկին նախագահը: Նա հայտարարել էր ,որ հետազոտական կենտրոնների միջոցով կատարված վնասների գնահատման համաձայն ,Գազայի հատվածի դեմ սիոնիստական ռեժիմի պատերազմի ամենօրյա ծախսը ավելի քան մեկ միլիարդ դոլար է գնահատվում ։
Սիոնիստական ռեժիմի տնտեսական վնասների կարևորագույն ոլորտներից է ՝ռազմական արդյունաբերությանը հասցված վնասը ,որը տեխնոլոգիայի,հատկապես արհեստական ինտելեկտի առումով լիովին կախված է ԱՄՆ-ից: Սիոնիստական ռեժիմը, որը միշտ չափազանցում էր իր ռազմական արտադրանքի արդյունավետությունը զինամթերքի առևտուրը զարգացնելու համար, կորցրեց իր հաճախորդների զգալի մասը, 2021 թվականի 11-օրյա պատերազմում առաջացրած սկանդալով։Ինչպես օրինակ արաբական մի շարք հաշտվողական երկրներ փորձում էին պայմանագիր կնքել՝ սիոնիստական ռեժիմից երկաթե գմբեթ համակարգը գնելու համար,սակայն այս համակարգի պարտությունից հետո ,նրանք վերանայեցին իրենց որոշմումը։
Գազայի պատերազմը և սիոնիստական ռեժիմի ոճրագործությունները պատճառ դարձան ,որ Իսլամ աշխարհը և միջազգային հանրությունը ծավալուն կերպով հովանավորեն Պաղեստինի նպատակները: Հենց այս առնչությամբ հազարավոր հորդանանցիներ 2021 թվականի մայիսին օկուպացված Պաղեստինի հետ իրենց սահմանների մոտակայքում ,բողոքի ցույցեր անցկացրեցին և դատապարտեցին Պաղեստինի ժողովրդի դեմ սիոնիստների ոճրագործությունները: Սահմաններին կազմակերպված այս հավաքների արդյունքում ,ցուցարարների և սիոնիստական ռեժիմի անվտանգության ուժերի միջև բախումներ առաջացան: Միաժամանակ Լիբանանում ևս հազարավորներ դատապարտեցին սիոնիստական ռեժիմի ոտնձգությունը պաղեստինցիների նկատմամբ և համախմբվեցին Լիբանանի ու Պաղեստինի սահմանին և Քաֆար Քալա, ԱլԱդիսե և Մարուհին տարածքներում: Այս գործընթացի շարունակականությունը անտարակույս կարող է տարածաշրջանում հեղինակազրկել այս ռեժիմին և նրա հիմնական հովանավորներին ,ինչպես՝ ԱՄՆ-ին և Անգլիային և տարածաշրջանում ոչնչացման վտանգի ենթարկել նրանց առավելատենչ շահերը:
Անցյալ տասնամյակի ընթացքում ԱՄՆ-ը ,Պաղեստինի ժողովրդի դեմ սիոնիստական ռեժիմի միջազգային ոճրագործությունների ամենամեծ հովանավորն է եղել: Սիոնիստական ռեժիմի դեմ տասնյակ բանաձևեր Անվտանգության խորհրդում վետոի են ենթարկվել ԱՄՆ-ի կողմից և միլիարդավոր դոլարների ռազմական ու ֆինանսական օգնություն վերջին տարիներին ամերիկացի հարկատուների գրպանից ուղարկվել է սիոնիստական ռեժիմին: Իսրայելի ռասիստական ռեժիմին հովանավորելը աշխարհի ժողովրդին ապացուցեց ԱՄՆ-ի մարդու իրավունքների կարգախոսների կեղծ լինելը և արագացրեց ԱՄՆ-ի հեգեմոնիայի անկումը Արևմտյան Ասիայում:
Այս հիմամբ՝ ԱՄՆ-ի նախկին քաղաքական գործիչ և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Զբիգնև Բժեզինսկին համոզված է.-«Արտաքին քաղաքականությունը, որը չի մշակվել ԱՄՆ-ի ազգային շահերի իրատեսական հաշվարկներով,մի քաղաքականություն է, որը լրջորեն կվտանգի ԱՄՆ-ի գլոբալ դիրքը առաջիկա 20 տարում»։